Միոմայից դեռ ոչ ոք չի մահացել, իսկ վիրահատված երիտասարդ աղջիկների մեծ մասը երեխա են ունենում. գինեկոլոգ-ուռուցքաբան

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Վերջին տարիներին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելանում են ուռուցքային հիվանդություն ունեցողների թիվը: Դա պայմանավորված է մի շարք գործոններով` աղտոտված էկոլոգիայով, սոցիալ-տնտեսական պայմաններով, ինչպես նաև ժառանգականությամբ: Ոռուցքային հիվանդություններից մեկն էլ արգանդի միոման է, կամ ինչպես բժշկության մեջ հաճախ անվանում են` ֆիբրոման: Այն բարորակ ուռուցք է և մեծ տարածում ունի հատկապես վերարտադրողական տարիքի կանանց շրջանում:
Որո՞նք ենք միոմայի առաջացման պատճառները և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել հիվանդության ժամանակ: Panorama.am-ի թղթակիցը զրուցել է «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, դոցենտ Արտեմ Ստեփանյանի հետ, որի հարցազրույցը կօգնի ընթերցող կանանց ժամանակին ախտորոշել հիվանդությունը և բուժվել:

- Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ուռուցքային հիվանդությունները գնալով տարածվում են, իսկ արգանդի միոման այն ուռուցքային հիվանդությունն է, որը վերջին տարիներին հաճախ է հանդիպում կանանց շրջանում: Որո՞նք են միոմայի առաջացման պատճառները:

- Կան մի շարք հիվանդություններ, որոնք ավելի շատ բնորոշ են քաղաքակիրթ երկրներին: Դրանցից մեկն էլ միոման է: Արգանդի միոման հիմնականում առաջանում է հորմոնալ խանգարումների հետևանքով: Ի դեպ, քիչ շարժվելը, անորակ, վնասակար սնունդը ևս նպաստում են արգանդի միոմայի առաջացմանն ու զարգացմանը:

- Ի՞նչ է միոման իրենից ներկայացնում:

- Դա արգանդի մկանային հյուսվածքի բարորակ ուռուցք է, որը լինում է տարբեր մեծության և ձևի: Կշիռը երբեմն կարող է հասնել մի քանի կգ-ի: Այդ ուռուցքը սովորաբար մարդու կյանքին վտանգ չի սպառնում:

- Որոնք են ամենահաճախ հանդիպող միոմայի տեսակները:

- Այն կարող է լինել միկրոսկոպիկ չափերի և հասնի մի քանի տասնյակ սանտիմետրի, քանի որ այն աճող գոյացություն է: Ամենահաճախ հանդիպող միոմայի տեսակը հենց արգանդի մեջ է, երբեմն`արգանդի վզիկում կամ` լորձաթաղանթի տակ, կամ էլ` արգանդի վրա:

Սակայն կուզենայի շեշտել, որ այդ հիվանդության շուրջ չպետք է այդքան շատ աժիոտաժ ստեղծել, քանի որ հիվանդությունը հիվանդություն չի համարվում, քանի դեռ այն մարդուն նեղություն չի տալիս: Օրինակ` կինը կարող է ունենալ 3-4 սմ միոմա և դա նրան նեղություն չտա: Այդ դեպքում կինը հիվանդ չի համարվում, սակայն կան կանայք, որոնք ունեն փոքրիկ միոմատոզ հանգույց և դա կարող է նրան անհանգստացնի` ցավերի կամ արյունահոսության ձևով: Այդ դեպքում, դա համարվում է հիվանդություն և պահանջում է բուժում:

- Զարգացման վաղ շրջանում այն ընդհանրապես իր մասին զգացնել չի տալիս, և այն կարող է միայն հայտնաբերել բժիշկը հերթական բժշկական զննման ընթացքում: Ո՞ր նշանները պետք է ստիպեն կնոջը զգաստանալ և միջոցներ ձեռնարկել:

- Ցավի և արյունահոսության դեպքում կինը անմիջապես պետք է բժշկի դիմի: Եթե կնոջ մոտ միոմա հայտնաբերվի, ապա նա պետք է մշտապես բժիշկի հսկողության տակ լինի:

- Իսկ ժամանակին հետազոտվելու դեպքում հնարավո՞ր է հիվանդությունը կանխարգելել:

- Ոչ, քանի որ այդ հիվանդության բուն բնույթը դեռ պարզ չէ, և չկան այնպիսի միջոցներ, որոնք կկանխարգելեն հիվանդությունը: Իրականում, գոյություն չունեն պրոֆիլակտիկ միջոցներ, որոնց կիրառման շնորհիվ միոմա չառաջանա: Կանխարգելում, որպես այդպիսին չկա, սակայն յուրաքանչյուր կին պարբերաբար պետք է դիմի գինեկոլոգին, կատարի որոշ հետազոտություններ և չզբաղվի ինքնաբուժությամբ:

- Բայց կան բազմաթիվ կանայք, որոնք ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չեն կարողանում ժամանակին բժշկի դիմել:

- Դա չի կարող արդարացում համարվել, քանի որ այսօր կինը կարող է տարին մեկ անգամ անվճար բուժզննում անցնել: Օրենքով ամրագրված է, որ ցանկացած կին պետական պատվերի շրջանակում ցանկացած ժամանակ կարող է դիմել իր տեղամասային գինեկոլոգին: Ես մեր կանանց հորդորում եմ օգտվել այդ հնարավորությունից և դիմել իրենց պոլիկլինիկայի բժշկին:

- Կարծիք կա, որ միոման կարելի է բուժել կարտոֆիլի հյութի, բազուկի կամ իմբիրի միջոցով: Հնարավո՞ր է դա:

- Կան մի շարք մեթոդներ`կարտոֆիլի, բազուկի, կաղամբի հյութի օգտագործում, վերջին շրջանում իմբիրի մասին են շատ խոսում, կա նաև դեղորայք, բայց դրանցից ոչ մեկի ազդեցությունը դեռ ապացուցված չէ, այսինքն` մենք չունենք ապացուցված տվյալներ, որ դրանց օգտագործումը միոմայի ժամանակ էֆեկտիվ ազդեցություն են ունեցել: Ավելին, շատ անգամ այդ դեղորայքի վնասը ավելի մեծ է լինում, քան` օգուտը: Վերջին շրջանում արդեն ստանդարտ մոտեցում կա. միոմաները բուժվում են վիրաբուժական ճանապարհով. դրանք ուղղակի հեռացվում են:

- Որ դեպքում է, երբ այն զրկում է կանանց մայր դառնալու իրավունքից:

- Սովորաբար արգանդը հեռացվում է, եթե միոմայի չափերը մեծ են, միոմատոզ հանգույցների քանակը շատ, արգանդի մկանային հյուսվածքներն էլ վնասված, իսկ եթե արգանդի հյուսվածքները առողջ են, ապա, սովորաբար այդ միոման հեռացվում է, իսկ արգանդն էլ մնում է:

- Այսօր քիչ չէ այն կանանց թիվը, որոնք միոմա ունեն և ընտրության առջև են կանգնած` վիրահատություն կատարել, թե` ոչ: Որ որոշո՞ւմն է ճիշտ: Դուք ի՞նչ խորհուրդ կտաք այդ կանանց:

- Միշտ չէ, որ այն պահանջում է վիրահատական բուժում։ Վիրահատական բուժում կատարվում է՝ ելնելով ուռուցքի չափերից, կլինիկական պատկերից։ Վիրահատական բուժում են պահանջում բազմահանգույց միոմաները: Քանի որ միոմայի չարորակ դառնալու հավանականությունը շատ քիչ է, ուստի կանանց իմ խորհուրդը հետևյալն է. եթե այդ միոման իրենց նեղություն չի տալիս, ապա չպետք է վիրահատվեն: Խորհուրդ չի տրվում վիրահատություն նաև այն դեպքում, երբ չկա միոմայի արագ աճ և չափերը գրեթե չեն փոփոխվում: Իսկ եթե միոմայի պատճառով լինեն ցավեր կամ արյունահոսություն, ապա միանշանակ պետք է վիրահատել: Իրականում, հսկողության տակ գտնվող ցանկացած կին գիտի, թե ինչ ընթացք ունի իր հիվանդությունը:

Պետք է հաշվի առնել նաև բարորակ ուռուցքից չարորակի վերածվելու վտանգը, ինչը սակայն շատ հազվադեպ է պատահում: Այդ դեպքում, բնականաբար, վիրահատությունը պարտադիր է:

- Վերջին տարիներին հիվանդությունը ձեռք է բերել նաև երիտասարդացման միտում, ինչո՞վ է դա պայմանավորված: Եւ ամենաերիտասարդ աղջիկը, ում մոտ գրանցվել է միոմա, քանի տարեկան է եղել:

-Ես կարծում եմ, որ երիտասարդացման միտումը պայմանավորված է նրանով, որ ժամանակակից սարքավորումների միջոցով վաղ փուլում բացահայտում են հիվանդությունը: Եթե նախկինում բժիշկը ձեռքով էր շոշափում միոմատոզ հանգույցները, ապա այսօր ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել 1-2 սմ-անոց միոմատոզ հանգույցները: Ուստի տպավորությունն այնպիսին է, որ դրանք երիտասարդ աղջիկների մոտ ավելի հաճախ են հանդիպում:

Իսկ ամենաերիտասարդ աղջիկը, որին վիրահատել եմ, եղել է 22 տարեկան: Պետք է նշեմ, որ վիրահատված երիտասարդ աղջիկների մեծ մասը երեխա են ունեցել: Այսօր էլ կան երիտասարդ կանայք, որոնց վիրահատել եմ և շուտով մայրանալու են:

Իմ խորհուրդը մեկն է` հատկապես երիտասարդներին, խուճապի չմատնվել, քանի որ այն չարորակ ուռուցք չէ և միոմայից ոչ ոք դեռ չի մահացել: Պարզապես պետք է դիմել գրագետ բժիշկի, որպեսզի կինը ճիշտ բուժումը ստանա և չարվի ավելին, քան պետք է, կամ չարվի քիչ, քան պետք է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}