Իրան-Ադրբեջան. համագործակցություն, թե՞ առճակատում

Հեղինակ` Իրանագետ, պ.գ.թ. Ռուդիկ Յարալյան

Վերջին ամիսներին համեմատաբար առավել շատ է խոսվում Իրանի և Ադրբեջանի միջև առկա քաղաքական լարված հարաբերությունների մասին, որը կարելի է դիտարկել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև ԻԻՀ միջուկային ծրագրերի շրջանակներում այդ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պրիզմայով:

Վերոհիշյալ երկու երկրների միջև լարվածության խորացման ապացույցներներից են պետական մակարդակով միմյանց հասցեին հնչեցրած մեղադրանքներն ու քննադատությունները: Իրանական կողմի մեղադրանքներից կարելի է պարզորոշ նշմարել դրանց ենթատեքստը, որը դուրս է բերում իրանա-ադրբեջանական հակասությունները երկու երկրների փոխհարաբերությունների շրջանակներից՝ հաղորդելով դրանց առավել ընդարձակ նշանակություն: Խոսքը վերաբերում է իրանական կողմի այն մեղադրանքներին, ըստ որոնց՝ Ադրբեջանի հանրապետությունը մասնակցություն է ցուցաբերում Իրանի միջուկային ծրագրերի ոլորտում աշխատող մասնագետների դեմ կազմակերպված ահաբեկչական գործողություններին, և այն, որ ադրբեջանական իշխանությունները քաղաքական հետապնդման են ենթարկում Ադրբեջանում Իրանի քաղաքացիներին: Հետևաբար Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի՝ ս.թ. մարտի 13-ին Թեհրանում իր իրանցի գործընկերների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած այն հայտարարությունը, որ «փոքրիկ Ադրբեջանը չի կարող դուրս գալ մեծ Իրանի դեմ»,(http://farsnews.com/newstext.php?nn=13901222001322) կարող է միայն հաստատել այն կասկածները, որ իրանա-ադրբեջանական հակասությունները դուրս են գալիս այդ երկրների փոխհարաբերությունների շրջանակներից:

Ադրբեջանը հայտարարում է, թե իր տարածքը երբեք չի օգտագործվի Իրանի դեմ ռազմական գրոհներ իրականացնելու համար: Լիովին անտրամաբանական կլիներ, եթե հայտարարվեր հակառակը, հատկապես այն դեպքում, երբ ներկա փուլում Իրանին ռազմական հարվածներ հասցնելու խնդիրը միջազգային հարթակներում դեռևս օրակարգային առաջնահերթություն չէ: Իսկ այն չափով, որքան պահանջում են ներկա գործընթացները, Ադրբեջանն ունի «բավարար» մասնակցություն հակաիրանական գործողություններին, որը գիտակցում են նաև իրանական իշխանությունները:

Իրանը մշտապես աչալրջորեն հետևել է ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցության ընթացքին, որը նույնպես չի զարգանում Իսլամական հանրապետության օգտին: Ս.թ. փետրվարի վերջերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը պատրաստվում է Իսրայելից գնել անօդաչու թռչող սարքեր, ՀՕՊ և ՀՀՊ համակարգեր՝ 1,6 մլրդ դոլար արժողությամբ: Այն հանգամանքը, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև նման պայմանագիր է ստորագրվում հենց այն ժամանակահատվածում, երբ մոտ ապագայում Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները կարող են «անարդյունավետ» գտնվել և օրակարգ մտնել ռազմական հարվածների տարբերակը, իրանական իշխանությունների համար լուրջ մտահոգության պատճառ է դառնում: Իրանի իշխանություններին խորհելու տեղիք է տալիս նաև այն, որ ՀՕՊ և ՀՀՊ համակարգերը հարձակվողական զինատեսակներ չեն և ինչպես ենթադրվում է, կարող են ունենալ Իրանից արձակված հրթիռները չեզոքացնելու նպատակ: Հայաստանի և Արցախի գործոնը տվյալ պարագայում հայտնվում է երկրորդական պլանում, քանի որ Ադրբեջանը ԼՂ հարցում նախևառաջ խնդիր ունի ավելացնելու իր հարձակվողական ներուժը, այլ ոչ պաշտպանականը:

Ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ «համոզիչ» հայտարարություններ է հնչեցնում առ այն, որ Թուրքիան կարող է արդյունավետ միջնորդություն իրականացնել իրանա-ադրբեջանական հակասությունների հաղթահարման ուղղությամբ, սակայն հարց է, թե որքան հեռուն կարող է գնալ Թուրքիայի միջնորդական առաքելությունը փոխադարձ վստահության բացակայության պայմաններում և ինչ աստիճան պատրաստակամություն կարող են դրսևորել իրանական իշխանությունները ՆԱՏՕ-ի և Իսրայելի ռազմական բաղադրիչներից օգտվող Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցության հարցում:

Վերոհիշյալ հակասությունների հաղթահարման հերթական փորձերից էր նաև ս.թ. փետրվարին Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների նախիջևանյան հանդիպումը: Առաջին հայացքից տնտեսական համագործակցության խորացման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունը նախարարների միջև կարող է շփոթության մատնել յուրաքանչյուրի, սակայն զարգացումների խորքային ուսումնասիրությունը բացահայտում է հնչեցրած հայտարարությունների և իրական գործընթացների հակասականությունը. Թուրքիան և Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործմամբ իրականում փորձում են լուծել իրենց էներգետիկ անվտանգության և հաղորդակցական ուղիների խնդիրներն՝ առանց Իրանի մասնակցության, դուրս մղել վերջինիս նախիջևանյան շուկայից, հնարավորինս նվազեցնել Իրանի ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ: Ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Կարս և Նախիջևան-Ջուլֆա-Թավրիզ երկաթգծերի միավորման վերաբերյալ նախիջևանյան պայմանավորվածությանը, ապա այն, նույնիսկ իրագործվելու դեպքում, այլևս չի կարող ունենալ ԻԻՀ համար ռազմավարական նշանակություն, քանի որ դրա հետ մեկտեղ կգործի նաև Ադրբեջանը Թուրքիային կապող հյուսիսային գիծը: Ըստ այդմ՝ պետք է նշել, որ համատեղ քննարկմամբ հաստատված «Նախիջևանյան հայտարարության» տեսակարար կշիռն ապագայի համար բավական ցածր է՝ հաշվի առնելով Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա խորքային խնդիրները:

Ինչպես ենթադրվում է, Թուրքիան և Ադրբեջանն Իրանի հետ համագործակցության խորացման վերաբերյալ պարբերաբար հնչեցրած հայտարարություններով և եռակողմ հանդիպումներով պարզապես փորձում են ժամանակ շահել և նախքան Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների համապատասխան աստիճանը հնարավորինս խուսափել Թեհրանի հետ հակամարտող պետությունների կեցվածք որդեգրելուց:

Պատահական չէ, որ ս.թ. մարտի 18-ին, Իրանի ԱԳՆ-ն, իր դժգոհությունն արտահայտելով Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին` կապված 22 ադրբեջանցի քաղաքացիների ձերբակալության հետ, ընդգծել է, որ Բաքվի գործողությունները հակասում են Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի ԱԳ նախարարների միջև ստորագրված համաձայնագրերին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ադրբեջանի 22 քաղաքացիների՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համագործակցելու մեղադրանքով: Ինչպես հաղորդել էին ադրբեջանական ԶԼՄ-ները, ԻՀՊԿ-ի հրամանով ադրբեջանցիները պետք է ահաբեկչական գործողություններ իրականացնեին ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպանատների և դրանց աշխատակիցների դեմ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}