Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. Մարզային դպրոցներում ուրախանում են առաջին դասարանցու 1 դիմում էլ ստանալու դեպքում

Հեղինակ` Լիա Խոջոյան

Արտագաղթի մասին խոսվում է անընդհատ, սակայն դրա իրական պատկերը կարելի է տեսնել հենց այս օրերին` սեպտեմբերի 1-ին ընդառաջ, երբ մարզային դպրոցները պատրաստվում են առաջին դասարանցիների ընդունելության: Արտագաղթն է մեղավոր, թե սոցիալական բարդ պայմանները, բայց փաստը մնում է փաստ` տարեց տարի դպրոցները դատարկվում են ու որոշ տեղերում անգամ կանգնում փակման վտանգի առաջ:

Այդպես, Հրազդանի թիվ 6 դպրոցում, որը տեղակայված է Վանատուր թաղամասում, նախկինում նվազագույնն եղել է 900-1000 աշակերտ, մինչդեռ անցյալ ուստարում միայն 320: Դպրոցի ուսուցիչներից մեկը Panorama.am-ին ասաց, որ իրենք մեծ հուսյեր ունեին, որ գոնե այս տարի կկարողանան երկու առաջին դասարան ունենալ, սակայն հույսերը չարդարացան` նախնական սեպտեմբերի 1-ին միայն 9 առաջին դասարանցի կգնա դպրոց… թեև դեռ հույս ունեն, որ «հայի խասյաթի» համաձայն վերջին օրով դիմումներ կունենան.
«Ուսուցիչները 5-10 ժամով են աշխատում, էն ա որ դուրս չմնան.... աղքատավարձով լրիվ»,- նեղսրտեց ուսուցիչը:

Աղավնաձորի դպրոցի տնօրեն պարոն Աղամալյանն էլ նշեց, որ իրենց մոտ այս տարի մեկ աշակերտով ավելին կլինի առաջին դասարանում, քան նախորդ տարի էր` 16 երեխայի դիմում արդեն ունեն: Մինչդեռ 2012-13թթ. ուստարում ունեցել են 15 առաջին դասարանցի:

Կոտայքի մարզի մեկ այլ համայնքի` Բջնիի  դպրոցի տնօրեն Յաշա Սահակյանն էլ Panorama.am-ին ասաց, որ իրենց մոտ նվազումը ակնհայտ է, քանի որ անցած տարի ունեցել են 35 առաջին դասարանցի, այս տարի դեռ 24-ն են: Տնօրենը նշեց, որ ևս երեք երեխայի փորձում են ընդգրկել, նրանց հարցը կլուծվի առաջիկա երկու օրերին.

«Բայց աշակերտների թիվը ավելին կլիներ, մենակ վերջին 9 օրում 13 երեխա ընտանիքներով հեռացան Բջնիից` կեսը տեղափոխվեցին Հայաստանի այլ քաղաքներ բնակության, գերակշիռ մասն էլ մեկնեցին արտերկիր բնակության… շատ ցավալի է»,- նշեց պարոն Սահակյանը ու հիշեց, որ 90-ական թվականներին իրենց դպրոցն ամեն ուստարում ունենում էր նվազագույնը 600 աշակերտ, մինչդեռ այսօրվա դրությամբ աշակերտների թիվը 317-ն է:

«Գիտեք, ոչ այնքան արտագաղթն է մեղավոր, թեև դա լուրջ խնդիր է, որքան սոցիալական խնդիրները, որոնք չեն հաղթահարվում: Օրինակ Բջնիում քսան տարի է բնակարան չի կառուցվել, նոր ընտանիքը ձևավորվում է, տեղ չկա ապրելու, ի՞նչ պետք է անեն: Տեղափոխվեն կամ Չարենցավան, կամ էլ Հայաստանի այլ քաղաքներ: Չարենցավանում էլ աշխատանք չկա` չարենցավանցին գնում է Ռուսաստան ու այդպես շղթայական մեկը մյուսին լրացնում են: Բայց խնդիրները չեն լուծվում, ամեն ինչ մնում է նույնը, որ տեղափոխվում են նույն Չարենցավանաը, հո դրանից ավելի լավ չե՞ն սկսում ապրել….»,- նեղսրտելով հավելեց դպրոցի տնօրենը:

Նույն մարզի Ջրառատ գյուղի դպրոցի համար էլ այս տարին հստակ կարելի է հաջող անվանել: Ճիշտ է, եթե դիտարկենք միայն այն, որ դպրոցում այս տարի ընդամենը 11 առաջին դասարանցի է լինելու, առաջին հայացքից թիվն, անշուշտ, այնքան էլ մեծ չէ: Սակայն եթե համեմատենք անցած տարվա հետ, երբ դպրոցն ունեցել է ընդամենը 3 առաջին դասարանցի, հասկանալի է, որ տնօրեն Ալեքսան Բեգլարյանը լիարժեք ուրախանալու առիթ ունի: Ավելացումը, ըստ տնօրենի, տարբեր պատճառներ ունի` և ծնունդներն են ավելացել, և ընտանիքներ են վերադարձել: Թեև արտագաղթը զգալի է Ջրառատում և այս թիվն էլ, ըստ այդմ նշեց նա, կարող է փոփոխության ենթարկվել:

Սյունիքի մարզի Շաղատ գյուղի (1049 բնակիչ) միջնակարգ դպրոցում այս պահի դրությամբ արդեն 16 դիմում ունեն, ևս երկու դիմում էլ սպասում են: Սպասողական վիճակը, ըստ տնօրեն պարոն Ենգիբարյանի, կապված է հարևան Բալակ գյուղի դպրոցի վիճակի հետ` դպրոցը, ցավոք, փակման եզրին է:

Սյունիքի մարզի դպրոցներում, ինչպես պարզեցինք, բավականին բարդ իրավիճակ է: Եթե Բալակ գյուղում դեռ պայքարում են կրթօջախի գոյության համար, ապա կան գյուղեր, որտեղ դպրոցը բառացիորեն շքեղություն է դարձել: Մասնավորապես Սյունիքի մարզի Ձորաստան գյուղը (115 բնակիչ) ոչ միայն առաջին դասարանցիներ այս տարի չի ունենա, քանի որ մի քանի տասնամյակ է այս գյուղում դպրոցը չի գործում, այլ նույնիսկ գոնե մեկ երիտասարդ ընտանիք էլ չունեն: Այս մասին ասելով գյուղապետ Ավետիս Ավետիսյանի նշեց` «ասում եմ ու էլի տրամադրությունս ընկնում ա».

«Մեր գյուղը ծերացող չէ` ծերացած գյուղ է: 35 ծերացած ընտանիք ունենք ու ոչ մի` երիտասարդ: Ի՞նչ դպրոց, ի՞նչ առաջին դասարանցի…. Հարևան համայնքներում էնպիսի հզոր դպրոցներ ունեինք, որ այսօր դրանք էլ են դատարկ` կամ փակվել են, կամ էլ փակման եզրին են: Ամբողջ հանրապետությունում ա էս վիճակը…ահավոր ա»,- հավելեց մեր զրուցակիցը:
 

Հիշեցնենք, որ այս տարի առաջին դասարանցիների համար զանգը կհնչի սեպտեմբերի 2-ին:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}