Ընկերությունները ներկայացրել են ձվի թանկացման վերաբերյալ իրենց պարզաբանումները. ՏՄՊՊՀ-ն դրանք դեռ պետք է ուսումնասիրի
Վերջին երկու շաբաթների ընթացքում մայրաքաղաքի խանութներում ձվի գինը բարձրացել է 5-10 դրամով: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգը նույնպես արձանագրել է ձվի 3-5 դրամ թանկացում: Ուստի, ձվի արտադրության և իրացման շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող 4 ընկերություններից Հանձնաժողովը պահանջել էր ներկայացնել փաստաթղթային հիմնավորումներ, թե որոնք են ձվի թանկացման պատճառները:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանն ասաց, որ ընկերություններն արդեն ներկայացրել են ձվի թանկացման վերաբերյալ հաշվարկներն ու հիմնավորումները, այս շաբաթ ՏՄՊՊՀ-ն նրանց հետ կանցկացնի քննարկումներ` պարզելու թանկացման պատճառները:
Քննարկումների ընթացքում ընկերությունները փաստաթղթային հիմնավորումներով կներկայացնեն թանկացման վերաբերյալ իրենց պարզաբանումները: Դրանից հետո Հանձնաժողովի մասնագետների կողմից կիրականացվի ուսումնասիրություն, կքննարկվի ներկայացված տեղեկատվությունը, համադրումներ կներկայացվեն միջազգային գների վերաբերյալ: «Այսինքն` ընդհանուր համալիր ուսումնասիրություն կկատարվի` պարզելու, թե արդյոք հիմնավոր է ձվի թանկացումը և ինչ գործոններ կարող էին անդրադառնալ գնի վրա: Եւ եթե կարող էին անդրադառնալ, արդյոք համաչափ էր այդ թանակցումը, թե ոչ»,- ասաց Գ.Սահակյանը:
Նշենք, որ ձվի շուկայում ՏՄՊՊՀ-ի կողմից գերիշխող դիրք գրավող են ճանաչվել «Արաքս թռչնաֆաբրիկա», Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա», «Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունները:
Նախորդող` Նախորդ տարի Հայաստան ոչ մի հատ ձու չի ներկրվել
Ածան հավերի թիվը նվազել է. Ձվի առումով Հայաստանը ինքնաբավ երկրից դարձել է ներմուծող
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան