- 22:03 | Աշխարհում Փարիզում անհայտ անձը դանակով հարձակվել է զինվորականի վրա
Վիրավորը հոսպիտալացվել է:
Աղբյուր` Corse-Matin - 21:52 | Աշխարհում Apple-ի առաջին համակարգիչն աճուրդում վաճարվել է 500 հազար եվրոյով
Հայտնել է Breaker աճուրդի տան ներկայացուցիչը:
Աղբյուր` Vzglyad.ru - 21:18 | Աշխարհում Իրաքում ահաբեկչություն է տեղի ունեցել
Իրանցի 5 ուխտագնաց է զոհվել. կա 19-ը վիրավոր:
Աղբյուր` Rosbalt.ru - 21:05 | Աշխարհում Տոկիոյի մոտակայքում ռադիացիայի արտահոսք է տեղի ունեցել
Աղբյուր` BBC Russian
- 20:50 | Աշխարհում Կանայք ավելի շատ են հոգեբանական խնդիրներ ունենում, քան տղամարդիկ
Մանրամասները` Panorama.am
- 20:43 | Աշխարհում Մոսկվայում ավտոմեքենան հարվածել է 3 հեծանվորդի
Մարզիկներից մեկը մահացել է:
Աղբյուր` Ria.ru - 20:27 | Աշխարհում Իսրայելում անտառային հրդեհներ են
Կրակի մարման աշխատանքներին ուղղաթիռներ են մասնակացում:
Աղբյուր` Mignews.co.il - 20:20 | Աշխարհում Մյանմայում ՃՏ խոշոր պատահարի հետևանքով 11 մարդ է զոհվել
Ավելի քան 15 ուղևոր վիրավոր է:
Աղբյուր` Itar-tass.com
- 20:00 | Աշխարհում Սաուդյան Արաբիայում հաքերները կոտրել են պետական հաստատությունների կայքերը
Հայտնել է France-Presse գործակալությունը:
Աղբյուր` Ria.ru - 19:50 | Հայաստան Մեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ:
Աղբյուր` Panorama.am - 19:42 | Աշխարհում Bank of America-ն կվաճառի իր 40 մասնաճյուղերը երկու նահանգներում
Գործարքի գինը տատանվում է 20-30 մլն դոլար:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 19:32 | Աշխարհում Լիբիայի հետ սահամանին սիրիացի ապստամբների բազա է ոչնչացվել
Աղբյուր` Vesti.ru
- 19:20 | Աշխարհում Ասադի զորքերը հետ կգրավեն Քուսեյրը
Լիբանանի վարչապետի հետ հանդիպմանը նման կարծիք է հայատնել երկրում Սիրիայի դեսպանը:
Աղբյուր՝ Mignews.co.il - 19:05 | Հայաստան Գյումրիում դեռևս 1220 ընտանիք անօթևան է. Խնդրին ամբողջությամբ կլուծվի 2014-2017թթ.
Այս տվյալները ներկայացված են մարզպետարանի պաշտոնական կայքում:
Աղբյուր` Panorama.am - 18:57 | Աշխարհում ԱՄՆ-ում երկու գնացքներ բախվել են իրար. կա 7 վիրավոր
Հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Աղբյուր` Panorama.am - 18:50 | Աշխարհում Carlex Design-ը նոր շունչ է հաղորդել Porsche Carrera GT-ին
Մեքենայից արտադրվել է սահմանափակ քանակությամբ:
Աղբյուր` Luxplanet.ua - 18:43 | Աշխարհում Մախաչկալայում ահաբեկչության տուժածները փոխհատուցում կստանան
Գումարները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:
Աղբյուր` Vesti.ru - 18:35 | Հայաստան Հայաստանն օրեցօր ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային
Նման դիտարկումներ արեցին Հայաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպաններ Անրի Ռենոն և Ռայներ Մորելը:
Աղբյուր` Panorama.am - 18:28 | Աշխարհում Իսպանիայում տարօրինակ թանգարան է բացվել
Այցելուները կարող են տեղականալ խեժի արտադրության զարգացման մասին:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 18:20 | Աշխարհում Քուսեյր. Բախումների հետևանքով կա 22 զոհ
Մարտերը սիրիական բանակի և զինյալների միջև շարունակվում են:
Աղբյուր՝ Mignews.co.il - 18:13 | Աշխարհում Աֆրիկայի ափերին առևանգված նավաստիներն ազատ են արձակել
Նրանց թվում ՌԴ քաղաքացի էլ կա:
Աղբյուր` Vzglyad.ru - 18:07 | Աշխարհում Մեծ Բրիտանիա. Ահաբեկչությունից հետո մոտ 160 հարձակում է կատարվել մահմեդականների վրա
Այս մասին տեղեկացրել են իրավապաշտպանները:
Աղբյուր` Ria.ru - 18:00 | Աշխարհում Բախում` «Բավարիայի» և «Բորուսիայի» երկրպագուների միջև
Տեսանյութը` Panorama.am
- 17:50 | Աշխարհում ՖԻՖԱ-ն ուժեղացնում է պատժամիջոցները ռասիզմի դեմ
Պատիժը կլինի որակազրկումը 5 խաղով:
Աղբյուր` Vesti.ru - 17:43 | Աշխարհում Մախաչկալայում պայթյունից տուժածների թիվը հասել է 14-ի
5-ը գնտվում են ծանր վիճակում:
Աղբյուր` Gazeta.ru - 17:35 | Աշխարհում «Թող Ռոնալդուն իրեն պահի «Ոսկե խաղակոշիկը», ինձ համար կարևոր է չեմպիոնական գավաթը»
Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» հետ կայանալիք եզրափակիչ հանդիպման նախաշեմին այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
Աղբյուր` Panorama.am - 17:27 | Հայաստան Մայիսի 26-ին և 27-ին պարբերաբար սպասվում են տեղումներ. հավանական է նաև կարկուտ
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին էապես չի փոխվի:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 17:20 | Աշխարհում Մոսկվայում դարձյալ փոթորկի զգուշացում է հայտարարվել
Սպասվում են տեղատարափ անձրև և ամպրոպ:
Աղբյուր` Interfax.ru - 17:13 | Աշխարհում Եվրոպական մի շարք երկրներում ձյուն է տեղացել
Տեղումները առատ են եղել Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում և Իսպանիայում:
Լուսանկարները՝ Mignews.co.il - 17:06 | Աշխարհում Սիրիական հակամարտություն. Քուսեյր քաղաքը բանակի ռմբակոծման տակ է
Զոհերի և վիրավորների մասին տվյալներ դեռ չեն հաղորդվել:
Աղբյուր` BBC - 17:00 | Աշխարհում Պուտինը հրաժարվել է մեկնել Բաքու
Բաքուն մեծ ջանքեր է գործադրել, սակայն այդպես էլ չի կարողացել այդ հարցի շուրջ համաձայնության գալ, ինչը նույնիսկ քննարկվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի Մոսկվա կատարած այցի ժամանակ:
Աղբյուր` Panorama.am - 16:50 | Աշխարհում Աֆրիկյան Միության 50-ամյակին նվիրված միջոցառմանը կմասնակցեն ՄԱԿ-ի ղեկավարը և Ֆրանսիայի նախագահը
