Աշխարհի որ ծայրն էլ գնաս, հետ ես գալու, որովհետև միշտ կարոտելու ես. Հալեպահայ սրտաբան

Հեղինակ` Մարի Թարյան

Սրտաբան Գրիգոր Դարաքչյանը Սիրիայում թողել է 30 տարվա բժշկի կյանքը, տունը, որտեղ ծնվել է, սեփական կլինիկան, ընկերներին…

Եկել էին որդուն ամուսնացնելու

Հալեպի իր կլինիկայում բժիշկը թերապեվտ-կարդիոլոգ էր աշխատում, իսկ Գյուլբենկյան հիվանդանոցում` որպես կոնսուլտանտ: «Փակել ենք, եկել: Ահաբեկիչների կողմից բժիշկների դեմ ինչ-որ բան կար: Կարծում են` շատ հարուստ են, ամեն ինչ անում են, որ փող պոկեն: Միշտ վտանգ կա: Պատահական ռումբերին կարող ես զոհ գնալ, որևէ երաշխիք չկա, ապահովություն չկա»,- պատմում է Գրիգոր Դարաքչյանը:

2012-ի սեպտեմբերի 18-ին բժիշկը կնոջ հետ եկավ Հայաստան: Տղան արդեն այստեղ էր, սովորում էր Բժշկական համալսարանում: Ընտանիքը եկել էր զավակին ամուսնացնելու: Ամուսնացրեցին, բայց պատերազմը թեժացավ ու Սիրիա վերադառնալ չկարողացան:

Մյուս տղան էլ, որ Հալեպում էր մնացել, քիչ ժամանակ անց եկավ Հայաստան` դարձյալ ամուսնանալու: Ամուսնությունից հետո նրա ընտանիքը տեղափոխվեց Շվեդիա և արդեն մոտ մեկ տարի է` այնտեղ են. «Ես կուզեի, որ այդ զավակս էլ Հայաստանում ապրեր, բայց այդպես դասավորվեց, աշխատանքի հնարավորություն չուներ, ստիպված թողեց գնաց»:

Բժշկի կինն էլ է հայաստանցի, 30 տարի առաջ ինքն էլ էր եկել, ամուսնացել ու գնացել Հալեպ:

Հայաստանում սկզբում մասնավոր որևէ գործ Գրիգոր Դարաքչյանը չի ձեռնարկել: Հետագայում սկսել է համագործակցել Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հետ: Մի քանի անգամ այցելել են մարզեր և անվճար բժշկական ծառայություններ մատուցել. «Մոտ 12-20 հոգով նախորոք պայմանավորվում ենք հիվանդների հետ ու շարժական, անվճար բժշկական ծառայություններ մատուցում: Իմ կյանքի բուն, հիմնական նպատակներից մեկը բարեսիրական գործով զբաղվելն է: Փառք Աստծո, կարողանում ենք անել այդ գործը»:

Բժիշկն աշխատանքի համար դիմել է Առողջապահության նախարարությանը, Հոկտեմբերյանում են աշխատանք առաջարկել, սակայն ընտանիքը Երևանում էր տեղավորվել, հարմար չի եղել գնալ:

«Աշխարհի որ ծայրն էլ գնաս, մի օր հետ ես գալու, որովհետև միշտ կարոտելու ես»

Հալեպում Գրիգոր Դարաքչյանն ընկերներին ու բարեկամներին է թողել, բայց ազգականներ այլևս չունի այնտեղ. «Հուսահատ վիճակ է այնտեղ: Ասում են` ինչ ուզում է թող լինի, միայն թե մի քիչ իրավիճակը լավանա, ապրենք: Շատ ծայրահեղ աղքատություն է, ամեն ինչ կարիք կա: Եթե մի քիչ լավանա վիճակը կգնամ»:

Բժիշկը, ինչպես մյուս սիրիահայերը, տունն է կարոտում ամենից շատ. «Եթե դու մի տեղ ծնվում ես, այդ տեղը միշտ քո մեջ է: Աշխարհի որ ծայրն էլ գնաս, մի օր հետ ես գալու, որովհետև միշտ կարոտելու ես: Մենք այնտեղ ենք ծնվել, մեծացել, այդ վայրերը սիրելի են, հարազատ են: Հաճախ, որ զրուցում ենք, մարդիկ այնպես բաներ են ասում, այնպիսի բաների են կարոտում, որ զարմանում ես, ամենահասարակ բաներին»…
 

«Դա քո երկիրը չէ... այնտեղ պետությունդ չկա»

Սիրիայում կյանքի բոլորովին այլ սիստեմ է, ասում է սրտաբանը և հավելում. «Դա քո երկիրը չէ: Այստեղ քո պետությունն է, քեզ ապահովում է ամեն ինչով: Այնտեղ պետությունդ չկա, դու պիտի կազմակերպես ամենը: Սիրիայում տարբեր միություններ, ակումբներ կան: Ամեն մեկն իր դերն ունի: Դու պիտի տեր կանգնես քո ծերանոցին, մանկատանը, դպրոցին, դու պիտի հոգաս ծախսերը: Եթե մարդիկ չպահեն դպրոցը, կկորի: Այդ ամենը ֆինանսական ներդրումներ է պահանջում, ինչը լուծվում է մարդկանց բարեգործության շնորհիվ: Գաղութն ապրում էր ժողովրդի նվիրատվության վրա: Ամեն մեկս հնարավոր է փոքր գումարներ էինք տալիս, բայց դրանով ապրում էինք: Ամեն ինչով ապահովված էին դրա շնորհիվ: Բարեսիրական բժշկական ծառայություններ ևս մատուցվում էին»:

Գիրգոր Դարաքչյանն անդամակցում է Մարաշի հայրենակցական միությանը, որի նպատակն անվճարունակ երեխաների կրթությունն ապահովելն էր: Տարեկան 60 սան ունեին, տարեկան գումարներ էին հանգանակում, որ այդ երեխաներն ուսումը շարունակեին մինչև համալսարան: Իսկ համալսարանում սովորելն անվճար է Սիրիայում: «Թեև հիմա եկամուտ չունենք, այնուամենայնիվ համայնքը չի թողնում երեխաներին: Համայնքն ասում է` թեկուզ առանց վճարելու, դպրոցները չպետք է փակվեն, երեխաները պիտի շարունակեն կրթություն ստանալ»,- ասում է հալեպահայը:

Գրիգոր Դարաքչյանը մի հետաքրքիր սովորույթի մասին էլ է պատմում. «Թաղումների ժամանակ առաջնորդը հայտարարեց, որ մարդիկ ծաղիկներ ու ծաղկեպսակ չբերեն: Գնում եք եկեղեցի, ձեզ հնարավորություն են տալիս հանգականություն անել որ ֆոնդում կամենաք` ծերանոց, մանկատուն, բանտարկյալի ֆոնդ, դպրոցականներ, աղքատներ: Նույնիսկ հազար դրամի դեպքում մարդիկ տալիս են ֆոնդերից մեկին ու ծաղիկ չեն գնում: Քո նման հարյուր հոգին ինչքա՞ն է անում: Այդ գումարով բարեգործություն են անում: Հոգեհացն էլ, օրինակ, ուղարկվում է ծերանոցներին: Այսպես է վիճակը, պիտի ամեն ինչ անես, որ դու քեզ պահես, գոյատևես այդ շրջանակի մեջ»:

Մարաշում ջարդի ժամանակ եկեղեցին էին այրում` մեջը ապաստանած մարդկանցով. հիմա նույնը կատարվում է Հալեպում

Հալեպահայ սրտաբանի ծնողները Մարաշից են. «Մեծ մայրս պատմում էր ջարդերի, գաղթի մասին: Ցավալին այն է, որ մի անգամ գաղթել են, համոզել են, հետ են վերադարձել, հետո 1921 թվականին Մարաշում երկրորդ ջարդն է եղել, որի ժամանակ եկեղեցին են այրել` մեջը ապաստանած մարդկանցով: Հիմա նույն բանը կատարվում է Հալեպում: Մարաշցիների Սուրբ Գևորգ եկեղեցին այրել են: Նույնիսկ ասում են թուրքական մատ կա մեջը, որ հայկական ամեն բանն այրեն, որպեսզի քրիստոնյաներին տեղահանեն: Անշուշտ համոզիչ բաներ կան այդ խոսակցությունների մեջ»:

Գրիգոր Դարաքչյանը նշում է, որ օտարության մեծ պիտի ամեն ինչ անել ինքնությունը պահելու համար.«Մարդիկ քաղաքներում իրար մոտ էին ապրում, որ իրար պահեն: Երբ փոքրամասնություն ես, պիտի հավաքական լինես միշտ»:

Հայրենիքում ապաստանած սիրիահայերի մասին շարքի նախորդ պատմությունները`

Պատերազմը սեփական մաշկի վրա զգացած. Հալեպահայը կամավոր աշխատում է փախստականների համար

Տան կարոտը, հայրենիքը չթողնելը, հայ մնալու պարտքն ու Թումանյանի «Անուշը»… Հալեպահայ օպերային երգչուհին

«Գաբոյիս չեմ կարողանում բերել, երեխաս Հալեպում է». Սիրիահայ ընտանիքի երազանքը

Սիրիահայ կնոջ պատմությունը… Գաղթականության շրջանի, օտարին թողած տան, սարերի հետ խոսելու և գտած հայրենիքի մասին

Հալեպահայ ատամնաբույժի անցած ճամփան` Հալեպից մինչև անապատ, Լիբանանից` հայրենիք. Մահն ամեն րոպե գոյություն ուներ

Սիրիահայ. Մեր ինքնությունը այստեղ կպահենք, Հայաստանից դուրս ուր էլ գնանք, պիտի ձուլվենք

Երեսուն տարվա լուսանկարչի կյանք ու առանց լուսանկարելու երեք տարի. Սիրիան իմ սրտին մոտ է, բայց Հայաստանն ավելի

Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր է

Պանիր, զահտար ու մարթադելլա. Նորան իր հետ բերել է հալեպյան ուտեստները, այստեղի էլ ջուրն ու օդն է սիրում

«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում

Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել

Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա

Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}