Փորձագետ. Հզոր DDoS հարձակումը, եթե չթուլանա, ինտերնետ կապի հետ լրջագույն խնդիրներ կունենանք
Հայաստանյան ցանցի վրա հզոր DDoS հարձակում է կատարվում, որի թիրախն ամենայն հավանականությամբ կոնկրետ կայք է: Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Հարձակման հզորությունը հասնում է արդեն 35 Gb, կիրառվում է DNS amplification մեթոդը, ինչը նշանակում է, որ հզորությունը կարող է բավական արագ աճել։ Հաշվի առնելով, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում հզորությունը մի քանի անգամ աճեց, սա կարող է ունենալ ավելի ծանր հետևանքներ՝ հնարավոր է, որ , եթե հարձակումը չթուլանա, մենք ունենանք լրջագույն խնդիրներ ինտերնետ կապի հետ Հայաստանում։
Եթե ինձ չի դավաճանում իմ հիշողությունը, ապա սա Հայաստանի վրա կատարված ամենահզոր հարձակումն է պատմության մեջ։ Ընդանրապես, սա պետք է մեզ հուշի, որ ազգային մակարդակով այս հարցի վերաբերյալ լուծումներ է պետք մշակել»,- նշել է նա: