Համանախագահները Արցախ չեն մեկնի
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս անգամ Ստեփանակերտ չեն ժամանի, ինչը պայմանավորված է վերջիններիս տարածաշրջանային այցի օրակարգով: Panorama.am-ին հայտնեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, որ համանախագահների օրակարգում` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների մակարդակով նոր հանդիպումների կազմակերպումն է:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում այսօր ժամանել են Երևան, ավելի վաղ, նրանք մեկնել էին Բաքու ու հանդիպումներ ունեցել այդ երկրի ԱԳ նախարարի ու նախագահի հետ:
Նախորդիվ`
Համանախագահները կոչերից անցել են մեղադրանքների
Տեսակետներ. Համանախագահներից ակնկալվում է հստակ դիրքորոշում
Կարծիքներ. Կանաչ լույս ադրբեջանական ագրեսիայի համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները