- 00:00 | Աշխարհում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեմ է Սիրիայի վրա անթռիչք գոտի ստեղծելու մտքին
Պան Կի Մունի կարծիքով դա միայն կսրի հակամարտության ընթացքը:
Աղբյուր` Vzglyad.ru - 23:40 | Աշխարհում Air Berlin ավիաընկերության օդաչուները գործադուլի են պատրաստվում
Բողոքի ակցիայի հստակ օրը դեռ հայտնի չէ:
Աղբյուր` Itar-tass.com - 23:33 | Աշխարհում Հունաստանի Գերագույն դատարանը դադարեցրել է ERT պետական հեռուստատեսության փակման մասին որոշումը
Աղբյուր՝ Kommersant.ru
- 23:20 | Աշխարհում Նելսոն Մանդելան իրեն «շատ լավ է զգում»
Հարավային Աֆրիկայի նախկին նախագահը դեռ հոսպիտալացված է:
Աղբյուր` Interfax.ru - 23:08 | Աշխարհում Կիպրոսը դուրս չի գա եվրագոտուց
Հայտարարել է երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 22:53 | Աշխարհում Եգիպտական բանակը չի խառնվի Սիրիայի պատերազմին
Նախօրեին Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ:
Աղբյուր՝ Mignews.co.il - 22:40 | Աշխարհում Պուտինը և Օբաման հանդիպել են G8-ի շրջանակներում
ՌԴ և ԱՄՆ նախագահների զրույցի համար հատկացված է մեկ ժամ:
Աղբյուր` Vesti.ru - 22:12 | Աշխարհում Հնդկաստանում հորդառատ անձրևների և սողանքների զոհերի թիվը գերազանցել է 60-ը
Հաղորդել է Zee News հեռուստաալիքը:
Աղբյուր` Ria.ru - 22:03 | Աշխարհում Սոցհարցում. Ամերիկացիները կորցնում են իրենց վստահությունը Օբամայի հանդեպ
Սա ամենացածր ցուցանիշն է ԱՄՆ նախագահի համար վերջին 19 ամիսների ընթացքում:
Աղբյուր` Interfax.ru - 21:46 | Աշխարհում Բուլղարիա. Սոֆիայի բնակիչները կրկին դուրս են եկել հակակառավարական ցույցի
Հանրահավաքին մասնակցել է մոտ 5 հազար մարդ:
Աղբյուր` Itar-tass.com - 21:30 | Աշխարհում Tweet բառը ընդգրկվել է Օքսֆորդի բառարանում
Այս մասին նշված է հրատարակչության գլխավոր խմբագրի հայտարարությունում:
Աղբյուր՝ Lenta.ru - 21:13 | Աշխարհում «Ռեալ» և Անչելոտտի. պայմանագիրը սեղանին է
Մոտակա մի քանի ժամվա ընթացքում իտալացի ֆուտբոլային մասնագետ Կառլո Անչելոտտին կնշանակվի Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Աղբյուր՝ Panorama.am - 21:06 | Աշխարհում Ասադ. «Եվրոպան պատասխան է տալու ապստամբներին զենք մատակարարելու համար»
Աղբյուր՝ The Times of India
- 20:40 | Հայաստան Տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Իսպանիա
Մադրիդում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոյի հետ էր:
Աղբյուր՝ Mfa.am - 20:32 | Աշխարհում Չեխիայի վարչապետը հրաժարական է տվել
Հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Աղբյուր` Interfax.ru - 20:17 | Աշխարհում Ստամբուլ. Պրոֆմիությունների ակտիվիստները դադարեցրել են հանրահավաքը Թաքսիմ հրապարակում
Աղբյուր` Itar-tass.com
- 20:00 | Աշխարհում Հյուսիսային Իռլանդիայում մեկնարկել է G8 գագաթաժողովը
Քննարկման հիմնական թեմաները կլինեն սիրիական հարցը և համաշխարհային տնտեսության խնդիրիները:
Աղբյուր՝ Gazeta.ru - 19:30 | Աշխարհում Հասան Ռոուհանի. «Իրանը կզարգացնի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ»
Այս մասին Իրանի նորընտիր նախագահը հայտարարել է իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ:
Աղբյուր` Itar-tass.com - 19:23 | Աշխարհում Վիլյամ Հեյգ. «Սիրիական պետությունը փլուզումից փրկելու համար պետք է կանխել չափավոր ընդդիմության ոչնչացումը»
Աղբյուր՝ Panorama.am
- 19:15 | Աշխարհում ԱՄՆ-ը և ԵՄ-ը սկսել են ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները
Հայտնել է Reuters-ը:
Աղբյուր՝ Gazeta.ru - 19:05 | Աշխարհում Սիրիայի նախագահը հերքում է քիմիական զենքի կիրառման վերաբերյալ մեղադրանքները
Այս մասին Բաշար Ասադը հայտարարել է գերմանական Frankfurter Allgemeinen Zeitung թերթին տված հարցազրույցում:
Աղբյուր` Ria.ru - 18:57 | Տարածաշրջան Թուրքիայի իշխանությունները սպառնում են զորքեր ուղարկել ցուցարարների դեմ
Երկրի փոխվարչապետը հայտարարել է, որ ոստիկանների գործողությունները բավարար չեն բողոքարարներին հանգստացնելու համար:
Աղբյուր՝ BBC Russian
- 18:49 | Հայաստան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Վարդգես Պետրոսյանի 80-ամյակի հոբելյանական հանդիսությունը
Այն տեղի կունենա հունիսի 18-ին, ժամը 19:00-ին:
- 18:42 | Հայաստան Բնապահապանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ստուգայցերը հանրապետության մայրուղիներին շարունակվում են
Հրապարակված վերջին ստուգայցի ընթացքում ինը տարբեր բեռնատարողության ապօրինի փայտ տեղափոխող ավտոմեքենաներ հայտնաբերելուց հետո բնապահպանական պետական տեսչությունը բռնագրավել է ևս տասնվեց տարբեր բեռնատարողության բեռնատար մեքենաներ:
- 18:35 | Հայաստան Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը
Աղբյուր՝ Panorama.am
- 18:28 | Աշխարհում Հալեպից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունի հետևանքով 60 սիրիացի զինվոր է զոհվել
Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Ալ-Ղաիդայի» հետ կապ ունեցող խմբավորումը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 18:10 | Աշխարհում BBC-ի մեկնաբանը դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման
Ստյուարդ Հոլը մեղադրվել է երեխաների նկատմամբ գործած մի շարք բռնությունների համար:
Աղբյուր` Itar-tass.com - 18:00 | Աշխարհում Ներկայացվել են 2013թ-ի սպասվող ֆիլմերի թրեյլերները
Տեսանյութերը` Luxplanet.ua
- 17:46 | Հայաստան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև ԼՂՀ-ին առնչվող հարցեր:
- 17:40 | Հայաստան Այս գիշեր գրեթե ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ
Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 17:33 | Աշխարհում Սիրիացի ապստամբները զենիթահրթիռային համակարգեր են ստացել Սաուդյան Արաբիայից
Այս մասին հաղորդել է Reuters-ի հավաստի աղբյուրներից մեկը:
Աղբյուր՝ Gazeta.ru - 17:25 | Տարածաշրջան ԻԻՀ նորընտիր նախագահ. «Իրանը դեմ է միջազգային միջամտությանը սիրիական հակամարտությունում»
Հասան Ռուհանիի խոսքերով, ճգնաժամը պետք է հաղթահարվի սիրիացի ժողովրդի կողմից:
Աղբյուր` Itar-tass.com - 17:18 | Աշխարհում Մերկել. «Ես ցնցված եմ, ինչպես և շատ այլոք»
Գերմանիայի կանցլերը դատապարտել է թուրքական իշխանությունների գործողությունները:
Աղբյուր` Panorama.am - 17:11 | Հայաստան Այսօր բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հայտնել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ից:
Աղբյուր՝ NASDAQ OMX Armenia - 17:05 | Աշխարհում Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով հայտարարվել է հայտերի ընդունելություն
Մանրամասները` Police.am