Տոնակատարություններն արդեն մեկնարկել են:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 16:43 | Աշխարհում Մոսկվայի կենտրոնում գեյ-շքերթի մասնակիցներ են ձերբակալվել
Ձերբակալվածների թվում ռուսական ԼԳԲՏ շարժման առաջնորդն է:
Աղբյուր` Lenta.ru - 16:30 | Աշխարհում Christian Louboutin-ը նոր բուտիկ է բացել լոնդոնյան Harrods համալսարանում
Խանութում ներկայացվել են կանացի կոշիկներ և պայուսակներ:
Աղբյուր` Luxplanet.ua - 16:18 | Աշխարհում Մագնիսական փոթորիկը հասել է երկրագնդին
Արեգակի վրա բռնկումը տեղի էր ունեցել մայիսի 22-ին:
Աղբյուր` Vesti.ru - 16:10 | Հայաստան Ասֆալտապատել են ծառերի հիմքերը. Վերացվում են անփութության հետևանքները
Մանրամասները` Panorama.am
- 15:53 | Հայաստան Շրջանավարտները հրավիրվում են բացօթյա շոու-դիսկոտեկի
Միջոցառումը տեղի կունենա այսօր՝ ժամը 20:00-ին Թումանյանի անվան զբոսայգում:
Տեսանյութը` Panorama.am - 15:45 | Աշխարհում Զիդանը կստանձնի «Ռեալի» սպորտային տնօրենի պաշտոնը
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստը իր պարտականություններին կանցնի ընթացիկ տարվա վերջին:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 15:38 | Աշխարհում Նոր սեքս-սկանդալ ԱՄՆ բանակում
Հետաքննում են հրթիռատիեզերական բաժնի տղամարդ աշխատակաիցների միջև եղած սիրավեպի մանրամասները:
Աղբյուր՝ Mignews.co.il
- 15:22 | Աշխարհում Կամչատկայի ափերն ևս 2 երկրաշարժ է գրանցվել
Առաջինը 5,8, երկրորդը` 4,7 մագնիտուդ ուժգնությամբ:
Աղբյուր` Vzglyad.ru - 15:13 | Աշխարհում Սիրիայի ընդդիմությունը իր պահանջներն է ներկայացրել Ժնևի կոնֆերանսին մասնակցելու համար
Մանրամասները` Itar-tass.com
- 15:05 | Աշխարհում Սթրեսը ճնշում է կանանց վերարտադրողական ֆունկցիան
Նման եզրահանգման են եկել գիտնականները:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 14:47 | Աշխարհում Աշխատանք փնտրողների թիվը նվազել է շուրջ 14 %-ով
Այս մասին այսօր լրագրղների հետ զրույցում ասել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:
Աղբյուր` Panorama.am - 14:40 | Աշխարհում Դաղստանի ՆԳՆ-ի շենքի մոտ մեքենա պայթյունի զոհերի թիվը հասել է 2-ի
12 մարդ հոսպիտալացվել է:
Աղբյուր` Itar-tass.com - 14:30 | Աշխարհում Աշխաբադը ճանաչվել է սպիտակ մարմարի քաղաքը աշխարհում
Թուրքմենիայի մայրաքաղաքը հերթական անգամ գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում:
Աղբյուր` BBC Russian - 14:25 | Աշխարհում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի վերջում ահաբեկչություն է ծրագրվում
Ծայրահեղականները այն կիրականացնեն պայթուցիկ սարքի միջոցով:
Աղբյուր` Gazeta.ru - 14:10 | Աշխարհում Ռուսաստան. Սիրիայի կառավարությունը կմասնակցի խաղաղ բանակցություններին
Հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Աղբյուր՝ Mignews.co.il - 13:50 | Հայաստան Վրթանես եպիսկոպոսը` Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցածի մասին
Տեսանյութը` Panorama.am
- 13:35 | Աշխարհում Givenchy-ին ներկայացրել է «Աշուն-2013» հավաքածուն
Գովազդային տեսահոլովակը նկարահանվել է սևի և սպիտակի համադրությամբ:
Աղբյուր` Luxplanet.ua - 13:23 | Աշխարհում Ֆուկուսիմայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ցնցման ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ:
Աղբյուր` Itar-tass.com
- 13:15 | Աշխարհում Սիրիայի ընդդիմություն. Բանակցություններ` միայն Ասադի հեռանալուց հետո
Երկրի նախագահի հրաժարականի դեպքում սիրիացի ընդդիմադիրները բանակցություններ կվարեն Ժնևում:
Աղբյուր` BBC Russian - 13:08 | Աշխարհում Կիևում ձերբակալություններ են
Ոստիկանության կողմից գեյ-շքերթի անցկացման դեմ ակցիայի 10 ցուցարար է ձերբակալվել:
Աղբյուր` Gazeta.ru - 12:50 | Աշխարհում «Բաքվի իրարամերժ հայտարարությունների պայմաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր չէ»
«Ռեգնում» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ռազմավարական մոդելավորման ռուսական կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը:
Աղբյուր` Panorama.am - 12:44 | Աշխարհում Մախաչկալայում մահապարտի կողմից պայթյուն է իրականացվել
Ահաբեկիչը զոհվել է. կա 5 վիրավոր:
Աղբյուր` Ria.ru - 12:38 | Աշխարհում Ռուսաստանը և ԱՄՆ-ն Սիրիայի հարցը կքննարկեն Փարիզում
Ամմանում լրագրողներին հայտնել է ամերիկացի պաշտոնյան:
Աղբյուր՝ Mignews.co.il
10:25 03/08/2012 » Իրավունք
Զինվորները հերթապահության ժամին քնել են, սպան ծեծել ու հայհոյել է նրանց. Այժմ բոլորը մեղադրյալի աթոռին են
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի զորամասերից մեկի առաջնային գծում այս տարվա մայիսին կեսգիշերից անց հերթապահության ժամանակ երեք զինծառայողներ քնել են: Այդ վիճակում նրանց հայտնաբերած սպան ծեծել է երեք շարքային զինծառայողներին ու այժմ նրանք հայտնվել են մեղադրյալի աթոռին:
Գնդացրորդներ, ժամկետային զինծառայող շարքայիններ Հովհաննես Թադևոսյանը և Արտյոմ Դավեյանը, ինչպես նաև ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ղուկաս Ղուկասյանը, որոնք այս տարվա մայիսի 4-ից գումարտակի անձնակազմի հետ դիրքերում ընդգրկված են եղել մարտական հերթապահության, մայիսի 11-ին գիշերը ժամը 01:00-ին ստանձնել են առաջնային գծում դիտորդի պարտականությունները, սակայն կես ժամ անց` քնել: Դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Եսայանը, որը հենակետի պատասխանատու է եղել, ժամը 01:30-ի սահմաններում տղաներին հայտնաբերել է քնած վիճակում:
Գործի նյութերից տեղեկանում ենք, որ «խստապահանջ սպայի տպավորություն թողնելու, որպես հրամանատար ինքնահաստատվելու և վարկանիշը բարձրացնելու շարժառիթներով, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանները», Եսայանը կատարել է իշխանազանցություն և իր կողմից տրված նախաժգուշացումը անտեսելու, իրեն հակաճառելու պատճառով ծեծի է ենթարկել երեք զինծառայողներին: Մասնավորապես, ապտակել է կրտսեր սերժանտ Ղուկաս Ղուկասյանին, հայհոյել ու ձեռքերով հարվածներ հասցրել շարքային Հովհաննես Թադևոսյանին` պատճառելով վերջինիս առողջությանը «թեթև վնասի հատկանիշներ չպարունակող» մարմնական վնասվածք, դրանով իսկ էական վնաս պատճառել զինվորական ղեկավարման գործունեության բնականոն ընթացքին, զինվորական պետերի, պաշտոնատար անձանց կողմից ծառայողական գործառութների իրականացման համար հաստատված կարգին, ոտնահարել կրտսեր սերժանտ Ղ. Ղուկասյանի և շարքային Հ. Թադևոսյանի իրավունքներն ու ազատությունները, «հեղինակազրկել պետական զինվորական իշխանության մարմինները»:
Նախկինում չդատված սպա Արթուր Եսայանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Պետի կամ պաշտոնատար անձանց կողմից իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը»:
Իսկ մյուս զինծառայողներին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քր. Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահությունը կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը»:
Երեք զինծառայողներից սակայն, տարբերվում է Հովհաննես Թադևոսյանի պարագան. վերջինը, ըստ գործի նյութերի, չի դիմացել վիրավորանքին, խախտել է զինվորական հարգանքի, վարքի կարգուկանոնի և կարգապահության պահպանության կանոնները, հենակետի պատասխանատու լեյտենանտ Արթուր Եսայանի կողմից իրեն հայհոյելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել նրա հետ և խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, տվյալ պահին նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում ստորացնելով Ա. Եսայանի պատիվն ու արժանապատվությունը, հայհոյել և բռնություն է գործադրել` ձեռքով և ոտքով հարվածներ է հասցրել Եսայանի մարմնի տարբեր մասերին` Ա. Եսայանի առողջությանը պատճառելով «թեթև վնասի հատկանիշներ չպարունակող» մարմնական վնասվածք:
Այս պատճառով էլ Թադևոսյանին առաջադրվել է մեկ այլ մեղադրանք՝ ՀՀ Քր. Օր.-ի 359-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով»:
Ղուկաս Ղուկասյանի և Արտյոմ Դավեյանի փաստաբան, Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալող Ազատ Ավակիմյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալներն ամբողջովին ընդունել են իրենց մեղքը, խոստովանել, որ առաջնային գծում մարտական հերթապահության ժամանակ քնել են և զղջացել դրա համար: Ինչ վերաբերում է Թադևոսյանին, Ավակիմյանն ասաց, որ ինքը նրա պաշտպանը չէ, և չի կարող ասել՝ ընդունե՞լ է նա իրեն մեղսագրվող արարքը, թե՞ ոչ:
«Մարտական հերթապահության ժամանակ քնելը շատ փիս արարք է դիտվում. շատ ժամանակ ինքնասպանությունները այդ պատճառով էլ են լինում՝ մեկը քնում ա պոստի ժամանակ, դնում են, զինվորին ստորացնում են, էդ մարդիկ էլ ինքնասպան են լինում», -ասաց Ստեփանակերտում գործող փաստաբանը:
Գնահատելով լեյտենանտ Արթուր Եսայանի արարքը, փաստաբանը նկատեց. «Արթուր Եսայանը քնած վիճակում էր հայտնաբերել զինվորներին, կարող էր ուղղակի զեկուցագիր գրել, ոչ թե ծեծեր, սամասուդ աներ»:
Քրեական գործն արդեն Ասկերանի զինվորական դատախազության կողմից ուղարկվել է Ստեփանակերտի դատարան: Առաջին նիստը, որը պետք է կայանար հուլիսի 31-ին, հետաձգվել է դատավորի՝ արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ: Նիստն սպասվում է, որ պետք է տեղի ունենա օգոստոսի 24-ից հետո:
Աղբյուր` Panorama.am
Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
20:23 25/05/2013 » Մշակույթ
20:10 25/05/2013 » Հասարակություն
Cosa Nostra-ի դեմ պայքարած հոգևորականը երանելիների շարքին է դասվել
19:57 25/05/2013 » Հասարակություն
Տոկիոյի մոտ գտնվող լաբորատորիայից ռադիացիայի արտահոսք է գրանցվել
19:27 25/05/2013 » Հասարակություն
Կանայք ավելի շատ են հոգեբանական խնդիրներ ունենում, քան տղամարդիկ
19:15 25/05/2013 » Հասարակություն
Մեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց









Կանխարգելելն ավելի դյուրին է, քան բուժելը.
Արգանդի վզիկի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով
Հեծանի՞վ, ուղղաթի՞ռ, թե՞… Վարչապետը` իր փոխադրամիջոցն ընտրելու, գազի գնի և բռնված ձկների մասին
-Տարբեր երկրների կառավարությունների ղեկավարները, օրինակ, հեծանիվով են գնում աշխատանքի, չե՞ք պատրաստվում հետևել նրանց: -Համաշխարհային փորձը բազմազան է: Թույլ տվեք, իմ փոխադրման ձևերը ինքս որոշեմ:
Սլովակ լրագրող. Մեզ մոտ բյուրոկրատիա է, իսկ Արցախում` դեմոկրատիա (Տեսանյութ)
«Մեր երկրում չես կարող գնալ ու զրուցել նախարարի հետ: Այստեղ ես կարող եմ գնալ և նախարարի հետ զրուցել, ոչ մի խնդիր: Շատ քիչ մարդիկ մեզ մոտ գիտեն, թե որտեղ է Արցախը և ինձ համար դա ուղղակի աղետ է»