Ռազմական փորձագետ. Իրանում ռազմական բախումը հղի է բնապահպանական աղետով

Ներկայումս շատ է խոսվում Իրան-Ամերիկյան կամ Իրան-Իսրայելական հավանական բախման մասին: Նման պատերազմը չի բացառվուն: Շատերին է հետաքրքրում ռազմական պոտենցիալների համեմատությունը և հավանական սցենարների զարգացումը, եթե լինեն մարտական գործողություններ: Իհարկե ռազմական գործողությունների որևէ սցենարի զարգացումը կանխատեսելը շատ դժվար և անշնորհակալ գործ է, սակայն պոտենցիալների որոշակի համեմատություն անել հնարավոր է:

Եթե լինի նման պատերազմ, այն ամենայն հավանականությամբ կլինի օդածովային մասսայական հարվածների ձևով, ինչպիսիք մենք ականատես ենք լինում հիմնականում ԱՄՆ-ի կողմից վերջին 20 տարում: Ցամաքային ուժերի մասնակցությունը նման մարտական գործողություններին կարող է լինել խիստ սահմանափակ, հիմնականում որոշ հատուկ ստորաբաժանումների գործողություններ: Եթե հաշվի առնենք որ այստեղ գլխավոր խնդիրներից մեկը լինելու է Հորմուզի նեղուցի փակումը, չի բացառվում որոշակի հատուկ գործողություններ, ինչպիսին եղան “Prime Chance”, “Praying Mantis” և այլ գործողությունները 1987-1989թթ., երբ ամերիկյան հատուկ ջոկատայինները, նավատորմի և օդուժի հատուկ կանխարգելիչ հարվածներով մեծ վնաս պատճառեցին Իրանին, Հորմուզի նեղուցի շրջանում գրավեցին նաթվահանման աշտարակ և այլն:

Փորձենք հասկանալ թե ինչ պոտենցիալ ունի Իրանը նման հավանական պատերազմի համար: Ինչպես նշեցինք նման պատերազմի մեջ հիմնականում ներգրավվում են օդուժը, ծովուժը, ՀՕՊ զորքերը, լայն կիրառություն են գտնում հատուկ գործողությունները, ՌԷՊ ուժերը և կապը, շատ է կարևորվում հետախուզությունը: Այլ զորատեսակների ներգրավվածությունը կրում է խիստ սահամանափակ բնույթ կամ իսպառ բացակայում է: Իրանը ունի մոտ 350 միավոր МиГ-29, Су-24, F-4, F-5, F-14, F-7 և այլ տեսակի մարտական ինքնաթիռներ, որոնք սակայն արդեն ժամանակակից համարվել չեն կարող, իսկ ամերիկյան ինքնաթիռները որոնք քանակով ընդհանուրի կեսից ավելին են բավականին հնացած են և տեխնիկական որոշակի խնդիրներ ունեն: Դրան հակառակ միայն Իսրայելը ունի մոտ 500 միավոր բարձրակարգ F-15, F-16 տեսակի կործանիչներ, որոնք հիանալի տեխնիկական վիճակում են և առհասարակ Իսրայելական օդուժը աշխարհում առաջին տեղում է իր մարտական փորձով և պատրաստությամբ:
 
Իրանական օդուժը տեխնիկապես գրեթե ի վիճակի չէ հարվածել Իսրայլին, խնդիրներ են և մարտական ինքնաթիռները և օդային լիցքավորման խնդիրը և այլն: Այն դեպքում երբ Իսրայելական օդուժի համար սա մեծ խնդիր չէ: Մինչև 1500 կմ շառավղով, ինչը կազմում է Իսրայելից Իրանի խորքերը, իսրայելական օդուժը կարող է գերճշգրիտ հարվածներ հասցնել Իրանին: Տեխնիկական խնդիրներից զատ Իրանի համար անհաղթահարելի են նաև հարևան ոչ բարեկամ երկրների` Իրաք, Սաուդյան Արաբիա, Հորդանան, տարածքները: Այն դեպքում երբ Իսրայելի համար այս երկրները կարող են օդային տարածք տրամադրել: Իհարկե այստեղ կարևոր դեր ունի նաև ՀՕՊ-ը, որը սակայն այնքան էլ հզոր չէ Իրանի դեպքում: Ճիշտ է Իրանական բանակում կան սակավաթիվ ռուսական և չինական համեմատաբար ժամանակակից համարվող համալիրներ ինչպիսիք են С-300-ի չինական տարբերակը կամ Тор-ը, սակայն դրանք ինչպես նշեցինք սակավաթիվ են, բացի դրանից էլ Իսրայելական ՌՕՈւ-երը դրանց հետ պայքարի փայլուն փորձ ունեն, ինչը ապացուցվեց նաև Իսրայելա-Հունական զորավարժությունների ժամանակ, երբ Իսրայելական ՌՕՈւ-երը հիմնականում շնորհիվ ՌԷՊ-ի և հմուտ ղեկավարման հաղթահարում էին հենց նույն համալիրների պաշտպանությունը: Իհարկե որոշակի կորուստներ կարող են լինել: Կարծում եմ ավելնորդ է արդեն նշել, որ Իրանական բանակը լրջորեն զիջում է իսրայելականին ՌԷՊ-ի մակարդակով, հետախուզության, ղեկավարման համակարգերով և այլն: Իսրայելի համար այստեղ գլխավոր խնդիրը կարող է լինել գերճշգրիտ միջոցների պակասությունը: Նման դեպքերում առաջնային ոչնչացման ենթակա են օդանավակայանները, միջուկային օբյեկտները, կապի, տրանսպորտի կարևոր հանգույցները և ղեկավարման կետերը:

Իրանի տարածքում կետային հարվածների ենթակա կարող են լինել նման ավելի քան 100 կարևորագույն թիրախներ, որոնց անհրաժեշտ կլինի հասցնել մի քանի հարվածներ: Դրանց համար անհրաժեշտ կլինեն ոչ պակաս քան 500 միավոր ժամանակակից օդ-երկիր տեսակի հրթիռներ, որոնք թանկարժեք են: Ընդ որում երբեմն նման թիրախները կարող են լինել խորը գետնի տակ, նման նշանակետերի ոչնչացման համար Իսրայելը անհրաժեշտ միջոցներ չունի: Այստեղ Իսրայելը առանց ԱՄՆ-ի օգնության դժվար թե գործը գլուխ բերի: Այսինքն Իսրայելա-Իրանական օդուժների համեմատությունը փաստում է որ Իրանը այստեղ կարող է պարտություն կրել: Ծովուժը այս դեպքում կարևոր գործոն չէ և գրեթե մեծ դեր չի կարող խաղալ: Իհարկե այստեղ ի հայտ է գալիս Իրանի գլխավոր խաղաքարտը` բալիստիկ հրթիռները, որոնք երկար տարիներ է հատուկ ստեղծվում են Իսրայելին հասնելու համար: Սակայն տեղեկացնենք որ այստեղ ևս մեծ առաջընթաց չկա: Իրանյան “Շահաբ-3” դասի բալիստիկ հրթիռները որոնք կարող են հասնել Իսրայելի տարածք քանակով շատ չեն, տեխնիակապես մեծ հուսալիություն չունեն իսկ ոչ միջուկային մարտական մասը շատ մեծ և գերճշգրիտ չէ: Այսինքն եթե անգամ դրանք արձակվեն մասսայական չեն լինելու, արձակումից հետո ոչ բոլորը կարող են տեղ հասնել, հասնելուց կարող են մեծ շեղումներ ունենալ, իսկ հարվածելուց էլ մեծ վնասներ չեն պատճառի: Այստեղ արդեն մի քանի տասնյակ մարդկանց մահը ոչինչ չի փոխի: Այս եթեների շարքին ավելացնենք նաև որ Իսրայելը այսօր միակ պետությունն է աշխարհում որի տարածքը լիովին փակված է հակահրթիռային պաշտպանությամբ, այսինքն իրանական տեղ հասած հրթիռների մեծամասնությունը նաև կարող է խոցվել մինչև 30 կմ բարձրության և 100 կմ հեռավորության վրա:

Եթե պատերազմի դրոշակակիրը լինի ԱՄՆ-ը պայմանները լիովին կփոխվեն ավելի վատ սցենարով Իրանի համար: Ամերիկյան նավատորմը տարածաշրջանում կարող է կուտակել 5-րդ և 6-րդ նավատորմի մինչև 4-5 ավիակիրային խումբ, որը նշանակում է մոտ 500 մարտական թռչող սարք և մոտ 50-60 տարատեսակ ժամանակակից նավեր, որոնց վրա կարող են լինել նաև մինչև 1000-1200 BGM-109 Tomahawk տեսակի թևավոր հրթիռներ: Սրան կարելի է գումարել այն, որ ԱՄՆ-ը Աֆղանստանում, Պակիստանում, Թուրքիայում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում, Օմանում, Հորդանանում, Իսրայելում և Հնդկական օվկիանոսում ունի բազում ռազմաբազաներ: Բահրեյնում է գտնվում ամերիկյան 5-րդ նավատորմի գլխավոր կայանատեղը տարածաշրջանում, Սաուդյան Արաբիայում է գտնվում օդատիեզերական ռազմագործողությունների տարածաշրջանային կառավարման կենտրոնը: Այս բազաներում ԱՄՆ-ը կարող է առավելագույնը 48 ժամում կուտակել մինչև 2000 մարտական ինքնաթիռներ և նույնքան թևավոր հրթիռներ: Եթե անգամ նշված ռազմաբազաներից կեսը չկիրառվի քաղաքական պատճառներով, միևնույնն է ուժերի գերակայությունը անհամեմատելի է: Էլ չենք նշում ամերիկյան В-1, В-2 և В-52 ռմաբակոծիչների մասին, որոնք հարվածներին կարող են մասնակցել ԱՄՆ-ից կամ Հնդկական օվկիանոսի Դիեգո-Գարսիա ռազմաբազայից: ԱՄՆ-ին այս գործողությունների ժամանակ կարող են միանալ նաև այլ դաշնակիցներ, ինչից հարաբերակցությունը շատ չի փոխվի: Նման ուժերի համար արդեն իրանական մոտ 100 կարևորագույն:

Խնդիր չեն լինի նաև խորը գետնի տակ տեղակայված բազաները որոնք ռմբակոծվում են հատուկ խորքային և գերծանր ռումբներով: Իրանը տեսականորեն Հորմուզի նեղուցը փակելու հնարավորություն ունի, սակայն եթե հաշվի առնենք որ ամերիկյան նավատորմը արդեն այստեղ ներկայություն ունի դա գրեթե անհնար է: Որոշ փորձագետներ պնդում են, որ ամերիկյան Nimitz դասի ավիակիրները իրենց մոտ 300 մ երկարությամբ մեծ են և նման փոքր նեղուցում խուսավարել չեն կարող հետևաբար կիրառվել չեն կարող: Սա չի համապատասխանում իրականությունը, նախ Հորմուզի նեղուցը բավականին մեծ է, հետո նման նավերը հիմնականում շարժվելու կարիք չունեն, իսկ ուղեկցող նավերը` հածանավերը, ականակիրները, ֆրեգատները և սուզանավերը քանակական և տեխնիկական այնպիսի գերազանցություն կարող են ապահովել որ իրանական նավատորմի գործողությունները մեղմ ասած կչեզոքացվեն: Խոսվում է նաև իրանական սուզանավերով ամերիկյան ավիակիրները խորտակելու մասին: Մասնագետների մոտ սա կարող է ծիծաղ առաջացնել: Անգամ 533 մմ-ոց տորպեդների մի քանի հարվածներով նման նավերին հնարավոր չէ խորտակել: Մենք չնշեցին որ միևնույնն է այստեղ ևս գլխավոր դերակատարը օդուժն է լինելու, իսկ տվյալ դեպքում համեմատությունները ավելնորդ են:

Սակայն շտապենք վերստին հաստատել, որ սրանք զուտ տեխնիկական համեմատություններ են, որոնք երբեմն պատերազմի ժամանակ իրական պատկերի հետ քիչ առնչություն են ունենում: Իհարկե, նման ուժերով օդածովային հարվածներին Իրանը ադեկվատ ոչինչ գրեթե չի կարող հակադրել. այդպես է եղել Իրաքում, Աֆղանստանում, Հարավսլավիայում և այլն: Նման գործողությունները կարող են տևել մի քանի օրվանից մինչև մեկ-երկու ամիս: Սակայն առաջին անգամ այս կայծակնային ու ճշգրիտ հարվածները կարող են վերաճել այլ պատերազմի, որը անկախ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կամքից կտեղափոխվի տարաչափական այլ հարթություններ:

Պատասխան գործողությունները կարող են լինել շատ ցավոտ տարածաշրջանի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության համար: Եթե Իսրայելին մասսայական հրթիռային հարված հասցնելը դժվար խնդիր է, ապա անմիջական հարևան երկրներին նման հարված հասցնելը մեծ բարդություն չէ, քանի որ Իրանը ունի մինչև 500 կմ հեռահարության Շահաբ-2 և այլ հրթիռների մեծ քանակ: Մենք արդեն նշել ենք, որ Իրանը ի վիճակի է լրջորեն նպաստել սառեցված կամ նոր տեղային խնդիրների վերսկմանը: Քրդական խնդիր, Արցախյան հիմնախնդիր և այլն: Սակայն ամեն ինչ կարող է լինել շատ ավելի ծանր: Մասնավորապես պետք է հաշվի առնենք, որ Իրաքը, Պակիստանը և Աֆղանստանը մեծ սահմաններ ունեն Իրանի հետ: Չի բացառվում որ այդ երկրներում Իրանի անմիջական ներգրավվածությամբ սկսվեն մեծածավալ մարտական գործողություններ, անգամ կարող է լինել իրանական բանակի ներխուժում: Չմոռանանք որ բանակը առաջնային ռեզերվի հետ միասին կազմում է մոտ 1 մլն զորք, իսկ Բասիջ և այլ ստորաբաժանումներում կան տասնյակ հազարավոր նվիրյալ մահապարտներ: Նաև մահապարտները կարող են պայթյուններով դեստաբիլիզացնել աշխարհի նավթագազային պաշարների զգալի մասը կրող ողջ տարածաշրջանը: Նավթահանման աշտարակներ, տերմինալներ, նավակայաններ և այլն: Հորմուզի նեղուցում Իրանի համար ռազմական տեսանկյունից ամենաանպաստ գործողություններն անգամ դադարեցնելու են նավթահանումը այդ տարածքով: Պատերազմը նաև կարող է վերածվել մեծագույն էկոլոգիական աղետի, նման պրակտիկա արդեն կա:

Հեղինակ` Արծրուն Հովհաննիսյան, ռազմական փորձագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:35
«Եկա մարդ եք, արա». Գնդապետ Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}