Իրավունք 09:33 29/12/2012

Արդարության հաստատման էպիզոդիկ դեպքերը. Տարին ամփոփում է իրավապաշտպանը

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Հայաստանի արդարադատության համակարգում 2012 թվականն իրավապաշտպան Արթուր Սաքունցն ամփոփել է և եզրակացրել. «Ոչ մի առաջընթաց չկա»: «Խայտառակ» դեպքերը, նրա խոսքով, համակարգում այս մեկ տարվա ընթացքում շատ են եղել. «Հարսնաքար»-ի դեպքը և այդ գործով «խայտառակ» քննությունը, Տիգրան Առաքելյանի գործով հետապնդումը, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցչի (Արման Վեզիրյան) նկատմամբ քրեական գործը, քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակը, ինքնախեղման դեպքերը: «Այս ամենի հետ կապված գործադիր իշխանության մարմինը համարժեք չի գնահատում իրավիճակը, և գնահատականները ավելի շատ խոսում են այն մասին, որ ընկալում չկա, թե իրականում ինչ խնդիրներ կան համակարգում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով տարին ասում է իրավապաշտպանը:

Դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թթ. ծրագիրը, որը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հավակնոտ ծրագիր էր համարում և հայտարարում, թե համակարգում զգալի փոփոխությունների կհանգեցնի, Սաքունցի կարծիքով համակարգային խնդիրներ չի կարող լուծել: Մասնավորապես, նրա կարծիքով, Հայաստանում դատական իշխանության անկախության ապահովման ԵԽ փորձագիտական խումբը մտահոգություններ է ներկայացրել, որոնք ներառված չեն այդ ծրագրում: «Ծրագրում ձևակերպումներն այնքան ընդհանրական են, որ եթե ասենք այդ կետը կատարվի, ո՞նց են չափելու` կատարվե՞լ է, թե՞ ոչ», -ասում է նա:

Դատական համակարգի խնդիրներից Սաքունցն առանձնացնում է դատավորների նշանակման և դատավորների պիտանիության ցուցակի կառավարման հետ կապված հարցը, որն ըստ նրա, «մեծ ռիսկ» է դատական իշխանության համար:
«Երբ դատավորի թեկնածուն արդարադատության խորհրդի կողմից ներկայացվում է նախագահի նշանակման, ապա Հանրապետության նախագահը, եթե այդ թեկնածուին չի նշանակում, ոչ միայն պատճառաբանված որոշում չի ներկայացնում, թե ինչու չի նշանակում թեկնածու, այլ նաև չնշանակելու դեպքում թեկնածուն հանվում է պիտանիության ցուցակից: Սա բավական լուրջ կոռուպցիոն ռիսկ է պարունակում, որ թեկնածուն մինչև նշանակվելը պետք է նախագահականի կողմից համաձայնություն ստանա, որպեսզի իրեն նշանակեն: Ահա այս հարցին որևիցե անդրադարձ չկա ծրագրում», շարունակում է Սաքունցը:

Դատաիրավական բարեփոխումների ծրագրում, մեր զրուցակիցը բացթողում է համարում նաև ոստիկանության վերաբերյալ բաժինը, քանզի այդ կառույցը վերջիվերջո նախաքննություն իրականացնող մարմին է:

«Այդ ծրագրի մեջ քաղաքացիական հասարակությունների ինստիտուտների կողմից մեծ թվով առաջարկություններ են ներկայացվել, սակայն դրանցից որևէ մեկի վրա ուշադրություն չի դարձվել: Ինքը, ծրագիրը. մակերեսային փաստաթուղթ է ու հաշվի չի առնում մեր առաջարկները», -նկատում է Սաքունցը:

Տարվա ամենացավալի էջերից մեկը շարունակում է մնալ զինված ուժերում մահացության դեպքերը. այս պահին Արթուր Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաշվարկել է հայկական բանակում այս տարի տարբեր պատճառներով գրանցված մահերի թիվը 46-ն է, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է. 2011-ին նույն գրասենյակի տվյալներով, գրանցվել է մահվան 39 դեպք: Իրավապաշտպանը զինված ուժերի հետ կապված նաև մատնանշում է մեկ այլ խնդիր` առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղաներին բանակ տանելը, և նա այդպիսի մի քանի դեպքի մասին տեղյակ է:

Ոստիկանության համակարգում 2010-11 թթ. բարեփոխումների արդյունքները Սաքունցի համար նկատելի չեն. այդ բարեփոխումների արդյունքում փոփոխվել են այնպիսի փաստաթղթեր, որոնք հանրությանը հասանելի չեն: «Ըստ էության, բարեփոխում անվանել ծրագիրը, որի արդյունքները գաղտնի են պահվում, ես բարեփոխում չեմ կարող համարել: Ես ինչպե՞ս կարող եմ գնահատել, թե ինչն են փոխել, ինչպես են կարգավորելու քաղաքացի-ոստիկան հարաբերությունները: Ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների փաստերով ահազագների հիման վրա քրեական գործեր չեն հարուցվում: Մենք չենք կարողանում բողոքարկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումները», -ասում է մեր զրուցակիցը:

Այս տարում էլ դատական իշխանությունը շարունակել է մնալ «նոտարական վավերացնողի» դերում: ««Մատաղիսի գործը» այն եզակի գործն է, երբ դատական պրոցեսի նկատմամբ հանրային վերահսկողությունը մշտապես է եղել, այսինքն, քաղաքացիական ակտիվությունը օգնել է դատավորներին, որպեսզի դիմագրավի դատախազության ճնշմանը: Այսինքն, ոչ թե արդարադատությունը իրականացվել է դատարանի դահլիճում, այլ արդարադատության հնարավոր է եղել հասնել քաղաքացիական հասարակության պահանջների ներքո: Բայց քաղաքացիական հասարակությունը այդքան ռեսուրսներ չունի` հետևելու բոլոր գործերին», -ասում է Սաքունցը` մտավախություն հայտնելով` արդյոք դատարանները կունենա՞ն քաջություն դիմագրավելու դատախազության ճնշումներին:

Սաքունցի համար 2012-ի մտահոգիչ դեպքերից են խտրականության դեպքերը, մասնավորապես «D.I.Y» ակումբի վրա հարձակումը և այլն: Անցնող տարվա միակ լուսավոր կետը «Մատաղիսի գործով» արդարացման վճիռն էր: ««Մատաղիսի գործով» դատարանի որոշումը ես կարող եմ համարել իրավապաշտպանության և հասարակական ակտիվության կոնկրետ արդյունք», -ասում է նա ու թվարկում քաղաքացիական ասարակության մյուս հաջողությունները` Մաշտոցի պուրակի «ազատագրումը», Թռչկանի հէկ-ը չշահագործելը, «Հարսնաքար»-ի դեպքից հետո ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելը:

«Մարդու իրավունքը չխախտելը, որպես մտածելակերպ, չկա ձևավորված: Դա մնացել է չհաղթահարված, այդ տեսակետից մենք որևէ բանով ուրախանալու հիմքեր չունենք: Իսկ այդ դեպքերը, էպիզոդիկ դեպքերը, հույսի էլեմենտներ են տալիս, բայց երբ համակարգային մոտեցման փոփոխություն չկա, դա արդեն լուրջ պրոբլեմ է», -ասում է իրավապաշտպանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից երեխաների դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Աշտարակում փոսի մեջ դի են գտել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 4-ին, ժամը 06:03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}