Բողոքի են դուրս եկել Արտաշատի գյուղերի բնակիչները
Այսօր առավոտից բողոքի ակցիա են սկսել Արարատի մարզի Արտաշատի շրջանի մի քանի գյուղերի բնակիչները, նրանք փակել են Այգեզարդ, Քաղցրաշեն գյուղերի ճանապարհները: Նրանց զայրացրել է ծիրանի համար բեռնատար մեքենաների տերերի կողմից առաջարկվող ցածր գինը:
Panorama.am-ին գյուղացիները ներկայացրեցին, որ եթե օրեր առաջ 12 կիլոգրամանոց արկղի համար ֆուռերի տերերը վճարում էին 5 հազար դրամ, ապա վերջին երկու օրվա ընթացքում գինը իջեցրել են 1000 դրամով:
«Հըլը 4000-ը բաժանի 12-ի, գալիս է մոտ 300 քանի դրամ: Էդքան աշխատանք ենք արել, ծախս ենք արել: Ասում են` կարկուտը վնասել է, Մոսկվայում գինը իջել է: Անցած տարի ավելի վատ ծիրան էր, իրար ձեռքից 600-700 դրամով խլխլում էին: Լարվածությունն արդեն մի քանի օր կար, հիմա հասավ գագաթնակետին: Ֆուռի տետերն էլ դաշտերով էդ մեծ մեքենաները քշել փախել են»,-Panorama.am-ին պատմեց Այգեպատ գյուղի բնակիչներից մեկը:
Գյուղացիները նշում են, որ ամեն մի օրն էլ որոշիչ է ծիրանի համար: Միրգը հասել է, թափվում է գետնին: Նրանք էլ օգտվելով առիթից գինն են իջեցնում:
«Գործարանն էլ ընդեղից չի ընդունում»,-բողոքեցին գյուղացիները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները