Ինչի՞ դիմաց է Իրանը հրաժարվում ուրանի 20 տոկոս հարստացումից

Իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ Սպիտակ տունը ժնևյան համաձայնագրի կատարման վերաբերյալ որոշ մանրամասներ է հրապարակել: Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժնևյան համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը, կսկսի արդեն գործել ս.թ. հունվարի 20-ից:

Սպիտակ տան հրապարակած տեղեկատվության համաձայն՝

Ա. Իրանը պարտավորվում է հունվարի 20-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հրապարակվելիք զեկույցից հետո դադարեցնել ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները, միևնույն ժամանակ՝ նոսրացնելով 20 տոկոս հարստացված ուրանի պաշարների կեսը
Բ. Իրանը պարտավորվել է դադարեցնել նոր սանտրիֆուժների արտադրությունը
Գ. Թեհրանը պարտավորվում է դադարեցնել Արաքի ծանր ջրի ռեակտորին վառելիք մատակարարելու և այն համալրելու գործողությունները
Դ. Իրանի կողմից վերոնշյալ գործողությունները իրականացվելուց հետո «5+1 խումբը» պարտավորվում է Իրանի ավտոարտադրության արդյունաբերության ոլորտին առնչվող սարքավորումների ներկրման և պետրոքիմիական արտադրանքի արտահանման ոլորտում սահմանված ողջ պատժամիջոցները վերացնել:

2013թ. նոյեմբերի 24-ից հետո Իրանի և «5+1 խմբի» միջև ժնևյան համաձայնագրի ստորագրումից հետո միջազգային հարաբերություններում իրավիճակ փոխվեց. Փոխվեցին տարածաշրջանային գործընթացներում ներգրավված երկրների մոտեցումները. Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցներ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան, մտահոգվելով Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման հեռնակարից, փորձեցին հակաիրանական քաղաքականության մեջ ներքաշել այլ դաշնակից երկրների՝ ջանալով խափանել ժնևյան համաձայնագիրը:

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 50 անդամներ (նրանց մի մասը իսրայելական լոբբիի ազդեցությամբ) Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ օրենքի նախագիծ մշակեցին, որը սակայն հանդիպեց Սպիտակ տան կոշտ դիմադրությանը և նախագահ Օբաման սպառնաց վետտո կիրառել:

Սենատորների նախաձեռնությունը գուցե և ծրագրված խաղ էր, որի նպատակը հունվարի 20-ի նախօրեին Իրանի նկատմամբ ճնշումներ գործադրելն ու հավելյալ զիջումներ կորզելն էր:

Ինչևէ, Իրանը ոչ միայն չգնաց առճակատման, այլև վերջին ամիսներին ձեռք բերված դիվանագիտական հաջողությունները չվտանգելու նպատակով, ի պատասխան սենատորների մտահոգությունների՝ ԻԻՀ փոխնախագահ, Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, Ալի Աքբար Սալեհին հայտարարեց.  «Իրանի կողմից ուրանի հարստացման աշխատանքների դադարեցումը մեր գործին չի վնասում. Իրանը ուրանը 20 տոկոս հարստացնելու կարիք չունի. Ուրանի հարստացման աշխատանքների դադարեցումը բխում է Իրանի ազգային շահերից»:

Ի դեպ, սա աննախադեպ հայտարարություն է Իրանի կողմից. Ուղղակի մի քանի ամիս առաջ պարզապես անհնար էր նման հայտարարություն լսել մի անձի կողմից, որը Ահմադինեժադի պաշտոնավարման տարիներին զբաղեցնում էր ԱԳ նախարարի պաշտոնը:

Ի պատասխան Սալեհիի հայտարարության՝ ԱՄՆ նախագահն էլ հայտարարեց.  «Ես նախընտրում եմ խաղաղությունն ու դիվանագիտությունը և այդ հանգամանքով էր պայմանավորված, որ Կոնգրեսին հղած իմ ուղերձում նշեցի, որ այժմ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու ժամանակը չէ»:

Սա վկայում է, որ և՛ Միացյալ Նահանգների և՛ Իրանի իշխանություններն ունեն քաղաքական կամք՝ բարելավելու երկկողմ հարաբերությունները: ՄԱԿ-ի ԳԱ 68-րդ համաժողովի շրջանակներում սկսված և Ժնևում հանգուցալուծված գործընթացի շնորհիվ ապագայում տարածաշրջանում կտեսնենք ուժերի միանգամայն նոր դասավորվածություն:

Առջևում Սիրիայի հարցով «Ժնև 2» ու Դավոսյան տնտեսական համաժողովներն են: Անկախ այն հանգամանքից, թե Իրանին կհրավիրեն «Ժնև 2»-ին, թե ոչ, դա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ Իրանի միջազգային վարկի վրա: Ավելին, Իրանի նախագահն օրերս հստակ հայտարարեց, որ «Ժնև 2»-ին այդքան էլ կարևորություն չի տալիս և այն դեռ չսկսված կարող է և տապալվել:

Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կմասնակցի Դավոսյան տնտեսական համաժողովին, որը կայանալու է հունվարի 22-ին, այսինքն՝ ժնևյան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 2 օր անց: Տնտեսական պատժամիջոցների վերացման պայմաններում Դավոսյան համաժողովը հիանալի առիթ է Իրանը նորովի ներկայացնել օտարկերյա ներդրողներին: Եթե Նյու Յորքը Թեհրանի համար հաջող էր քաղաքական առումով, ապա Դավոսում կարող է դրվել Իրան-Արևմուտք տնտեսական մեծ համագործակցության սկիզբը:

Անցնող ամիսների ընթացքում Իրանի նոր իշխանություններին հաջողվեց քաղաքական առումով ճեղքել միջազգային մեկուսացվածությունը. Կարճ ժամանակում Իրանը կարողացավ վերակագնել տարածաշրջանում իր երբեմնի ունեցած քաղաքական դերն ու նշանակությունը. Այժմ տնտեսությունը վերականգնելու ժամանակն է:

Արմեն Իսրայելյան, իրանագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}