- 16:57 | Տարածաշրջան Իրանը պատրաստ չէ դադարեցնել ուրանի հարստացումը
Այս մասին հայտարարել է ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռուհանին:
Աղբյուր` Ria.ru - 16:50 | Աշխարհում Էկվադորը կշարունակի ապաստան հատկացնել WikiLeaks-ի հիմնադրին Լոնդոնում իր դեսպանատանը
Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարարը:
Աղբյուր՝ BBC - 16:40 | Հայաստան «Ես այստեղ հնչած բոլոր ելույթների վերաբերյալ նաև Ձեզ հետաքրքրող հարցերին պատասխաններ կտամ իմ եզրափակիչ ելույթի ժամանակ»
Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
Աղբյուր` Panorama.am - 16:34 | Հայաստան Երևանի կենդանաբանական այգու վարրիներն իրենց հանգիստն անցկացնում են ամառային կղզում
Մանրամասները` Yerevanzoo.am
- 16:28 | Աշխարհում Շատակերությունը` հիշողության հետ կապված խնդիրների պատճառ
Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները:
Մանրամասները` Rosbalt.ru - 16:21 | Աշխարհում Մոնրեալի քաղաքապետը մեղադրվում է կոռուպցիայի մեջ
Պաշտոնյան ձերբակալվել է:
Աղբյուր՝ Gazeta.ru - 16:15 | Աշխարհում Ռուսաստանը թույլ չի տա Սիրիայի վրա անթռիչք գոտի ստեղծել
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Աղբյուր` Itar-tass.com - 16:06 | Աշխարհում Պակիստանում պայթյունների հետևանքով փակվել է կանանց համալսարանը
Նախորդ շաբաթ տեղի ունեցած ահաբեկչության զոհ էին դարձել 14 ուսանող:
Աղբյուր՝ BBC Russian - 16:00 | Աշխարհում Արթրիտը զարգանում է նյարդերի պատճառով. ցույց են տվել ուսումնասիրությունները
Նյարդային աճի գործոնի նվազեցումը կարող է փրկել հիվանդությունից:
Մանրամասները՝ Meddaily.ru - 15:48 | Տարածաշրջան Թուրքիայի իշխանությունները անօրինական են համարել համազգային գործադուլը
Անկարայում այսօր գիշեր առնվազն 50 մարդ է ձերբակալվել:
Մանրամասները` Vesti.ru - 15:40 | Հայաստան Իրավապահ մարմինները պետք է գնահատական տան ՎՊ-ի մղձավանջային մեղադրանքներին. ԱԺ պատգամավոր
Մանրամասները` Panorama.am
- 15:34 | Աշխարհում Լոս Անջելեսում բացվել է Բրյուս Լիի արձանը
Լեգենդար դերասան և մարտարվեստների վարպետի 2 մետր բարձրությամբ բրոնզե արձանը գտնվում է Չայնաթաունում:
Աղբյուր` Filmpro.ru - 15:26 | Աշխարհում Չինաստանն առաջին անգամ պաշտոնապես մեկնաբանել է ԱՄՆ հետախուզության գործողությունները
Չինական իշխանությունները նշել են, որ ամերիկյան կողմը պետք է բացատրություններ տա միջազգային հանրությանը:
Աղբյուր` Reuters - 15:20 | Աշխարհում Քեմերոնը կոչ է արել Ռուսաստանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել սիրիական հակամարտության կողմերին
G8 գագաթաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Աղբյուր` Interfax.ru - 15:13 | Աշխարհում Սաուդյան Արաբիայում մահացու վարակի հետևանքով 4 մարդ է մահացել
Երկրում հիվանդության զոհերի ընդհանուր թիվը հասել է 32-ի:
Աղբյուր` Associated Press - 15:05 | Աշխարհում Վլադիմիր Պուտին. «Զենք մի մատակարարեք մարդկային օրգաններ ուտող ապստամբներին»
«Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում հայտարարել է ՌԴ նախագահը:
Աղբյուր՝ Mignews.co.il - 14:53 | Հայաստան ՀՀ փոխվարչապետը ԱԺ-ում հանդես եկավ ելույթով` ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ
Մանրամասները` Panorama.am
- 14:47 | Հայաստան Մայրաքաղաքի հրապարակների վերակառուցման համար հայտարարված բաց մրցույթի վերաբերյալ արդեն իսկ ստացվել են առաջարկություններ
Այս մասին զեկուցել է Երևանի գլխավոր ճարտարապետը:
Աղբյուր` Yerevan.am - 14:40 | Աշխարհում Վրաստանի 24 հազար բնակիչներ կարող են զրկվել քաղաքացիությունից
Առանց վրացական իշխանությունների տեղեկացման, նրանք միաժամանակ համարվում են այլ երկրի քաղաքացիներ:
Աղբյուր՝ BBC Russian - 14:28 | Աշխարհում Եգիպտացի քարոզիչը 11 տարի ազատզրկման է դատապարտվել Աստվածաշունչը այրելու համար
Աբու Իսլամը Սուրբ գիրքն այրել էր 2012թ-ին ամերիկյան դեսպանատան մոտ:
Աղբյուր` Vesti.ru
17:46 15/08/2012 » Տնտեսություն
Վարդան Այվազյան. «Ընդդիմությունն` ընդդիմություն, բայց աբսուրդի դաշտ մտնել չարժե»
Օգոստոսի 8-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո, համատեղ հայտարարություն անելիս` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագնի հարցը և դրա ձևավորման սկզբունքների շուրջ փոխհամաձայնության են եկել, ըստ որի` մատակարարվող գազի գինը պետք է բխի այդ էներգակիրի շուկայական գնից` հաշվի առնելով տարածաշրջանում համադրելի գներն ու Հայաստանի տնտեսության մրցունակությունը:
Այս հայտարարությունից հետո թեման հայկական մամուլում բուռն քննարկում ունեցավ, իսկ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանությամբ հայտարարել էր, թե Հայաստանի ո'չ Նախագահը, ո'չ վարչապետը գազի գնի շուրջ Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցություններ չպետք է վարեն: Բացի այդ, ըստ նախկին վարչապետի, քննարկելու բան էլ չկա, քանի որ թե' մատակարարող, թե' ՀՀ ներսում իրացնող ընկերությունները ռուսական են:
«Եթե «ՀայՌուսգազարդը» հայկական լիներ, քննարկելու խնդիր կունենայինք»,- ասել էր նախկին վարչապետն ու նշել. «Հայաստանի համար գազի գին գոյություն չունի: Հայաստանն Ուկրաինա չէ: Ուկրաինային Ռուսաստանը վաճառում է գազը, իսկ Հայաստանին՝ ոչ: Ռուսաստանը գազը վաճառում է Հայաստանում գտնվող իր կազմակերպությանը. «Գազպրոմը» գազը վաճառում է, կարծեմ, Տրանզիտ անող գազին, որը նույն «Գազպրոմին» է պատկանում, վերջինս էլ «ՀայՌուսգազարդին»: Սրա ավելի քան 80%-ի փայատերը նույնպես «Գազպրոմն» է։ Հայաստանն այդ սխեմայում չկա: Ես չեմ կարողանում հասկանալ՝ որևէ տեսակի հայտարարություն՝ լավ, թե վատ, Հայաստանի վարչապետը կամ նախագահը ինչո՞ւ են բանակցում գազի գնի շուրջ»:
ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանը, ում գլխավորած ԱԺ տնտեսական հանձնաժողովի կազմում է ընդգրկված նաև Հրանտ Բագրատյանը, այս մոտեցումն աբսուրդ է համարում: «Ես շատ ցավում եմ մեր նախկին վարչապետի համար. անհասկանալի է, թե ինչպես ՀՀ Նախագահին կարող է գազի գնի հարցը չհետաքրքրել»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ. «Գազը՝ որպես ստրատեգիկ հումք, ունի երկակի նշանակություն. նախ` այն ապրանք է, երկրորդ` քաղաքական գործիք: Ժամանակը ցույց է տվել, որ այնպիսի ապրանքներն, ինչպիսիք գազն է, նավթը, քաղաքական գործիք են դառնում դրանք արտադրողների ձեռքին»:
Այվազյանի խոսքերով` հատկապես գազի մատակարարումը` բացի տնտեսականից, ունի նաև քաղաքական բաղադրիչ և, որպես կանոն, այդ հարցով բանակցությունները վարվում են երկրի ղեկավարների մակարդակով. «Մեր նախագահը երկու հարցն էլ արծարծել է, և ես շատ ցավում եմ նախկին վարչապետի համար, ում համար անհասկանալի է, թե ինչպես ՀՀ Նախագահին կարող է գազի գնի հարցը հետաքրքրի և նա փորձի հնարավոր առավելագույն բարենպաստ տարբերակներն առաջ մղել` օգտագործելով նաև մեր ունեցած քաղաքական պոտենցիալը: Եվ ես ցավում եմ, որ Հրանտ Բագրատյանն իր ղեկավարման ժամանակ նման բանակցություն չի վարել»:
Վարդան Այվազյանի համար զարմանալի ոչինչ չկա, որ ՀՀ Նախագահն անձամբ է բանակցում այս հարցի շուրջ, քանի որ «նա Սահմանադրությամբ պատասխանատու է երկրում սոցիալական խնդիրների լուծման համար, իսկ գազի սակագինը առաջին հերթին սոցիալական նշանակություն ունի»:
Պատգամավորի համոզմամբ՝ հանրային ծառայությունների ոլորտում, հատկապես այն ոլորտներում, որոնցում առկա է մենաշնորհ (գազ, էլեկտրաէներգիա, ջուր), պետության կարգավորող դերն անհրաժեշտ է և ֆիքսված օրենքով: Կարգավորող գործառույթի հիման վրա պետությունը մեծ մասնակցություն ունի գնագոյացման հարցում և ըստ այդմ երկրի ղեկավարի մասնակցությունը համապատասխան քննարկումներում ու բանակցություններում պատահական չէ, ավելին` ընդունված է: «Ես ողջունում եմ Նախագահի, վարչապետի, ցանկացած պետական այրի, ով կարող է մասնակցություն ունենալ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների կարգավորման մեխանիզմների մշակման գործընթացում»:
Ինչ վերաբերում է փաստարկին, թե Հայաստանը որևէ մասնակցություն չպետք է ունենա տնտեսվարող սուբյեկտների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ առավել ևս, որ դրանք միևնույն երկրի կապիտալ են կամ նույն հիմնադիրն ունեն, Այվազյանն այդ տրամաբանությունն անհեթեթ է համարում. «Դե եթե այդպես է, Հրազդանի ՋԷԿ-ն էլ է ռուսական կապիտալով, թող բերեն գազը տան, ինքն էլ էժան էլեկտրաէներգիա արտադրի»: Պատգամավորի խոսքերով` որևէ նշանակություն չունի, թե այս կամ այն ընկերության հիմնադիրներն ովքեր են կամ որ երկրի կապիտալն է ներդրված: «Այն տնտեսվարողները, ովքեր աշխատում և գործում են Հայաստանում, ինչ-որ առումով, անուղղակիորեն Հայաստանի սեփականություն են»,- ասաց Այվազյանն՝ ընդգծելով, որ տվյալ ընկերությունն աշխատում է այդ ոլորտում մեր երկրում սահմանված կանոններով և հարկեր վճարում:
Ինչ վերաբերում է ներքին շուկայում գազի սպառման սակագներին, և հատկապես այն օրինակին, որ Հայաստանում ֆիզիկական անձինք մանրածախ գազը ձեռք են բերում 1000 խմ-ն 132 հազար դրամով, իսկ օրինակ՝ հարևան Վրաստանում գազի գինը մեր փողով արտահայտված 110 հազար դրամ է, ապա Վարդան Այվազյանը հիշեցրեց, որ այդ նույն Վրաստանին Հայաստանը վճարում է գազի տեղափոխման դիմաց` հենց գազով, ինչը սակագինը զսպելու լայն հնարավորություն է ընձեռում Վրաստանին և ընդհակառակը` բարձրացնում է ինքնարժեքը Հայաստանի համար: Բացի այդ, ըստ Վարդան Այվազյանի, Հրանտ Բագրատյանն անկեղծ չէ, քանզի Վրաստանի հետ համեմատություն անցկացնելիս` «մոռացել» է նշել, թե ինչ արժե գազն այդ երկրում տնտեսվարողների համար. «Եթե Վրաստանի բնակչության համար գազի սակագինը կազմում է այդքան, ապա ինչո՞ւ ինքը չի ներկայացնում, թե որքան են վճարում արտադրողները: Չէ՞որ դրա համար տնտեսվարողներն են փոխհատուցում»:
