Թումանյանական հեքիաթ ու իրողություն. Ի՞նչ կար Անանյանի ասածի տողատակերում
Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տան վաճառքի մասին խոսակցությունները վերջին մի քանի տարիներին բազմիցս են հնչել, սակայն միշտ էլ անարձագանք են մնացել: Վերջին օրերն կրկին այդ վաճառքի մասին խոսակցությունները ակտիվանցան, ու այս անգամ, կարծես, «իրոք վաճառվելու է կամ արդեն վաճառվել է»:
Ֆեյսբուքում ստեղծվել է «Թումանյանական հեքիաթ» բաց խումբ:
«Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տունը վաճառվում է, ու ճակատագիրը ինչպիսին կլինի` դեռ պարզ չէ: Տունը վաճառվում է ընդամենը 70.000$: Այս խմբի նպատակն է, համախմբել բոլոր ֆինանսական ուժերն, այդ տունն օտարումից փրկելու: Ամեն մի ընկերություն ընդամենը 1000$ ներդնելով՝ կարող է նպաստել այս նպատակի իրագործմանը: Թումանյանասեր հա՛յ բարեկամներ, միացե՛ք մեր նախաձեռնությանը»: Ի դեպ, նկատենք, որ նախաձեռնությանն արդեն միացողներ կան: Բայց խմբի անդամները զրույց են ունեցել «Գրողների Միության նախագահ՝ պրն. Լևոն Անանյանի հետ: Նա հայտնեց, որ վարչապետի հանձնարարականով գտնվում է Թբիլիսիում և խնդրեց դեռ ոչինչ չձեռնարկել, այլ սպասել հանձնաժողովի վերադարձին երկուշաբթի օրը»,- զետեղված է խմբի էջում:
ՀՀ մշակույթի նախարարությունը, թեև Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ պատվիրակություն էր գործուղել Թբիլիսի` տեղում իրավիճակը պարզելու ու իրարամերժ հայտարարություններին վերջ տալու համար, սակայն տեղյակ էլ չէր, թե պատվիրակությանը հաջողվե՞լ է բանակցություններ վարել ու ի՞նչ արդյունքի են հասել:
Panorama.am-ը երեկ կապվել էր Թբիլիսում գտնվող Լևոն Անանյանի հետ, ով ասել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել տան սեփականատիրոջ հետ` փոխարինել այդ տունը նույն թաղամասում գտնվող նույնչափ տարածք ունեցող մեկ այլ տան հետ:
Մի կողմ թողնենք ֆեյսբուքյան քննարկումները, թե դանակը ոսկորից անցելուց հետո ով գնի Թումանյանի տունը` հասարակությո՞ւնը, թե՞ կառավարությունը: Ո՞վ է արժանի ավելի տեր կանգնելու Թումանյանի տանը: Եկեք տեսնենք տողատակերը. ինչ կարող է նշանակել Անանյանի այս խոսքերը:
Մի՞թե Հայաստանի կառավարությունը Թբիլիսի այդ թաղամասում սեփականաշնորհած տներ ունի, որ պետք է Թումանյանի տունը փոխարինի իր տներից մեկի հետ: Իսկ եթե չունի` նշանակում է, որ Թումանյանի թբիլիսյան տունն արդեն վաճառված է, կքնված է վաճառքի ու գնման պայմանագիր ու այժմ ՀՀ կառավարությունը ստիպված է նույն թաղամասում գնել տուն, միգուցե 70 հազար դոլարից էլ թանկ, որպեսզի փոխարինի, որովհետև եթե վաճառված չլիներ, այդ գումարով կգներ, էլ ինչու պետք է դժվարացներ գործը` գներ մի տուն, փոխարինել մեկ այլ տան հետ:
Նախորդող նորություններ՝
Նախարարը Թբիլիսի մեկնած պատվիրակության վերադարձից հետո կպատասխանի բոլոր հարցերին
Հ. Թումանյանի թբիլիսյան բնակարանի հետ կապված իրավիճակը պարզելու համար պատվիրակություն է մեկնելու Թբիլիսի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները