- 17:00 | Աշխարհում Սիրիական ընդդիմադիր խմբավորումներ. Ասադը պետք է հեռանա
Սիրիայի ընդդիմադիրների հանդիպումը տեղի է ունեցել Իսպանիայում:
Աղբյուր` ABC News - 16:50 | Աշխարհում Apple-ը և Google-ը գլխավորել են ամենաթանկ ապրանքանիշների ցուցակը
Այն կազմել է Millward Brown Optimor գործակալությունը:
Աղբյուր` Itar-tass.com - 16:44 | Հայաստան «Դորիանսի» բելգիացի և հոլանդացի երկրապագուները քվեարկել են, սակայն նրանց ձայները չեն հաշվել
Մանրամասները` Panorama.am
- 16:36 | Աշխարհում Աշխարհի ամենածեր կոկորդիլոսը նշել է իր 110-ամյակը
Կենդանին ապրում է Ավստրալիայում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 16:28 | Աշխարհում Վենգրիայում ավանակները թոշակառու են սպանել
Կենդանիները հարձակվել են 65-ամյա տղամարդու վրա և ոտնատակ արել նրան:
Աղբյուր` Vesti.ru - 16:20 | Տարածաշրջան Նինո Բուրջանաձեն կպայքարի Վրաստանի նախագահի պաշտոնի համար
Երկրում նախագահական ընտրությունները կանցկացվեն ս.թ. հոկտեմբեր ամսին:
Աղբյուր` Ria.ru - 16:13 | Հայաստան Մալայանի կենտրոնն ինքնագործունեությամբ է զբաղվա՞ծ. ԱՆ-ն վստահեցում է` երեխաների բուժումն անվճար է
Աղբյուր` Panorama.am
- 16:07 | Աշխարհում Շոտլանդիայում համասեռամոլներին թույլատրել են հոգևորական կոչումներ ստանձնել
Այս մասին գրել է շոտլանդական Scotsman թերթը:
Աղբյուր` Interfax.ru - 16:00 | Աշխարհում Պուտինը առաջարկել է իր օգնությունը Օբամային տորնադոյի հետևանքները վերացնելու գործում
ՌԴ ղեկավարը ցավակցել է ԱՄՆ նախագահին աղետի հետևանքով մեծաքանակ զոհերի կապակցությամբ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 15:52 | Տարածաշրջան Թուրքիայում օդապարիկների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի
Հաղորդել է Associated Press-ը:
Աղբյուր՝ Gazeta.ru - 15:45 | Աշխարհում «Պետք է եռապատկել ջանքերը, որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում բեկումնային առաջընթացի հասնենք»
«Ռուսասատանի ձայն» ռ/կ-ի փոխանցմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Աղբյուր` Panorama.am - 15:40 | Աշխարհում Եգիպտոսում սկսվել են պատանդ ընկած զինվորականների ազատ արձակման հատուկ գործողությունները
Հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Աղբյուր` Itar-tass.com - 15:30 | Աշխարհում Անկարգությունների երկրորդ օրը Ստոկհոլմում. Կան ձերբակալվածներ և վիրավորներ
Ցուցարարներին զայրացրել է ոստիկանների կողմից կատարված սպանությունը:
Աղբյուր` Newsru.com - 15:23 | Աշխարհում ԱՄՆ պետքարտուղարը Սիրիայի ճակատագիրը կքննարկի Օմանում
Ջոն Քերին սկսում է իր շրջագայությունը դեպի Մերձավոր Արևելք:
Աղբյուր՝ BBC Russian - 15:15 | Աշխարհում 15 միլիոն ստորագրություն` նախագահ Մուրսիի դեմ
Եգիպտացիները փորձում են հասնել նախագահական արտահերթ ընտրությունների:
Աղբյուր՝ Mignews.co.il - 15:07 | Հայաստան Կլասիկ գրիգորիչական շուլուխ է եղել. Վահան Հովհաննիսյանը կառավարությանը կոչ է արել լուրջ չվերաբերվալ Գալուստ Սահակյանի խոսքերին
Մանրամասները` Panorama.am
- 15:00 | Աշխարհում Եվրոպայում ամենահայտնի ավտոմեքենան VW Golf-ն է
Երկրոդ տեղում Renault Clio-ն է, երրորդում` Volkswagen Polo-ն:
Աղբյուր` Vesti.ru - 14:53 | Աշխարհում Շոտլանդիան մեղադրում է Մեծ Բրիտանիային տնտեսության աճի խափանման մեջ
Երկրի իշխանությունները զեկույց են կազմել:
Աղբյուր` Interfax.ru - 14:46 | Աշխարհում Հումանիտար օգնության կարիք ունեցող սիրիացիների թիվը գերազանցել է 8 միլիոնը
Թիվը կազմում է բնակչության 38%-ը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 14:38 | Տարածաշրջան «Մինչև օգոստոսի 2-ը ժամը 9-ը յուրաքանչյուր վայրկյանն օգտագործելու եմ երկրում առկա խնդիրները վերացնելու համար»
Հայտարարել է ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Աղբյուր` Panorama.am - 14:30 | Աշխարհում Սաուդյան Արաբիայում Եմենի 5 քաղաքացի է կախաղան հանվել
Նրանք մեղադրվում էին թագավորության աշխատակցի սպանության մեջ:
Աղբյուր` Itar-tass.com - 14:23 | Աշխարհում «Սիրիան կանգնած է մասնատման առջև»
Նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի ԱԳ քարտուղար Ուիլյամ Հագը:
Աղբյուր` The Telegraph - 14:14 | Աշխարհում Իրաքում զոհերի թիվը հասել է առնվազն 13-ի
Պայթյունները տեղի են ունեցել ականապատ 2 մեքենայի միջոցով:
Աղբյուր` BBC - 14:07 | Աշխարհում Ցածր կալորիականությամբ դիետաները` դեպրեսիայի աղբյուր
Դրանք զրկում են օրգանիզմը սնուցող նյութրից:
Աղբյուր՝ Meddaily.ru - 14:00 | Հայաստան Գեղհովիտ համայնքի բազալտի հանքավայրը կփակվի
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել բնապահպանական փորձաքննության ներկայացված հայտերի քննարկում:
Մանրամասները` Panorama.am - 13:43 | Աշխարհում Լեհաստանում հարկադիր վայրէջք է կատարել վառվող շարժիչով ինքնաթիռը
Անձնակազմը և ուղևորները չեն տուժել:
Աղբյուր` Lenta.ru - 13:36 | Աշխարհում Rolex Cosmograph Daytona հոբելյանական ժամերը պատրաստվել են պլատինից
Բրենդային այս ժամերը առաջին անգամ ներկայացվել էին 50 տարի առաջ հատուկ պրոֆեսիոնալ ավտոարշավորդների համար:
Աղբյուր` Luxplanet.ua - 13:30 | Աշխարհում Իսրայելը հրաժարվել է Երուսաղեմում ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությանը
Երկիրը մեղադրել է պաղեստինցիներին առաքելության աշխատանքը քաղաքականացնել փորձելու մեջ:
Աղբյուր` Ria.ru - 13:22 | Աշխարհում Ուկրաինացի պատգամավորները կոչ են անում արգելել գեյ-շքերթի անցկացումը Կիևում
Շքերթը նախատեսված է անցկացնել մայիսի 25-ին:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 13:15 | Հայաստան «Եթե մահացածները քվեարկում են, ապա ինչո՞ւ Խաչիկյանը չօգտագործեր նրանց հարստանալու համար»
Դաշնակցականը ծիծաղեցրել է պատգամավորներին:
Մանրամասները` Panorama.am - 13:08 | Աշխարհում Nescafé-ն համարվել է Շվեյցարիայի ամենաթանկարժեք ապրանքանիշը
Ընկերության գինը գնահատվել է 10,77 մլրդ դոլար:
Աղբյուր` Euromag.ru - 13:00 | Աշխարհում Աֆղանստանում պայթյունի հետևանքով 6 ոստիկան է զոհվել
Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ճանապարհին:
Աղբյուր՝ BBC Russian - 12:53 | Աշխարհում Ռուսաստանում կնշվի բևեռախույզի օրը
Հրամանը ստորագրվել է ՌԴ նախագահի կողմից:
Աղբյուր` Interfax.ru - 12:45 | Աշխարհում ՆԱՏՕ-ի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը կանցնի հունիսի 4-5-ին
28 երկրների ներկայացուցիչները կհավաքվեն Բրյուսելում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 12:35 | Հայաստան Իրանից բերված ալյուրը օգտագործման համար վտանգավոր է ճանաչվել
ԻԻՀ-ից ներկրվող 20420 կգ կշռով մսոսկրային ալյուրի բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Ագարակի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է բեռի տնօրինման արգելման կարգադրագիր:
Աղբյուր` Panorama.am - 12:29 | Աշխարհում Իրաքի հյուսիսում պայթյունների զոհ է դարձել 5 մարդ
44 բնակիչ վիրավոր է:
Աղբյուր` Ria.ru - 12:22 | Աշխարհում Նոր սկանդալ ԱՄՆ-ում. ՀԴԲ-ն հետևել է Fox News-ի լրագրողներին
Այս մասին հայտարարել է հեռուստաալիքի փոխնախագահը:
Աղբյուր` Newsru.com - 12:15 | Աշխարհում Մախաչկալայում կրկնակի ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 52-ի
Պայթյունների զոհ էր դարձել 4 մարդ:
Աղբյուր` Vesti.ru - 12:10 | Աշխարհում Աֆղանստանում չարգելեցին կանանց վաճառքը
Երկրի խորհրդարանը չեղյալ է համարել կանանց իրավունքների պաշտպանման նոր օրինագիծը:
Աղբյուր՝ Mignews.co.il - 11:58 | Աշխարհում Curiosity մարսագնացը վերականգնել է Մարսի ուսումնասիրությունը
Սարքը Կարմիր մոլորակ էր ժամանել 2012 թ. օգոստոսի 6-ին:
Աղբյուր` Itar-tass.com - 11:51 | Հայաստան «Դժոխք երկրի վրա». «Շիրակ կենտրոն»-ը` Գյումրու տնակների մասին
Տեսանյութը` Panorama.am
- 11:45 | Աշխարհում Լյուքսենբուրգը կփոխի Սահմանադրությունը
Փոփոխությունը կազդի նաև իշխանական զիված ուժերի ղեկավարության վրա:
Աղբյուր` Euromag.ru - 11:38 | Աշխարհում BMW-ն պաշտոնապես ներկայացրել է նոր М5 և М6 մոդելները
Ավտոմեքենաների նախնական գինը 103 հազար եվրոն է:
Աղբյուր` Luxplanet.ua - 11:30 | Աշխարհում Վերմոնտ նահանգում օրինականացրել են էֆթանազիան` «թեթև մահը»
Օրենքի ընդունումը թույլ կտա անբուժելի հիվանդին «վերահսկել իր ճակատագիրը»:
Աղբյուր` Lenta.ru - 11:23 | Աշխարհում Պաշտոնական. «Մոուրինյոն հեռանում է «Ռեալից»
Երեկ երեկոյան հատուկ հրավիրած մամուլի ասուլիսում հաստատել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Աղբյուր` Panorama.am - 11:15 | Աշխարհում Moody's-ը սպառնացել է իջեցնել ԱՄՆ-ի վարկանիշը
Կոնգրեսը և Սպիտակ տունը պետք է համաձայնության գան բյուջեի և պետպարտքի նվազեցման հարցերում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 11:08 | Աշխարհում Չինաստանում կառուցել են Ամիթաբհա Բուդդայի աշխարհի ամենաբարձր արձանը
Արձանի բարձրությունը հասնում է 48 մետրի:
Աղբյուր` Itar-tass.com - 11:02 | Աշխարհում Իսրայելցի զինվորականները գնդակահարել են սիրիական տարածքները
Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվել:
Աղբյուր` Ria.ru - 10:55 | Աշխարհում Apple-ը սկսել է առաջին iWatch-ի փորձարկումը
Նորույթը կներկայացվի ս.թ. հոկտեմբեր ամսին:
Աղբյուր` Vesti.ru - 10:50 | Հայաստան Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել «Փարաջանով» ֆիլմը
2012թ-ին ավարտին են հասցվել «Անվերջ վերադարձ», «Եթե բոլորը», «Սայաթ Նովա», «Ձայն լռության» ֆիլմերը:
Աղբյուր` Panorama.am - 10:43 | Աշխարհում Օբաման Օկլահոման աղետի գոտի է հայտարարել
Հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Աղբյուր՝ Gazeta.ru - 10:37 | Աշխարհում 1265թ-ին այս օրն է ծնվել Դանթե Ալիգիերին
1308-21 թվականներին գրված Աստվածային կատակերգությունը համարվել է իտալերենով ամենալավ գրական գործը և համաշխարհային գրականության գլուխգործոցը։
Աղբյուր` Calend.ru - 10:31 | Աշխարհում Գվատեմալայի նախկին ղեկավարին հրաժարվել են դատել ցեղասպանության համար
Երկրի Սահմանադրական դատարանը հանել է Էֆրաին Ռիոս Մոնտեի դեմ մեղադրանքը:
Աղբյուր` Vzglyad.ru - 10:25 | Հայաստան Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դեպքը
Մանրամասները` Panorama.am
- 10:20 | Աշխարհում Հյուսիսային Կորեան ազատ է արձակել 16 չինացի ձկնորսներին
Չինացիներով նավը առգրավվել էր ավելի քան 2 շաբաթ առաջ:
Աղբյուր՝ BBC Russian
16:50 25/07/2012 » Վերլուծություններ
Բ. Հարությունյան. «Այո՛, ցավալիորեն Նյու Յորքի նահանգի օրենսդիր մարմինը, չխորանալով հարցի էության մեջ, ընդունել է փաստաթուղթը»
Վերջերս ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի օրենսդիր մարմինը, ամբողջապես հենվելով ադրբեջանական քարոզչական մեքենայի կեղծ տվյալների վրա, ընդունեց մի փաստաթուղթ, որտեղ անդրադարձ կար 1918թ. մարտին հայերի կողմից ադրբեջանցիների «ցեղասպանությանը»: Ներկայացնում ենք ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ պրոֆեսոր, դոկտոր Բաբկեն Հարությունյանի վերլուծությունը կատարվածի վերաբերյալ:
Ինչպես ընդունվեց այդ փաստաթուղթը: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել 1918թ. մարտին:
-Այո՛, ցավալիորեն Նյու Յորքի նահանգի օրենսդիր մարմինը, չխորանալով հարցի էության մեջ, ընդունել է մի փաստաթուղթ, որտեղ անդրադարձ կա 1918թ.-ի մարտին հայերի կողմից «իրագործված» ադրբեջանցիների «ցեղասպանությանը»:
Հարկ է նշել, որ Նյու Յորքի նահանգի օրենսդիր մարմինը չի էլ փորձել տարբերություն տեսնել քաղաքացիական պատերազմի և ցեղասպանության միջև, որն իրագործվել է Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ: Իսկ ինչպիսի՞ն են եղել իրադարձությունները 1918թ.-ի մարտին:
Հայկական կողմից «ցեղասպանության» ենթարկված թուրքերը կամ կովկասյան թաթարները (այսուհետև՝ այսօրվա անվանումով՝ ադրբեջանցիները) արդեն 1917 թ. դեկտեմբերին սկսեցին ավերել ու կողոպտել Շաքիի ու Շամախիի շրջանների հայկական գյուղերը: 1918թ. հունվարի 2-ին Գանձակ-Գանջայի թուրքական մասում 14 հայեր սպանվեցին ափաշկարա:
Տեսնելով դեպքերի վտանգավոր զարգացումը՝ Բաքվի Հայոց Ազգային խորհուրդը բանակցությունների մեջ մտավ Մահմեդական Ազգային խորհրդի հետ: Առաջին նիստը գումարվեց 1918թ. հունվարի 15-ին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննության առնվեցին երկաթուղու ու մյուս ճանապարհների բացումը և գավառներում տիրող անիշխանության հարցը: Եվ որքան հայկական կողմը աշխատում էր խնդիրներին բնական լուծում տալ, այնքան պարզ էր դառնում, որ ադրբեջանական կողմը քննարկվող հարցերի նկատմամբ բոլորովին այլ մոտեցումներ ունի: Բանակցությունները ոչինչ չտվեցին, և Անդրկովկասյան Սեյմի մոտալուտ բացումը ստիպեց բանակցությունները տեղափոխել Թիֆլիս: Բանակցությունների միակ օգուտն այն եղավ, որ որոշվեց մի քանի խառը պատվիրակություններ ուղարկել Գանձակ-Գյանջա, Նուխի և Խաչմաս, ինչը կարճ ժամանակով մեղմացրեց կացությունը, որը սակայն խիստ սրվեց որոշ ժամանակ անց:
Հայերն Ադրբեջանի տարածքում փոքրամասնություն էին, և Բաքվի Ազգային խորհուրդը, գնահատելով պահի լրջությունը, ձեռնամուխ եղավ հայաբնակ շրջանների ինքնապաշտպանության կազմակերպմանը: Միաժամանակ Բաքվի Հայոց Ազգային խորհուրդն աշխատում էր Օսմանյան կայսրության դեմ ուղարկել Բաքվում կենտրոնացած Արևելյան ճակատից վերադարձած զինվորներին, սակայն, որպես կանոն, բախվում էր դիմադրության: Ավելին, երբ ապրիլի 13-ին Ազգային խորհրդի կողմից մի վերջին փորձ արվեց Պարսկաստանի ճակատից եկած 500 հայ և վրացի զինվորներին ուղարկելու Թիֆլիս, ադրբեջանցիները վրացիներին թույլատրեցին մեկնել Թիֆլիս, իսկ հայերին Ալյաթ կայարանից ետ դարձրեցին Բաքու: Բաքվի Հայոց Ազգային խորհուրդը այդ դեպքերի առնչությամբ կրկին դիմեց Մահմեդականների Ազգային խորհրդին, ներկայացնելով Բաքվում մեծաթիվ զինվորների կենտրոնացումից բխող հնարավոր վտանգները, սակայն պատասխանի անգամ չարժանացավ: Եվ այդ զինվորների նշանակալից մասը ընկավ բոլշևիկների ազդեցության տակ:
Կացությունը գնալով պայթյունավտանգ էր դառնում: Ադրբեջանցիներն աշխատում էին լոկ ժամանակ շահել՝ սպասելով օսմանյան բանակների Բաքու շարժվելուն, ուստի հայկական կողմը ստիպված էր մտածել իր անվտանգության պահպանման մասին: Հայտարարվեց զորակոչ, և մարտի 5-ին ստեղծվեց գերագույն զինվորական մարմին:
Իսկ ծավալվող իրադարձությունները ոչ մի լավ բան չէին խոստանում հայերին: Արդեն փետրվար ամսին իբր «ցեղասպանության» ենթարկված ադրբեջանցիները կոտորեցին Արեշի շրջանի 4 հայկական գյուղերի բնակչությանը, տեղահանեցին Խաչմասի և Լենքորանի հայերին, օրհասական դարձավ Ղուբայի հայության կացությունը: Մարտին ադրբեջանցիներն ավերեցին Շամախիի հայկական թաղը և Շամախիի շրջակայքի շուրջ 25 հայկական գյուղեր, որոնց բնակչության հրաշքով փրկված մասը՝ 20000-ի չափ մարդ՝ մերկ ու սովալլուկ, լցվեցին ռուսական գյուղերը: Ծանրացավ Գյոքչայի հայության վիճակը:
Սակայն Բաքվի Հայոց Ազգային խորհրդի դիմումները Մահմեդականների ազգային խորհրդին ու Մուսավաթին ոչ մի արդյունքի չտվեցին:Մուսավաթը փորձում էր կյանքի կոչել իր ծրագրերը և հակասության մեջ էր Բանվորական խորհրդի հետ, որտեղ Սեյմի ստեղծումից հետո տեր ու տիրակալ էին դարձել բոլշևիկները Ստ. Շահումյանի գլխավորությամբ: Կրքերը գնալով բորբոքվում էին, և կողմերի բախման համար կայծի դեր կատարեց մի աննշան դեպք…
«Վայրի դիվիզիայի» ադրբեջանցի 120 զինվորներից բաղկացած մի խումբ եկել էր Բաքու ադրբեջանցի (թուրք) միլիոնատեր և հայտնի բարեգործ Թաղիևի զինվոր որդու հուղարկավորությանը և այդ արարողությունից հետո պատրաստվում էր նավով վերադառնալ Լենքորան: Բանվորական խորհուրդն այդ խումբը զինաթափեց ուժի կիրառմամբ, ինչը պատճառ դարձավ արյունահեղ ընդհարումների, որոնք քաղաքացիական պատերազմի բնույթ էին կրում. Կա՛մ Մուսավաթը պետք է հաղթեր, կա՛մ Բանվորական խորհուրդը:
Մուսավաթը գործում էր թուրքական կամ տաճկական գործակալների ծրագրերով ու անմիջական աջակցությամբ: Մուսավաթի հաղթանակը նշանակելու էր Օսմանյան կայսրության հաղթանակ, որը ոչ միայն հակահեղափոխության հաղթանակ էր լինելու, այլև մի ահավոր ու մահացու վտանգ երիտթուրքերի կազմակերպած Մեծ Եղեռնի հետևանքով 1,5 միլիոն զոհ տված հայ ժողովրդի համար: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, չկամենալով էլ ավելի խորացնել հայ-ադրբեջանական առանց այն էլ լարված հարաբերությունները, փորձեց դեպքերի մեջ գործուն մասնակցություն չունենալ, իսկ Բաքվի Հայոց Ազգային խորհուրդն էլ ամեն ինչ արեց խաղաղությունը պահպանելու համար:
Մարտի 17-ի երեկոյան հրաձգություն սկսվեց «Վայրի դիվիզիայի» զինվորների և «Կարմիր գվարդիայի» միջև, որի կազմում կռվում էին ռուս, ադրբեջանցի, հայ և այլ ազգություններին պատկանող զինվորներ: Բաքվի Հայոց Ազգային խորհուրդը փորձեց իր միջնորդությամբ դադարեցնել արյունահեղությունը ու առաջարկեց, որ «Վայրի դիվիզիայի» զինվորները զենքը հանձնեն ադրբեջանական ընկերվարական կազմակերպություններին, իսկ դրա փոխարեն «Բանվորական խորհուրդը» հրաժարվելու էր նրանց զինաթափելու գայթակղությունից: Ադրբեջանցիների զիջումով բախումը հնարավոր եղավ մի պահ հարթել, սակայն ադրբեջանցիների շրջանում խլրտումները շարունակվեցին, որոնք քաղաքի տարբեր մասերում կազմակերպեցին հանրահավաքներ և ընդունեցին մարտաշունչ որոշումներ: Նրանք վերջնագիր ներկայացրին «Զինվորական հեղափոխական կոմիտեին»՝ պահանջելով վերադարձնել բռնագրավված զենքերը: Բախումը փաստորեն դարձավ անխուսափելի:
Այդ բարդ պայմաններում Բաքվի Հայոց Ազգային խորհուրդը ձեռք առավ բոլոր միջոցները, որ ընդհարումը չվերսկսվի, միևնույն ժամանակ ձախողվելու դեպքում նախապատրաստեց ինքնապաշտպանության միջոցներ հայ բնակչության անվտանգության ապահովման համար:
Երեկոյան ժամը 6-ին ադրբեջանցիները կռիվ սկսեցին Շեմախինկայում՝ գրոհելով Կարմիր գվարդիայի դեմ: Կռիվը տարածվեց քաղաքով մեկ: Բախումները դադարեցնելու ուղղությամբ Հայոց Ազգային խորհրդի փորձերը ապարդյուն անցան: Հեղափոխական կոմիտեի ուժերն ամբողջ ճակատով առաջ շարժվեցին, իսկ ադրբեջանցիները խուճապահար սկսեցին փախչել: Ազգային խորհուրդը ձեռք առավ խիստ միջոցներ, որ հայերը չմասնակցեն բախումներին և մնան իրենց ինքնապաշտպանության դիրքերում: Միաժամանակ որոշվեց հայկական թաղերում ապրող ադրբեջանցիներին վերցնել հոգածության ներքո և թույլ չտալ, որ նրանց վրա հարձակումներ լինեն: Այսպես վարվեցին նաև հայկական թաղերում ապաստանած ադրբեջանցիների նկատմամբ:
Ցերեկվա ժամը 3-ին, չդիմանալով Կարմիր գվարդիայի հարձակումներին, ադրբեջանցիները ընդունեցին Հեղափոխական կոմիտեի վերջնագիրը: Սակայն, կռիվներն այնուամենայնիվ շարունակվեցին: Իսկ Բաքվի Հայոց Ազգային խորհուրդը խիստ միջոցներ ձեռնարկեց, որ հայ զինվորները չմասնակցեն հրաձգությանը: Սահմանվեց խիստ կարգապահություն: Հայկական թաղամասերում նշանակվեցին հատուկ հսկիչներ: Հայկական ուժերը փորձեցին դիրքեր զբաղեցնել երկու կռվող ուժերի միջև: Այս կացությունը տևեց մինչև մարտի 21-ի ցերեկվա ժամը 12-ը: Երբ կռիվը դադարեց, ադրբեջանական թաղը ամբողջությամբ ծածկված էր ծխով: Այստեղից սկսեցին դուրս գալ կանայք, երեխաներ, երիտասարդներ ու ծերուկներ՝ ձեռքներին փայտի կտոր սպիտակ լաթով՝ ի նշան հաշտության: Ադրբեջանցիները դուրս եկան և հայտնեցին իրենց հնազանդությունը Բանվորական խորհրդին:
Մարտյան դեպքերի կապակցությամբ Բաքվի Հայոց Ազգային խորհուրդը հրապարակեց ընդարձակ հաղորդագրություն, որից պարզ էր դառնում, որ հայերի ջանքերով ոչ թե ադրբեջանցիների ցեղասպանություն էր կատարվել, այլ փրկվել էին մեծ թվով մահմեդականներ, որոնց վերադարձրեցին իրենց տները: Այդ փրկված անձանց թիվը Մայիլյանների թատրոնում 3500 էր, որոնցից 70-ը՝ պարսկահպատակ, Ռեյարդ թատրոնում՝ 2000, Ռամզեյ թատրոնում՝ 579, Եֆիմովի կրկես-թատրոնում՝ 800, Վոկզալնայա և Տելեֆոննայա փողոցների անկյունի տանը՝ 58, հայկական դպրոցներից մեկում՝ 218, Միրոնովի բաղնիքում՝ 306, Մոսկովյան բաղնիքում՝ 203, 8-րդ միլիցիատանը՝ 117, 7-րդ միլիցիատանը՝ 72, Մալայա Մորսկայա փողոցի թիվ 15 տանը՝ 18, քաղաքային սայլանոցում՝ 2530, 9-րդ միլիցիատանը՝ 200, Հայկավանում՝ 79-ը ընդամենը 11726 մարդ: Եվ 1500 մահմեդական ապաստան էր գտել հայերի մասնավոր տներում:
Ինչպե՞ս է գնահատել 1918 թվի մարտյան իրադարձությունները: Ցեղասպանության մասին խոսելը պարզապես ծիծաղելի է: Անշուշտ, կռվողները կորուստներ ունեցան, սակայն դա ազգային կամ կրոնական հողի վրա չէր, այլ իրականում քաղաքացիական պատերազմ էր տեղի ունենում մի կողմից Մուսավաթի և մյուս կողմից՝ Բանվորական խորհուրդի ու Զինվորական հեղափոխական կոմիտեի ուժերի միջև: Վերջիններս կարողացել էին իրենց կողմը գրավել ոչ միայն ռուսներին, կովկասյան թուրքերին, այսինքն` ադրբեջանցիներին, այլև զգալի թվով հայերի և այլ ազգությունների ներկայացուցիչներին: Բազմազգ Բաքվի պայմաններում դա ընդամենը քաղաքացիական պատերազմի բնույթ էր կրում:
Ինչպես տեսանք, հայերը ամեն ինչ արել էին ադրբեջանցիների անվտանգությունն ապահովելու համար հայկական թաղամասերում:
Հարկ ենք համարում նշել, որ Բաքվի Հայոց Ազգային խորհրդի գործունեությունը փրկեց ադրբեջանական գրեթե ողջ մտավորականությունը: Ինչպես շուտով կտեսնենք, այդ հոգատարության պատասխանը եղավ 1918 թ. սեպտեմբերին հայերի կոտորածը Բաքվում, որը, իրոք, բառիս իսկական իմաստով ցեղասպանություն էր հայկական տարրի նկատմամբ:
-Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կազմավորման տարիներն ուղեկցվել են հայ ժողովրդի հանդեպ Բաքվում, Արցախում, Նախիջևանում և այլ վայրերում բազմաթիվ ֆիզիկական հաշվեհարդարներով: Ի՞նչ նպատակ են հետապնդել ադրբեջանցիները, և արդյո՞ք այդ իրադարձությունների վերաբերյալ միջազգային հանրությունը հավուր պատշաճի տեղեկացված է:
-Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ «փոխանակ սայլը ճռռա, սելվորն է ճռռում»: Իրականում հայերի նկատմամբ կովկասյան թուրքերը կամ ադրբեջանցիներն իրագործել են իսկական ցեղասպանություն: Եթե այդ ամենին տեղյակ լիներ միջազգային հանրությունը և մանավանդ Նյու Յորքի նահանգի օրենսդիր մարմինը, այդպիսի խայտառակ որոշում չէր կայացնի: Սրտի ցավով պետք է արձանագրեմ, որ մենք էլ հավուր պատշաճի չենք կարողանում այդ ամենի մասին տեղեկացնել համաշխարհային հանրությանը:
Իսկ այժմ անդրադառնանք Բաքվի հայության սեպտեմբերյան կոտորածներին, որոնց զոհ գնացին 30 հազարի չափ հայեր, որն անդրկովկասյան թուրքերի կամ ադրբեջանցիների «երախտագիտության» արտահայտությունն էր հայերին ադրբեջանցիների հանդեպ ցուցաբերած հոգատարության դիմաց:
Բանվորական խորհուրդը, խիստ ոգևորված 1918 թ. մարտին ունեցած հաջողություններից, որոշեց լուծարել հայկական զորամասերն ու Ազգային խորհուրդը: Բաքվի Հայոց Ազգային խորհուրդն սկզբում մերժեց ենթարկվել այդ որոշմանը, սակայն ապրիլի 14-ին ստիպված եղավ տեղի տալ բիրտ ուժին և համաձայնագիր կնքել Զինվորական-հեղափոխական կոմիտեի հետ, որով լուծարվում էր Հայկական 2-րդ հետևակային գունդը, և դրա մի մասը մտնելու էր Համազասպի գումարտակի մեջ: Իսկ Համազասպի գումարտակները վերակազմավորվելու էին և մաս էին կազմելու Կարմիր բանակի՝ որպես 16-րդ և 17-րդ գումարտակներ, որոնց հրամանատարը մնում էր Համազասպը:
Շատ չանցած՝ ապրիլի 25-ին, իշխանությունն ամբողջությամբ անցավ բոլշևիկների ձեռքը: Կազմվեց Բաքվի Ժողովրդական կոմիսարների խորհուրդը Ստ. Շահումյանի ղեկավարությամբ:
Եվ մինչ Բաքվի կոմունան փորձում էր վերակազմավորել զինված ուժերը, օսմանյան բանակները Նուրի փաշայի հրամանատարությամբ ձեռնամուխ եղան «Իսլամական բանակ»-ի կազմակերպմանը թուրք սպաների ղեկավարության ներքո: Նպատակը Բաքուն գրավելն էր:
Սկզբնական շրջանում Բաքվի կոմունայի ուժերը հաջողությամբ գործում էին Արևելյան Անդրկովկասի տարածքում: Սակայն սկզբնական հաջողություններին հետևեցին անհաջողությունները: Հուլիսի 27-ին փաստորեն ընկավ Բաքվի կոմունան, իսկ 30-ին կոմիսարները որոշեցին բոլորից գաղտնի փախուստի դիմել: Իշխանությունն անցավ Բաքվի դիկտատուրային: Բաքվի կոմիսարները ետ վերադարձվեցին, բանտարկվեցին և ավելի ուշ անգլիացիների կողմից գնդակահարվեցին Աղչակումայի ավազուտներում: Բաքվի դիկտատուրայի գլխավոր հոգսը ճակատի խնդիրն էր: Քաղաք կանչվեցին անգլիացիները, որոնք, սակայն, որոշ ժամանակ անց լքեցին քաղաքը:
Սեպտեմբերի 13-ին 3000 օսման զինվորներ և տեղացի մահմեդականներ գրոհեցին Սուրախանիի շրջանում: Սեպտեմբերի 13-14-ի գիշերը հարձակում սկսվեց ամբողջ ճակատով, իսկ 14-ի լուսաբացին թշնամին գրավեց Գայլի Դրունքի դիրքերը: Հայերը հայտնվեցին մենակ: Հնարավորություն չեղավ անգամ բնակչությանը քաղաքից դուրս բերել: Բաքվի դիկտատուրան սկսեց պատրաստվել բանակցությունների: Ժողովուրդն ու զինվորները նահանջում էին դեպի ծովափ կամ թափվում էին նավերը: Միայն մի մասը շարունակում էր համառորեն դիրքերը պահել՝ կռվելով մինչև վերջին փամփուշտը:
Սեպտեմբերի 15-ի առավոտյան Ազգային Խորհրդի անդամները, ինքնապաշտպանության կազմակերպիչներն ու ղեկավարները, զինվորներն ու բնակչության մի մասը նավերով հեռացան Բաքվից Պարսկաստանի և Պետրովսկի ուղղությամբ: Վերջինը նավ բարձրացավ հերոսամարտի ոգին՝ Ռոստոմը՝ մռայլ, հուսաբեկ ու ընկճված….
Օսմանյան բանակի զորամասերը կարող էին արդեն մտնել Բաքու, սակայն, անշուշտ, փոխադարձ պայմանավորվածությամբ նրանք երեք օր խուսափեցին քաղաք մուտք գործելուց՝ հնարավորություն ընձեռելով մուսավաթականներին և մահմեդական խուժանին հաշվեհարդար տեսնելու հայ ազգաբնակչության նկատմամբ՝ իրականացնելով մի զազրելի ցեղասպանություն:
Այո՛, մուսավաթականները և մահմեդական խուժանը, բառիս իսկական իմաստով, աներևակայելի եղեռն կազմակերպեցին, որը շարունակվեց երեք օր անընդմեջ: Ամենուրեք սպանություն էր, կողոպուտ, բռնաբարություն և աներևակայելի ու չլսված գազանություններ: Նրանք իրենց դրսևորեցին որպես Էնվերի և Թալեաթի լավ աշակերտներ:
Երբ սպանդը կատարված էր, քաղաք մտավ օսմանյան բանակը սեպտեմբերի 18-ի երեկոյան: Օսմանյան բանակը արտաքնապես հանդես բերեց «մեծ մարդասիրություն»՝ դադարեցնելով զանգվածային կոտորածն ու կողոպուտը:
Բ. Իշխանյանի անցկացրած վիճակագրության համաձայն՝ 9029 հայեր սպանվեցին, 3586-ը անհայտ կորան, 4246-ը գերվեցին, և նրանց ճակատագիրը անհայտ է, 253–ը բանտարկվեցին, 142-ը առևանգվեցին, 572-ը բանտարկվեցին: Սակայն սպանդը հետապնդեց անգամ փախստականներին, որոնցից 10235-ն իրենց մահկանացուները կնքեցին տարբեր վայրերում: Զոհերի ընդհանուր թիվը կազմեց 29060 մարդ, որը կազմում էր Բաքվի 89541 հայ բնակչության 32,45 տոկոսը: Միայն նյութական կորուստը կազմեց շուրջ 1 միլիարդ ռուբլի : Եվ ո՞վ կատարեց այս եղեռնագործությունը: Համաձայն Նյու Յորքի նահանգի օրենսդիր մարմնի՝ հայերի կողմից իբր ցեղասպանության ենթարկված ադրբեջանցիները: Ահա այսպիսի եղեռնագործությամբ սկսեց իր պետական կյանքը Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը: Անհատական սպանությունները, բանտարկություններն ու կողոպուտը, սակայն, շարունակվեցին. հայերը հայտնվեցին օրենքից դուրս վիճակում:
Բայց մի՞թե Բաքվի 1918 թ. սեպտեմբերյան սպանդը ցավալի պատահականություն էր: Ոչ, իհարկե ոչ: Ոչնչացվեց Նախիջևանի հայության մեծ մասը, հայերը կոտորվեցին Շամախիում, Արեշում, Գյոքչայում և այլ վայրերում: Իսկ 1920 թվի մարտին ճակատագրի չար բերումով կոտորվեցին 6000-ից ավելի հայեր Շուշի քաղաքում: Ահա այդպիսին է Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության իսկական անմարդկային դեմքը: Միջազգային հանրությունը, դժբախտաբար, այս ամենին լավ չի տիրապետում, իսկ ադրբեջանական քարոզչությունը գործում է մի սկզբունքով՝ հարյուր անգամ ասված և դիմադրության չհանդիպած սուտը հավակնություն ունի վերածվելու «ճշմարտության»: Իհարկե, սուտը և կեղծիքը չեն կարող վերածվել ճշմարտության, միջազգային հանրության կարծիքը դրանք կարող է ընդունել որպես լոկ «ճշմարտություն», քանի դեռ հայկական կողմը բավարար և հուժկու քայլեր չի ձեռնարկում միջազգային հանրությանը այդ մասին իրազեկելու ուղղությամբ: Իսկ այդ քայլերը պետք է արվեն անմիջապես և նպատակային:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
17:08 21/05/2013 » Սպորտ
«Յուվենթուսի» մարզիչը դատապարտվել է` 2 աղջկա սպանության համար
17:05 21/05/2013 » Իրավունք
Շատ մեծ աջակցություն է լինելու. Կառավարության պատասխանը արմավիրցիներին կլինի մայիսի 23-ին
17:04 21/05/2013 » Քաղաքական
17:00 21/05/2013 » Սպորտ
16:54 21/05/2013 » Հասարակություն









Հենրիխ Մխիթարյան. «Եթե առաջարկներ լինեն, ակումբը թող որոշի»
- Տարբեր տարիքում տարբեր թիմերի եմ երկրպագել: Նախկինում Մյունխենի «Բավարիային» չէի սիրում, իսկ հիմա այդ թիմն ինձ դուր է գալիս: Նույնը վերաբերում է «Բարսելոնին»:
Ե.Սիմոնյան. Գյուղերում դեռ գերիշխում է «գյուղապետն ինչպես թելադրի, այդպես էլ կանենք» սկզբունքը
-Շատ կարևոր է գիտակցության բարձրացումն ու գիտելիքի ավելացումը, որ ավագանիում ներկայացված անձն իմանա, որ ինքը սեփական խելքը պետք է ունենա և չենթարկվի:
Վ. Խաչատրյան. Ներկայացումներին արդեն ծանոթ ենք, կոմեդիա չկա, արդեն տրագեդիա է
Կառավարությունը ինչո՞ւ մեկ տարի յոթ ամիս լռում էր գազի գնի բարձրացման մասին, երբ դրա մասին գիտեին բոլորս...