Վարդան Այվազյանի խոսքերով` Հայաստանում գազի մանրածախ գինը ձևավորվում է հստակ բանաձևով. կախված մատակարարման գնից, գազի վրա իրականացվող ծառայությունները, հարկերն ու տուրքերը գումարած մարժա: Ըստ որում, օրենքը սահմանում է մարժայի առավելագույն շեմ, ինչպես նաև բազմաթիվ այլ սահմանափակումներ. «Օրինակ` ընկերությունը չի կարող ծառայողական նպատակներով թանկարժեք մեքենա ձեռք բերել և դա ներառել ծախսերի մեջ` դրանով իսկ բարձրացնելով ինքնարժեքը»:
Վարդան Այվազյանի վստահեցմամբ` Հրանտ Բագրատյանի կողմից Հայաստան մատակարարվող գազի կալորիականության հարցի արծարծումը նույնպես դեմագոգիա է, քանի որ այդ հարցը նույնպես պայմանագրի մեջ ներառված է: «Պարոն Բագրատյանն առաջիկայում լավագույն հնարավորությունը կունենա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարեկան հաշվետվություններ է ներկայացնում, և եթե ինքն այդ հաշվետվություններից, դրանցում եղած եզրահանգումներից մեջբերում կատարած լիներ, ես իրեն կհասկանայի: Հոկտեմբերի 1-ին կրկին ներկայացվելու է հաշվետվություն, և նա կարող է իր առարկությունները հայտնել»,- ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահն ու պարզաբանեց, որ գազի կալորիականության հետ կապված` կա հաշվարկային հստակ մեխանիզմ. «Պայմանագրով մատակարարվող գազի կալորիականությունը 1000 խմ համար 8700 կկալ է, դրանից բարձրի ու դրանից ցածրի դեպքում կատարվում է վերահաշվարկ: Ի միջի այլոց, սա էլ է բանակցությունների առարկա: Նշեմ, որ այս դրույթը գործում է տնտեսվարողների դեպքում, քաղաքացիների դեպքում չի գործում: Այսինքն` տնտեսվարողը եթե ստանում է ավելի բարձր կալորիականությամբ գազ, նա հավելյալ գումար է վճարում»:
«Նման հայտարարություններն ընդամենը մարդկանց տեղեկացվածության պակասի վրա միավորներ հավաքելու նպատակ ունեն: ՀՀ ներկրվող գազի սակագինը ձևավորվում է հետևյալ սկզբունքով՝ ներկրման գին, գումարած ծառայություններ, գումարած հարկեր և թույլատրվող մարժա: Եթե դաշտը մրցակցային լիներ, եթե ունենայինք 10 տեղից գազամատակարարում, այն ժամանակ կարելի էր ազատականացնել: Սա հանրային մոնոպոլ ծառայություն է, որովհետև ներտնային ցանցից սկսած, մատակարարումն իրականացվում է մեկ աղբյուրից, ուստի դա ենթակա է պետական կարգավորման: Հետևաբար, պետության ղեկավարի առաջնային խնդիրներից մեկն այն է, որ նա կարողանա իր ազգաբնակչության համար հնարավորինս էժան գազ ստանա»,- զրույցի վերջում նշեց Վարդան Այվազյանը:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
09:39 18/06/2013 » Օրվա մամուլ
09:36 18/06/2013 » Օրվա մամուլ
Իշխանության վերնախավը փորձում է հաշտեցնել Բուդաղյաններին և Լիսկային
09:33 18/06/2013 » Օրվա մամուլ
Մանվել Բադեյանի դուստրն ամուսնանում է «Բարս» անշարժ գույքի գործակալության սեփականատիրոջ որդու հետ
09:29 18/06/2013 » Օրվա մամուլ
09:26 18/06/2013 » Օրվա մամուլ









Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»
-Ինչ վերաբերում է չլինելուն, երևի առաջին պատճառներից մեկն այն է, որ շատ անձնական է դարձել ամեն ինչը, և եթե դու միջին շնորհալի մարդուն չասես տաղանդավոր, կդառնաս թշնամի:
Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»
Սերիալում քարոզվում է վատը, անորակը, իսկ թատրոնում կան հրաշալի ներկայացումներ, որոնց մասին գիտի թատերասեր հասարակության քիչ տոկոսը: Սերիալներն ուղղակի արհավիրք են մեր գլխին:
Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞
… Ամեն ինչ նյութականով չէ` արևը, երկինքը, ծիածանը նյութականով չէ: