- 00:03 | Աշխարհում Հայտնի է Լոնդոնում սպանված զինծառայողի անունը
Սպանվածը 25-ամյա Լի Ռիգբին է:
Աղբյուր` Vesti.ru - 23:43 | Աշխարհում Բարձր հարկերում բնակվող մարդիկ երկար են ապրում
Նման եզրահանգման են եկել շվեյցարացի գիտնականները:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 23:20 | Աշխարհում Իսրայելը ռազմական զորավարժությունների է պատրաստվում
Տեսանյութը՝ Mignews.co.il
- 23:05 | Աշխարհում ԱՄՆ-ը կնվազեցնի անօդաչու թռչող սարքերի կիրառումը ահաբեկիչների դեմ պայքարի համար
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Աղբյուր` Ria.ru - 22:43 | Աշխարհում Տոնգայի ափերին 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Զոհերի և ավերածությունների, ինչպես նաև ցունամիի վտանգի մասին տեղեկություններ դեռ չկան:
Աղբյուր` Itar-tass.com - 22:30 | Աշխարհում Մեքսիկայում ավտոբուս է վթարվել. զոհվել է 10 մարդ
Եվս տասը վիրավորվել են:
Աղբյուր` Ria.ru - 22:20 | Աշխարհում Նորվեգիայում ջրհեղեղի պատճառով հարյուրավոր մարդիկ տարհանվել են
Հայտնել են նորվեգական ԶԼՄ-ները:
Աղբյուր` Interfax.ru - 22:12 | Աշխարհում Բեռլուսկոնիի գործով դատախազը փոստով 2 փամփուշտ է ստացել
Հայտնել են դատախազների ներկայացուցիչները:
Աղբյուր՝ BBC Russian - 22:00 | Աշխարհում Չեչնիայում մոտ 33 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Ընթանում են վերկանգնողական աշխատանքներ և ճշտվում են կատարվածի պատճառները:
Աղբյուր՝ Gazeta.ru - 21:53 | Աշխարհում Ուղեղի ծերության դեմ պայքարելու համար պարտադիր չէ խիստ դիետա պահել
Գոյություն ունեն հատուկ դեղամիջոցներ:
Մանրամասները՝ The Times of India - 21:47 | Աշխարհում Մարադոնա. «Իգուաինը կբացահայտի իրեն «A» սերիայում»
Աղբյուր` Panorama.am
- 21:40 | Աշխարհում Թուրքիան մտադիր է պատ կառուցել Սիրիայի հետ սահմանին
Այն կձգվի մինչև 2,5 կմ:
Աղբյուր` Interfax.ru - 21:30 | Աշխարհում «25 մլն նոր աշխատատեղ ստեղծելու ծրագիրը ընթացքի մեջ է»
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Աղբյուր` Vzglyad.ru - 21:22 | Աշխարհում Փոթորիկ՝ Բուխարեստում. առնվազն 18 մարդ վիրավորվել է
Մոտ 17 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Աղբյուր` Ria.ru
- 21:15 | Աշխարհում Նիգերիայում ահաբեկչությունների հետևանքով 18 զինծառայող է զոհվել
Մահապարտ ահաբեկիչները հարձակվել են զորամասերի վրա:
Աղբյուր՝ Utro.ru - 20:57 | Աշխարհում Սիրիայի ընդդիմությունը առաջարկում է Ասադին հեռանալ երկրից
Երկրի նախագահն այս մասին մտածելու 20 օր ունի:
Մանրամասները՝ BBC Russian - 20:50 | Աշխարհում Ռ. Ռոս. «Ցեղասպանության նման ողբերգությունների ազդեցությունը երբեք չի մոռացվում»
Կալիֆոռնիայի հիմնադրամը 10.000 դոլար է հատկացրել Փասադենայում կառուցվող Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողին:
Աղբյուր` Panorama.am - 20:43 | Աշխարհում Dolce & Gabbana-ն ակնոցների ծաղկային հավածաքու է ներկայացրել
Գովազֆդային հոլովակում նկարահանվել է հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին:
Աղբյուր՝ Luxplanet.ua - 20:37 | Աշխարհում Forbes. Բիլ Գեյթսը գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց աղյուսակը
Microsoft-ի հիմնադրի կարողությունը կազմում է 70 մլրդ դոլար:
Աղբյուր` Ria.ru - 20:30 | Աշխարհում Վենեսուելայում ոստիկանության ուղղաթիռ է վթարվել
Ավիավթարի հետևանքով 5 մարդ է զոհվել:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 20:22 | Հայաստան Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահին
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի անվտանգության և ապահովության մակարդակի բարձրացման խնդիրների շուրջ:
Աղբյուր` Panorama.am - 20:18 | Աշխարհում Օկլահոմում տոռնադոյի վիրավորների թիվը հասել է 377-ի
Ավելի վաղ հաղորդվել էր 324-ի մասին:
Աղբյուր` Itar-tass.com - 20:10 | Աշխարհում Լիտվան օրինականցրել է կանեփի արդյունաբերությունը
Օրենքի ընդունման համար կողմ է քվեարկել 66, դեմ՝ 12 պատգամավոր. ձեռնպահ է մնացել 22 պաշտոնյա:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 19:58 | Աշխարհում Կաննում 1,9 մլն եվրո արժողությամբ մանյակ է կորել
Միջադեպը տեղի է ունեցել կինոփառատոնի շրջանականերում կազմակերպված երեկույթի ժամանակ:
Աղբյուր՝ BFMTV - 19:50 | Հայաստան Դեսպան Ղազարյանն իր հավատարմագրերը հանձնեց Իտալիայի նախագահին
Իտալիայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հետևեց նախագահ Նապոլիտանոյի և դեսպան Ղազարյանի առանձնազրույցը:
Աղբյուր` Panorama.am - 19:37 | Աշխարհում Իսրայելը դաշնակիցներ է գտել Սիրիայում
Իսրայելցիներն ընկերանում են այն քաղաքացիների հետ, ովքեր ընթացիկ քաղաքացիական պատերազմում ձեռնպահ են:
Աղբյուր` Lenta.ru - 19:30 | Տարածաշրջան Թբիլիսիում առևտրականները բողոքի ակցիա են կազմակերպել
Ավելի քան 200 մարդ բողոքել է քաղաքային շուկայի փակման դեմ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 19:23 | Տարածաշրջան Սիրիայի ընդդիմության Ազգային կոալիցիան փորձում է ձևավորել կառավարությունը
Հավաք՝ Ստամբուլում:
Մանրամասները ՝ Ria.ru - 19:15 | Հայաստան Մայիսի 25-ից կսկսվի Հայաստան-Մալթա հանդիպման տոմսերի վաճառքը
Հարավային և հյուսիսային տրիբունաների մեկ տոմսի արժեքն է 3000, արևելյանինը` 5000, արևմտյանինը` 8000 դրամ:
Աղբյուր` Panorama.am - 19:08 | Աշխարհում Բաղդադի արվարձաններից մեկում հրաձգության զոհ է դարձել 7 զինծառայող
Ամսվա սկզբից երկրում ավելի քան 400 մարդ է զոհվել:
Աղբյուր` Itar-tass.com - 19:00 | Աշխարհում Սիրիայում հակամարտության սկզբից «Հիզբալլահ»-ի 75 գրոհային է սպանվել
Հայտնել է France Presse գործակալությունը:
Աղբյուր՝ Mignews.co.il - 18:53 | Աշխարհում Mothercare-ի կրած կորուստները նվազել են մինչև 21,7 մլն ֆունտ սթեռլինգ
Նախորդ տարվա ընթացքում ընկերությունը 1,6 մլն ֆունտ սթեռլինգի աճ է գրանցել:
Աղբյուր՝ Sky News - 18:45 | Աշխարհում ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է
Մի քանի մլն մարդու շահեր քննարկվում է փակ դռների հետևում, ինչը ցանկալի չէ:
Մանրամասները՝ Panorama.am - 18:38 | Աշխարհում Ավիավթար Լեհաստանի հարավային մասում
Պատահարի հետևանքքվ 3 մարդ է զոհվել:
Աղբյուր` Ria.ru - 18:30 | Աշխարհում Լոնդոնում ուժեղացվել է մզկիթների հսկողությունը
Քաղաքի փողոցներում 1,2 հազար ոստիկան է ավելացել:
Աղբյուր` Itar-tass.com - 18:23 | Աշխարհում Սոչիում ձերբակալել են Ռուսաստանի Հանրային հեռուստատեսության լրագրողներին
Ականատեսների համոզմամբ, ոստիկանները ինչ-որ փաթեթ են առգրավել:
Աղբյուր` Interfax.ru - 18:15 | Աշխարհում Արևելյան Վրաստանում հնագույն դամբարան է հայտնաբերվել
Դրանում եղել են մարդկային ոսկորներ և կենցաղային իրեր:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 18:08 | Հայաստան Նոր կյանք՝ Օշականի երաժշտական դպրոցին
Այսօր Արագածոտնի մարզի Օշական գյուղում տեղի ունեցավ Օշական համայնքի երաժշտական դպրոցի վերաբացման պաշտոնական արարողությունը։
Աղբյուր` ՀՕՖ-ի տեղեկատվության և հաղորդակցության բաժին - 18:00 | Հայաստան Օգնություն նաև երկնքից
ՀՀ ԱԻՆ օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամներն այսօր պարապմունք են անցկացրել ՀՀ ՊՆ ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկի օդանավակայանում։
Տեսանյութը` Mes.am - 17:48 | Աշխարհում Սաուդյան Արաբիայում մահացու վարակի ևս մեկ զոհ է գրանցվել
Մահացած հիվանդների ընդհանուր թիվը հասել է 17-ի:
Աղբյուր` Itar-tass.com - 17:42 | Հայաստան Այս գիշեր հանրապետության ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ
Էական տեղումներ առայժմ չեն սպասվում:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 17:32 | Աշխարհում Համասեռամոլները պատրաստ են ակցիա անցկացնել Մոսկվայում առանց քաղաքային իշխանությունների համաձայնության
Հայտնել է GayRussia կայքը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 17:25 | Հայաստան Գյուղապետը հավաքած հարկի գումարները յուրացրել է
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Շիրակի մարզի Հովնունի համայնքում յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ:
Աղբյուր` Panorama.am - 17:20 | Աշխարհում Սպիտակ տունը խոստովանել է. անօդաչու սարքերի ռմբակոծման ժամանակ ԱՄՆ 4 քաղաքացի է զոհվել
Միջադեպերը տեղի են ունեցել 2009թ-ին Եմենում և Պակիստանում:
Աղբյուր՝ InoPressa - 17:08 | Աշխարհում Թուրքական 4 կործանիչ խախտել են Հունաստանի հետ օդային սահմանը
Հունական տարածքում ինքանաթիռները գտնվել են 40 րոպե:
Աղբյուր` Ria.ru - 17:00 | Աշխարհում Սոչիում կսահմանափակվի զենքի վաճառքը Օլիմպիական խաղերի ընթացքում
Մարզիկների և հյուրերի անվտանգությունը կհսկեն 30 հազար ոստիկաններ:
Աղբյուր` Pravda.ru - 16:47 | Աշխարհում Քաղցկեղի պատճառ կարող է դառնալ վաղ հասակում կատարված ռենտգեն ախտորոշումը
Նման եզրահանգման են եկել Մելբուռնի համալսարանի գիտնականները:
Աղբյուր՝ Meddaily.ru - 16:40 | Աշխարհում Լուչեսկու. «Հույս ունեմ, որ չենք կորցնի Մխիթարյանին ու Ֆեռնանդինյոյին»
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչը կրկին հասկացրել է, որ ակումբը չի պատրաստվում բաժանվել իր առաջատարներից:
Աղբյուր` Panorama.am - 16:33 | Աշխարհում Porsche Design-ը ոսկուց պատրաստված նոր սմարթֆոն է ներկայացրել
Ընկերությունը համագործակցում է Blackberry-ի հետ:
Աղբյուր` Luxplanet.ua - 16:25 | Աշխարհում Եվրախումբը կարող է մեղմացնել Հունաստանին տրվելիք ֆինանսական օգնության պայմանները
Երկրին շատ ժամանակ կտրվի բյուջետային նպատակներին հասնելու համար:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 16:15 | Տարածաշրջան Ստամբուլում սկսվել է սիրիական ընդդիմության հանդիպումը
Այն կարող է ձգձգվել մինչև մայիսի 26-ը:
Աղբյուր` Itar-tass.com - 16:08 | Հայաստան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող դեսպանին` անցնող տարիների ծառայության ու հայ-շվեյցարական կապերի ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար:
Աղբյուր` Armenianchurch.org - 16:00 | Տարածաշրջան ԱՄՆ-ի Կոնգրեսը Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է վավերացրել
Այս մասին հաղորդել է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Աղբյուր` Panorama.am - 15:53 | Աշխարհում Նիգերիայում ականապատ 2 մեքենա է պայթել
Ավելի քան 10 մարդ վիրավոր է:
Աղբյուր` ABC News - 15:46 | Աշխարհում Սիրիա. Ապստամբները ռազմական բազա են գրավել
Հայտնել են սիրիական ընդդիմության ներկայացուցիչները:
Աղբյուր՝ Mignews.co.il
19:04 09/08/2012 » Վերլուծություններ
Կ. Բեքարյան. Որևէ արձակուրդ չէր կարող հետաձգել այս հանդիպումը
«Իհարկե անհրաժեշտություն կար և կային խնդիրներ, որոնք առավել քան արդիական էին: Այդ խնդիրներից առաջինը և հիմնականը Սիրիայում տիրող իրավիճակն է և զարգացումները Սիրիայի շուրջ»,- անդրադառնալով օրերս տեղի ունեցած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Խոսելով հանդիպման կարևորության մասին, նա նշեց. «Բոլորս շատ լավ գիտենք, որ Հայաստանի համար Սիրիան բարեկամ երկիր է, բարեկամ ժողովուրդ, որը ժամանակին ընդունել է հայ գաղթականներին, և մենք այդտեղ ունենք ոչ միայն քաղաքական շահեր, այլև իրական ջերմ զգացողություններ: Երկրորդ էական հանգամանքը` սիրիահայ բազմահազարանոց համայքն է, որը փաստացի կարող է հայտնվել բավական ծանր իրավիճակում: Իրոք, մտածելու տեղիք կա, և պետք է պատրաստ լինել ցանկացած իրադարձության: Երրորդ` Սիրիային առնչվող իրադարձությունները երկրի լոկալ իրավիճակից դարձել են տարածաշրձջանային խնդիրներ և հիմա էլ գնալով ամեն ինչ ավելի սրվում է»:
«Հիմա, այս ամեն ինչին զուգահեռ փորձենք հասկանալ Հայաստանի դերակատարությունն ու խնդիրները: Տեսեք, այս ամենը տեղի է ունենում մեր անմիջական հարևանությամբ: ՀԱՊԿ-ի շրջանակներում հարավային ուղղության պատասխանատուն մենք ենք` մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ միասնին: Եվ եթե կա տարածաշրջանային այսպիսի խնդիր, բնական չէ՞ արդյոք, որ այն պետք է առաջացնի կոնսուլտացիաների անհրաժեշտություն: Այս հանդիպման կտրվածքով ես կարծում եմ, որ տարածաշրջանային զարգացումները, դիրքորոշումների հստակեցումը առաջնային խնդիրներ էին»,- հավելեց Կ. Բեքարյանը:
Նա նաև նշեց, որ հարցեր են առաջանում` կապված Հարավային Կովկասում ուժերի բալանսի հետ: Կան երկրներ, որոնք սիրիական պղտոր ջրում ձուկ են բռնում:
«Ուշադրություն դարձրեք Ադրբեջանի արած բազմաթիվ հայտարարություններին: Իրադարձություններն այնպես են զարգանում, որ որևէ արձակուրդ` ո'չ մեր, ո'չ ՌԴ նախագահի պարագայում, չէր կարող այս հանդիպումը հետաձգել»,- հավելեց բանախոսը:
Անդրադառնալով այն լուրերին, թե նախագահների հանդիպումից առաջ շրջանառվում էր այն կարծիքը, որ հանդիպումների գլխավոր թեման լինելու է Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու խնդիրը, քաղաքագետը նշեց. «Երկու նախագահներն էլ նշում են, որ հանդիպումը շատ լավ առիթ եղավ անդրադառնալու երկկողմ հարաբերությունների ողջ լայն շրջանակին: Ենթադրելի է, որ ռազմավարական գործընկերոջդ հետ ունես հարցերի բավականին մեծ բլոկ: Արդյոք այդ հարցերի մեջ չկա՞ Եվրասիական միությունը: Իհարկե կա: Այլ է խնդիրը, որ փորձ արվեց քաղաքական տարաբնույթ մանիպուլյացիաներին տուրք տալ:
Նա բնական է համարում այն, որ Հայաստանի և Ռուսաստանի նման երկրների պարագայում գոյություն ունեն հարցեր, որոնք գաղափարից կիրառության անցնելու կամ դետալիզացիայի փուլում են, ուստի անդրադարձ է եղել նաև այդ խնդիրներին:
Բայց ասել, որ դա էր առիթը, դա էր պատճառը, դա էր օրակարգի առաջին կետը, չեմ կարծում, որ այդպես է»,- նշեց քաղաքագետը:
Եվրասիականության հետ կապված մոտեցումների մասին խոսելով` Կ. Բեքարյանն անդրադարձավ նախագահների հայտարարություններին և նշեց. «ՀՀ վարչապետի կողմից ասվեց, որ մենք այդ հարցում ունենք որոշակի յուրահատկություն: Մենք մաքսային պայմանագրի ներքո գտնվող երկրների հետ ընդհանուր ցամաքային սահման չունենք:
Հիմա շատ հետաքրքիր էր, որ ՌԴ նախագահն իր խոսքում անմիջականորեն ասաց, որ պետք է հաշվի առնենք Հայաստանի սպեցիֆիկ վիճակը, այն է` նրա ցամաքային սահման չունենալը մաքսային գոտու երկրների հետ: Ելնելով դրանից, մենք փորձում ենք հարցին նայել մի փոքր այլ կտրվածքով` ինչ մեխանիզմներ և գործիքներ կաշխատեն և որոշել ենք խառը հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի դաշտը երեքի միջև և կփորձի հասկանալ դրանցից ինչն է կիրառելի Հայաստանի պարագայում»,- Վ. Պուտինի դիրքորոշումը մեկնաբանեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահը:
Այնուհետև, պատասխանելով գազի գնի հստակեցման մասին Panorama.am-ի հարցին, Կ. Բեքարյանը նշեց. «Գազի գին չհայտարարվեց, որովհետև գազի գնի որոշում չկա, բայց փոխարենը շատ հստակ արտահայտվեց, որ գազի գնի գոյացման և ամրագրման սկզբունքերի շուրջ կա պայմանավորվածություն: Այդ սկզբունքերը հանդիպումից հետո հրապարակվեցին: Առաջին` գազի համաշխարհային շուկայական գինը, երկրորդ` ընկալումը, որ մեր լոկալ տարածաշրջանում` Հայաստան և հարևաններ, գազի գինը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, և հետևաբար, որպեսզի գազի գնի գոյացումը լինի արդարացի, ճիշտ և բնական, պետք է հաշվի առնել այս տարածաշրջանի իրողությունները: Երրորդ` Հայաստանի տնտեսության արդյունավետությունը` կապված գազի գնի հետ: Գումարած դրան մի հատ էլ չորրորդ հարակից գործոնը կա, որ Ռուսաստանի Դաշնությունը և նրա նախագահը հստակ շահագրգռված են Հայաստանի Հանրապետության նորմալ, բնականոն, մրցակցային զարգասցման և կայուն առաջընթացի մեջ: Սա նշանակում է, որ մենք պետք է իրողությունները հաշվի առնենք և չդնենք այնպիսի իրավիճակի մեջ, որի արդյունքում հետ ընկնի երկրի նորմալ զարգացումը: Այս առիթով, ի դեպ, ՀՀ Նախագահը շնորհակալություն հայտնեց` այն անվանելով իրական, գործընկերային մոտեցում: Կարելի է ասել, որ գազի գնի գոյացման սզբունքները մշակված են, բայց հետագա ընթացքը, կոնսենսուսի գալը դեռ սպասվում է»:
Բանախոսն անդրադարձավ նաև Սիրիայից ռուսական ռազմաբազայի դուրս բերման մասին խոսակցություններին և կարծիք հայտնեց, որ ռազմաբազայի դուրսբերումը դիտարկելը դեռ շատ վաղ է:
«Չեմ կարծում, որ ՌԴ-ն այնտեղ ռազմակետ ունենալու հետ կապված շահեր չունի և չեմ կարծում, որ այդպես հապճեպ որոշում կընդունվի այնտեղից հենակետը դուրս բերելու մասին: Այլ հարց է, որ սա պետք է դիտարկել որպես իրադարձությունների ոչ հավանական, բայց հնարավոր զարգացում»,- նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմաբազային, նա ասաց. «Ռուսական ռազմաբազայի առկայությունը Հայաստանում բխում է երկու երկրների շահերից էլ: Պատահական չէր նաև, որ մամլո հաղորդագրություններում ՀՀ նախագահը խոսեց ռազմաարդյունաբերական համագործակցության զարգացման հնարավորության և ռազմաբազայի մասին: Սա խոսում է այն մասին, որ ռուսների հետ համագործակցությունը կողմերից յուրաքանչյուրի համար ունի ռազմավարական բնույթ և իմաստ»:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
20:40 23/05/2013 » Հասարակություն
20:31 23/05/2013 » Քաղաքական
Ռ. Ռոս. Ցեղասպանության նման ողբերգությունների ազդեցությունը երբեք չի մոռացվում
20:25 23/05/2013 » Հասարակություն
Մայիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-28-ին` շրջանների զգալի մասում` անձրև և ամպրոպ
20:23 23/05/2013 » Սպորտ
20:22 23/05/2013 » Սպորտ
23/05/2013
Խմբագիրները մշակում են պայմանագրի օրինակելի ձև ու պատրաստվում են օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալ (Տեսանյութ)
«Երկու տասնյակ մարդ է աշխատում է օրաթերթում: Այդ բոլորը աշխատավարձ են ստանում, մենք հարկեր ենք վճարում, ինտերնետի վճար, իսկ մեկ ուրիշը որոշում է, որ կարելի է առանց աշխատելու եկամուտ ստանալ»:









Հեծանի՞վ, ուղղաթի՞ռ, թե՞… Վարչապետը` իր փոխադրամիջոցն ընտրելու, գազի գնի և բռնված ձկների մասին
-Տարբեր երկրների կառավարությունների ղեկավարները, օրինակ, հեծանիվով են գնում աշխատանքի, չե՞ք պատրաստվում հետևել նրանց: -Համաշխարհային փորձը բազմազան է: Թույլ տվեք, իմ փոխադրման ձևերը ինքս որոշեմ:
Սլովակ լրագրող. Մեզ մոտ բյուրոկրատիա է, իսկ Արցախում` դեմոկրատիա (Տեսանյութ)
«Մեր երկրում չես կարող գնալ ու զրուցել նախարարի հետ: Այստեղ ես կարող եմ գնալ և նախարարի հետ զրուցել, ոչ մի խնդիր: Շատ քիչ մարդիկ մեզ մոտ գիտեն, թե որտեղ է Արցախը և ինձ համար դա ուղղակի աղետ է»
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ծրագրի մասին խոսել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
-Այ դու էլ խելքի կգաս, մյուսն էլ, մյուսն էլ: Էս ծրագիրը որ ընդունվեց, կհասկանաք, որ իրոք կարելի ա մարդ մնալ, լավ մարդ դառնալ...