Իրանցի հոգևորական. Թուրքերի տրամադրած զենքով Ռամազանի օրերին Սիրիայում մարդասպանություն է կատարվում
Թուրքերի տրամադրած զենքով Ռամազանի օրերին Սիրիայում մարդասպանություն է կատարվում:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է իրանցի բարձրաստիճան հոգևորական, այաթոլլահ Մաքարեմ Շիրազին:
Իրանցի հոգևորականը, խոսելով Թուրքիայի երկակի քաղաքականության մասին, մասնավորապես, նշել է. «Սկզբում թուրքերն Իսրայելի նկատմամբ ժեստ արեցին, մենք էլ կարծեցինք, որ Պաղեստինի հալածյալ ժողովրդի համար ևս մեկ հովանավոր հայտնվեց, սակայն կարճ ժամանակ անց թուրք պաշտոնյաներն Իսրայելի հետ ձեռք-ձեռքի տված 180 աստիճանով փոխեցին իրենց դիրքորոշումը: Այժմ էլ ցանկանում են Սիրիան պառակտել՝ սիրիացի ապստամբներին զենք մատակարարելով Ռազմազանի օրերին մարդասպանություն են կազմակերպում»:
Անդրադառնալով Սիրիայի հանդեպ Թուրքիայի որդեգրած գործողություններին՝ Մաքարեմ Շիրազին նշել է. «Իսլամի մասին խոսելն այլ բան է, գործնականում այն կատարելը՝ այլ բան»: