«Լավ, ինձ զանգահարում է քաղաքապետը». Նավասարդյանն այլ հարցերի չպատասխանեց
Ուղեվարձի թանկացման հետևանքով գործադուլ անող վարորդներ չկան: Մեկնաբանելով տարածված լուրերը, թե մի քանի երթուղիների վարորդներ գործադուլ են հայտարարել, Panorama.am-ին ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
«Նման բան չկա, որ երթուղիները չաշխատեն: Գործադուլի բան չկա, ուղղակի մի քանի հոգի խանգարում են աշխատանքը, և դա կբերի՞ գործադուլի, չեմ կարող ասել: Ընդամենը 10 հոգի ավտոբուսների մեջ ժողովրդին են կպնում, մայեթերի վրա գրագրություններ են անում, չվճարել և այլն, և այլն»,- ասաց Նավասարդյանը` նկատի ունենալով «Չենք վճարելու 150 դրամ» ակցիան ու դրա մասնակիցներին:
«Վարորդներն առայժմ աշխատում են, եթե իրավիճակը չսրեն»,- ասաց նա:
Այլ հարցերի տրանսպորտի վարչության պետը չպատասխանեց, կարևոր զանգ ուներ. «Լավ, ինձ զանգահարում է, քաղաքապետը»:
Նախորդող հրապարակումներ` «Չե՛նք վճարելու հավելյալ 50 դրամ». «Հերիք է մեզ էշի տեղ դնեք». Ուղևորների դժգոհությունն ու քննարկումը երթուղայինում
«Դա կոչվում է տնտեսական գենոցիդ». Քաղաքացիներն ու վարորդները` ուղեվարձի թանկացման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին