Արցախյան ճակատի ներկա կոնֆիգուրացիան նոր պատերազմը կանխող հիմնական գործոնն է

Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն, Ադրբեջանի խորհրդարանում ներկայացնելով կառավարության 2011 թվականի հաշվետվությունը, հայտարարել է, որ 2011 թվականին 2003-ի համեմատ երկրի ռազմական ծախսերն աճել են 20 անգամ: Տարածաշրջանում սպառազինության մրցավազքի ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետների ու քաղաքական գործիչների հետ:

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հավաստմամբ՝ վարչապետ Ռասիզադեի խոսքում ոչ մի նոր բան չկա: «Այստեղ ծագում է երկու հարց:
1. ռազմական հարաճուն ծախսերը հանգեցրե՞լ են արդյոք Ադրբեջանի զինված ուժերում որակական տեսանելի փոփոխությունների՝ մարտունակության շեշտակի ամրապնդմանը:
2. Փոխվե՞լ է արդյոք հակամարտ կողմերի միջև ուժերի հարաբերակցությունն Ադրբեջանի օգտին:

Այս երկու հարցերի պատասխանը մեկն է՝ ոչ: Ո՛չ, որովհետև մեր երկրին հաջողվում է զսպել ադրբեջանական կողմին. զսպել հավասարակշռող հակազդմամբ: Այստեղ անհրաժեշտ եմ համարում շեշտել հետևյալը. մեր նպատակը իրականությունն առավել բարենպաստ ներկայացնելը չէ: Հետևաբար, տեղին է նշել այն գործոնները, որոնց հանրագումարն էլ հանդիսանում է «հավասարակշռող հակազդում» ասվածը:

1. Արցախյան ճակատային գծի երկայնքով ձգվող խորը էշելոնացված պաշտպանական համակարգի կատարելագործում՝ անընդմեջ ամրաշինական աշխատանքների իրականացում, առավել բարենպաստ հենակետերի տեղադրում: Հատկապես ընդգծենք. արցախյան ճակատի ներկա կոնֆիգուրացիան նոր պատերազմը կանխող հիմնական գործոնն է, քանզի մեզ տալիս է թշնամու հանդեպ ռազմավարական առավելություն՝ ստեղծելով հաջող հակահարձակման բարենպաստ ելակետային հնարավորություններ:
2. Նորագույն սպառազինությունների ձեռքբերում՝ «ասիմետրիկ պատասխանի ռազմավարության» համապատասխան: Վերջինս ենթադրում է տիրապետել թշնամուն վնաս պատճառելու այնպիսի ներուժի, որն ի սկզբանե կարժեզրկի նրա հնարավոր հաղթանակը նոր պատերազմում, անհամատեղելի կդարձնի ագրեսորի կորուստների մասշտաբները նրա հնարավոր առավելագույն ձեռքբերումներին: Կորցնել ավելին, քան հնարավոր է ձեռք բերել. ահա ասիմետրիկ պատասխանի ռազմավարության տրամաբանությունը, որի համաձայն ձեռք բերվող սպառազինությունը մեզ թույլ է տալիս ի չիք դարձնել թշնամու քանակական առավելությունը, մասնավորապես՝ ոչնչացնել Ադրբեջանի տնտեսական և ռազմական ենթակառուցվածքները:
3. Հայ-ռուսական ռազմավարական դաշինք, որը թույլ է տալիս մատչելի գնով ձեռք բերել նորագույն զինատեսակներ, արդիականացնել մեր բանակի սպառազինությունը, և խթանել ռազմարդյունաբերության զարգացումը մեր երկրում: Հատկապես կարևոր է ռուսական կողմի ստանձնած պարտավորությունը՝ պաշտպանել ՀՀ ողջ տարածքը հնարավոր արտաքին ագրեսիայի դեպքում: Այս պարտավորության իրացումը մեզ թույլ կտա անհրաժեշտության դեպքում ՀՀ ԶՈՒ մեծ մասը գործադրել արցախյան ճակատում, և առավելագույնս օգտվել վերջինիս կոնֆիգուրացիայի ընձեռած բարենպաստ պայմաններից, մասնավորապես՝ ռազմական գործողությունները ագրեսորի տարածք տեղափոխելու հնարավորությունից»:

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի համոզմամբ, երբ հայտարարվում է, որ ռազմական ծախսերն աճել են, դա չի նշանակում, որ նույնքան որակական աճ է արձանագրվել: «Երբ համեմատականներ ես տանում, թե ինչպիսիի ձեռքբերումներ և ինչ արժեքով են իրականացվել, ակնհայտ է դառնում, որ այդ գումարների մի մասն ուղղակի վատնվել է, իսկ գումարների մի մասն օգտագործվել է «անհայտ» նպատակներով: Այն, որ այդ երկիրը սպառազինության մեծ քանակ է կուտակում՝ միանշանակ է, սակայն դա չի նշանակում, որ դրանք եղել են արդյունավետ: Պաշտոնապես ներկայացվող թվերում պարզ է դառնում, որ զինամթերք գնվում է բացահայտ «թանկ գներով», այսինքն՝ սպառազինությանն ուղղված գումարիների մի մասն ուղղակի փոշիացվում է:
Համենայնդեպս միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի ու մանրամասն ուսումնասիրի ռազմական ձեռքբերումները, քանի որ, եթե ուշադրություն դարձնեք, Ադրբեջանը ձեռք է բերում նաև մեծ թվով հարձակվողական տեխնիկա: Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության փոփոխական վարքագիծը, չի բացառվում, որ ի հեճուկս միջնորդ երկրների հորդորների՝ ի վերջո, Ադրբեջանը կրկին պատերազմ կսանձազերծի»,- հավելեց փորձագետը:

ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը մտահոգություն հայտնեց, որ նման հայտարարությունները մինչ այժմ որևէ արձագանք չեն գտնում, քանզի ակնհայտ է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային համապատասխան նորմերը: «Ադրբեջանն ուղղակի անտեսում է Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագիրը, ինչով միաժամանակ ևս մեկ անգամ ապացուցում է, որ հավատարիմ չէ ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու պրոցեսին: Նման փաստերը պետք է համապատասխան արձագանք ստանան համապաատսխան կառույցներում, այլապես պատերազմի վերսկսման վտանգը կդառնա առավել հավանական: Չի կարող սպառազինության նման կուտակում լինել և այն ոչ մի տեղ չօգտագործվի: Որ հարևանի դեմ էլ դա օգտագործվի, այն տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակ է ստեղծելու»,- ասաց Կ. Ավագյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}