18 մարդու սպանության համար ճաղերի հետևում կհայտնվեն ոչ թե նրանք, այլ ռուսերեն չիմացող «գաստարբայթերը». Բաբչենկոյի անդրադարձը
Լրագրող Արկադի Բաբչենկոն «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում անդրադարձել է Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարին, որի ենթադրյալ մեղավոր է հանդիսացել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը:
Լրագրողն հիշեցնում է, որ միջադեպից հետո Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը կոչ էր արել խստացնել օրենքները արտերկրացի վարորդների նկատմամբ:
«Ես գաղափար անգամ չունեմ, թե ինչ է նշանակում «արտերկրացի վարորդ» տերմինը, սակայն Սերգեյ Սեմյոնիչին կցանկանայի հարցնել, իսկ ո՞վ է վարձել արտերկրացի վարորդին, նրան տրամադրել անսարք արգելակներով բեռնատար՝ այն էլ ժամկետանց համարանիշներով: Ո՞վ է արտոնել այդ վարորդին վարձած կազմակերպության գործունեությունը: Ո՞վ է բեռնատարի շահագործումը թույլատրել»,-հարցնում է լրագրողն ու վկայակոչում մեղադրյալի փաստաբանի դիտարկումներն այն մասին, որ վարորդի պարտականությունների մեջ չի եղել բեռնատարի տեխնիկական վիճակին հետևելը: Բացի այդ, հիշեցնում է, որ մեքենան հաշվառված չի եղել տեղի տեղական Ճանապարհային ոստիկանության և այդ դեպքում ինչ հիմքով է՝ շարունակել շահագործվել;
«Ո՛չ, պարզվում է նրանք չեն: Այս անգամ, «կովկասյան ազգությունների ներկայացուցիչներն» ամեն ինչում մեղավոր չեն: Իսկ ո՞վ է մեղավոր, քննիչները չեն կարող հայտնաբերել, որոնում են հրշեջները, որոնում է ոստիկանությունը: Երևի, ընկերությունը, որի համար աշխատել է վարորդը, պատկանում է Մոկվայի շրջանի որևէ տրանսպորտային դեպարտամենտի քրոջ եղբոր կնոջ փեսային: Շահագործման թույլտվությունը, նույն սկզբունքով, երևի արտոնել է ինչ-որ տրանսպորտային դեպարտամենտի եղբոր քրոջ քավորը: Սակայն 18 մարդու սպանության համար ճաղերի հետևում կհայտնվեն ոչ թե նրանք, այլ ռուսերեն չիմացող «գաստարբայթերը», ում լուրերում պիտակում են ոչ այլ ինչ, քան «հայազգի վարորդ»:
Բաբչենկոն անդրադառնում է նաև վթարի վայրում լուսացույց տեղադրելու վերաբերյալ «նույնպես գաստարբայթեր» յակուտ քաղաքապետի հրահանգին, որոշումը համարելով բոլորովին անիմաստ, քանի որ լուսացույցը հավելյան խցանումներ կառաջացնի:
«Իսկ հազարավոր ֆիրմաներ ու չինովնիկներ, որոնք երեք Կամազից մեկ բեռնատար են հավաքում, այն էլ առանց արգելակների, գաստարբայթներ են վարձում ու նստեցնում դրանց վրա, ժամկետանց համարանիշներով, արտոնագրեր են տրամադրում «Բուլգարիա» ջերմանավերին, և այլն և այլն՝ այդպես էլ չեն հայտնաբերվի:
«Այս երկիրը դառնում է կյանքի համար չափազանց վտանգավոր: Եվ քանի գնում, այնքան ավելի վատթարանում է», - եզրափակում է Բաբչեկնոն: