Մաքսային միությանն անդամակցելու թերություններն ու առավելությունները` ըստ Թաթուլ Մանասերյանի

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

«Կարծում եմ` արհեստածին է Հայաստանին դնել ընտրության առջև` Մաքսային միությո՞ւն, թե՞ ԵՄ, քանի որ Հայաստանը և աշխարհաքաղաքական դիրքից, և տնտեսական ու քաղաքական շահերից ելնելով, պետք է փորձի հարաբերությունները զարգացնել բոլոր երկրների հետ»: Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Քանի որ Մաքսային միությունը ընդամենը երկու տարվա պատմություն ունի , ապա, ըստ նրա, տնտեսական շահերը հաշվի առնելով, Հայաստանը պետք է լինի Մաքսային միությունը ձևավորողների և նախաձեռնողների շարքում:

Միաժամանակ Թ.Մանասերյանը նշեց, որ մինչ Մաքսային միությանը անդամակցելու պատրաստակամություն հայտնելը, պետք է նկատել, որ Հայաստանը ունի բավականին լավ ձևավորված տնտեսական կապեր բոլոր հետխորհրդային երկրների հետ, բացառությամբ` Ադրբեջանի, ուստի, այստեղ կարծես թե համագործակցության համար արդեն նպաստավոր դաշտ կար:

Ինչ վերաբերում է մտահոգություններին, Թ.Մանասերյանը նկատեց, որ Հայաստանը Ռուսաստանից հիմնականում ներմուծում է շուրջ 1 մլրդ դոլարի ապրանքներ և ծառայություններ, իսկ արտահանումը գրեթե 3 անգամով պակաս է, առավել ևս, որ արտահանման համար որևէ մաքսատուրք չի գանձվում: «Այսինքն` ներմուծումից ստացված մաքսերի հաշվին է, որ բավականին պատկառելի գումարներ են հավաքագրվում պետական բյուջե: Ինձ մոտ` որպես տնտեսագետի, հարց է առաջանում, թե ինչո՞վ մենք կփոխհատուցենք այն վնասը, որը առաջանալու է այդ մաքսատուրքերի չգանձումից, որի հաշվին մենք ֆինանսավորում ենք գիտությունը, առողջապահությունը, կրթությունն ու այլ ոլորտները: Այստեղ մենք բավականին լուրջ խնդիր ունենք և կարիք կա, որ տնտեսագետներն ու քաղաքական գործիչները ավելի մեծ ուշադրություն դարձնեն տնտեսական բաղադրիչին: Անլուծելի խնդիրներ չկան, պարզապես հարկավոր է մոբիլիզացնել մեր ներուժը, որպեսզի կարողանանք արդյունավետ լուծումներ տալ առկա խնդիրներին»,- ասաց տնտեսագետը:

Թ.Մանասերյանը մեկ անգամ ևս նշեց, որ ինքը մնում է իր այն կարծիքին, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ավելի շատ տնտեսական վնաս կբերի, քան օգուտ, եթե վերոնշյալ խնդիրը չլուծվի: Հակառակ դեպքում, վնասը շատ լուրջ կլինի: «Շատ դրական եմ գնահատում համագործակցությունը, բայց քաղաքական որոշումների հետ մեկտեղ, ցանկալի է, որ կարողանանք տնտեսական ճիշտ հաշվարկներ կատարել»,- ասաց նա:

Նա նաև նկատեց, որ Մաքսային միությանը անդամակցելով ինչպես Հայաստանը, այնպես էլ մյուս երկրները առևտրային քաղաքականության բնագավառում երրորդ երկրների նկատմամբ այլևս միակողմանի, ինքնակամ որոշումներ չեն կարող կայացնել: Այսինքն` հարցերը բոլոր երկրների հետ միասնաբար պետք է որոշվի: Օրինակ` ինչպիսի քաղաքականություն պետք է վարվի այն երկրների հետ, որոնք չեն մտնում Մաքսային միության մեջ:

Իսկ ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, ապա, Թ.Մանասերյանի խոսքերով, ինչպես Ռուսաստանը ընբռնումով է մոտենում այն հանգամանքին, որ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելով Եվրոպայի հետ կշարունակի ինտեգրացիոն կապերը, ճիշտ այդպես էլ հույս ունի, որ պաշտոնական Բրյուսելը ըմբռնումով կմոտենա մեր երկրի Մաքսային միությանն անդամակցելուն: «Չնայած այն հանգամանքին, որ առաջին կոշտ արտահայտությունները լսվեցին, բայց Եվրահանձնաժողովի կողմից ավելի հուսադրող դիրքորոշում ու մոտեցում արտահայտվեց, թե դա համատեղելի է, առավել ևս, որ մենք խոսում ենք գործընթացների մասին, այլ ոչ թե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին»,- ընդգծեց տնտեսագետը:

Թ.Մանասերյանը այս փուլում նաև կարևոր է համարում այն, որ ռազամավարական դաշնակցի օգնությամբ հնարավոր կլինի լուծել աբխազական երկաթգծի հարցը, որը հայ գործարարներին թույլ կտա ավելի նպաստավոր պայմաններով արտաքին աշխարհի հետ զարգացնել առևտրատնտեսական կապերը, ինչպես նաև պետք է ամեն ինչ անել, որ նաև Բելառուսի և Ղազախստանի հետ միասին Հայաստանում վերագործարկել արտադրական ձեռնարկությունները:

«Ակնկալիքներից մեկն էլ այն է, որ Ղարաբաղի հարցում ստատուս քվոն կպահպանվի, և այդ աջակցությունը կլինի միանշանակ: Վերջերս Ադրբեջանին Ռուսաստանի կողմից վաճառված զենքից հետո Հայաստանի հասարակությունը սկսեց մտորումների մեջ ընկնել, թե արդյոք այդ ռազմավարական դաշնակցությունը մեզ համար լուրջ երաշխիք է, թե ոչ: Այստեղ այդ կասկածները կարող են փարատվել, եթե մենք կարողանանք ավելի սերտ համագործակցություն ունենալ ռազմաարդյունաբերական համալիրում»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}