Տնտեսություն 17:11 18/01/2014

Իվան Սուխով. «Հարավային Կովկասում համագործակցությունը Ռուսաստանի և ԵՄ-ի միջև միակ կառուցողական տարբերակն է»

 Panorama.am-ի հետ հարցազրույցում ռուս կովկասագետ, «Голос России» ռադիոկայանի կովկասյան բաժնի ղեկավար Իվան Սուխովը կարծիք է հայտնել, որ Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցությունից քաղաքական առումով շահում է Ռուսաստանը, իսկ տնտեսական առումով՝ Հայաստանը: Նա նաև նշեց, որ ՀՀ-ն կշարունակի պահպանել բոլոր պոտենցիալ հնարավորությունները` Ռուսաստանի և Եվրոպայի հետ «և-և» տարբերակով համագործակցությունը շարունակելու համար:

«Տնտեսապես Ռուսաստանն ավելի շատ տալիս է, քան ձեռք է բերում՝ սուբսիդավորելով գազի գինը: Հայաստանն իր հերթին միանշանակ շահում է տնտեսական առումով:
Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նախատեսված է, հնարավոր կլինի ենթակառուցվածքային առումով հասնել այնպիսի արդյունքի, որը, այսպես ասած, կջերմացնի առանձին վերցրած բոլոր հայկական տները, բայց ակնհայտորեն ոչ միանգամից… Առօրյա կյանքի մակարդակում մոտ ժամանակներս պետք չէ փոփոխություններ ակնկալել ՄՄ անդամակցությունից»:

Ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, Աբխազական երկաթուղու գործարկման հեռանկարների մասին Սուխովն ասաց հետևյալը.

«Ես կարծում եմ, որ Աբխազական երկաթուղու ծրագիրը հեռանկարային է. դրանով առաջին հերթին հետաքրքրված են Ռուսաստանը, Հայաստանը և Թուրքիան: Ռուսաստանի հետ երկաթուղով միացած Հայաստանը լրիվ այլ Հայաստան է, քան այսօրվա Հայաստանը թե՛ Ադրբեջանի, և թե՛ Թուրքիայի հետ հարաբերություններում: Ադրբեջանի հանդեպ նա ինքնաբերաբար կուժեղացնի իր դիրքերը, իսկ Թուրքիայի համար ավելի գրավիչ կդառնա որպես տարանցիկ երկիր: Ճանապարհի մասին պետք է լուրջ մտածել. տեխնիկական առումով դա շատ առարկայականորեն անում են վրացիները: Հայկական ղեկավարությունը և հայկական սփյուռքը պետք է իր ողջ ներուժը ներդնի կառուցելու համար ճանապարհ դեպի Ռուսաստան, դեպի Աբխազիա (որտեղ կա ազդեցիկ հայկական փոքրամասնություն) և Վրաստան: Դա տրամաբանական կլիներ ինչպես ՄՄ համատեքստում, այնպես էլ դրանից դուրս»:

Այստեղ պետք է նշել սակայն, որ այն հարցը, թե Հայաստանը տնտեսապես որքանով կշահի և որքանով կտուժի ՄՄ անդամակցությունից, դեռ չունի միանշանակ պատասխան: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել օրինակ, որ մաքսատուրքերի համապատասխանեցման հետևանքով մի շարք ներկրվող ապրանքների, այդ թվում սննդամթերքների գները Հայաստանում զգալիորեն կբարձրանան, ինչը տեղի կունենա ոչ այդքան հեռու ապագայում:

Քաղաքական առումով, ըստ Սուխովի, Հայաստանի ՄՄ անդամակցությունից շահում է Ռուսաստանը:
«Նախկին ԽՍՀՄ երկրներում տարվող ոչ այնքան հաջող քաղաքականության ֆոնի վրա միայն ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի համաձայնությունն է, որ այժմ դիտվում է որպես միակ անվիճելի հաջողությունը այս առումով: Սա շատ կարևոր է Ռուսաստանի համար և նա կանի ամեն բան, որպեսզի գործընթացը հասցնի տրամաբանական ավարտին:
Հայաստանը քաղաքական առումով իհարկե մի քանի քայլ ետընթաց ունեցավ ԵՄ-ի հետ իր համագործակցության առումով, սակայն դա հիմնականում տեղի ունեցավ այն բանի շնորհիվ, որ ԵՄ-ն ինքն է կառուցել իր քաղաքական գիծը կամ-կամ սկզբունքի վրա¦, - ասաց փորձագետը:

ՀՀ քաղաքացիներից շատերին մտահոգող այն հարցին, թե ՄՄ անդամակցության հետևանքով Հայաստանը որքանով կկորցնի իր ինքնիշխանությունը, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարները, Սուխովը պատասխանեց.

«Իմ կարծիքով քանի որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Ռուսաստանի հետ, նրան չի սպառնում շատ մեծ չափերի ինքնիշխանության կորուստ: ՀՀ-ն նաև պահպանում է իր բոլոր պոտենցիալ հնարավորությունները Ռուսաստանի և Եվրոպայի հետ իր արդեն իսկ որդեգրած և-և քաղաքականությունը վարելու համար»: Այս համատեքստում Սուխովը մասնավորապես տեսնում է Հայաստանի համար նոր հեռանկարներ նոր տարածաշրջանային ծրագրերի մեջ ընդգրկվելու առումով: «Եթե հարցը դիտարկենք ավելի լայն քաղաքական համատեքստում, ապա Հայաստանի հետ Ռուսաստանի համագործակցությունը կարող է մաս կազմել Հարավային Կովկասում Ռուսաստանի նախաձեռնած նոր տարածաշրջանային ծրագրերի, որի մեջ որոշակի պայմաններով կարող է նաև ընդգրկված լինել Թուրքիան և մասամբ Վրաստանը: Այս հնարավորությունները կարող են լինել ավելի լայն, քան ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին»: Սակայն դեռ հարց է, թե այս համատեքստում որքանով են համընկնում Հայաստանի և Ռուսաստանի պատկերացումները, հատկապես Թուրքիայի վիճահարույց դերի շուրջ:

Այն հարցին, թե ինչպես մի կողմից ՀՀ-ի ինտեգրումը եվրասիական ծրագրին, իսկ մյուս կողմից հարևան Վրաստանի ինտեգրումը եվրոպական ծրագրին կարող է ազդել Հայաստանի տնտեսության, ինչպես նաև տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրողությունների վրա, ռուս փորձագետը պատասխանեց, որ դա էլ հենց բացում է նոր հնարավորություններ տարածաշրջանում և-և քաղաքականության զարգացման համար, քանի որ երկու ծրագրերի խաչմերուկը հնարավորություններ է ստեղծում այդ ծրագրերի համադրման համար: Սակայն դա հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե Ռուսաստանն ու ԵՄ-ն դիտարկեն տարածաշրջանը որպես համագործակցության, այլ ոչ թե աշխարհաքաղաքական մրցակցության գոտի, ինչը կործանարար կլինի ողջ տարածաշրջանի համար: «Ռուսաստանը, ինչպես նաև բոլոր մյուս շահագրգիռ կողմերը, պետք է նախ և առաջ համաձայնի խաղալ ոչ թե (կամ առնվազն ոչ միայն) մրցակցության տրամաբանությամբ, այլ ցուցաբերի կառուցողական մասնակցություն: Համագործակցությունը միակ կառուցողական տարբերակն է, քանի որ և Ռուսաստանը, և ԵՄ-ն հետաքրքրված են Հարավային Կովկասի զարգացմամբ և առաջընթացով», - նշեց փորձագետը:

Սուխովը նաև ընդգծեց, որ Հարավային կովկասում ռուսական ծրագրի հաջողության համար (որը ներառում է Հայաստանը, ինչպես նաև Աբխազիան և Հարավային Օսեթիան), անհրաժեշտ է զարգացնել «հյուսիս-հարավ» ենթակառուցվածքային կապը: Բացի այդ, ըստ նրա, «քանի որ Վրաստանը, իր աշխարհագրական դիրքից ելնելով, անխուսափելիորեն հանդիսանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև իրականացվող համատեղ ծրագրերի մասնակիցը, կարելի է ակնկալել և-և տրամաբանության շրջանակներում Վրաստանի դրական մասնակցությունը: Դա միակ միջոցն է պահպանելու համար 2013թ.-ին ռուս-վրացական հարաբերություններում արձանագրած ձեռքբերումները»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված ռուսական ռազմակայանի ընդլայնումը Հայաստանում` փորձագետն ասաց. «Ռուսաստանը հետաքրքրված է տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանմամբ, և Գյումրիում ռուսական ռազմակայանի առաջնային նպատակն է Թուրքիային զսպելը: Սակայն մյուս կողմից և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը հետաքրքրված են առևտրի շրջանառության ընդլայնմամբ և տնտեսական փոխգործակցությամբ: Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի ապաշրջափակմամբ: Այդ հարցում շատ բան է կախված Թուրքիայից, և Ռուսաստանի շահերից է ելնում ադրբեջանական լոբբիի ճնշումը Թուրքիայում: Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ուժեղացումը կարող է ազդանշան լինել Ադրբեջանին: Ռուսաստանն ընդունում է Բաքվի դերը Հարավային Կովկասում, սակայն Ռուսաստանը միշտ կպահպանի իր վերջին խոսքի իրավունքը, այնքան ժամանակ, որքան դա հնարավոր լինի, նույնիսկ եթե նա երբեք ստիպված չլինի այդ խոսքն ասել»:

Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը փորձագետը գնահատեց բաձր (անկախ այն բանից՝ որևէ համաձայնություն կստորագրվի կողմերի միջև, թե ոչ), սակայն միևնույն ժամանակ նշեց, որ «Ադրբեջանը դժվար թե գնա հակամարտության սրմանը վստահ չլինելով Թուրքիայի առնվազն քաղաքական աջակցության վրա, իսկ Թուրքիան, հաշվի առնելով Գյումրիի ռազմակայանի առկայությունը և ՌԴ-ի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու շահագրգռվածությունը, կարող է և չցուցաբերել այդ օգնությունը»:


Զրույցը` Նվարդ Չալիկյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}