Քայքայված ու մաշված. Արտաբույնքի դպրոցի մեծ դասասենյակները տաքացնել չի լինում, ջեռուցումը դուրս է ցնդում

Հեղինակ` Մարի Թարյան

Ձմեռը սարերի հետևում չէ… միտքը խիստ մտահոգում է Վայոց ձորի մարզի Արտաբույնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Մեսրոպ Բաբայանին: Դպրոցի` 1969 թվականին շահագործման հանձնված, իսկ այսօր արդեն քայքայված ու մաշված ոչ տիպային շենքի դասասենյակները շատ մեծ են, իսկ էլեկտրական ջեռոցները չեն կարողանում տաքացնել դրանք:

«Կան դասարաններ, որ 8 աշակերտ ունենք, 6, 10, 13… սենյակները կիսելու անհրաժեշտություն կա, պիտի փոքրացվեն, ձևափոխվեն, իսկ դա ահագին ֆինանսական ներդրումների արդյունքում կարելի է անել: Չենք կարողանում ջեռուցում ապահովել: Ջերմաստիճանը 9-12 աստիճան է լինում, հազիվ մի քանի դասարաններ են լինում, որ կարողանում ենք 14 աստիճանով տաքացնենք»,- Panorama.am-ի թղթակցին ասում է Մեսրոպ Բաբայանը և հավելում,- «Ի դեպ, ասեմ, որ նախորդ տարի մեր շրջանավարտներից մեկը դպրոցին 400 հազար դրամ նվիրաբերեց, դրանով 20 ջեռուցիչ գնեցինք: Բայց լուսամուտները 69 թվականի են ու ոչ նորմալ, պատկերացրեք այդ ինչքան էլ ցոլոֆոնապատում ենք, ջեռուցումը դուրս է ցնդում: Ստացվում է, որ մեր ֆինանսներն աննպատակ ենք ծախսում ու հենց էնպես ենք ջեռուցում»:

Շենքը կառուցվել է ոչ տիպային նախագծով, ինչպես տնօրենն է ասում, «սովխոզը` գյուղնախարարության, շրջկոմների հետ ախպերական կառուցել են եռահարկ, միատեսակ սենյակներով, անհարմար շենքը»: Այն այսօր արդեն ֆիզիկապես մաշված, քայքայված լուսամուտներով, շատ վատ վիճակում գտնվող տանիքով շինություն է:

1998թ.-ին կատարվել է վերանորոգում, որը ձևակերպվել է որպես հիմնանորոգում, սակայն կառուցվել է միայն սանհանգույցը. «Ստից, մտից, դրին քանդեցին, ջարդեցին, էժանագին դուռ դրեցին, երկու տարի հետո քայքայվեց: Անորակ, անհետևանք վերանորոգում էր, որը ձևակերպվեց կապիտալ: Տասը տարի մեզ ասում էին` սպասեք, սպասեք, խաբում էին ու մնաց այդպիսի սարսափելի վիճակում»: 
Դպրոցի սպորտդահլիճը փտած է և նկուղային, գրունտային ջրերը քայքայել են ամբողջությամբ: «Հանդիսությունների դահլիճը 1991 թվականին տրվեց մի գործարարի` որպես արտադրամաս, թալանվեց, ջարդվեց, վերացավ, միայն պատերն են մնացել: Տանիքն էլ դարձյալ քայքայված է,ջրերը ներս են լցվում»,- դժգոհում է նա:

Երեխաները սպորտով զբաղվելու հնարավորություն բացարձակ չունեն: Հանդիսություններն ու միջոցառումները կազմակերպվում են ցուրտ միջանցքներում կամ 51 քմ-անոց սենյակներում: Մեսրոպ Բաբայանի խոսքով` գույքը նույնպես շատ վատն է ու մաշված. «Մենակ 2007-ին գույք տվեցին, բայց շատ անորակ է, շուտ կոտրվեց: Հիմա սովետական տարիներից մնացած կամ անկախության տարիներին, օրինակ, մի դասարանի տրված սեղան և աթոռ է, դա էլ արդեն կոտրված, ավիրված»:

Տնօրենը նաև դրական կողմերն է առանձնացնում, 9 համակարգիչ և ինտերնետ կապ ունեն, որ լավ գործում է: Ուսուցչական կազմով դպրոցն ապահովված է, կադրերի խնդիր չունի:

Արտաբույնքի միջնակարգ դպրոցում սովորում է 156 աշակերտ: 15 երեխա ունեն նախակրթարանում, որը երկու տարի առաջ կապիտալ վերանորոգվել է և լավ վիճակում է: Ներառական կրթության կարիք ունեցող երեխաներ չունեն. «Մեզ մոտ շատ առողջ, կենսունակ, սթափ երեխաներ են սովորում: Պարզապես մեր խնդիրը շենքի վերանորոգման խնդիրն է: Միայն անցյալ տարի սանհանգույցը պետբյուջեով վերանորոգվեց, դա էլ գերազանց վիճակում է»

Դպրոցը վերանորոգելու խնդրով տնօրենը դիմել է պետությանը` մարզպետին, վարչապետին: Աշակերտների ծնողները նամակ են գրել նախագահին: Խոստումներ են տվել, հուսադրել են. «Եկող տարի կվերանորոգենք, բայց… չգիտեմ ինչ խաղերի արդյունքում դպրոցը խայտառակ վիճակում հայտնվեց: Այլ կազմակերպությունների չեմ դիմում, բոլորը գալիս են, ժպտում են, բայց ոչինչ էլ չեն անում: Զզվել եմ արդեն դիմելուց: Մենք նվնվացող լալկաններ չենք: Շենքի ֆիզիկական պայմաններն ապահովեն, մենք ֆինանսապես ապահովված ենք, օպտիմալացումը նորմալ արել ենք, ավել աշխատող չենք պահում: Ախպերական չեմ աշխատում, նորմալ դպրոց է, լավ համայնք, համայնքապետն էլ օգնում է: Մնում է վերանորոգում և արդյունքում գերազանց կրթական միջավայր կարելի է ստեղծել»:

Լուսանկարները տրամադրել է դպրոցի տնօրենը

Մեսրոպ Բաբայանն ընդգծում է, որ դպրոցի շրջանավարտ տղաների 90 տոկոսը ծառայում է Արցախում ու, որպես կանոն, առաջին գծում. «Պատվով, օրենքով, թասիբով, տեղը տեղին ծառայել են: Ծնելիությունն էլ բարձր է, կայունություն համար մեզ քիչ բան է պետք… գուցե ուզում են արտագաղթե՞նք, ես չգիտեմ: Պինդ համայնք է, քիչ բան է մնում, որ մենք ավելի առաջ գնանք»:

Գյուղական դպրոցների մասին շարքի նախորդ պատմությունները՝

Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում

Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը

Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա

«Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում

Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը

Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա

Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը

Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
Սյունիքի մարզի Խուստուփ լեռան ստորոտում ելույթ է ունեցել հայտնի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը։  Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը...
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}