Տնտեսություն 15:44 05/12/2013

Ս. Սարուխանյան. Ռուսական էժան գազ ներկրելուն և ՀԱԷԿ-ի արդիականացմանը զուգահեռ պետք է մտածել այլընտրանքների մասին

«Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները դրական են, առաջին հերթին գների երկարաժամկետ կարգավորման տեսակետից, որովհետև երկու կամ երեք տարի առաջ ոչ ոք չէր կարող պատասխանել, թե որքան կարժենա գազի գինը 3-4 տարի հետո, իսկ հիմա ակնհայտ է, որ առաջիկա 5 և ավելի տարիների ընթացքում գազի գնի ու դրանից կախված էլեկտրաէներգիայի գնի աճ տեղի չի ունենա»,- այս մասին անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում էներգետիկ ոլորտում ձեռք բերված հայ-ռուսական պայմանավորվածություններին, Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, փորձագետ Սևակ Սարուխանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան միջպետական համաձայնագրերով գազի գինը երկարաժամկետ տեսակետից դառնում է կանխատեսելի: Փորձագետը տեղեկացրեց, որ Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղեցման պայմաններում որոշում է ընդունվել սառեցնել բնական գազի գնի աճը Ռուսաստանի տարածքում առաջին տարիների համար, ինչը, նրա խոսքով, նշանակում է, որ Հայաստանում գազի գնի բարձրացում տեղի չի ունենա:

Փորձագետը նաև կարևորեց Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) խորքային արդիականացման շուրջ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունը, որովհետև, ըստ նրա, խորքային արդիականացումը հնարավորություն կտա որակապես երկարացնել ատոմակայանի կյանքը մոտ 15 տարի:

«Դա նշանակում է, որ 15 տարվա լյուֆտ է ձեռք բերվել Հայաստանի համար, որպեսզի ատոմակայանին փոխարինող հզորություններ զարգանան: Ամենակարևոր խնդիրը այդ 15 տարիները բաց չթողնելն է: Խոսվում է, որ դեռ պայմանավորվածություն չկա նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ: Ես դա անգամ ճիշտ եմ համարում, որովհետև այսօր Հայաստանին նոր ատոմակայան, առավել ևս 1000 մեգավատանոց ատոմակայան պետք չէ, քանի որ չկան սպառման շուկաներ. նոր ատոմակայանի էլեկտրաէներգիայի գինը կլինի 3-4 անգամ բարձր, քան գործող ատոմակայանի կողմից բաց թողնվող գինը»,- ասաց Ս. Սարուխանյանը:

Պատասխանելով հարցին, թե բնական գազի ցածր սակագնի և դրանով էներգետիկ ոլորտում գազի տեսակարար մեծ կշռի առկայության պայմաններում որքանո՞վ է նպատակահարմար և հնարավոր այլընտրանքային էներգետիկայի զարգացումը Հայաստանում, ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանում ոլորտի տեխնոլոգիական զարգացման և դիվերսիֆիկացման վրա, Ս. Սարուխանյանը նշեց, որ բնական գազի ցածր գինը տնտեսության համար դրական երևույթ է, բայց տեխնոլոգիական զարգացման համար՝ բացասական երևույթ, քանի որ բնական գազի էժան լինելու դեպքում անիմաստ ու անհեռանկարային է համարվում վերականգնվող էներգետիկայի մեջ ներդրումներ անելը:

«Մյուս կողմից վերականգնվող, այլընտրանքային էներգետիկան թանկ հաճույք է: Օրինակ, եթե Հայաստանում ներմուծվող գազի գինը լինի 1000խմ համար 350 դոլար, տնտեսության և հասարակության համար վատ կլինի, բայց այլընտրանքը կզարգանա: Մեր այլընտրանքը զարգացնելու համար մտքում պետք է ունենանք մի կարևոր բան: Ատոմակայանը վերջին խորքային արդիականացումն է լինելու, մենք պետք է ընդունենք, որ 15 տարի հետո Մեծամորի ատոմակայանը շահագործումից դուրս է գալու: Դրանից հետո առաջանալու է հսկայական բաց Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտում, և այդ բացը պետք է լրացվի»,- ընդգծեց Ս. Սարուխանյանը:

Անդրադառնալով Ռուսաստանից ներկրվող նավթի ու նավթամթերքի արտահանման 30% մաքսատուրքերի զրոյացման ռուսական կողմի որոշմանը և թե որքանո՞վ այն կհանգեցնի վառելիքի գների նվազմանը Հայաստանում, փորձագետը, նախ փաստեց, որ Ռուսաստանից համեմատաբար քիչ է Հայաստան ներկրվում նավթամթերք, սակայն չբացառեց գների նվազման վրա հնարավոր ազդեցությունը:

«Եթե չլինի ոլորտի մենաշնորհ Հայաստանում, ապա գների իջեցում տեղի կունենա, այսինքն կլինի ներմուծման դիվերսիֆիկացիա, Մաքսային միություն մտնելուց հետո մենք չենք կարողանա ՄՄ-ում գործող որևէ ընկերության արգելել Հայաստան նավթամթերք ներկրել: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքանով է շուկան թափանցիկ և մրցունակության համար բաց: Մյուս կողմից, կան շուկայի խոշորացման միտումներ: Օրինակ, Վրաստանը 10 տարի առաջ բավական ազատական շուկա ուներ, սակայն հիմա այնտեղ խոշորացում է գնում: Ադրբեջանական Socar Georgia ընկերությունն արդեն հսկայական մասնաբաժին ունի Վրաստանում»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ նավթամթերքների արտահանման մաքսատուրքերի զրոյացումից հետո Ռուսաստանից ներկրումը կարող է մեծանալ:

Նախորդող՝

ՀՀ և ՌԴ նախագահների բանակցությունների արդյունքում տասնյակ փաստաթղթեր ստորագրվեցին. Ս. Սարգսյանը դրանք որակեց կարևորագույն



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}