- 13:30 | Աշխարհում Իսրայելը հրաժարվել է Երուսաղեմում ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությանը
Երկիրը մեղադրել է պաղեստինցիներին առաքելության աշխատանքը քաղաքականացնել փորձելու մեջ:
Աղբյուր` Ria.ru - 13:22 | Աշխարհում Ուկրաինացի պատգամավորները կոչ են անում արգելել գեյ-շքերթի անցկացումը Կիևում
Շքերթը նախատեսված է անցկացնել մայիսի 25-ին:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 13:15 | Հայաստան «Եթե մահացածները քվեարկում են, ապա ինչո՞ւ Խաչիկյանը չօգտագործեր նրանց հարստանալու համար»
Դաշնակցականը ծիծաղեցրել է պատգամավորներին:
Մանրամասները` Panorama.am - 13:08 | Աշխարհում Nescafé-ն համարվել է Շվեյցարիայի ամենաթանկարժեք ապրանքանիշը
Ընկերության գինը գնահատվել է 10,77 մլրդ դոլար:
Աղբյուր` Euromag.ru - 13:00 | Աշխարհում Աֆղանստանում պայթյունի հետևանքով 6 ոստիկան է զոհվել
Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ճանապարհին:
Աղբյուր՝ BBC Russian - 12:53 | Աշխարհում Ռուսաստանում կնշվի բևեռախույզի օրը
Հրամանը ստորագրվել է ՌԴ նախագահի կողմից:
Աղբյուր` Interfax.ru - 12:45 | Աշխարհում ՆԱՏՕ-ի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը կանցնի հունիսի 4-5-ին
28 երկրների ներկայացուցիչները կհավաքվեն Բրյուսելում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 12:35 | Հայաստան Իրանից բերված ալյուրը օգտագործման համար վտանգավոր է ճանաչվել
ԻԻՀ-ից ներկրվող 20420 կգ կշռով մսոսկրային ալյուրի բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Ագարակի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է բեռի տնօրինման արգելման կարգադրագիր:
Աղբյուր` Panorama.am - 12:29 | Աշխարհում Իրաքի հյուսիսում պայթյունների զոհ է դարձել 5 մարդ
44 բնակիչ վիրավոր է:
Աղբյուր` Ria.ru - 12:22 | Աշխարհում Նոր սկանդալ ԱՄՆ-ում. ՀԴԲ-ն հետևել է Fox News-ի լրագրողներին
Այս մասին հայտարարել է հեռուստաալիքի փոխնախագահը:
Աղբյուր` Newsru.com - 12:15 | Աշխարհում Մախաչկալայում կրկնակի ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 52-ի
Պայթյունների զոհ էր դարձել 4 մարդ:
Աղբյուր` Vesti.ru - 12:10 | Աշխարհում Աֆղանստանում չարգելեցին կանանց վաճառքը
Երկրի խորհրդարանը չեղյալ է համարել կանանց իրավունքների պաշտպանման նոր օրինագիծը:
Աղբյուր՝ Mignews.co.il - 11:58 | Աշխարհում Curiosity մարսագնացը վերականգնել է Մարսի ուսումնասիրությունը
Սարքը Կարմիր մոլորակ էր ժամանել 2012 թ. օգոստոսի 6-ին:
Աղբյուր` Itar-tass.com - 11:51 | Հայաստան «Դժոխք երկրի վրա». «Շիրակ կենտրոն»-ը` Գյումրու տնակների մասին
Տեսանյութը` Panorama.am
- 11:45 | Աշխարհում Լյուքսենբուրգը կփոխի Սահմանադրությունը
Փոփոխությունը կազդի նաև իշխանական զիված ուժերի ղեկավարության վրա:
Աղբյուր` Euromag.ru - 11:38 | Աշխարհում BMW-ն պաշտոնապես ներկայացրել է նոր М5 և М6 մոդելները
Ավտոմեքենաների նախնական գինը 103 հազար եվրոն է:
Աղբյուր` Luxplanet.ua - 11:30 | Աշխարհում Վերմոնտ նահանգում օրինականացրել են էֆթանազիան` «թեթև մահը»
Օրենքի ընդունումը թույլ կտա անբուժելի հիվանդին «վերահսկել իր ճակատագիրը»:
Աղբյուր` Lenta.ru - 11:23 | Աշխարհում Պաշտոնական. «Մոուրինյոն հեռանում է «Ռեալից»
Երեկ երեկոյան հատուկ հրավիրած մամուլի ասուլիսում հաստատել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Աղբյուր` Panorama.am - 11:15 | Աշխարհում Moody's-ը սպառնացել է իջեցնել ԱՄՆ-ի վարկանիշը
Կոնգրեսը և Սպիտակ տունը պետք է համաձայնության գան բյուջեի և պետպարտքի նվազեցման հարցերում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 11:08 | Աշխարհում Չինաստանում կառուցել են Ամիթաբհա Բուդդայի աշխարհի ամենաբարձր արձանը
Արձանի բարձրությունը հասնում է 48 մետրի:
Աղբյուր` Itar-tass.com - 11:02 | Աշխարհում Իսրայելցի զինվորականները գնդակահարել են սիրիական տարածքները
Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվել:
Աղբյուր` Ria.ru - 10:55 | Աշխարհում Apple-ը սկսել է առաջին iWatch-ի փորձարկումը
Նորույթը կներկայացվի ս.թ. հոկտեմբեր ամսին:
Աղբյուր` Vesti.ru - 10:50 | Հայաստան Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել «Փարաջանով» ֆիլմը
2012թ-ին ավարտին են հասցվել «Անվերջ վերադարձ», «Եթե բոլորը», «Սայաթ Նովա», «Ձայն լռության» ֆիլմերը:
Աղբյուր` Panorama.am - 10:43 | Աշխարհում Օբաման Օկլահոման աղետի գոտի է հայտարարել
Հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Աղբյուր՝ Gazeta.ru - 10:37 | Աշխարհում 1265թ-ին այս օրն է ծնվել Դանթե Ալիգիերին
1308-21 թվականներին գրված Աստվածային կատակերգությունը համարվել է իտալերենով ամենալավ գրական գործը և համաշխարհային գրականության գլուխգործոցը։
Աղբյուր` Calend.ru - 10:31 | Աշխարհում Գվատեմալայի նախկին ղեկավարին հրաժարվել են դատել ցեղասպանության համար
Երկրի Սահմանադրական դատարանը հանել է Էֆրաին Ռիոս Մոնտեի դեմ մեղադրանքը:
Աղբյուր` Vzglyad.ru - 10:25 | Հայաստան Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դեպքը
Մանրամասները` Panorama.am
- 10:20 | Աշխարհում Հյուսիսային Կորեան ազատ է արձակել 16 չինացի ձկնորսներին
Չինացիներով նավը առգրավվել էր ավելի քան 2 շաբաթ առաջ:
Աղբյուր՝ BBC Russian - 10:15 | Աշխարհում Apple-ին կասկածում են հարկերից խուսափելու մեջ
Գումարի չափը կազմում է 44 մլրդ դոլար:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 10:10 | Աշխարհում ԱՄՆ. Օկլահոմա նահանգոմ տորնադոյի հետևանքով զոհերի թիվը հասել է 91-ի
Այդ թվում են 20 երեխաներ:
Աղբյուր` BBC - 10:05 | Հայաստան Ի՞նչ անել խոզերի ու հավերի հետ. Ցորենի թեփն արագ թանկանում է
Վերջին ամսվա ընթացքում ցորենի մեկ պարկ թեփը թանկացել է 700 դրամով:
Մանրամասները` Panorama.am - 10:00 | Հայաստան Այսօր կդիտվի փոփոխական ամպամածություն, առանց էական տեղումների եղանակ
Օդի ջերմաստիճանն այս օրերին զգալի կբաձրանա:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 23:00 | Աշխարհում Չիլիում երկրաշարժ է տեղի ունեցել
Ցնցման ուժգնությունը կազմել է 6,8 մագնիտուդ:
Աղբյուր` Mignews.co.il - 22:50 | Տարածաշրջան Վրաստանի նախկին վարչապետը 4-րդ անգամ է կանչվել հարցաքննության
Մանրամասները` Ria.ru
- 22:42 | Աշխարհում Մոուրինյոն լքում է «Ռեալը»
Այսօր հայտարարել է «Արքայական ակումբի» նախագահը:
Աղբյուր` Interfax.ru - 22:35 | Աշխարհում Սլովենիան մտադիր է դատի տալ Moody's-ին
Երկիրը մեղադրում է վարկանիշային ընկերությանը ֆինանսական խնդիրներ հրահրելու մեջ:
Աղբյուր` Itar-tass.com - 22:28 | Աշխարհում Ուկրաինայում վճարովի ճանապարհներ կհայտնվեն
Նախագծեը ընդգրկված են 2013-14 թ-ի տնտեսության զարգացման ծրագրում:
Աղբյուր` Rosbalt.ru - 22:20 | Հայաստան Օրենքից դուրս միջնորդություն անելը սովորություն է դարձել. Մուկուչյանը` Կոնգրեսի ներկայացուցչի միջնորդությունների մասին
Մանրամասները` Panorama.am
- 21:40 | Աշխարհում Ահաբեկչություն՝ Բաղդադի շիական թաղամասում
Զոհվել է 12, վիրավորվել՝ 26 մարդ:
Աղբյուր՝ Mignews.co.il - 21:33 | Հայաստան Յուրա Մովսիսյանի ռուսերեն առաջին բառը` «կատաստրոֆա»
Մանրամասները՝ Panorama.am
- 21:27 | Աշխարհում Մոսկվայի արտադրամասերից մեկում տեղի ունեցած խոշոր հրդեհը մարվել է
Զոհեր և վիրավորներ չկան:
Աղբյուր` Ria.ru - 21:15 | Աշխարհում Հյուսիսային Կորեան այսօրվա ընթացքում 6-րդ հրթիռն է արձակել
Հաղորդել է France Presse գործակալությունը:
Աղբյուր` Lenta.ru - 21:05 | Աշխարհում ՌԴ ԱԻՆ-ը բժիշկներով ինքնաթիռ կուղարկի Մախաչկալա
Կուղարկվեն նաև հոգեբաններ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 20:52 | Հայաստան Ուժեղ քամին վնասել է Սզնակ և Սյունիք գյուղերի տան տանիքները
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Աղբյուր` Panorama.am - 20:45 | Աշխարհում Մոլդովայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Վիրավորվել է 10-ը մարդ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 20:37 | Աշխարհում Երկրի վրա աստերոիդ է մոտենում
1998 QE23 անվանումով տիեզերական մարմինը 3 կմ շառավիղ ունի:
Աղբյուր` Vesti.ru - 20:30 | Աշխարհում Նինո Բուրջանաձեն առաջադրվել է Վրաստանի նախագահի պաշտոնում
Այս մասին հաղորդում է «Իտար-Տասս» լրատվական գործակալությունը:
Աղբյուր` Panorama.am - 20:23 | Աշխարհում Հույն աջերը խոստացել են թույլ չտալ Աթենքում մահմեդական մզկիթի կառուցումը
Նրանց կարծիքը կիսում են նաև հասարակ հույները:
Աղբյուր` Lenta.ru - 20:15 | Աշխարհում Հյուսիսային Կորեան 160 հազար բադ է ոչնչացրել՝ թռչնի գրիպից խուսափելու համար
Հայտնլ են տեղական ԶԼՄ-ները:
Աղբյուր՝ Gazeta.ru - 20:08 | Աշխարհում Google-ի օգտատերերը մի քանի զգուշացում են ստացել
Տեսաակնոցները չի կարելի կրել լոգասենյակում:
Աղբյուր` Breakingnews.ie - 20:00 | Աշխարհում Մեծ Բրիտանիան չի բացառում Սիրիայում գործողությունների զարգացման որևէ տարբերակ
Աղբյուր` Ria.ru
- 19:48 | Տարածաշրջան Թուրքիայում օդապարիկի վթարի զոհերի թիվը հասել է 2-ի
Եվս 23 մարդ վիրավորվել է:
Աղբյուր՝ Utro.ru - 19:40 | Աշխարհում Անկախ նախագահական ընտրությունների արդյունքից, Իրանում ուրանի հարստացումը շարունակվելու է
Հայտարարել է ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին:
Աղբյուր` Panorama.am - 19:33 | Տարածաշրջան Ալիևը ահանջում է վերահաշվարկել «Եվրատեսիլի» քվեարկության արդյունքները
Ադրբեջանցիների կողմից ռուս երգչուհու օգտին տրված ձայներն «անհետացել» են:
Աղբյուր՝ BBC Russian - 19:15 | Աշխարհում Գրոհայինները ահաբեկչություն են ծրագրում Մոսկվայում
Ահաբեկիչներից մեկը ձերբակալվել է:
Աղբյուր` Ria.ru
15:57 30/06/2012 » Վերլուծություններ
Փորձագետներ. Ալահշուքյուր Փաշազադեն փորձում է նոր թափով ներխուժել Վրաստան
Հունիսի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Կովկասի մուսուլմանների վարչության ներկայացուցչության պաշտոնական բացման, ինչպես նաև այդ կառույցի նպատակների և հնարավոր գործառույթների մասին Panorama.am-ը զրուցեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի և իսլամագետ Սարգիս Գրիգորյանի հետ:
Ալիկ Էրոյանցի կարծիքով` օրերս Թբիլիսիում տեղի ունեցած միջոցառումը, որտեղ հայտարարվեց Թբիլիսիում Կովկասի մուսուլմանների վարչության (կենտրոնը Բաքու) ներկայացուցչությունը հիմնելու մասին, առաջին հայացքից արժանի չէր լինի մեծ ուշադրության և քննարկման առարկա չէր հանդիսանա, եթե չլիներ անցյալ տարի տեղի ունեցած մի իրադարձություն, այն է` 2011 թ. մայիսի սկզբին Վրաստանում ստեղծվեց Վրաստանի մուսուլմանների վարչությունը, որի հիմնական նպատակն է լուծել երկրում մուսուլմանական համայնքի խնդիրները և իրականացնել մզկիթների կառավարումը:
«Դրանով փաստորեն մեծ վնաս էր հասցվում Կովկասի մուսուլմանների վարչության հեղինակությանը, քանի որ նախկինում այդ լիազորությունները վերապահված էին հենց վերջինիս, իսկ նոր կառույցի ստեղծումից հետո, փաստորեն, զգալիորեն թուլանում էր Բաքվի ազդեցությունը Վրաստանի մուսուլմանական համայնքի վրա: Հենց այս հանգամանքն էլ մեծ դժգոհություն առաջացրեց Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավարության մոտ, որոնք քննադատություններ ուղղեցին Վրաստանի իշխանություններին` մեղադրելով նրանց վրաստանաբնակ ադրբեջանցիների և Ադրբեջանի միջև անջրպետ ստեղծելու մեջ»,- նշեց փորձագետը:
Ըստ Էրոյանցի` «Վրացական կողմը, սակայն, ոչ մի կերպ չարձագանքեց վերոնշյալ հայտարարություններին, ավելին` 2011թ. հուլիսի 5-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց կրոնական միավորներին հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ տալու մասին նոր օրինագիծ, որով օգոստոսի 24-ին Վրաստանի մուսուլմանների վարչությունն առաջինն էր, որ ստացավ իրավաբանական անձի կարգավիճակ: Մինչ այդ հունիսի 12-ին կայացել էին ՎՄՎ ղեկավար կազմի ընտրություններ, որտեղ վարչության գլխավոր մուֆտի էր ընտրվել Ջեմալ Պակսաձեն, ով ադրբեջանցի չէր»:
Փորձագետի կարծիքով` «այս ամենն այդպես էլ չկարողացավ հանդուրժել ԿՄՎ ղեկավարությունը, ում կողմից, երկարատև պայքարի և մեծ ֆինանսական միջոցներ ներդնելու արդյունքում Վրաստանում հիմնվեց ներկայացուցչություն, որն, ըստ էության, կփորձի հակադրվել արդեն իսկ գործող ՎՄՎ-ին և կանի ամեն հնարավորը` հետ նվաճելու այն լծակներն ու լիազորությունները, որ ուներ նախկինում»:
«Սակայն այս ամենից լավ հոտ չի գալիս, քանի որ ՎՄՎ-ն հովանավորվում է Վրաստանի իշխանությունների կողմից, իսկ ԿՄՎ դիրքերի ամրապնդումը չի բխում Վրաստանի ղեկավարության շահերից, և այն հանգամանքը, որ ԿՄՎ առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն փորձում է նոր թափով ներխուժել Վրաստան, իհարկե ընդունելի չէ վրացական կողմի համար, ուստի չի կարելի բացառել, որ այս երկու կառույցների միջև առկա հակասությունները հետագայում կարող են վերաճել նաև երկու հարևան երկրների միջև լուրջ լարվածության», եզրափակեց Ա.Էրոյանցը:
Իսլամագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Վրաստանի բնակչությունը դավանաբանական և էթնիկական տեսանկյունից ունի խայտաբղետ կառուցվածք, իսկ ինչ վերաբերում է իսլամ դավանողներին, ապա նրանց քանակը Վրաստանում անցնում է 500 000-ը, որոնց մեջ զգալի թիվ են կազմում իսլամի շիական ուղղության հետևորդները (մեծամասամբ ծագումով ադրբեջանցի), սակայն կան նաև իսլամի այլ ուղղությունների կողմնակիցներ, որոնք իրենց էթնիկ կազմով նույնպես բազմազան են (ադրբեջանցիներ, աջարներ, աբխազներ, չեչեններ և այլն):
«Հունիսի 27-ին Կովկասի մուսուլմանների վարչության ներկայացուցչության (ԿՄՎ) բացումը ուղղված էր 2011 թ-ի հունվարից Վրաստանում գրանցված Վրաստանի մուսուլմանների վարչության դեմ: ՎՄՎ ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ իրենք անկախ են ԿՄՎ-ից, որի կենտրոնը գտնվում է Բաքվում, և ցանկանում են միավորել Վրաստանի մուսուլմաններին, իսկ ընտրված գլխավոր մուֆտի, սուննի Ջեմալ Պակսաձեն հայտարարել է, որ վրացի սուննիները և ադրբեջանցի շիաները որոշել են ստեղծել միասնական վարչություն Վրաստանի մուսուլմանների հարցերով զբաղվելու համար: Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի կարծիքով, Վրաստանի մուսուլմանների վարչության ստեղծումը «ոչ ճիշտ քայլ է»` մատնանշելով այն հանգամանքը, որ այդ կառույցի ղեկավար կազմում ծագումով ադրբեջանցիներ, ինչպես նաև հոգևոր, լուրջ կրոնա-աստվածաբան մասնագետներ ընդգրկված չեն: Ալլահշուքյուր Փաշազադեի նման պահվածքը վկայում է այն մասին, որ նա չի ցանկանում կորցնել ազդեցությունը Վրաստանի մուսուլմանների նկատմամբ»,- պարզաբանեց Ս.Գրիգորյանը:
Ըստ նրա`«մինչ այդ Վրաստանում ՎՄՎ դեմ բազմաթիվ դժգոհություններ են եղել, և ենթադրելի է, որ այս դժգոհություններն ուղղորդվել են ԿՄՎ կողմից»: «Պետք է փաստել, որ ԿՄՎ ներկայացուցչության բացումը խոսում է վրացական հասարակությունում ակտիվացող դավանաբանական խմորումների մասին, որոնցում ակտիվ միջամտում է ԿՄՎ, իր առաջնորդ` Ալլահշուքյուր Փաշազադեի գլխավորությամբ»,- նշեց փորձագետը:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
13:33 21/05/2013 » Հասարակություն
13:30 21/05/2013 » Հասարակություն
Իրաքում մեկ օրում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհ է գնացել 95 մարդ
13:24 21/05/2013 » Իրավունք
13:16 21/05/2013 » Հասարակություն









21/05/2013
Հենրիխ Մխիթարյան. «Եթե առաջարկներ լինեն, ակումբը թող որոշի»
- Տարբեր տարիքում տարբեր թիմերի եմ երկրպագել: Նախկինում Մյունխենի «Բավարիային» չէի սիրում, իսկ հիմա այդ թիմն ինձ դուր է գալիս: Նույնը վերաբերում է «Բարսելոնին»:
Ե.Սիմոնյան. Գյուղերում դեռ գերիշխում է «գյուղապետն ինչպես թելադրի, այդպես էլ կանենք» սկզբունքը
-Շատ կարևոր է գիտակցության բարձրացումն ու գիտելիքի ավելացումը, որ ավագանիում ներկայացված անձն իմանա, որ ինքը սեփական խելքը պետք է ունենա և չենթարկվի:
Վ. Խաչատրյան. Ներկայացումներին արդեն ծանոթ ենք, կոմեդիա չկա, արդեն տրագեդիա է
Կառավարությունը ինչո՞ւ մեկ տարի յոթ ամիս լռում էր գազի գնի բարձրացման մասին, երբ դրա մասին գիտեին բոլորս...