Ռուս-թուրքական համագործակցության մաքսիմալ ուտիլիտարիստական ու մինիմալ հեռատեսական կողմերը

Հեղինակ` Լևոն Հովսեփյան, թուրքագետ

Մայիսի 13-ին Ստամբուլում կայացած Կովկասին նվիրված միջազգային կոնֆերանսը Թուրքիայի հակառուսական գործունեության վառ օրինակ էր: Կոնֆերանսի արդյունքում ընդունվեց խիստ հակառուսական հռչակագիր` «Միացյալ, անկախ Կովկասի» վերաբերյալ, որում Հյուսիսային Կովկասի ժողովուրդներին համախմբվելու և ռուսական լծից ազատագրվելու կոչ էր արվում: Ակնհայտ էր, որ այդ կոնֆերանսը կազմակերպվել էր պետական հովանավորությամբ:
 
Ըստ թուրքական ԶԼՄ-ների` կոնֆերանսին ողջույնի խոսք էին հղել նախագահ Ա. Գյուլը, մի շարք նախարարներ ու պաշտոնյաներ: Թուրքական ու միջազգային լրատվամիջոցները այդ իրադարձությունը հատուկ ուշադրության կենտրոնում պահեցին և լայնորեն շրջանառեցին: Դրան հետևեց Ռուսաստանի ԱԳՆ-ի` Թուրքիային ուղղված հերթական «զգոնության կոչն» ու այդ միջոցառման դատապարտումը: Վերոնշյալ իրադարձությունը կրկին առիթ հանդիսացավ անդրադառնալու երկու երկրների հարաբերությունների «տարիմաստությանը»:

Այն, որ ռուս-թուրքական հարաբերությունները վերջին տարիներին գտնվում են քաղաքական բարձր մակարդակում, զարգանում է երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը, էներգետիկ ոլորտում գործակցությունը, ակնհայտ է և հատկապես վերջին տասնամյակում այդ հարաբերությունները գնալով թե քաղաքական, թե տնտեսական հարթությունում զարգացման լուրջ դինամիկա գրանցեցին:

Երկկողմ հարաբերությունները ներկայում կառուցված են այն սկզբունքի վրա, որ որքան հնարավոր է պետք է մեկն առավելագույնն ստանա մյուսից այդ հարաբերություններում ու որքան հնարավոր է` շատ: Ստացվել է այնպես, որ երկու երկրների հարաբերությունների որոշ հանգուցային խնդիրներ ուղղակի տեղափոխվել են «աչք փակելու» մակարդակ, որպեսզի երկկողմ հարաբերությունների զարգացման երկուստեք շահավետ դինամիկան չխաթարվի:

Չնայած զարգացող հարաբերություններին` երկու երկրների աշխարհառազմավարական շահերն ու հավակնությունները հակադիր են, ինչը դրսևորվում է դեռևս միայն քաղաքական խորհրդակցությունների ֆորմատի մեջ:

Որոշ վերլուծաբաններ իրենց հոդվածներում հակված են ռուս-թուրքական հարաբերությունները բնութագրելու որպես ռազմավարական, սակայն այդ հարաբերությունները գտնվում են ուղղակի կարճաժամկետ օգտապաշտական համագործակցության փուլում, որը չի ենթադրում և հիմքեր էլ չկան դրանք տեղավորելու ռազմավարական գործընկերության մեջ:

Արդեն իսկ աշխարհառազմավարական ու ռազմաքաղաքական շահերի, մոտեցումների ու դիրքորոշումների համատեքստում աստիճանաբար ցայտուն հակադիրություն են ստանում և գնում բացահայտ այդ շահերի բախման: Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները, ՆԱՏՕ-ի միասնական ՀՀՊ համակարգը և այլն, արդեն իսկ մեծ հաշվով ի ցույց են դնում ռուս-թուրքական աշխարհառազմավարական զինադադարի քայքայման նախանշանները: Միջազգային դինամիկ զարգացումները առաջիկայում ռուս-թուրքական հարաբերությունները սրելու նոր միտումներ ի հայտ կբերեն: Ռուս-թուրքական հարաբերությունները չնայած երկկողմ տնտեսական-էներգետիկ համագործակցության ընդլայնմանը, ռազմաքաղաքական առումով չի կարելի ասել փոխվստահություն վայելող և այդ երկրների միջև հարաբերությունները գրեթե միշտ գտնվել են փոխադարձ անվստահության մթնոլորտում, ինչպես օրինակ` թուրք-իրանական հարաբերություներն են:

Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնություններն ու ռազմաքաղաքական շահերը հատկապես Ռուսաստանի անվտանգության տեսանկյունից խնդրահարույց են և դրանք միշտ էլ ունեցել են ակնհայտ դրսևորումներ: Մեծ հաշվով, Ռուսաստանի ու Թուրքիայի ռազմավարական մոտեցումներն ու շահերը բախվել են ու բախվում են մի շարք տարածաշրջաններում` Կովկասյան-Սևծովյան, Կենտրոնասիական, բալկանյան ու մերձավորարևելյան: Եթե միջազգային զարգացումներում ու աշխարհաքաղաքական գործընթացներում երկու երկրների միջև շահերի որոշ անհամապատասխանությունը կարող է գտնվել «քաղաքական խորհրդակցությունների մակարդակում», ապա օրինակ Կովկասում թուրքական շահերը հարցականի տակ են դնում Ռուսաստանի անվտանգությունը:

Թուրքիայի կողմից հակառուսական գործունեության լավ հարթակ է հանդիսանում Հյուսիսային Կովկասը: Հատկապես 1990-ական թվականներին Հյուսիսային Կովկասում ակտիվություն դրսևորած Թուրքիայի համար ներկայում էլ այդ հնարավորությունները կորսված չեն, և դեռևս թուրքական կողմն այն պահում է իր լծակների դաշտում: 2004թ. դեկտեմբերին, Կաբարդինո-Բալկարիայի անվտանգության ծառայության պետ Ս. Ուշակովը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ հանրապետությունում աճել են մի շարք երկրների, այդ թվում` Թուրքիայի հատուկ ծառայությունների հետախուզական-սադրիչ գործողությունները:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Ս. Իվանովը 2004թ. սեպտեմբերի 28-ին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Ալվարո Հիլ Ռոբլեսի հետ զրույցում հայտարարել էր, որ Թուրքիան Հյուսիսային Կովկասում ահաբեկչության և անջատողականության ակտիվ կազմակերպիչներից էր: Իսկ 2005թ. սկզբին ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում, նա հայտարարել էր, որ «ռուս-թուրքական հարաբերությունների գլխավոր խնդիրը ահաբեկչության դեմ պայքարի երկակի ստանդարտներն են»` հավելելով, որ Չեչնիայում սպանված իր քաղաքացիների առումով Թուրքիան հանդիսանում է ռեկորդակիր երկիր: Նման հայտարարություն նրա կողմից արվել էր նաև 2004թ. անվտանգության հարցերով Մյունխենում անցկացված կոնֆերանսի ժամանակ: Ամերիկյան «Ջեյմսթաուն» վերլուծական հիմնադրամի 2005թ. մայիսի 5-ի հրապարակման մեջ, հղում կատարելով ռուսական պաշտոնական տվյալներին, նշվում էր, որ 1999-2004 թթ. ընթացքում Չեչնիայում սպանվել է ավելի քան 2 տասնյակ թուրք գրոհային:

Վերջին տարիներին ի հայտ եկած փաստերը վկայում են, որ Թուրքիան Հյուսիսային Կովկասում և ոչ միայն, համապատասխան գործունեության ծավալման առումով դեռ «կենսունակ երկիր» է` իր տնտեսական, գաղափարական ու ռազմական բաղադրիչներով: Նման «կենսունակության» արտահայտումն են Կովկասում ակտիվությունը, Աբխազիայի, Ղրիմի նկատմամբ էքսպանսիոնիստական քաղաքականությունը, որն ուղղակի առնչվում է ռուսական շահերին: Այլ հարց է, թե որքանով են Ռուսաստանում համարժեք գնահատում թուրքական «կենսունակությունը»: Կարելի է զուգահեռներ անցկացնել 1920-ական թվականների հետ, երբ Թուրքիան բացահայտ քայլեր էր իրականացնում Հյուսիսային Կովկասը Ռուսաստանից «ազատագրելու» ուղղությամբ և նույնիսկ այն ժամանակ, երբ քեմալական իշխանությունները Բոլշևիկյան Ռուսաստանին համարում էին իրենց դաշնակիցն ու օգնություն ստանում. այս առումով Թուրքիայի հավակնություններն ու գործելաոճը չի փոխվել:

Նման միջոցառման անցկացումը պետական հովանավորությամբ նոր հարված էր Ռուսաստանի խիստ օգտապաշտական քաղաքականությանն ու մոտեցումներին: Դրա անցկացումը պատահական չէր հատկապես այն զարգացումներին ֆոնին, որ միջազգային հարթությունում ու աշխարհաքաղաքական զարգացումներում երկկողմ հարաբերություններում առաջանում են լուրջ հակասություններ, որոնք էլ ավելի սրվելու միտում ունեն: Վաղ թե ուշ, Ռուսաստանի աշխարհաքաղաքական ու անվտանգության շահերը առարկայորեն բախվելու են Թուրքիայի հավակնությունների հետ, որոնք կարող են քաղաքական մակարդակից այն կողմ անցնել:
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման ենթարկվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր էլ բազմաթիվ ոստիկաններ կան։ Բնակիչների հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Yerkir.am-ին հասած բացառիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}