Օլիմպիական Սոչին սպասման մեջ է` կհասցնեն, արդյո՞ք, ավարտել բոլոր գործերը

Հեղինակ` Օլիմպիական Սոչիից` Լիա Խոջոյան

Օլիմպիական Սոչին իսկապես սպասման մեջ է և դա զգացվում է արդեն օդանավակայանում` քաղաքի գլխավոր դարպասները արդեն այն չեն, ինչ մի քանի տարի առաջ, երբ Սոչին դեռ չէր համարվում հերթական ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքը, այլ ընդամենը 600-700 հազար բնակչություն ունեցող կուրորտային քաղաք էր:

Օդանավակայանի շենքն էլ լքելուն պես համոզվում ես, որ ճիշտ հասցեով ես ժամանել` անմիջապես դիմացդ վեր են խոյանում խաղերը խորհրդանշող հինգ օղակները, որոնք համախմբում են հինգ մայրցամաքները, որ մասնակցում են օլիմպիական խաղերին: Ու անգամ այն, որ շուրջ բոլորդ արմավենիներ են, մեկ կիլոմետր հեռավորության վրա խաղաղ Սև ծովն է, իսկ խոր աշնանային արևն էլ ջերմացնում է, շուրջ բոլորը հանգստացնում են` մի մտածեք, ձմեռ կլինի (а не будет устроим!), խաղերն էլ կլինեն անկրկնելի ու աննախադեպ բոլոր առումներով:

Եվ իսկապես. երբ տեսնում ես, որ ամբողջ քաղաքը մի մեծ շինհրապարակ է հիշեցնում, երբ շուրջ բոլորդ օր ու գիշեր ինչ-որ բան կառուցում են, հարդարում են, նորոգում են, ինչը կիլոմետրանոց խցանումներ ու քաղաքացիների համար այլ անհարմարություններ է ստեղծում (տաք ջուր չկա, սառը ջուրը ընդհատումներով է գալիս և այլն), առաջին հարցը` ԻՆՉՊԵ՞Ս կհաջողվի այս ամենը բերել անհրաժեշտ տեսքի և օլիմպիական խաղերի մեկնարկն ազդարարել, երբ այդ մեկնարկին մնացել է ընդամենը 76 օր: Սակայն ամեն կողմից լսվող պատասխաններից հասկանում ես, որ այդ հարցը թերևս միայն քաղաքի հյուրերին է անհանգստացնում, իսկ տեղաբնակները ու հատկապես ձմեռային խաղերի համար պատասխանատուները առանց շտապելու իրենց գործն են անում, քանի որ վստահ են` русский сказал, русский сделал!



Միակ բանը, որ հստակ կարելի է ասել ավարտին է հասցվել, դա զանազան ատրիբուտներն են, որոնք խորհրդանշում են օլիմպիական խաղերը: Հուշանվերներն ու Սոչի 2014թ-ի էմբլեմով հագուստը վաճառվում է ամենուր, ամեն քայլափոխի: Քաղաքի կենտրոնում, Սոչիի նավահանգստի հարևանությամբ անգամ Օլիմպիական խանութ է բացվել որում գներն այնքան բարձր են, որ այդ տարածքում երկար տարիներ կանգնած «Ադամանդե ձեռքը» սիրված կոմեդիայի հերոսներ Նիկուլինի ու Պապանովի արձանների դեմքի արտահայտությունը կարծես նույնպես փոխվել է ու նման է բոլոր այն այցելուների դեմքի արտահայտությանը, որոնք մեծամասամբ դատարկաձեռն լքում են խանութի տարածքը: Իսկ արձաններն այստեղ են, քանի որ ֆիլմը նկարահանվել է Սոչիում…



Զարմացրեց նաև ծովափնյա խանութների շարանը, որոնք իրենց ապրանքատեսակով ոչ միայն կրկնում էին մեկը մյուսին, այլև նման էին նրանով, որ գրեթե բոլոր խանութների վաճառողները ազգությամբ հայեր են: Վաճառող հայ տիկինն, օրինակ, մեր խանութ մտնելու պահին Skype-ով նախատում էր հարսին, ով գուցե ապրում էր Երևանում, իսկ գուցե նաև մի քանի կիլոմետր այն կողմ, թե ինչու է ջղայնանում թոռան վրա: Ու այնքան զբաղված էր այդ սուրբ գործով (ով կմտածեր, որ տեխնիկան այնքան կզարգանա, որ հայ սկեսուրները կկարողանան հարսների վրա խոսալ նաև ֆիզիկապես հեռու գտնվելով), որ մենք էլ չընդհատեցինք. նորից ցիտեմ ռուսներին` дела семейные – святое!



Իսկ ահա հարևան խանութում տիկին Գայանեն բավականին ակտիվ բռնվեց զրույցի, ամենևին էլ չզարմանալով հայրենակիցներին տեսնելով Սոչիում.

«Հայերը շատ են, իսկ շինարարության պատճառով շատերի կնանիքն ու երեխեքն էլ ստեղ են մնում… չնայած շատ չեն մնա, շուտով սահմանը փակելու են ու քաղաքում մնալու են մենակ Սոչիի գրանցում ունեցողներն ու նրանք, ովքեր որևէ կապ ունեն խաղերի հետ: Քանի տաք ա եղանակը վայելեն ու գնան Հայաստան, գազն էլ թանկացել ա, էտա ` կսառեն»,- իր խոսքում նշեց նա: Վերջինս անհանգստանալու բան չունի, Սոչիի հայերից է, միշտ ապրել է այս քաղաքում ու միշտ էլ առևտրով է զբաղվել` ասում է սոչինցիները, ինչպես նաև հարակից գյուղերի բնակիչները, վստահում են հայերին ու առևտուր անում նրանց մոտից: Ինքն էլ երեք-չորս տարին մեկ գալիս է Հայաստան, ու չնայած բարեկամների մեծ մասը վաղուց արդեն Հայաստանից հեռացել է, այդուհանդերձ հայրենի հողը քաշում է:



Ընդհանրապես Կրասնոդարի շրջանի հայ համայնքը համարվում է ՌԴ-ում ամենամեծաթիվը. առաջին հայերը գաղթել են Թուրքիայից 1882թ-ին, իսկ 1988թ-ի աղետալի երկրաշարժն ու անցած դարեվերջի հակամարտություններն էլ իրենց գործն արեցին ու հայերի թիվը ավելացավ: Ներկայումս Սոչիի բնակչության շուրջ 20 տոկոսը կազմում են հայերը` մոտ 80-90 հազար:
Ի դեպ, օլիմպիական խաղերի ժամանակ էլ հայերի պակաս Սոչիում չի լինի, քանի որ հայ սպորտսմեներին, մարզիկներին և մյուսներին, որոնց բախտ կվիճակվի լինել փետրվարի 7-23-ը Սոչիում և հետևել տարվա գլխավոր սպորտային իրադարձությանը, կմիանան նաև բազմաթիվ հայ ոստիկաններ, որոնք կօգնեն իրենց ռուս գործընկերներին ապահովել անվտանգությունը այդ ժամանակահատվածում:



Վերադառնալով մեծ շինհրապարակի վերածված Սոչիին էլ նշենք` Սոչիի օլիմպիական խաղերը իսկապես ամենաթանկն են մինչ օրս եղածների շարքում, որովհետև, նախ, ռուսները միշտ ամեն ինչ փորձում են անել ամենաշքեղ-ամենաթանկ-ամենաաննախադեպի տոնայնությամբ ու դա ստացվում է, իսկ երկրորդ` որովհետև օլիմպիական շինարարությունը հիմք հանդիսացավ նաև քաղաքում լուրջ փոփոխությունների, սոցիալական օբյեկտների կառուցման-վերակառուցմանը, որոնց նախկինում քաղաքային իշխանությունների ձեռքերը չէին հասնում: Այնպես որ բավականին ակտուալ է «խաղերը կանցնեն, կառույցները կմնան» սկզբունքը, որն էլ գրեթե բոլոր շինությունների կառուցման հիմքում է: Այդպես, արդեն այսօր պարզ է, որ Օլիմպիական պարկում կառուցված և մինչև 15 հազար լրագրողի միաժամանակյա աշխատանքի համար նախատեսված մեծ Մեդիա կենտրոնը խաղերից հետո վերակառուցվելու է առևտրի և զվարճանքի կենտրոնի, սպորտային արենաներից ոմանք կապամոնտաժվեն, իսկ մյուսները կվերակառուցվեն և կսպասեն 2018թ-ի Աշխարհի ֆուտբոլի առաջնության խաղերը հյուրընկալելուն… մի խոսքով, Սոչիում խառը շինարարական վիճակը փետրվարին ամենևին էլ չի ավարտվի, ինչը նշանակում է, որ տաք ջրի խնդիրը, որն այսօր ամենաակտուալն է Սոչիում, դեռ մի անգամ չէ, որ կկրկնվի….

(շարունակելի)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}