Իրան-ԱՄՆ հարաբերությունների հարցը ԻԻՀ ԱԳ նոր նախարարի ծրագրում. Արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Մինչ այս օրերին Իրանի Մեջլիսը քննում է նախագահ Հասան Ռոհանիի ներկայացրած նախարարների վստահության քվե տալու հարցը, Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակվել է արտաքին քաղաքականության վերաբերյալ ԱԳ նախարարի թեկնածու Մոհամմադ Ջավադ Զարիֆի ծրագիրը, որտեղ ներկայացվում են այն մոտեցումները, թե Մեջլիսի կողմից վստահության քվե ստանալուց հետո ինչ քաղաքականություն է որդեգրելու Իրանի արտաքին գերատեսչությունը:

Վերլուծելով Մահամմադ Ջավադ Զարիֆի ներկայացրած ծրագիրը՝ նկատում ենք, որ Իրանի նոր իշխանությունները նպատակ ունեն բարեփոխել Ահմադինեժադի օրոք իրականացված արտաքին քաղաքականությունը, որի հետևանքով առավել լարվեցին Իրան-ԱՄՆ հարաբերությունները, վատթարացան Պարսից ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունները, միջուկային ծրագրի հարցում կիրառված տնտեսական պատժամիջոցների արդյունքում երկիրը հայտնվեց ծանր սոցիալ տնտեսական իրավիճակի մեջ, հարևան որոշ երկրներ (Ադրբեջան, Արաբական Միացյալ Էմիրություններ) սկսեցին Իրանի տարածքային ամբողջականության նկատատմամբ հավակնություններ դրսևորել և այլն…:

Անդրադառնալով ԱԳ նախարարի թեկնածուին՝ նշենք, որ նա 1976-1982թթ. սովորել է Սան Ֆրանցիսկոյի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճան: 1984-87թթ. Դենևրի համալսարանում միջազգային հարաբերությունների ոլորտում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը արտաքին քաղաքականության ոլորտում մեծ փորձ ունի. 5 տարի ղեկավարել է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական առաքելությունը, Հասան Ռոհանիի՝ ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար աշխատած տարիներին մասնակցել է միջուկային խնդրի շուրջ անցկացված բանակցություններին, ինչպես նաև վերջին տարիներին տարբեր խնդիրների շուրջ ներգրավված է եղել Իրան-ԱՄՆ ոչ պաշտոնական բանակցություններում:

Ստորև ներկայացնում ենք արտաքին քաղաքականության ոլորտում Իրանի ԱԳ նախարարի թեկնածու Մոհամմադ Ջավադ Զարիֆի մոտեցումներն ու ԱԳՆ ծրագրի հիմնական դրույթները.

1. Արտաքին քաղաքականության նպատակները
.Պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ազգային միասնությունը
. Նպաստել ազգային անվտանգության ապահովմանը
. Բարձրացնել Իրանի միջազգային և տարածաշրջանային դերն ու բարձր պահել իրանցիների արժանապատվությունը
. Տարածաշրջանային և համաշխարհային ասպարեզում մեծացնել Իրանի ներգրավվածությունը և նվազեցնել երկրին սպառնացող վնասները
. Նպաստել երկրի զարգացմանն ու բարգավաճմանը բոլոր ուղղություններում

2. Իրանի դերը համաշխարհային զարգացումներում
. Տարածաշրջանային ոչ մի խաղացող չի կարող անտեսել Իրանի դերը
. Տարածաշրջանային որոշ խաղացողների դուրս մնալը Իրանի համար բարենպաստ պայմաններ են ստեղծել
. Գերտերություններում առկա ներքին մարտահրավերները և տարածաշրջանային հարցերում նրանց ձախողումները, ինչպես նաև Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի և մնացյալ երկրների՝ ոչ նպաստավոր պայմաններում հայտնվելը կարող են այնպիսի դաշտ ստեղծել, որի արդյունքում ի հայտ եկած հնարավորությունները պետք է խելացիորեն օգտագործել
. Իրանի տեսակետները և շահերը ներկայացնելու գործում պետք է օգտագործել Չմիավորման շարժման կազմակերպությունում Իրանի նախագահությունը

3. Մարտահրավերներ
. Տարածաշրջանում՝ մասնավորապես Իրանի շուրջ ստեղծված անկայուն իրավիճակը, դեռևս պահպանվում է: Մերձավոր Արևելքի արաբական երկրներում տեղի ունեցած ներքին զարգացումների հետևանքով խախտվել է տարածաշրջանի ուժերի բալանսը
. Աֆղանստանում առկա ճգնաժամային իրավիճակը, այդ երկրում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայությունը, ահաբեկչությունը, թմրանյութերի վաճառքը և ծայրահեղականությունը միջազգային հանրության համար լուրջ մարտահրավեր են դարձել
.ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերով Իրանը ընկալվում է, որպես միջազգային անվտանգությանը սպառնացող երկիր, և վերջինիս նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ կողմից բանաձևեր են ընդունվում և պատժամիջոցներ կիրառվում
. Ջանքեր է գործադրվում, որպեզի միջազգային հարաբերություններում նվազի Իրանի կշիռը
. Իրանի դեմ գործող երկրները միավորելու գործընթաց է իրականացվում
. Փորձ է արվում Իրանի Իսլամական Հանրապետության մոդելը ներկայացնել որպես անարդյունավետ կառավարման համակարգ
. Ջանքեր են գործադրվում, որպեսզի տարածաշրջանային որոշ երկրների հանդեպ Իրանի ունեցած լծակները թուլանան
. Փորձեր են արվում թալիբներին կրկին ներգրավվել տարածաշրջանային զարգացումներում
. Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարաձայնությունները խորանում են

4. Միջազգային հարաբերություններում Իրանի ձեռնարկելիք գործնական քայլերը
. Աշխարհի հետ կառուցողական և արդյունավետ հարաբերություններ
. Տարածաշրջանի երկրների, մասնավորապես հարևանների հետ հարաբերությունների բարելավում
. Ասիայի և Եվրոպայի ավանդական գործընկերների հետ հարաբերությունների վերակառուցում
. Իրանի նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցների կառավարում, նվազեցում և վերացում

5. Արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները
. Ստեղծել քաղաքական ծրագրավորման համակարգ, որի միջոցով արտաքին քաղաքականության ոլորտում միասնական որոշում կկայացվի
. Մշակել ազգային անվտանգության և ազգային շահերի հայեցակարգ
. Կառավարել ԱՄՆ-ի հետ Իրանի հարաբերությունները
. Զսպել Իրան-ԱՄՆ հարաբերություններում առաջացող ավելորդ լարվածությունը
. ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերություններ ձևավորելու նպատակով հանդես գալ գործուն նախաձեռնություններով
. Արևմտյան երկրների հետ կարգավորել հարաբերությունները
. Զսպել տարածաշրջանում կրոնական ծայրահեղականության տարածումը
. Կենսական շահերի ոլորտներում առաջացած լարվածությունները թուլացնելու նպատակով համապատասխան քայլեր ձեռնարկել
. Գործուն մասնակցություն և նպատակային մասնակցություն ունենալ տարածաշրջանային և միջազգային կայունության ապահովման գործում, կառավարել մարտահրավերները և ճգնաժամային իրավիճակները
. Ազգային շահերի և իսլամական արժեքների հիման վրա դաշնակից երկրների հետ ձևավորել բազմակողմանի ակտիվ համագործակցություն
. Պաշտպանել երկրից դուրս գտնվող իրանցիների իրավունքները, ամրապնդել իրանական-իսլամական ինքնագիտակցությունը
. Աշխարհում տարածել իրանական քաղաքակրթությունն ու մշակույթը
.Կրոնի և մշակույթի ոլորտում առկա հնարավորությունները օգտագործել իսլամական ինքնագիտակցության խորացման ուղղությամբ
. Պաշտպանել մուսուլմաններին, ճնշված ազգերին, հատկապես՝ Պաղեստինի ժողովրդին, կանխարգելել Իսրայելի թափանցումը տարածաշրջան
. Ջանքեր գործադրել, որպես Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործը դուրս բերվի ՄԱԿ-ի ԱԽ-ից
. Աստիճանաբար լուծել Իրանի միջուկային խնդիրը՝ պահպանելով գիտական նպատակներով միջուկային էներգիան օգտագործելու Իրանի իրավունքը
. Տարածաշրջանի երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով զարգացնել քաղաքական, տնտեսական, մշակութային, անվտանգության ոլորտի հարաբերությունները
. Տարածքային ամբողջականության և իրավունքի հարգման սկզբունքի հիման վրա հարևանների հետ կառուցել փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություններ
. Զարգացնել հանրային դիվանագիտությունը

Անդրադառնալով Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավման հեռանկարին՝ նշենք, որ, դատելով երկու կողմերից հնչող հայտարարություններից (ԻԻՀ նախագահ Ռոհանին օրերս հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ն կառուցողական և իմաստալից քայլեր կատարի, ապա Իրանի կառավարությունը պատրաստ կլինի առանց ժամանակ վատնելու երկխոսության մեջ մտել Միացյալ Նահանգների հետ: Ի պատասխան Ռոհանիի հայտարարության՝ ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակն էլ հայտարարեց, որ եթե Իրանի կառավարությունը պատրաստ լինի ԱՄՆ-ի հետ լուրջ բանակցության, ապա Վաշինգտոնը նույնպես պատրաստ է բանակցել), կարելի է եզրակացնել, որ թե՛ Թեհրանը, թե՛ Վաշինգտոնը պատրաստակամ են բանակցել երկկողմ հարաբերություններում վերջին 30 տարում արմատացած տարաձայնությունները մի կողմ դնելու հարցում, սակայն առայժմ այնպիսի տպավորություն է, որ կարծես կողմերից ոչ մեկը չի ցանկանում առաջին քայլը կատարել:  Ամենայն հավանականությամբ Իրան-ԱՄՆ ուղղակի բանակցությունների թերևս առաջին փորձը կարող է լինել աշնանը կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում: Ներկայում քննարկվում է Հասան Ռոհանիի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, թե՞ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու նպատակահարմարությունը:

Հեղինակ՝ Արմեն Իսրայելյան, իրանագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}