ՊՆ. Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի հայ ռազմագերիները ընտրեն երրորդ երկիր տեղափոխվելու հնարավորությունը
«Այս պահի դրությամբ, հայ ռազմագերու հետ կապված կոնկրետ տեղեկատվություն չունենք: Վերջին շրջանում ադրբեջանական կողմից հայտարարություններ հնչեցին, որ նա ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր, սակայն նրա ցանկությունների և գտնվելու վայրի հետ կապված որևէ նորություն այս պահի դրությամբ չկա»,- Panorama.am-ի հարցին, թե որ փուլում է հայ ռազմագերու հետ կապված իրավիճակը, ի՞նչ նոր զարգացումներ կան, ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին, թե ռազմագերու երրորդ երկիր տեղափոխվելու ցանկության վերաբերյալ լուրերից հետո տարաբնույթ մեկնաբանություններ եղան, ինչպիսին է վերջինիս երրորդ երկիր տեափոխվելու հնարավորության վերաբերյալ ՊՆ պաշտոնական մոտեցումը, Ա. Հովհաննիսյանը նշեց. «Մեզ համար լրիվ հասկանալի է մեր զինծառայողների երրորդ երկիր տեղափոխվելու ցանկությունը, հաշվի առնելով Մանվել Սարիբեկյանի՝ գերության մեջ մահանալու փաստը: Ավելի լավ է հայ ռազմագերիները տեղափոխվեն երրորդ երկիր, քան մնան Ադրբեջանի պես երկրում, համենայնդեպս, երրորդ երկիր տեղափոխվելը միանգամայն անվտանգ է: Ամեն դեպքում՝ մենք այդտեղ խնդիր չենք տեսնում, չնայած առավել նախընտրելի կլիներ, որ նա վերադառնար հայրենիք: Բայց դե ունենք մի իրավիճակ, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի հայ ռազմագերիները ընտրեն երրորդ երկիր տեղափոխվելու հնարավորությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան