Թերլեմեզյանի խնդիրը պետք է լուծեն թերլեմեզյանականները. Կարեն Աղամյան
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը 60 տարի առաջ է ավարտել Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանը և այդ ողջ պատմության ընթացքում չի հիշում նման իրավիճակ: «Թերլեմեզյանը Հայաստանում հիմքերի հիմքն էր դնում կերպարվեստի բնագավառում: Թերլեմեզյանում էնքան լավ ավանդույթներ կան, երբեք նման իրավիճակ ես չեմ հիշում: Ես չեմ հիշում որևիցե սկանդալային աղմուկ Թերլեմեզյանում, այսօր այդ աղմուկն ինձ համար անհասկանալի է», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով ուսումնարանի շուրջ ստեղծված վիճակի մասին ասաց, ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Նրա խոսքով, խնդիրը պետք է լուծեն հենց «թերլեմեզյանականները»: «Ես չեմ ուզում որևիցե կողմի մասին խոսել, կարծում եմ, որ թերլեմեզյանականնները իրենք պետք է որոշեն ու լուծեն խնդիրը: Թերլեմեզյանը իմ կարծիքով, մշակութային օջախ է և նման բաներ…ես չեմ մտածել, չեմ խորացել, չեմ ուսումնասիրել` ինչ է կատարվում ներսում բայց արտաքուստ շատ տգեղ բան է կատարվում», -նկատեց Կարեն Աղամյանը:
Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկն սկսվեց այն ժամանակ, երբ նախկին տնօրեն, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի որդին` Նարեկ Առուշանյանը, ծանր հիվանդության հետևանքով անժամանակ հեռացավ կյանքից, նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գևորգ Սողոմոնյանը, այնուհետև` Նարեկ Առուշանյանի կինը` Աննա Մնացականյանը:
Քոլեջի տնօրենի մրցույթը կայանալու է դեկտեմբերի 14-ին: Մինչ այդ պաշտոնին հավակնող թեկնածուները պետք է հայտ ներկայացնեն Կրթության, գիտության նախարարություն: Աննա Մնացականյանից բացի, տնօրեն է ցանկանում դառնալ քոլեջի դասախոս Դավիթ Դավթյանը:
Հարակից նյութեր. «Իդրամ»-ի աշխատակիցը սկսել է մտահոգվել Թերլեմեզյանի ճակատագրով
Ո՞վ և ի՞նչ է պետք Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին