Հասարակություն 13:30 30/04/2013

Մշտադիտարկում. Նախընտրական շրջանում ԶԼՄ-ների կողմից որևէ քաղաքական ուժի նկատմամբ նպատակուղղված խտրականություն չի արձանագրվել

Երևանի ավագանու նախընտրական քարոզչության առաջին երկուսուկես շաբաթները արտացոլել են Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից ընտրությունների լուսաբանման վերջին տարիներին առկա ինչպես դրական, այնպես էլ բացասական միտումները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում Երևանի ավագանու 2013թ. ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվության (2013թ.ապրիլի 7-24) արդյունքները, ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նշենք, որ մշտադիտարկումն իրականացնում է Երևանի մամուլի ակումբը` Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացների կատարելագործման ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` ԵՄ ֆինանսական օժանդակությամբ: Մշտադիտարկումն անցկացվում է 3 փուլով:
Հետազոտության օբյեկտ են Հ1-ը, Հ2-ը, «Երկիր Մեդիան», «Կենտրոնը», «Արմնյուզը», Հանրային ռադիոն և «Արմռադիո FM 107» ռադիոալիքը: Բ. Նավասարդյանը նշեց, որ, ի տարբերություն նախորդ դիտարկումների, այս անգամ «Արմենիա» և «Շանթ» հեռուստաալիքները չեն ընդգրկել, քանի որ դրանք նախկին ընտրությունների ժամանակ ամենաքիչն էին ուշադրության դարձնում նախընտրական քարոզարշավին ու ընդհանուր պատկերի վրա չէին ազդում:

Բ. Նավասարդյանը որպես դրական միտում նշեց` չի արձանագրվել որևէ հեռուստաընկերության կողմից նպատակուղղված խտրականություն որևէ քաղաքական ուժի նկատմամբ: Մշտադիտարկման ներկայացվող ժամանակահատվածում հետազոտված ԶԼՄ-ների կողմից էապես քիչ ուշադրության է արժանացել «Առաքելություն» կուսակցությունը, սակայն դա, ավելի շուտ, բացատրվում է վեց մրցակիցների համեմատ նրա ակտիվության, հանրաճանաչության և քաղաքական ազդեցության զգալիորեն նվազ աստիճանով:

Բացասական միտումը, որը գալիս է դեռ խորհրդարանական ընտրություններից, որոշ հեռուստաընկերություններ օգտագործում են ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի շտաբների նկարած նյութերը: Հիմնական երեք հեռուստաալիքների դեպում է դա նկատվում` «Կենտրոն», «Երկիր Մեդիա», Հ2:

Ըստ ԵՄԱ-ի նախագահի, մշտադիտարկման արդյունքում կրկին պարզվել է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև չկա հեռուստաբանավեճ, բաց քննարկումներ:

Ընտրարշավի լուսաբանման գործում այս պահի դրությամբ ակտիվություն է ցուցաբերում «Կենտրոնը», այնուհետև` «Երկիր մեդիան» ու «Արմնյուզը»: Ավագանու ընտրությունների նկատմամբ ամենաքիչ ուշադրությունը ցուցաբերում են Հ1-ն ու Հանրային ռադիոն: «Հանրային հեռարձակողների կողմից ցուցաբերվող մինիմալ հետաքրքրությունը համաչափ չէ այս ընտրությունների կարևությանը: Այս ընտրություններ գրեթե համապետական ընտրությունների չափ կարևորություն ունեն` ելնելով ստեղծված քաղաքական իրավիճակից, քանի որ երեք լուրջ քաղաքական ուժերը, որոնք չէին մասակցում նախագահական ընտրություններին, մտել են քաղաքական պայքարի մեջ»,- նման դիտարկում արեց Բ. Նավասարդյանը:

Հետազոտված բոլոր ԶԼՄ-ների հանրագումարված տվյալներով, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից լուսաբանման ամենամեծ ծավալի արժանացել է ԲՀԿ-ն: Սակայն եթե «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ցուցանիշներին գումարվում է «Ժառանգության» լուսաբանումը, որը կապված չէ դաշինքում նրա անդամության և ընտրություններին մասնակցության հետ, ապա նրանց միագումար ցուցանիշներն ավելի բարձր կլինեն, քան ԲՀԿ-ինը` ինչպես ծավալով, այնպես էլ հաճախականությամբ: Անդրադարձների հաճախականությամբ առաջատարը ՀՀԿ-ն է, որն իրեն հատկացված եթերաժամանակով զիջում է ինչպես «Բարև Երևանին»/«Ժառանգությանը», այնպես էլ ԲՀԿ-ին: Առաջին եռյակից փոքր ինչ հետ են մնում ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿԿ-ն:

«Կենտրոն», ինչպես նաև Հ2 հեռուսատալիների եթերում նախընտրական մրցավազքի բոլոր մասնակիցների հանդեպ ճնշող առավելություն ունի ԲՀԿ-ն: ՀՅԴ-ն մրցակիցների նկատմամբ փոքր ինչ առավելություն է ստացել «Երկիր մեդիայում», ՀՀԿ-ն` Հ1-ում:

Քաղաքական ուժերին նշանային բնութագրիչներով անդրադարձների տեսակարար կշիռը մոտավորապես նույն մակարդակի վրա է, ինչ 2012 խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ըստ Բ. Նավասարդյանի, սա վկայում է վերջին ընտրությունների ընթացքում ամրակայված միտումի` երկրի քաղաքական կյանքի առավելապես չեզոք, անաճառ լուսաբանման մասին: Առավել չեզոք լուսաբանում արձանագրվել է Հ1-ում: Նման լուսաբանման մասին կարելի կլիներ խոսնել նաև «Արմնյուզի» պարագայում, եթե չլինեին այդ հեռուստաալիքի հարաբերական մեծ թիվ կազմող նշանային բնութագրիչներով անդրադարձները ՀՀԿ-ին: Ընդհանրապես, ըստ մշտադիտարկման, 7 հետազոտված ալիքներում ՀՀԿ-ին նշանային բնութագրիչներով անդրադարձների տեսակարար կշիռը էապես բարձր է միջին ցուցանիշից, այնուհետև ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն է: Ընդ որում, ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը նշանային բնութագրիչներով անդրադարձների բացասական հաշվեկշիռ ունեն (համապատասխանաբար` 20 դրական 42 բացասականի դիմաց և 2-ը` 21-ի դիմաց), մինչդեռ ԲՀԿ-ն դրական հակակշիռ ունի (20-ը` 5-ի դիմաց): Բ. Նավասարդյանը սա Հայաստանի ընտրությունների պատմության մեջ աննախադեպ երևույթ համարեց` կառավարող քաղաքական ուժը նախկինում երբևէ չի ունեցել այսչափ արտահայտված բացասական համատեքստով լուսաբանում: «Սա խոսում է անկաշկանդության, ազատության մասին»,- ընդգծեց նա:
Ըստ մշտադիտարկման, ՀՀԿ-ականների նկատմամբ առանձնակի քննադատական վերաբերմունքով աչիք է ընկել «Կենտրոնը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից բախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}