«Տարին մեկ անգամ պետք է հետազոտվել, իսկ աչքի խնդիրներ ունեցող մարդիկ` լինեն հսկողության տակ»

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Այսօր տեսողության վերականգնումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում: Լազերային կորեկցիան գրեթե չունի հակացուցումներ, արդյունքն էլ նկատելի է միանգամից: Այդուհանդերձ, մասնագետից փորձեցինք պարզել, թե որքանո՞վ է արդյունավետ կատարել տեսողության լազերային կորեկցիա:

Panorama.am-ը զրուցել է Հայաստանում առաջատար ակնավիրաբույժ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայության ղեկավար Արտաշես Զիլֆյանի հետ:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում տեսողության լազերային կորեկցիան, և ե՞րբ է այն ներդվել Հայաստանում:

-Տեսողական լազերային կորեկցիան մի վիրահատություն է, որը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում վերականգնել տեսողությունը կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի դեպքում: Այսինքն` գրեթե բարդություն չունեցող վիրահատություն է:

Ավելի քան 30 տարի աշխարհում կատարվում է լազերային կորեկցիա և այն մեծ տարածում ունի, բացի այդ` բժշկության մեջ այն համարվում է ամենաշատ կատարվող վիրահատություններից մեկը, քանի որ դրանից հետո մարդն այլևս ակնոցի կարիք չի ունենում: Ամբողջ աշխարհում տարեկան կատարվում է 2-3 մլն տեսողության լազերային կորեկցիա:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն այնքան էլ տարածված չէ, քանի որ մարդիկ դրա մասին այդքան էլ տեղեկացված չեն, թեև 10 տարուց ավելի է Հայաստանում կատարվում է լազերային կորեկցիա:

Նշեմ նաև, որ արդեն երկու տարի է թե «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, թե այլ կենտրոններում այդ վիրահատությունն իրականացվում է Lasik եղանակով:

-Ի՞նչ հնարավոր բարդություններ կարող են առաջանալ այս մեթոդի կիրառման դեպքում։

-Lasik մեթոդի կիրառման ժամանակ, որպես կանոն, որևէ լուրջ բարդություն չի լինում. հիվանդը շատ արագ ապաքինվում է և հաջորդ օրն իսկ կարող է անցնել իր առօրյա կյանքին: Ինչ վերաբերում է բարդություններին, ապա դրանք կարող են կազմել ընդհանուր վիրահատությունների 1 տոկոսը միայն:

-Այսինքն` Հայաստանում վիրահատությունն իրականացվում է այն նույն սարքավորումներով, տեխնոլոգիաներով, ինչպիսին զարգացած երկրներո՞ւմ:

-Այո, Հայաստանում կիրառվում են այն նույն տեխնոլոգիաները, ինչ ամբողջ աշխարհում: Սակայն արդեն մի քանի տարի է գոյություն ունի նոր սարքավորում, որը հնարավորություն է տալիս կատարել լազերային կորեկցիա` առանց դանակի կիրառմամբ: Ունենալով ակնաբուժական բոլոր առկա լազերները՝ մեր կենտրոնը լազերային տեխնիկայի կիրառմամբ ակնաբուժության մեջ հանդիսանում է առաջատար: Մեկ ամիս առաջ կենտրոնում ներդրվել է Հայաստանում առաջին FEMTOSECOND Laser -ը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ բարդությունների լազերային կոեկցիա կատարել: Femto Lasik մեթոդի կիրառման ժամանակ որևէ բարդություն չի հանդիպում, իսկ այդ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս անցնել առօրյա կյանքին ընդամենը 2 ժամ անց։ Ի տարբերություն Lasik վիրահատության, ֆեմտոսեկունդային վիրահատության ժամանակ չի կիրառվում որևէ կտրող գործիք:

-Ո՞ր տարիքից է կարելի կիրառել լազերային կորեկցիան:

-Վիրահատությունը կարելի է կատարել 18 տարեկանից սկսած: Նույնիսկ մեծահասակներին կարելի է վիրահատել, եթե նա չի ցանկանում ակնոց կրել: Օրինակ` վիրահատել եմ 65 տարեկան մի տղամարդու, ով չէր ցանկանում ակնոց կրել: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա այն ցուցված է այն դեպքում, երբ աչքերի տեսողության մեջ կա մեծ տարբերություն: Նման դեպքերում հնարավոր չէ ակնոց կրել: Այդ դեպքում վիրահատությունը ցուցված է:

- Արդյո՞ք այն կարող է արդյունավետ լինել՝ նույնիսկ խորացված, սրված հիվանդությա դեպքում:

Լազերային կորեկցիան ցուցված է կարճատեսության մինչև -14,0D, աստիգմատիզմի մինչև 5,0D և հեռատեսության մինչև +7,0D դեպքերում: Այսինքն` 100% արդյունավետությունն ապահովված է, քանի որ այդ հիվանդները երբեք ակնոցներով, լինզաներով նման տեսողություն չեն ունենում:

- Լազերային կորեկցիան կարո՞ղ է ունենալ հակացուցումներ:

-Կարող է ունենալ, եթե աչքում կա որևէ հիվանդություն` կատարակտ, գլաուկոմա, աչքի արատներ, բացի այդ` լազերային կորեկցիա չի արվում հղիության, շաքարային դիաբետի, զարկերակային հիպերթենզիայի ժամանակ:

-Շատերն են դժգոհում տեսողությունից՝ համակարգչի առաջ երկար նստելուց: Ժամանակի ընթացքում այն շարունակ վատանում է` առաջացնելով տեսողության հետ կապված խնդիրներ: Ինչպե՞ս կարելի է պահպանել տեսողությունը:

-Կարճատեսության, աստիգմատիզմի և հեռատեսության դեպքում պետք է կատարվի կորեկցիա, այսինքն` մարդիկ տեսողական խնդիրներ ունենալու դեպքում պետք է կրեն ակնոցներ, լինզաներ: Սակայն Հայաստանում շատերը խուսափում են և չեն ցանկանում ակնոց կրել, մինչդեռ դրանով տեսողական խնդիրներն ավելի են խորանում: Այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ, որ շատերը կցանկանան տեսողությունը վերականգնել լազերային կորեկցիայի միջոցով: Սակայն ոչ բոլորը կարող են իրենց նման վիրահատություն թույլ տալ:

-Կարելի՞ է արդյոք այս բուժումը ստանալ պետպատվերի կամ սոցիալական փաթեթի շրջանակում։

-Ինչպես ցանկացած պլաստիկ վիրահատություն, այնպես էլ լազերային կորեկցիան, պետպատվերի և սոցփաթեթի շրջանակում չի կատարվում: Սակայն մեր կենտրոնը միակն է, որը այս վիրահատությունը կատարում է ապառիկ եղանակով` առանց որևէ տոկոսավճարի: Վիրահատությունն արժե 450 հազար դրամ և մեկ տարվա ընթացքում հիվանդը «Կոնվերսբանկին» վճարում է միայն մայր գումարը, իսկ տոկոսադրույքը բանկին կմարի «Շենգավիթ» ԲԿ-ն։

-Ինչպե՞ս խուսափենք տեսողական խնդիրներից, ի՞նչ խորհուրդներ կտաք:

-Տարին մեկ անգամ պարտադիր պետք է հետազոտվել, իսկ աչքի խնդիրներ ունեցող մարդիկ պետք է լինեն ակնաբույժի հսկողության տակ: Եթե մարդիկ վիրահատության հնարավորություն չունեն, ապա պետք է ակնոցներ կրեն, իսկ դրանք թանկ չեն և բոլորին հասանելի են:

Նախորդ հրապարակումները` 

Պլաստիկ վիրաբույժին ամենից շատ դիմում են «հայկական քթից» ազատվել ցանկացողները

Միոմայից դեռ ոչ ոք չի մահացել, իսկ վիրահատված երիտասարդ աղջիկների մեծ մասը երեխա են ունենում. գինեկոլոգ-ուռուցքաբան

Պլաստիկ վիրաբույժ. Քթի վիրահատությունից հետո, դիմողների թվով երկրորդը ականջների վիրահատությունն է



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}