Չինարիի գյուղապետ. Մեր համայնքը, հաշվեք, ռազմական գումարտակ է

«Չինարիում երբեք էլ խաղաղություն չի եղել, այստեղ միշտ էլ կրակոցներ եղել են: Մեր համայնքը, հաշվեք, ռազմական գումարտակ է, կրակոցների, հնարավոր հարձակման դեպքում բոլորն էլ գիտեն իրենց անելիքները, այնպես որ մենք պատրաստված ժողովուրդ ենք, առանց խուճապի կարող ենք արձագանքել ցանկացած իրավիճակի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ համայնքի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

Գյուղապետն ասում է, որ գյուղի երեխաների ու մեծահասակների համար հաճախ են դասընթացներ կազմակերպվում թե Արտակարգ իրավիճակների նախարարության, թե ձևավորված հանձնաժողովների կողմից: Պաշտպանության նախարարության մասնագետներն էլ բնակիչներին ցույց են տվել ապաստարանների պատրաստման ձևերը:

«Թե մանկապարտեզում, թե դպրոցում մենք ունենք ապաստարաններ, մարդիկ պատրաստ են: Այնպես որ մենք մարտականորեն տրամադրված ենք»,-ասաց գյուղապետը:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը Panorama.am-ի հետ զրույցում շատ զգուշավոր է՝ հնարավոր է, թշնամի հարևանը լսի ու գյուղի գաղտնիքներն իմանա:

«Մենք մեր բնակչության հետ համապատասխան աշխատանքներ ենք իրականացնում: Յուրաքանչյուրը տեղյակ է: Հեռախոսով չեմ կարող խոսալ, դա մեր գյուղի գաղտնիքն է, անվտանգության հարցերը չեմ կարող հրապարակել, էդ հարցերը բոլորը կարգավորված են, 100 տոկսով չէ, բայց ինչքան հնարավոր է»,-ասաց գյուղապետը:

Սահմանին վերջին օրերի լարվածությունից հետո այստեղ եղել են նաև արտակարգ իրավիճակների մասնագետները, բնակիչների հետ հանդիպել, խորհուրդներ տվել:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը Panorama.am-ի հետ զրույցում հիշեցրեց «Բնակչության պաշտպանության մասին» և «Քաղպաշտպանության մասին» օրենքները:

«Քաղպաշտպանական խնդիրները միշտ էլ եղել են մեր ուշադրության կենտրոնում, բոլոր մարզերում, մասնավորապես վերջին կրակոցներից հետո, բոլոր համայնքներում վերանայվեցին և մարդկանց հիշեցրեցին այդ խնդիրների մասին»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը, ավելացնելով, որ կատարված աշխատանքների մասին շատ բան բարձրաձայնել չեն կարող:

«Երբ կրակում են գյուղի վրա, կամ գյուղը ենթարկվում է ռմբակոծության, բնակիչների լավագույն խորհրդատուն ընդհանրապես փորձն է, և ցավոք այդ փորձառնությունը մենք ունենք»,-ասաց Ն. Գրիգորյանը, ավելացնելով, որ գոյություն ունի ազդանշանային երկու համակարգ, օդային տագնապ և ուշադրություն բոլորին, երբ խոսքը կարող է վերաբերյալ թունավորումների, քիմիական նյութերի կիրառման ու մնացած այլ խնդիրներին:

«Ժողովուրդը երբեք էլ չի կարող լիովին պատրաստ լինել աղետին: Նույնիսկ զարգացած երկրներն ունեն հարցեր այդ խնդիրների կարգավորման առումով: Մենք էլ դեռ ունենք անելիքներ քաղպաշտպանության խնդիրների կարգավորման առումով: Եթե ասեմ, ամեն ինչ արել ենք, ավարտել ենք, կոռեկտ չի լինի, բայց շատ բան է արվել, շատ բան է արվում»,-ասաց ծառայության փոխտնօրենը:

Նրա խոսքով, աշխատանքներ իրականացվում են նաև բնակչության կենսաապահովման հարցերի ուղղությամբ. «Մենք գիտենք որ համայնքի, որ տարածքով ինչ քանակությամբ ծանր տեխնիկա, բեռնատարներ, ավտոբուսներ կարող են անցնել, գիտենք բնակչության տարհանման բոլոր հնարավոր ուղիները: Այս բոլորը մտնում է պլանների մեջ, բոլոր հարցերն ուշադրության կենտրոնում են»:

Ինչ վերաբերում է վերջին օրերին Տավուշի սահմանապահ համայնքներ նախարար Արմեն Երիցյանի այցին, ապա Գրիգորյանը հայտնեց, որ նպատակը ոչ միայն անվտանգության, այլև սոցիալական ու բնակչությանը հուզող այլ խնդիրներին ծանոթանալն էր:

«Նրանք շատ շոյված էին, որ իրենց դարդ ու ցավը լսող, գնահատող կա և ամենակարևորը դրանց լուծման ուղիներ փնտրողներ կան»,-ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին նախարար Երիցյանն այցելել էր Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար, Արծվաբերդ համայնքներ, զրուցել է գյուղապետերի հետ, իսկ Չինարիում և Մովսեսում հանդիպել է նաև բնակչության հետ: Քննարկվել են բնակչությանը հուզող բազմաթիվ հարցեր՝ սկսած հարկերից ու տուրքերից, վերջացրած բնակարանների սեփականաշնորհման, նոր ծնվող երեխաներին տրվող նպաստի, հրշեջ-փրկարարական հենակետերի, և, իհարկե, անվտանգության խնդիրներով: Նշվել է, որ սահմանամերձ համայնքները կառավարության ուշադրության կենտրոնում են, և արվում է ամեն ինչ նրանց հուզող խնդիրներին լուծում տալու համար: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
21:13
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}