Տարկետման նոր կարգի, պայմանագրի, գրավի և արտերկրից չվերադառնալու ռիսկերի մասին

Հեղինակ` Մարի Թարյան

Կառավարությունը հավանություն է տվել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կձևավորվեն օրենսդրական հիմքեր` օտարերկրյա բուհերում ուսում ստանալը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոցի վերածելու դեպքերը բացառելու նպատակով:

Ակնկալվում է, որ օտարերկրյա բուհում սովորելը ուղղված կլինի անձի` միայն կրթական կարիքները բավարարելուն: Ըստ այս պահին գործող կարգի, բանակից տարկետում են ստանում բոլոր նրանք, ովքեր հաղթում են մրցույթներում: Հիմա արդեն տարկետումը կտրամադրվի անհատական մոտեցմամբ, որոշումները կկայացվեն անհատապես:

Panorama.am-ը առաջարկվող տարկետման նոր կարգի վերաբերյալ զրուցել է ԿԳ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանի հետ:

-Ինչո՞ւ ծագեց տարկետում տալու կարգը փոխելու անհրաժեշտությունը, որո՞նք են նոր կարգ սահմանելու նպատակները:

-Մինչ օրս պետությունը փակում էր հնարավոր բոլոր սողանքները, որոնց միջոցով կարելի էր անհիմն խուսափել զինվորական ծառայությունից: Սա այն տեղերից մեկն էր մնացել, որտեղ մարդիկ փորձում էին մանևվրել: Նպատակը հաճախ ոչ թե կրթություն ստանալն էր, այլ բանակից խուսափելը: Դա երևում էր ուսանողների դիմումների ձևերից: Գալիս էին մեզ մոտ շատ մարդիկ և ասում էին` կարևոր չէ, թե որտեղ կընդունվենք: Եղել են բազմաթիվ ուսանողներ, ովքեր դիմել են բոլոր ծրագրերին: Իրենց չի հետաքրքրում, թե ինչ երկրի և ինչ բուհեր են: Այսինքն, իրենց համար կարևորը տարկետում ստանալն է:

Մյուս հիմնավորումը արական և իգական սեռերի հարաբերակցությունն էր: Մենք տարեկան մոտ 200 ուսանող ենք գործուղում, որի 80-90 տոկոսն արական սեռի ներկայացուցիչներ են: Այնպես չէ, որ աղջիկները չեն ցանկանում գնալ-սովորել: Անառողջ մթնոլորտի արդյունքում շատ լավ ուսանողներ, ովքեր գնացել, ծառայել, եկել են, աղջիկներ նաև, չէին կարողանում գնալ սովորելու: Անհավասար պայմաններ էին: Մենք փորձում ենք նպատակային դարձնել այս պրոցեսը: Պետք է գնան սովորելու բոլոր նրանք, ում նպատակն է սովորելը, ոչ թե բանակից խուսափելը:

Սա պետության կողմից արվող ներդրում է նաև լավագույն մասնագետներ պատրաստելու մեջ: Այս առումով մենք շահագրգռված ենք, որ բոլոր մեկնողների նպատակը լինի կրթությունը:

-Բանակից տարկետում տալու որոշումը, ըստ նախագծի, կայացնելու է կառավարությունը, որտեղ մարդիկ են աշխատում: Մարդկային գործոնը կոռուպցիոն ռիսկերը մեծացնում է: Արդյո՞ք նոր կարգը նման ռիսկեր չի ունենա:

-Մենք ամեն ինչ անում ենք, որ բոլոր այդ կոռուպցիոն ռիսկերը վերանան: Կառավարությունում, բնականաբար, այդ կոռուպցիոն ռիսկերն ավելի նվազ կլինեն, քան այն կարգով, որ հիմա գործում է: Այս տարիների ընթացքում այնքան բաց և թափանցիկ էինք անում այդ գործընթացը, որ եթե նման ռիսկեր լինեին, այդ մասին վաղուց ահազանգ կունենայինք: Մենք մրցույթներին հրավիրում ենք և լրատվամիջոցներին, և դեսպանատների ներկայացուցիչներին: Ուսանողներն ու նրանց ծնողներն էլ են ներկա լինում: Արդյունքում տարկետում ստանում են մարդիկ, ովքեր հաղթում են մրցույթում:

-Կառավարությանը ներկայացված նախագծում խոսվում է պայմանագրի մասին, որը պետք է կնքի ուսանողը և գրավ դնի, ինչը կերաշխավորի նրա վերադարձը: Փորձը ցույց է տվել, որ շատերը գնում և չեն վերադառնում: Որքանո՞վ այդ պայմանագիրը երաշխիք կլինի, որ վերադառնան: Կնքվելիք պայմանագրի ձևն արդեն մշակվա՞ծ է:

-Պայմանագիրը որոշակի պատասխանատվության ձև է: Եթե երեխան իսկապես գնացել է կրթություն ստանալու, ապա կվերադառնա, հետ կստանա իր գրավադրած գույքը կամ գումարն ու կծառայի բանակում, եթե իհարկե զինապարտ լինի: Գրավադրմամբ պայմանագրի պրակտիկան մենք ունենք, պայմանագրի ձևը` ևս: Բոլոր պրոցեսները հայտնի են: Եթե կառավարությունը նպատակահարմար գտնի ինչ-որ մեկին տարկետում տրամադրել, բնականաբար իր համար ընթացակարգ արդեն կա:

Մեր ամբողջ խնդիրը պետք է լինի կոնկրետ մասնագիտություններով կոնկրետ մարդկանց գործուղումը: Եթե այդ մասնագիտությունը մեր երկրի տնտեսության, մեր կրթության պահանջներին համահունչ է, ապա ես վստահ եմ, որ կառավարությունը կընդառաջի և կտրվի տարկետում:

-Մասնագիտությունների և բուհերի հետ կապված ԿԳ նախարարը նշել էր, որ նախապատվությունը տրվելու է բուհերի որակին և մասնագիտությունների պահանջարկին: Հնչեց նաև կարծիք, որ կարելի է օրենսդրական փոփոխության փոխարեն պարզապես ցանկ հրապարակել, ըստ որի կտրվի տարկետումը: Բուհերի և մասնագիտությունների մշակված ցանկ ունի՞ նախարարությունը:

-Գիտեք, դա ավելի շատ կախված է երկրներից: Երկրներ կան, որ մեկ-երկու բուհ ունեն, վարկանիշավորման խնդիր չկա: Հիմնականում այդ խնդիրն առաջանում է Ռուսաստանի և Չինաստանի բուհերի հետ կապված, որտեղ և կրթաթոշակային տեղերն են շատ, և բուհերը: Մենք պետք է հասկանանք` ո՞ր բուհ և ի՞նչ մասնագիտությունով ենք գործուղում: Օրինակ, Չինաստանից 100-120 տեղերի վերաբերյալ հրավեր է լինում, մենք պետք է հասկանանք դրանցից որոնք են մեզ պետք: Կան մասնագիոտթյուններ, որոնք Հայաստանում զարգացած են և կարելի է ոչ միայն բավարար, այլև գերազանց կրթություն ստանալ հենց տեղում: Բնականաբար, նպատակահարմար չենք գտնի ուսանող գործուղել այդ մասնագիտությամբ:

Մենք ցանկանում ենք գործուղել այն մասնագիտություններով, որոնք անհրաժեշտ են մեր տնտեսությանը, այն մասնագիտություններով, որոնք այստեղ թույլ են զարգացած կամ ընդհանրապես բացակայում են: Կան նման շատ մասնագիտություններ, օրինակ ավիացիոն, բարձր տեխնոլոգիաներ, բժշկության որոշակի ճյուղեր և այլն:

Կառավարությունն արդեն մասնագիտությունների ցանկը և կարգը կսահմանի, մենք կշահագրգռենք և կուղղորդենք մեր ուսանողների որոշակի խմբի, որ այդ բուհերում շարունակեն: Այսինք, միայն մոդայիկ մասնագիտությունների գծով չեն գնա սովորելու: Ցանկը կսահմանվի կոնկրետ մասնագիտություններով և կոնկրետ բուհերում: Մենք կխնդրենք դիմել դրանց համար, իսկ մյուս դեպքերում տարկետումը չի երաշխավորվի: Մենք ցանկանում ենք հստակություն մտցնել, որ իմանան, թե որ դեպքում հնարավորություն կստանան, մենք էլ կհասկանանք, թե ոնց ենք մրցույթն անելու:

Կրթություն ստանալու համար մեկնածների և չվերադարձածների վիճակագրություն չկա: Տիգրան Սահակյանի խոսքով, շատ դժվար է հաշվառում իրականացնել: Վերադառնալը, ըստ նրա, շատ հարաբերական է. կարող են գալ և մի քանի օր հետո հետ կգնալ: Հիմա ուսանողները բերում և նախարարությանն են ներկայացնում իրենց դիպլոմները: Նաև չկան մեխանիզմներ, թե ինչ կլինի, եթե չներկայացնեն դրանք: Այս գործընթացը ևս պետք է կանոնակարգվի: Այս պահին միակ երաշխիքը, որ հետ կգան և այդ դիպլոմները կներկայացնեն, մարդու անձնական պատասխանատվությունից է կախված: Նախարարության տվյալներով, կրթության համար մեկնածներից չեն վերադառնում մոտ 10-20 տոկոսը:

Կարդացեք նաև`

Տարկետման իրավունքը կվերանա

Ա.Աշոտյան. Տարկետման իրավունքից կօգտվեն ուսանողները որոշակի վերապահումներով



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}