«Հայնախագիծ» ընկերության տնօրեն. Փորձում ենք Հանրապետության հրապարակը համահունչ դարձնել այլանդակված շրջապատին
«Երևանի Հանրապետության հրապարակի շրջապատն այլանդակված է, հիմա էլ ուզում ենք այդ միջավայրի մեջ սկսել մի բան անել, որպեսզի հրապարակը սկսի համահունչ լինել հետևի կառույցներին»,-Panorama.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց «Հայնախագիծ» ԲԲԸ-ի տնօրեն Գրիգոր Ազիզյանն այն հարցի վերաբերյալ, թե արդյո՞ք Հանրապետության հրապարակը կարիք ունի «արդիականացման», ինչի համար էլ Երևանի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել: Ընդհանրապես նա «տարօրինակ» բնորոշեց այն արտահայտությունը, թե «Ճարտարապետական համալիրի արդիականացման» կարիք կա. «Չի կարելի արդիականացնել հուշարձանը: Չի կարելի արդիականացնել հուշարձանը» (երկար ծիծաղում է): Բացի այդ՝ այսօր մեր հրապարակը սիրուն է»:
Իսկ ինչ վերաբերում է շրջակա միջավայրի աղավաղմանը, ըստ մանսագետի, դա նախկին ճարտարապետների, նախագծողների թույլ տված սխալների արդյունք է. նրանց ներկայացրած նախագծերը հանգիստ անցել են, ինչի արդյունքում ստեղծվել է նման իրավիճակ: «Այսինքն` այդ ժամանակ չի դիտարկվել, որ դրանք կարող են այլանդակել հրապարկը»,- շեշտեց Գ. Ազիզյանը:
Ճարտարապետի համոզմամբ, այսօր Հանրապետության հրապարակը միայն տրանսպորտային խնդիր ունի: Որպես խնդրի լուծում նա տեսնում է Հանրապետության հրապարակից 100 մետր այն կողմ գտնվող Շահումյան հրապարակի տակ կառուցել 500 տեղանոց ավտոկայանատեղի և 300 տեղանոց էլ Սախարովի հրապարակում:
«Ութ հարյուր տեղանոց ավտոկայանատեղին կլուծի խնդիրը: Ի՞նչ պարտադիր է, որպեսզի շատրվան դիտելու կամ միջոցառման մասնակցելու համար գալ ու հրապակարում մեքենան կանգնեցնել»,- ասաց Գ. Ազիզյանը: Նա նաև տարօրինակ է համարում հայտարարության այն կետը, թե հրապարակը «Լենինի արձանի և դրա տրիբունայի ապամոնտաժման արդյունքում, ունի որոշակի դժվարություններ, զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում», ապա հարցադրումներ անում. «Միջոցառումներ անցկացնելու մեջ ի՞նչ կա: Տարեկան 2-3 օր է դա լինում, տրիբունաներ են կառուցում: Ինչո՞ւ է պետք մոնումենտալ կառույց դնել այդտեղ»:
Ընդհանրապես, ըստ «Հայնախագիծ» ընկերության տնօրենի, բավականին շտապողականություն են դրսևորել նման մրցույթ հայտարարելու հարցում: Նրա կարծիքով, նախ մշակույթի, քաղաքաշինության նախարարությունների մասնագետները, Ճարտարապետների միությունը, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհուրդը պետք է քննարկում կազմակերպեին, որի ընթաքում ձևավորվեր հստակ տեսակետ՝ արդյոք նման մրցույթ հայտարարելու անհարժեշտություն կա, թե չկա, եթե անհրաժեշտ է, ապա հստակեցնեին առաջադրանքը: Նա նշեց, որ պետք էր քննարկվեր, թե ինչ չի կարող լինել կամ ինչ կարող է լինել այդտեղ: «Սա է ամենավտանգավորը»,- շեշտեց ճարտարապետը: Նրա գնահատմամբ, մրցույթի պայմանները սխալ են դրված:
Նախորդող նորություն՝ «Հայտարարված մրցույթը չի նշանակում որևէ կառույցի իրականացում». Պարզաբանել է Երևանի գլխավոր ճարտարապետը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները