Պապի «պայթյունավտանգ» ուղերձը համաշխարհային մամուլում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագի և դրա ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հնչեցրած ելույթն անցած մեկ օրվա ընթացքում համաշխարհային մամուլի օրակարգում գլխավոր երկու թեմաներից մեկն էր և Օբամա-Կաստրո հանդիպման հետ միասին գլխավորում էր մամուլի առաջատար միջոցների գլխագրերը:

Ապրիլի 12-ի երեկոյան առաջատար Google որոնողական համակարգը Վատիկանում մատուցված պատարագի թեմայով առանձնացնում էր շուրջ 700 հղում: Իսկ օրինակ, Veriquiet նորությունների հարթակը, որն ինտեգրացված ձևով ներկայացնում է անգլիալեզու 50 առաջատար լրատվամիջոցների կարևորագույն 10 թեմաները, իր համակարգով առանձացված կարևորագույն «թեգերի» տասնյակում ներառել էր «Պապ» (Pope), «Ցեղասպանություն» (Genocide), «Հայոց» (Armenian) «Թուրքիան» (Turkey) բառերը, որոնք բոլորն էլ կապված էին Մեծ Եղեռնի հետ:

Ստորև ներկայացնում ենք համաշխարհային առաջատար մամուլի անդրադարձը թեմային:

Ինչպես և ակնկալվում էր, տեղեկատվական տարածության ամենաազդեցիկ հատվածում՝ անգլիալեզու մամուլում, տոնայնությունը թելադրում էին առաջատար լրատվական գործակալությունները: Reuters՝ «Հայերի ջարդը ցեղասպանություն որակելով՝ Պապը Թուրքիայի հետ լարվածության է գնում», Associated Press-ը՝ «Հայերի ջարդը նկարագրելու համար Ֆրանցիսկոս պապն օգտագործեց «ցեղասպանություն» բառը», Agence France-Presse-ը «Հայոց ցեղասպանությանը նվիրված պատարագով պապը ձգում է դիվանագիտական պարանը», Bloomberg-ը՝ «Պապն ասաց, որ Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի սպանությունները ցեղասպանություն էին», հրապարակումներում բազմակողմանի անդրադարձ են կատարել Հայոց ցեղասպանության խնդրին, Թուրքիայի ժխտողականությանը, Հռոմի պապի կողմից մատուցված պատարագին և հնչեցրած ելույթին:

Առաջատար շատ լրատվամիջոցները սեփական թղթակիցների միջոցով են լուսաբանել Վատիկանում կայացած պատարագն ու հնչած հայտարարությունները: Այսպես, բրիտանական BBC-ն «Թուրքիան ցասման մեջ է Ֆրանցիսկոս պապի կողմից «Ցեղասպանություն» բառը կիրառելու համար» հրապարակմամբ անդրադարձել է Հռոմի պապի հայտարարություններին, Հայոց ցեղասպանության խնդրին, նշելով, որ թեև Թուրքիան ժխտում է այն, սակայն այլազգի գիտնականների մեծ մասը եղելությունը բնութագրում է որպես ցեղասպանություն: BBC-ն ներկայացրել է նաև Դեյվի Ուիլլիի մեկնաբանությունը: «Այժմ մնում է հետևել, թե պապի դիտարկումներն ինչպես կազդեն մեղմ իսլամական երկրի հետ Վատիկանի հարաբերությունների վրա: Սա համարձակ որոշում էր, բայց լիովին համապատասխանում էր Ֆրանցիկսոսի՝ բարոյական փաստարկների շուրջ բաց բանավեճի փիլիսոփայությանը»,- ասել է բրիտանացի վերլուծաբանը և հավելել:

BBC-ի այս նյութն արտատպվել կամ օգտագործվել է տասնյակ այլ լրատվամիջոցների կողմից, որոնց թվում News Next-ը, Starr FM-ը, Newser-ը, Ya Libnan-ը, Information Nigeria-ն, Idea Stream-ը, NPR-ը և այլն:

Ինչպես BBC-ի, այնպես էլ նշված առաջատար գործակալությունների հաղորդագրությունները հաշված ժամերի ընթացքում արտատպվել կամ օգտագործվել են մոլորակի գրեթե բոլոր լրատվամիջոցների կողմից: Դրանց մեծ մասում վերնագրերը համընկնում են. «Պապը հայերի ջարդն անվանեց՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Այս վերնագրի ներքո թեմային անդրադարձել են տասնյակ լրատվամիջոցներ, ինչպես Breaking News-ը, The Telegram-ը, BosNewsLife-ը, The American Register-ը: Մյուսները թեև փոքր տարբերությամբ, այդուհանդերձ իրենց վերնագրերում առանձնացրել են Հռոմի պապի գնահատականը: Բացի այդ, հաղորդագրություններից բացի օգտագործել են այլ աղբյուրներ և տեղեկություններ:

«Ազատություն» ռադիոկայանը «Հայերի ջարդերը նկարագրելու համար պապը օգտագործել է «ցեղասպանություն» բառը» նյութում, ի թիվս ցեղասպանության խնդրի, անդրադարձել է նաև Գրիգոր Նարեկացու սրբագործման փաստին՝ նշելով, որ Նարեկացին միջնադարի հայ խոշորագույն հոգևորական ու գրականագետ է: «Ազատության» այս նյութը ևս օգտագործվել է բազմաթիվ այլ լրատվամիջոցների կողմից:

Ֆրանցիսկոս պապի դիտարկումները ներկայացրել են մասնավորապես Big News Network-ը, Independent Catholic News-ը, News Hub-ը, Straits Times-ը, Nation and World-ը, NewsVine-ը, Interaksyon-ը, Wink News-ը, Town Hall-ը, Observer Chronicle-ը, The Hamilton Spectator-ը և բազմաթիվ այլ ամերիկյան և եվրոպական անգլիալեզու ռեսուրսներ:

Բնականաբար, թեման չեն շրջանցել համաշխարհային մամուլի այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են The Independent-ըBoston Herald-ը, Huffington Post-ը,The New York Times-ը, The Globe and Mail-ը, USA Today-ըRTE-ն, El Paso-ն:

Իսկ ահա The Guardian-ըFinancial Times-ըNews Hub-ըHerald Recorder-ը,  The Bustle-ըThe Telegraph-ըUSA Todayը Los Angeles Times-ըThe Independent-ըThe Time-ըWashington Post-ը, The New York Times-ը, Daily Mail-ը, Wall Street Journal-ը թեման լուսաբանել են անմիջապես Վատիկանից և լուսաբանման ընթացքում ցեղասպանության խնդրին ավելի լայն անդրադարձ կատարել:

Նույն կերպ են վարվել նաև հեռուստաընկերությունները, ինչպես օրինակ CBS-ը, CNN-ըSky News-ը:

Թեմային անդրադարձել են նաև կանադական CBS, ավստրալիական ABC, ամերիկյան FOX News, համաեվրոպական EuroNews, գերմանական Deutsche Welle, ֆրանսիական France 24 և բազմաթիվ այլ հեռուստաընկերություններ:

Այս ցանկից դուրս չեն մնացել նաև ամերիկյան Voice of America  և ռուսական Спутник ռադիոկայանները:

Վատիկանում տեղի ունեցածն, իհարկե, եղել է նաև թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Sabah-ը, Hurriyet-ը , Zaman-ը  թեման լուսաբանել են նաև անգլերեն տարբերակով:

Նույն կերպ են վարվել նաև իսրայելական մամուլի առաջատարներ Times of Israel-ը, Israel National News-ը, Haaretz-ըThe Jerusalem Post-ը :

Առհասարակ Ասիայի տարածքում ևս հայկական թեմատիկան լայն անդրադարձի առիթ է դարձել: Այսպես օրինակ Մերձավոր Արևելքում Press TV, Al Jazeera և Middle East Eye, Հարավային Ասիայում Times of India և Tamil Guardian, Հեռավոր Արևելքում Asia News և China Post բավականին լայն անդրադարձ են կատարել թեմային:

Հարկ է նկատել, որ միջազգային մամուլի համար սկզբնաղբյուր է դարձել նաև «Վատիկանի ռադիոն», որի պաշտոնական կայքում զետեղվել էին պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարիգին Երկրորդի ելույթների անգլերեն տարբերակները:

Արմեն Մինասյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ո՞վ է նվիրել Իշխան Սաղաթելյանին 8 մլն դրամանոց մատանին
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}