«Հերը գլխին ա տալիս, մերը` ողբում». Գերի ընկած երիտասարդի ընտանիքը ծանր վիճակում է
Մարտի 7-ին սահմանը հատելու հետևանքով գերի ընկած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանի ընտանիքը շատ ծանր վիճակում է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսեն Խոջոյանի բարեկամ, վերջերս Ադրբեջանում գերությունից վերադարձված Մամիկոն Խոջոյանի դուստրը` Հեղինե Խոջոյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Ադրբեջանում գերի ընկած Արսեն Խոջոյանը Մամիկոն Խոջոյանի ազգականն է:
«Երեկ իրկունը լուրը լսելուց հետո գնացիմ իրանց տուն, հերը գլուխը ծեծում ա, գլխին տալիս, ասում ա` ինքն ա մեղավորը. Ասել ա գնա անասունները պահի, ես գնամ փայտ կտրեմ, բերեմ, որ ըրեխեքը տաքանան», -մեզ հետ զրույցում պատմեց տիկին Հեղինեն:
Նրա խոսքով, Արսեն Խոջոյանի ընտանիքը շատ ծանր վիճակում է ապրում, երեխաները 7-ն են` 1 աղջիկ, վեց տղա, կիսախարխուլ տան մեջ և գյուղում մառախլապատ ու ցուրտ եղանակի պատճառով հայրը որդուն ուղարկել է անասունի հոտը արածացնելու, իսկ ինքը գնացել փայտ բերելու, որպեսզի տունը կարողանան տաքացնել: Ապրուստի միջոցը հենց անասուններն արածացնելն է:
«Իրկունը գնացել տեսալ եմ, մայրը լացում, ողբում ա, հերն էլ ընդեղ ա գլխին խփում: Չեմ հասկընում, ոնց ա ըլնելու դրանց վիճակը», -հավելեց տիկին Հեղինեն:
Նաև ասաց, որ Արսենը առողջական խնդիրներ չունի, խելոք երեխա է եղել:
Նախորդող հրապաարկումներ`
ՊՆ. Սահմանը հատած քաղաքացին նախկինում պայմանագրային զինծառայող է եղել
Սահմանն անցած երիտասարդը վերադարձված գերի Մամիկոն Խոջոյանի հեռու ազգականն է
Սահմանը հատած քաղաքացու անունը հայտնի է` Արսեն Խոջայան
ԿԽՄԿ-ն սահմանը հատած քաղաքացու վերաբերյալ դեռևս մեկնաբանություններ չունի
Շ. Սայիլով. ՀՀ քաղաքացին եղել է քաղաքացիական հագուստով (լուսանկար)
ՊՆ. Այդ ուղղությամբ որևէ զինծառայող չի հատել սահմանը
Ադրբեջանը հայտնում է ՀՀ քաղաքացու սահմանը հատելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները