
Օսկանյանը մանդատը վայր չի դնի. Ն.Զոհրաբյան
«Կատարյալ անհեթեթություն է: Հասկանում եմ, որ վերջին օրերի շոգը կարող է ոմանց մոտ ինչ-որ հալյուցինոգեն մտքեր առաջացնել, բայց ոչ այդ աստիճանի բացարձակ անհեթեթություն»,- Panorama.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով այն լուրերը, թե Վարդան Օսկանյանը այլևս անելիք չունի ԲՀԿ-ի շարքերում և առաջիկայում վայր կդնի նաև մանդատը:
Ճշտող հարցին` Օսկանյանը մասնակցում է խմբակցության նիստերին, Ն.Զոհրաբյանը պատասխանեց. «Այո, մենք ամենօրյա ռեժիմով քննարկումների մեջ ենք խմբակցությունում տարբեր հարցերի շուրջ և այդ քննարկումներին շատ ակտիվորեն մասնակցում է պարոն Օսկանյանը: Այդ թվում և նախօրեին»,- հավելեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո Վարդան Օսկանյանը մեկնեց ԱՄՆ, ինչը բազմապիսի ենթադրությունների և մեկնաբանությունների տեղիք տվեց: Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 29-ին առավոտյան նախկին արտգործնախարարի որդին` Արա Օսկանյանը և նրա ընկերը բերման էին ենթարկվել ոստիկանություն թմրանյութեր պահելու կասկածանքով: Թեև դրանից երկու օր անց Արան արդեն մասնակցում էր աստղային հարսանիքի:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան