Ս.Սարգսյան. Ուժի կիրառման սպառնալիքները և սադրանքները անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար

13:32 04/07/2012 » Վերլուծություններ

Ս.Սարգսյան. Ուժի կիրառման սպառնալիքները և սադրանքները անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար

«Եվս մեկ անգամ վերահաստատեցինք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ սկզբունքների հիման վրա: Ուժի կիրառման սպառնալիքները և սադրանքները նույնչափ անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար, որքան ազգատյաց հայտարարությունները, անհանդուրժողականությունը, պատմության վերախմբագրման փորձերը»,- այս մասին նախագահական նստավայրում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ քիչ առաջ ավարտվեց ՀՀ նախագահի և ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպոյի հանդիպումը, որին հաջորդեց նրանց համատեղ մամլո ասուլիսը:

Հայաստանի ղեկավարը ընդգծեց, որ հանդիպմանը քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: Ըստ այդմ, նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ ողջունում է ԵՄ պատրաստակամությունը վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու հարցում:

Անդրադառնալով հանդիպման մյուս մանրամասներին, ՀՀ նախագահը տեղեկացրեց, որ հանդիպմանը քննարկվել է նաև մայիսյան խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցը, որոնց արդյունքների վերաբերյալ գնահատականը, ընդգծեց նա, համընկնում է ԵՄ գործընկերների գնահատականի հետ. «Լավագույն ընտրություններն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ, բայց դեռևս շատ անելիքներ կան ընտրական գործընթացի հետագա բարելավման ուղղությամբ: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը նոր առաջընթաց գրանցելու 2013թ. նախագահական ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցում»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց