Ռ. Կիրակոսյան. Ճիշտ չի լինի, եթե Հայաստանն առաջինը ճանաչի ԼՂ անկախությունը
«Ինձ դուր չեկավ Եվրոպական պառլամենտի կողմից տրված արձագանքը, քանի որ այն տարբերվում էր` ծայրահեղությունից ծայրահեղություն: Այսինքն` դա ոչ մեծ ձեռքբերում է, ոչ էլ մեծ կորուստ: Եվ Եվրոպական խորհրդարանի որոշումը այս հարցի հետ կապված ոչ բավարար է»,- այսօր անդրադառնալով Եվրոպական Խորհրդարանի ընդունած «Սաֆարովի գործը» բանաձևին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Բանախոսի կարծիքով, Սաֆարովի դեպքը Ադրբեջանի համար ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիր է եղել:
Ռ. Կիրակոսյանն այնուհանդերձ բարձր գնահատեց բանաձևի ընդունումը` որպես Ադրբեջանին դատապարտող փաստաթուղթ, ապա հավելեց. «Դա հաջողություն է այն տեսանկյունից, որ այն ոչ միայն Հայաստանի ԱԳՆ հաջողությունն է, այլ նաև սփյուռքի»:
Քաղաքագետը նշեց, որ բանաձևը բավարար կլիներ, եթե Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառվեին: «Այսինքն` պետք է լինի գին, որը պետք է Ադրբեջանը վճարի այս քայլերի համար»,- ասաց նա:
Անդրադառնալով ԼՂ անկախության ճանաչման խնդրին, Ռ. Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ ճիշտ չի լինի, եթե Հայաստանն առաջինը և միակողմանիորեն ճանաչի ԼՂ անկախությունը, այնուհետև նշեց. «Հետաքրքրականն այն է, որ այս փաստը ցույց տվեց, որ ԼՂ-ն երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան