Կրկին տատիկների մասին՝ հավասարության նշանը պետք է բացառել

Նախօրեին ներկայացրած իմ հրապարակումը սոցիալական ցանցերում ակտիվ քննարկում ունեցավ, և փակ խմբերից մեկում հայտնվեց գրառում.

«Հոդվածում կան սեփական ենթադրությունների հիման վրա արված եզրահանգումներ, որի համար մեկնաբանություն խնդրեցինք Ժիրայր Լիպարիտյանից: Ահա այն:

1. Այդ հոդվածը գրել եմ «Ակոս» թերթի խնդրանքով: Ցանկացած չափանիշով «Ակոս»-ը արդի հայ մամուլի լավագույն թերթերից մեկն է: «Ակոսում» հրապարակվելուց հետո հոդվածը անմիջապես ներկայացվել է տարբեր թերթերի ու կայքերի և հրատարակվել տարբեր լեզուներով, տարբեր երկրներում:
2 Եթե որևէ մեկը կասկածում է, թե արդյոք հայկական կողմից խժդժություններ եղել են Խոջալիում, կարող է կարդալ Թոմաս դը Վաալի «Black Garden» գրքում օգտագործված Սերժ Սարգսյանի խոսքերը կամ Մոնթեի եղբոր` Մարգար Մելքոնյանի «My Brother's Road» գրքում հիշատակված Մոնթեի վկայությունը: Խոջալուի դեպքերի մեջ այն, ինչ հստակ չէ, կապված է ծավալի հետ:
3. Ընդդիմախոս-հոդվածագրի մնացած հարցերի պատասխանները ուշադիր ընթերցողը կարող է գտնել իմ հոդվածի մեջ անգամ:
Ժիրայր Լիպարիտյան>:

Թեև արձագանքն անմիջապես պարոն Լիպարիտյանի կողմից չէ, բայց հակված եմ կարծիքին, որ գրառումը կատարվել է իր իմացությամբ և հավանությամբ, ուստի նշվածը կարելի է ընկալել որպես պաշտոնական պարզաբանում:

Նախ ներկայացված պարզաբանումների շուրջ:

Արդյո՞ք «Ագօսը» հայկական մամուլի լավագույն թերթերից մե՞կն է: Անպայման, եթե հաշվի առնենք թերթում մատուցվող բովանդակության որակն ու աշխատակիցների համարձակությունը: Բայց ոչ երբեք, երբ հաշվի ենք առնում այն պայմանները, որտեղ գործում է նշված թերթը:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարդություն, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների յուրահատկություն, Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդված… Այս և այլ գործոնները ստիպում են մեզ որոշակի զգուշավորություն ցուցաբերել, թեև հայկական, բայց Թուրքիայում լույս տեսնող մամուլում հայկական թեմատիկան արծարծելուց:

Զորօրինակ՝ «Russia Today» հեռուստաընկերությունը կատարման որակով, անձնակազմի ունակություններով որևէ մեկին չի զիջում, բայց միայն այն հանգամանքը, որ դա ռուսաստանյան հեռուստաալիք է, մոլորակի երկրների մեծ մասում ստիպում է լուրջ վերապահումներով մոտենալ հեռարձակված բովանդակությանը՝ անկախ դրա ճշմարտացիությունից:

Մի խոսքով՝ տեղեկատվության ու քաղաքականության ոլորտում քիչ թե շատ գործունեություն իրականացրած ցանկացած ոք, այդ թվում պարոն Լիպարիտյանը, փայլուն գիտի, որ աշխարհի ողջ հայությանը, առավել ևս Հայաստանի ու Արցախի բնակչությանն ուղղված տեքստը, անգամ եթե պարունակի «մածունը սպիտակ է» պնդումը, կասկածամտություն է հարուցելու (զուտ հոգեբանորեն), եթե հրապարակում է Թուրքիայում: Բնականաբար, այդ կասկածամտությունն էլ ավելի ցայտուն է լինելու՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կապված հարցերն արծարծելիս:

Պարոն Լիպարիտյանն, ըստ ամենայնի, գիտի այս մասին, և նույնիսկ եթե «Ագօս»-ից հարցում է ստացել և մտադիր է եղել ներկայացնել իր մոտեցումը, կարող էր դա անել հրապարակավ, որպեսզի ոչ թե «Ագօս»-ում տպվեր և այնուհետև վերահրապարակվեր այլուր, այլ միաժամանակ տարածվեր բոլորին: Կամ եթե անգամ համոզմունք կար, որ պետք է «Ագօսի» հարցմանը պատասխանել էքսկլյուզիվ, դա կարելի էր ծայրահեղ դեպքում անել մեկ այլ ժամանակ, ասենք՝ մայիսին:

Հոդվածի բովանդակության հետ, մեծ հաշվով, ասվածը կապ չունի: Քավ լիցի, չեմ էլ պնդում, որ պարոն Լիպարիտյանը գիտակցաբար է արել այն, ինչ արել է: Բայց իրողություններն այնպիսին են, որ ասելիքի՝ տեղի ու ժամանակի ընտրությունը, մեղմ ասած, ռելևանտ չեն:

Երկրորդ. ուշադիր ընթերցողը, հավանաբար, նկատած կլինի, որ իմ պնդումներում ոչ մի կերպ չեմ ժխտել տեղի ունեցածը: Ավելին՝ չեմ ժխտել, որ առանձին հայ մարտիկներ կարող են որևէ կապ ունենալ եղելության հետ: Փաստել եմ, որ իմ հավաքած տեղեկությունների հիման վրա ամբողջացնելով պատկերը՝ հանգել եմ եզրակացության, որ 1992-ի փետրվարի 26-ի գիշերը Խոջալուից փախչող խմբերից ոմանք Աղդամի արվարձան Շեյլու գյուղի մոտակայքում հայտնվել են հայ և ադրբեջանցի դիրքապահների խաչաձև կրակի մեջ, եղել է պատասխան կրակ՝ Խոջալուից հեռացող խմբերի մեջ եղած գրոհայինների կողմից: Այդ ամենի արդյունքում, այո, եղել են հարյուրավոր զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, ինչի համար ես և՛ մի քանի տարի առաջ, և՛ այսօր հայտնում եմ իմ ցավն ու ափսոսանքը և վստահ եմ, որ յուրաքանչյուր ողջամիտ մարդ կանի նույնը:

Այսքանը: Եթե պարոն Լիպարիտյանը սրանից ավելին գիտի, խնդրեմ, թող ներկայացնի, որպեսզի իմանանք: Իսկ եթե միակ կռվանը Թոմ դը Վաալի ու Մարգար Մելքոնյանի գրքերն են, ապա պետք է հիասթափեցնեմ: Թոմ դը Վաալից անձամբ հարցազրույց եմ վերցրել  ու պարզաբանում խնդրել, որի ժամանակ նա նշել է, որ չի կարծել ու  չի կարծում, որ տեղի ունեցածը ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ էր. «Ցանկացած պատերազմում իրադարձությունները շատ արագ և ինքնակա (սպոնտան) են զարգանում… դա պատերազմ էր, շատ քաոտիկ իրավիճակ»:

Ինչ վերաբերում է Մարգար Մելքոնյանի գրքին, ապա անձամբ եմ թերթել այն և կարող եմ առանձնացնել տասնյակ էպիզոդներ, որտեղ ներկայացվում են վկայակոչումներ խաղաղ բնակչության նկատմամբ բռնության ակտերի վերաբերյալ: Եվ պետք է նշեմ, որ Խոջալուի վերաբերյալ նկարագրություններն ամենասարսափելին չեն: Բայց չգիտես, թե ինչու, Մարգար Մելքոնյանի գրքից ընդամենը մի պատառիկ է առանձնացվում՝ կոնկրետ Խոջալուն միֆականացնելու նպատակով:

Մի խոսքով՝ պատերազմի ժամանակ, այդ թվում Խոջալուի գործողության ընթացքում, խաղաղ բնակչության նկատմամբ երկուստեք բռնությունների փաստերը չեմ ժխտում և չեմ կարող, բայց ԴԵՄ եմ՝

ա/ որպեսզի հավասարության նշան դրվի ռազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունների և խաղաղ պայմաններում էթնիկական խմբի նկատմամբ կանխամտածված զանգվածային բռնությունների ու կոտորածների միջև;
բ/ որպեսզի հավասարության նշան դրվի պատմական այնպիսի իրողությունների միջև, որոնք, անկախ ծավալից, թեև արտաքուստ նման են, սակայն պատասխանատուների շրջանակի որոշակիության առումով անհամեմատելի են;
գ/ որպեսզի որևէ մեկնաբանություն հանրությանը մատուցվի որպես տեղի ունեցած փաստ (օրինակ՝ չի կարելի Մարգարի գրառումները ներկայացնել «Մոնթեի վկայություն», որովհետև դրանք լավագույն դեպքում Մոնթեի վկայության վերաշարադրանք են ընդամենը, և չի կարելի դը Վաալի տպավորությունները ներկայացնել որպես Սերժ Սարգսյանի հայտարարություն, դրանք տարբեր բաներ են): Հիշեցնում եմ՝ մի քանի տարի շարունակ զբաղվել եմ Խոջալուի խնդրով և հասկացել եմ, որ խնդիրն այլևս միֆականացված է, քաղաքականացված և անդառնալիորեն հեռացված փաստերից:

Ինչ վերաբերում է պարոն Լիպարիտյանի երրորդ դիտարկմանը, ապա պետք է նշեմ, որ իմ հիմնական հարցը մեկն էր՝ իրավունք ունե՞նք արդյոք հավասարության նշաններ դնել իր կողմից շարադրված պատմական անցքերի միջև, և երկրորդ՝ երբ անորոշ են կոնկրետ անցքի պատասխանատուների շրջանակները, իրավունք ունե՞նք գրչի մի հարվածով մտացածին շրջանակներ գծել: Կխնդրեի որևէ ուշադիր ընթերցողի՝ այս հարցերի պատասխանները գտներ պարոն Լիպարիտյանի տեքստում և մատնացույց աներ:

Արմեն Մինասյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}