- 13:20 | Հայաստան «Լավ, ես գնացի». Սամվել Ալեքսանյանը չի պատասխանել «Փակ շուկայի» մասին հարցին
Աղբյուր` Panorama.am
- 13:14 | Աշխարհում Մեդվեդևը դեմ չէ, որ իրեն Դիմոն անվանեն
Այս մասին ՌԴ վարչապետը ասել է «Комсомольская правда»-ին տված հարցազրույցի ժամանակ:
Աղբյուր՝ BBC Russian - 13:08 | Աշխարհում Mobiado-ն և Aston Martin-ը բջջային հեռախոսներ են ներկայացրել
Mobiado One-77 մոդելները վաճառքի կհանվեն սահամանափակ քանակությամբ:
Աղբյուր` Luxplanet.ua - 13:00 | Աշխարհում Ֆրանսիայում աճուրդի է հանվել Կոկո Շանելի առանձնատունը
La Pausa-ի նախնական գինը դեռ հայտնի չէ:
Աղբյուր` Interfax.ru - 12:47 | Աշխարհում Ստոկհոլմում շարունակվում են անկարգությունները
Ոստիկանության կողմից 8 երիտասարդ է ձերբակալվել:
Աղբյուր` Ria.ru - 12:40 | Հայաստան Ազգային ժողովը բավարարվելու տեղ չէ. Վահրամ Բաղդասարյանը` գործընկերներին
Մանրամասները` Panorama.am
- 12:33 | Աշխարհում Հորդանանը դադարել է ընդունել Սիրիայից փախստականներին
Ներկայումս երկրում բնակություն է հաստատել կես միլիոն սիրիացի:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 12:25 | Աշխարհում Օկլահոմա նահանգում տեղի ունեցած աղետի հետևանքով մեծ թվով ռուսներ են տուժել
Նրանց կրած կորուստները միայն նյութական են:
Աղբյուր` Newsru.com - 12:17 | Աշխարհում Ամերիկացի գեներալին ազատել են աշխատանքից դավաճանության համար
Զինվորականը կապված է եղել մի կնոջ հետ, ում ծեծի է ենթարկել վեճի ժամանակ:
Աղբյուր՝ Mignews.co.il - 12:10 | Աշխարհում Մեսսի. «Վստահ եմ, որ Նեյմարը կուժեղացնի մեր թիմի խաղը»
«Բարսելոնի» հարձակվողն իր կարծիքն է հայտնել «Սանթոսի» հարձակվող Նեյմարի` կատալոնյան ակումբ տեղափոխության մասին:
Աղբյուր` Panorama.am - 12:05 | Աշխարհում Sony-ին կթանկանա 6%-ով
The Third Point-ը ցանկանում է ձեռք բերել Sony Music Entertainment-ը և Sony Pictures-ը:
Աղբյուր` Vesti.ru - 11:58 | Հայաստան Մայր Աթոռում տեղի է ունեցել Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի նիստ
Զեկույցով հանդես է եկել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը` տեղեկացնելով 2013 թ. հուլիս ամսին Բուդապեշտում կայանալիք Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի 14-րդ և 2013 թ. նոյեմբեր ամսին Բուսանում կազմակերպվելիք Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովների գումարման մասին:
Աղբյուր` Armenianchurch.org - 11:52 | Աշխարհում Նաոմի Քեմփբելն այսօր նշում է իր 43-ամյակը
Հայտնի մոդելը նորաձևության աշխարհ մուտք է գործել 15 տարեկանից:
Աղբյուր` Biography.com - 11:45 | Հայաստան Կնքվեց պայմանագիր Իտալիայի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր:
Մանրամասները` Scs.am - 11:39 | Հայաստան Ոչխարների սպանդը շարունակվում է. Սիփանում գյուղացին 1.3 մլն դրամի վնաս է կրել
Վերջին երեք օրվա ընթացքում Արագածոտնի ու Լոռու մարզի երեք բնակավայրերում գայլերը հոշոտել են գյուղացիներին պատկանող 51 ոչխար:
Աղբյուր` Panorama.am - 11:33 | Աշխարհում Ինդոնեզիա. Հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով 28 մարդ է զոհվել
Փրկարարներին հաջողվել է 10 աշխատակցի կյանք փրկել:
Աղբյուր` Rbc.ru - 11:27 | Աշխարհում Սինայում ազատ են արձակվել առևանգված եգիպտացիները
Այս մասին հայտնել է Եգիպտոսի զինված ուժերի ներկայացուցիչը:
Աղբյուր՝ BBC Russian - 11:21 | Աշխարհում Չինաստանում հորդառատ անձրևների զոհ է դարձել 5 մարդ
Ավելի քան 29 հազար մարդ տարհանվել է աղետի գոտուց:
Աղբյուր` Itar-tass.com - 11:15 | Աշխարհում 1813 թ-ին այս օրն է ծնվել գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագներ
Հայտնի երաժիշտը ստեղծագործել սկսել է 1831 թ-ից:
Աղբյուր` Calend.ru - 11:06 | Հայաստան Արմեն Մովսիսյան. «Գազի սակագնի սուբսիդավորման նպատակով կառավարությունը չի պատրաստվում վաճառել Որոտանի ՀԷԿ-ը»
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:
Աղբյուր` Panorama.am - 11:00 | Աշխարհում Բրիտանական խորհրդարանը որոշել է օրինականացնել միասեռ ամուսնությունները
Օրինագիծը վերջնականապես հաստատվել է:
Աղբյուր՝ Mignews.co.il - 10:50 | Հայաստան Այսօր Շառլ Ազնավուրը կդառնա 89 տարեկան
Նշանավոր ֆրանսահայ շանսոնիեն, համաշխարհային էստրադայի դասական երգիչը է ծնվել է 1924թ. Փարիզում:
Աղբյուր` Wikipedia.org - 10:44 | Աշխարհում Օհաիո նահագում ՃՏ պատահարի հետևանքով մոտ 30 մարդ է վիրավորվել
Տուժածների թվում երկու երեխաներ են:
Աղբյուր` Ria.ru - 10:37 | Հայաստան «Wicked Local». Քրիստինե Այանյանը բրոնզե մեդալ կստանա Մեծ Բրիտանիայի արքայազնից և հարցազրույց կվերցնի նրանից
Մանրամասները` Panorama.am
- 10:31 | Աշխարհում «Հարի Փոթերի» առաջին հրատարակչությունը վաճառվել է 150 հազար եվրոյով
Աճուրդը տեղի է ունեցել Sotheby's-ում:
Աղբյուր՝ The Guardian - 10:26 | Աշխարհում ԱՄՆ. Սենատորները հավանություն են տվել սիրիացի ապստամբներին զենք մատակարարելուն
Պատժամիջոցներ կկիրառվեն նաև այն կողմերի նկատմամբ, ովքեր կաջակցեն Բաշար Ասադի ռեժիմին:
Աղբյուր՝ BBC Russian - 10:20 | Աշխարհում Սերբիան և Կոսովոն համաձայնության չեն եկել
Համաձայնագիրը բաղկացած էր 15 կետից:
Աղբյուր` Ria.ru - 10:15 | Աշխարհում Չիլիում երիտասարդների ցույցը անկարգությունների է վերածվել
Ավելի քան 130 մարդ ձերբակալվել է:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 10:10 | Հայաստան «Այն, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն չունեն սահման չի կարող խոչընդոտ հանդիսանալ Եվրասիական միության կայացման գործընթացին»
Մոսկվայում գտնվող հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան:
Աղբյուր` Panorama.am - 10:00 | Հայաստան Այսօր գրեթե ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, պարզ եղանակ
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 21:15 | Աշխարհում Microsoft-ը ներկայացրել է նոր սերնդի Xbox խաղը
Հայտնել է Kanobu Network պորտալը:
Աղբյուր` Gazeta.ru - 21:03 | Աշխարհում Ժերար Դեպարդիեն ֆրանսիական ֆիլմում կմարմնավորի չեչենի
Այս մասին հայտնել են ֆրանսիական տեղեկատվական գործակալությունները:
Աղբյուր` BBC Russian - 20:55 | Աշխարհում «Եվրատեսիլի» կազմակերպիչները հայտարարել են, որ ձայների հաշվարկման ժամանակ խախտում չի եղել
Մանրամասները` Itar-tass.com
- 20:37 | Աշխարհում Apple-ի ղեկավարը հերքել է հարկերից խուսափելու մասին մեղադրանքները
Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Թոմ Կունը:
Աղբյուր` Ria.ru - 20:30 | Աշխարհում Չեխիայում 1 միլիոն լիտր անօրինական ալկոհոլ է հայտնաբերվել
Հաղորդել է BBC-ին:
Աղբյուր` Gazeta.ru - 20:20 | Տարածաշրջան ԱՄՆ պետքարտուղարություն. «Ադրբեջանում շարունակվում է կրոնական ազատությունների ոտնահարումը»
Ադրբեջանում սահմանափակվում են կրոնական թեմաներով հրապարակումները, կրոնական գործունեությունը, կրոնական գրականության վաճառքը:
Աղբյուր` Panorama.am - 20:13 | Աշխարհում ԱՄՆ-ի դատարանը թույլատրել է երկրի իշխանություններին չհրապարակել սպանված բեն Լադենի լուսանկարները
«Ալ-Ղաիդայի» ղեկավարի սպանությունից հետո ավելի քան 50 լուսանկար է արվել:
Աղբյուր` Gazeta.ru - 20:05 | Աշխարհում Ճապոնիան կարող է վերսկսել Հյուսիսային Կորեայի հետ խորհրդակցություները
Հայտնել է Kiodo գործակալությունը:
Աղբյուր` Ria.ru - 19:53 | Աշխարհում Փորձագետ. Տոռնադոն կարելի է կանխատեսել դրա հայտնվելուց 10-15 րոպե առաջ միայն
Աղբյուր` Vesti.ru
- 19:46 | Հայաստան ԵՄ պատվիրակ. «Չենք ցանկանում Հայաստանի համար որևէ խոչընդոտներ ստեղծել այլ ինտեգրացիոն գործընթացներում»
Աղբյուր` Panorama.am
- 19:40 | Հայաստան Մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել:
Աղբյուր` Panorama.am - 19:38 | Աշխարհում Օբաման խոստացել է օգնել Օկլահոմի տոռնադոյից տուժածներին
Այս մասին հայտարարել է ինքը` ԱՄՆ նախագահը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 19:30 | Աշխարհում Ռոբերտո Կառլոսը կգլխավորի թուրքական «Սիվասպոր» ակումբը
Պայմանագիրը կստորագրվի 3 տարով:
Աղբյուր` Vesti.ru - 19:23 | Աշխարհում Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը պատրաստ են բանակցություններ վարել
Հայտնել է Reuters-ը:
Աղբյուր` Gazeta.ru - 19:15 | Աշխարհում Հարավային Աֆրիկայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հանքափորների միջև
Ցույցի դուրս եկած հանքափորներից 10-ը վիրավորվել են:
Աղբյուր` BBC Russian - 19:08 | Հայաստան «Փյունիկը» և «Փյունիկ-2»-ը՝ «Արդար խաղի» մրցույթի հաղթող
Տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Աղբյուր` Panorama.am - 19:00 | Աշխարհում Օկլահոմում տոռնադոյի զոհերի պաշտոնական թիվը կրճատվել է կրկնակի անգամ
Աղետի հետևանքով զոհվել է 24 մարդ. նախկինում հաղորդվել էր 51 զոհի մասին:
Աղբյուր` Vzglyad.ru - 18:52 | Աշխարհում Ավստրալիան կարող էին հայտնաբերել ոչ թե եվրոպացիները, այլ աֆրկացիները
Մանրամասները` Vesti.ru
- 18:45 | Աշխարհում ՃՏՊ Հնդկաստանում. 11 մարդ զոհվել է
Ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով կա ավելի քան 30 վիրավոր:
Աղբյուր` Ria.ru - 18:37 | Աշխարհում Սիրիացի ապստամբները մեղադրում են Պուտինին
Շատ գրոհայինների կարծիքով, ՌԴ նախագահն աջակցում է Ասադին ԱՄՆ-ին դեմ գնալու համար:
Աղբյուր՝ Mignews.co.il - 18:30 | Հայաստան Միջին խավի ներկայացուցիչը` խորհրդարանում
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն իրեն համարում է միջին խավի ներկայացուցիչ:
Մանրամասները` Panorama.am - 18:22 | Աշխարհում Լուկաշենկոն բացահայտել է «Եվրատեսիլ»-ի կեղծիքները
Բոլառուսի նախագահը քննադատել է երգի միջազգային մրցույթը, հայտարարելով, որ այն քաղաքականացված և կեղծված է:
Աղբյուր`Lenta.ru - 18:15 | Աշխարհում Վիտասի նկատմամբ դատական գործ է հարուցվել սպանության սպառնալիքի մեղադրանքով
Ռուս երգչին սպառնում է 2 տարվա ազատազրկում:
Աղբյուր` Itar-tass.com - 18:07 | Աշխարհում Իրանը պատրաստվում է մասնակցել Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսին
Այն կկայանա հուլիսին Ժնևում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 18:00 | Հայաստան Ցավոտ հարցեր, որ պատասխանի են սպասում
Նոյեմբերյանի զորամասում զինվորի սպանության փաստն ու դրան հետևած իրադարձությունները մտորելու լուրջ առիթ են տալիս:
Մանրամասները` Panorama.am
14:26 11/08/2012 » Վերլուծություններ
Ինչու՞ է պաշտոնական Թեհրանն աջակցում Բաշար Ալ-Ասադի իշխանությանը
Ակնհայտ է, որ այն, ինչ կատարվում է Սիրիայում, ոչ թե Բաշար Ալ-Ասադի իշխանության դեմ ընդդիմադիր զանգվածի, այլ, իրականում, Մերձավոր Արևելքում մրցակցող երկրների պայքարի դրսևորումն է: Սա աշխարհաքաղաքական մի խաղ է, որն ընթանում է երեք երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի, մասնակցությամբ, որին վերջին շրջանում միացավ նաև Թուրքիան:
Սիրիայի և Իրանի միջև առկա ռազմավարական համագործակցությունը տարիներ ի վեր «զայրացրել» է վերոնշյալ՝ ԱՄՆ-Իսրայել-Սաուդյան Արաբիա եռյակին, իսկ արդեն վերջին շրջանում Մերձավոր Արևելքում ձևավորված լարված իրավիճակում իրանա-սիրիական հարաբերությունները սկսեցին խիստ մտահոգել վերոնշյալ երկրներին:
Իհարկե, ԱՄՆ-ն, ուղղակիորեն առանձնահատուկ շահեր չի հետապնդում Իրան-Սիրիա ռազմավարական դաշինքի առնչությամբ, Վաշինգթոնը պարզապես իր քաղաքականությամբ անուղղակիորեն աջակցում է Իրանի նկատմամբ թշնամական դիրքորոշում որդեգրած Սաուդյան Արաբիայի և Իսրայելի գործողություններին:
Վերջիններիս գործողություններն ունեն իրական նպատակներ. Մասնավորապես՝ Իսրայելը ցանկանում է, որպեսզի լիբիական սցենարը կրկնվի նաև Սիրիայում, Բաշար Ալ-Ասադի իշխանության կործանմամբ՝ Մերձավոր Արևելքի ևս մեկ «խանգարող» ուժ կչեզոքացվի, իսկ Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերություններում վերջին տարիներին ձևավորված հակասության պատճառն այն է, որ Սաուդյան Արաբիան, հակադրվելով «շիական քաղաքականությանը», փորձում է տարածաշրջանում ձևավորել «վահաբիական քաղաքականության» պլատֆորմ:
Պաշտոնական Թեհրանը քաջ գիտակցելով, որ Սիրիայի շուրջ կատարվող իրադարձությունների հիմնական նպատակն Իրանին թուլացնելն ու Մեծ Մերձավոր Արևելքի ստեղծումն է. Այդ իսկ պատճառով, Իրանը, որպես Սիրիայի ռազմավարական դաշնակից, (Իրանի և Սիրիայի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ եթե կողմերից որևէ մեկի տարածքը ենթարկվի ռազմական հարձակման, ապա մյուս ռազմավարական դաշնակիցը պարտավոր է միջամտել և օգնություն ցուցաբերել) թե՛ քաղաքական դաշտում և թե՛ տեղեկատվական պատերազմում ամեն ինչ անում է, որպեսզի փրկի իրավիճակը Սիրիայում:
Օրերս Իրանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ սեյյեդ Հասան Ֆիրուզաբադիի՝ Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Քաթարին ուղղված խիստ նախազգուշացումը, թուրք-սիրիական սահմանում Անկարայի անցկացրած զորավարժությունների օրերին Իրանի ԶՈւ կողմից իրանական «Ֆաթեհ 110» հրթիռի փորձարկումը, ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի՝ Լիբանան, Սիրիա և Իրաք կատարած տարածաշրջանային այցը, ինչպես նաև օրերս Իրանի միջնորդությամբ՝ Թեհրանում աշխարհի շուրջ 30 երկրների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովի կազմակերպումը ուղղված էին այդ նպատակին:
Իրանը քաջ գիտակցում է, որ Բաշար Ալ-Ասադի իշխանության տապալումից հետո հաջորդը «Հեզբոլլահն» է, որին չեզոքացնելուց հետո Իսրայելի անվտանգության միջավայրն ավելի կամրապնդվի և կսկսվի Մերձավոր Արևելքում վերջին շրջանում տեղի ունեցած ողջ գործընթացների հիմնական նպատակի՝ Իրանի թուլացմանն ուղղված գործընթացը:
Աղբյուր` Panorama.am
Հեղինակ` Արմեն Իսրայելյան
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
13:20 22/05/2013 » Քաղաքական
Բացառված չէ, որ կառավարության այս ծրագիրը նույնպես ձախողի. Աղվան Վարդանյան
13:15 22/05/2013 » Հասարակություն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. «Մենք ապրում ենք ջրային առումով ավելի ու ավելի անապահով դարձող աշխարհում»
13:12 22/05/2013 » Իրավունք
Երեխաների հետ կապված նոտարական գործողությունները հունիսի 1-ին կիրականացվեն անվճար
13:10 22/05/2013 » Քաղաքական
«Commentary Magazine». Թուրք-քրդական խաղաղ կարգավորման գործընթացը կտապալվի









Շավարշ Քոչարյան. Ադրբեջանը կհամաձայներ ՄԽ առաջարկած սկզբունքներին, եթե ստատուս քվոյի փոփոխություն ցանկանար
«Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ»
Հենրիխ Մխիթարյան. «Եթե առաջարկներ լինեն, ակումբը թող որոշի»
- Տարբեր տարիքում տարբեր թիմերի եմ երկրպագել: Նախկինում Մյունխենի «Բավարիային» չէի սիրում, իսկ հիմա այդ թիմն ինձ դուր է գալիս: Նույնը վերաբերում է «Բարսելոնին»:
Ե.Սիմոնյան. Գյուղերում դեռ գերիշխում է «գյուղապետն ինչպես թելադրի, այդպես էլ կանենք» սկզբունքը
-Շատ կարևոր է գիտակցության բարձրացումն ու գիտելիքի ավելացումը, որ ավագանիում ներկայացված անձն իմանա, որ ինքը սեփական խելքը պետք է ունենա և չենթարկվի: