«Այս ամենը «իդեա ֆիքս»-ի տպավորություն է թողնում». Տեր Վահրամն արձագանքում է Ստամբոլցյանին

13:20 07/07/2012 » Հասարակություն

«Այս ամենը «իդեա ֆիքս»-ի տպավորություն է թողնում». Տեր Վահրամն արձագանքում է Ստամբոլցյանին



Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը բացել է իր վիդեոբլոգը, որում պարբերաբար իր տեսակետն է ներկայացնելու ինչպես անցյալում տեղի ունեցած, այդպես էլ ներկայում և ապագայում տեղի ունենալիք իրադարձությունների վերաբերյալ: Խաչիկ Ստամբոլցյանի վիդեոբլոգի ադմինիստրացիայից հայտնում են, որ բլոգի մշտական հասցեն է՝ YouTube.com/xachikstamboltsyan:
Առաջին վիդեոուղերձը վերաբերում է Մայր տաճարում գտնվող Բարդուղիմեոս առաքյալի նկարի վրա ավելացված նեռի՝ 666 թվին:

Խնդրի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատտվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Ի՞նչ է Խաչիկ Ստամբոլցյանի ակնկալությունը

Տարիներ առաջ, երբ պրն. Ստամբոլցյանը իր մտահոգությունները բարձրաձայնեց Մայր Տաճարում Բարդուղիմեոս առաքյալի պատկերում սրբի զգեստների կոճակների վրա իր կողմից «հայտնաբերած» 666 թվի առնչությամբ: ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ պատկան կառույցի կողմից տրվեց անհրաժեշտ սպառիչ բացատրությունը: Ենթադրությունները փարատեցին նաև տարբեր հոգևորականներ և արվեստագետներ: Կոճակների կապերը պատկերող հովնաթանյան հնարքը նկատել մասոնական խորհրդանիշ, նեռի թիվ և նշան, տեսություններ կառուցել դրանց հետագա հավելումների մասին լուսանկարը համակարգչի վրա խոշորացնելու ճանապարհով և առավել ևս անտեսելով տրվող բացատրությունները՝ ժամանակ առ ժամանակ նույն նյութի արծարծումը լուրջ չեմ նկատում: Արտահայտվող ենթադրություններն անհիմն են, իսկ շարունակ կատարվող ընդհանրացումներն ու մտացածին եզրակացությունները՝ ուղղակի վիրավորական: Իմ հերթին, բնավ վիրավորելու ցանկություն չունենալով, նշեմ, որ այս ամենը «իդեա ֆիքս»-ի տպավորություն է թողնում»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց