Տնտեսություն 15:05 07/03/2014

Գլոբալ պարտքային ճգնաժամը խորանում է աշխարհում և դառնում ավելի վտանգավոր

Թեև համաշխարհային տնտեսությունը դանդաղորեն կայունանում է, սակայն կան ընդհանուր խնդիրներ, որոնք խիստ ռիսկային են և նոր որակի լուծումներ են պահանջում: Դրանցից է գլոբալ պետական պարտքի (աշխարհի բոլոր երկրների պետական պարտքերի գումարը) հիմնախնդիրը, որն այնքան էլ աբստրակտ մարտահրավեր չէ, որքան թվում է: Կրիտիկական բարձր մակարդակի հասած ինչպես պետական, այնպես էլ մասնավոր պարտքերը, կարող են փլուզել ֆինանսական և տնտեսական կայունությունը և բերել խոշոր տնտեսական ու սոցիալական ցնցումների: Նույնիսկ խոշոր պարտքային պարտավորվածություն ունեցող մեկ երկրի փլուզումը կարող է շղթայական փլուզում առաջացնել ամբողջ գլոբալ տնտեսական համակարգի համար: Չմոռանանք, որ վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամը իր բնույթով հենց պարտքային ճգնաժամ էր: Դրա հաղթահարման լուծումները, այնքան էլ արդյունավետ չեն և գլոբալ պարտքի կուտակման միտումը շարունակվում է:

Այսօր գլոբալ պետական պարտքի աճի տեմպերը մի քանի անգամ գերազանցում են համաշխարհային ՀՆԱ-ի և բնակչության աճի տեմպերը: Պարտքի աճը կարևորվում է նրանով, որ երբ պարտքը աճում է ավելի արագ, քան տնտեսության աճի տեմպերը, ինչպես տեղի է ունենում վերջին տարիներին, ապա դա նշանակում է մեկ շնչին ընկնող պարտքային բեռի անընդհատ ավելացում, ինչպես նաև բարձր հարկերի գանձում ապագայում և եկամուտների նվազում: Ստորև կներկայացնենք պետական պարտքի (պետությունների արտաքին և ներքին պարտքերը միասին) ժամանակակից միտումները: Նշենք, որ մասնավոր պարտքերի, ինչպես նաև տնային տնտեսությունների պարտքերի հիմնախնդիրները նույնպես պակաս մտահոգություն չեն առաջացնում և դրանց միտումներին կանդրադառնանք մեկ այլ առիթով: Վերջին 10 տարիների ընթացքում պետական և մասնավոր պարտքերը միասին 80 տրիլիոն դոլարից հասել են և ներկայումս գերազանցում են 200 տրիլիոն դոլարը:

Պետական պարտքը (public debt), դա կառավարության և կենտրոնական բանկի փոխառություններն են բյուջեի դեֆիցիտը փակելու նպատակով: Եվ այսպես գլոբալ պետական պարտքը (world public debt) շարունակում է աճել, իսկ հարյուրավոր երկրների համար ավելի ու ավելի դժվար է դառնում ոչ միայն դրանց ծավալները նվազեցնել, այլ նույնիսկ կայունացնել: Այդ երկրները պարզապես ստիպված են փոխառնել ավելի շատ, որպիսզի սպասարկեն ընթացիկ պարտքերը: Այս պահին գլոբալ պետական պարտքի հաշվիչը ցույց է տալիս 57,5 տրիլիոն դոլլար (nationaldebtclocks.org): Միայն ԱՄՆ-ի (17.4 տրիլիոն դոլար) և Ճապոնիայի (10 տրիլիոն դոլար) պետական պարտքը միասին կազմում է գլոբալ պետական պարտքի մոտ կեսը, իսկ Եվրամիության պարտքի (14,6 տրիլիոն) հետ միասին կազմում է 42 տրիլիոն դոլար կամ պարտքի մոտ 75%-ը: Ինչպես տեսնում ենք գլոբալ պարտքային ծանրաբեռնվածության ավելացման հիմնական մեղքը ընկած է զարգացած երկրների կամ G7-ի վրա, և հատկապես ԱՄՆ-ի վրա: Իսկ մեկ շնչին ընկնող պարտքով ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներն են` Ճապոնիան, որը կազմում է 78 հազար դոլարը, Սինգապուրը` 59 հազար, ԱՄՆ՝ 55 հազար, Իռլանդիան՝ 52 հազար: Այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել նաև երկու կարևոր ցուցանիշների՝ պետական պարտք/ՀՆԱ և բյուջեի պակասորդ/ՀՆԱ հարաբերակցությունների վրա: Եթե զարգացող երկրներում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 30-40%, ապա զարգացած երկրների համար այն 110% է: Սակայն զարգացող երկրների համար ցածր հարաբերակցությունը դեռևս չի ենթադրում, որ այս երկրների համար պարտքային ռիսկերը ավելի ցածր են և վտանգ չեն ներակայցնում: Իսկ բյուջեի պակասորդ/ՀՆԱ հարաբերակցությունը հատկապես մեծ է Իսպանիայում, Ճապոնիայում, Հունաստանում, Իռլանդիայում, որտեղ տատանվում են 8-10% սահմաններում (www.tradingeconomics.com):

Նախորդ տարիների համեմատ գլոբալ պետական պարտքի վիճակը ոչ միայն չի բարելավում, այլ նաև աճում է տարեկան 5-6%-ով: Ընդ որում տարբեր երկրներում դրանք աճում են տարբեր տեմպերով: Տնտեսապես զարգացած երկրների պարտավոր ությունները աճում են ավելի արագ տեմպերով, քան զարգացող կամ ցածր եկամուտներ ունեցող երկրներում (1-2%): Նշենք, որ պարտքային բեռը արագ տեմպերով աճում է Միացյալ Նահանգներում՝ 8%: Նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել է Հնդկաստանում 17,8%, Չինաստանում 14,8%, Ռուսաստանում 15,3%, Բրազիլիայում 11,3%, Մեծ Բրիտանիայում 9,1%: Իսկ Եվրամիությունում այն կայունացել է և պարտքի աճի տեմպերը ներկայումս շատ ցածր են: Կան նաև երկրներ, որտեղ նույնիսկ կրճատվում են պետական պարտքերը, ինչպես օրինակ Հունաստանում`-14,4%, որը հիմնականում վարկատուների կողմից դուրս գրվող պարտքերի հաշվին է տեղի ունենում: Մի փոքր նվազել է նաև Ճապոնիայում և Իտալիայում 1-2% սահմաններում (www.economist.com):

Չմոռանանք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հետևանք էր ագրեսիվ բյուջետային քաղաքականության, որն իրականացվում էր մի շարք առաջատար երկրների կողմից մինչև ճգնաժամը: Տնտեսական աճը ապահովում էր մեծ պարտքերի ձևավորմամբ բյուջեի ծախսային և եկամուտային տարբերությունները փակելու համար: Իսկ ճգնաժամի ժամանակ և հետո մի շարք երկրներ խիստ տնտեսական միջոցառումներ իրականացրեցին պարտքերի աճը վերահսկելու համար, որն իր հերթին խանգարում էր կայուն տնտեսական աճին: Սակայն ճգնաժամի արդյունքում նվազած բյուջետային եկամուտները չէին կարողանում ապահովել կառավարությունների ծախսերի ֆինանսավորումը և դրանց ծածկման համար կրկին հարկ եղավ փոխառու միջոցներ ձեռք բերել պետական պարտատոմսերի վաճառքի և (կամ) արտասահմանյան աղբյուրներից վարկերի ստացման հաշվին: Բազմաթիվ երկրներ այս եղանակով կարողացան մի կերպ հավասարակշռել եկամուտները և ծախսերը: Դա կրկին բերում էր սուվերեն պարտքերի մեծացմանը: Միաժամանակ աճող պարտքերի սպասարկումը բերում էր ֆինանսական շուկայից միջոցների հանում, որոնք կարող էին ուղղորդվել ներդրումների համար իրական սեկտորներ և նպաստել տնտեսական աճին՝ բարձր եկամտաբերության պետական արժեթղթերի սպասարկումը բացասական ազդեցություն է ունենում տնտեսության համար: Իր հերթին արտաքին պարտքերից մեծացումը բերում է նաև արտաքին ֆինանսական միջոցներից կախվածության մեծացմանը: Այսպիսով բազմաթիվ պետություններ ընկնում էին պարտքային փակ շրջապտույտի մեջ:

Ամենաբարձր պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն ունի Ճապոնիան, որը կազմում է 221%: Ճապոնիայում պետական պարտքի մակարդակը թեև բարձր է, սակայն պարտատոմսերի եկամտաբերությունը ցածր է և նոր պետական պարտատոմսերի իրացումը կառավարության համար դեռևս դժվարություն չի ներկայացնում: Ճապոնիայում պարտատոմսերի 80%-ը գտնվում է ներքին ներդրողների ձեռքին և արտաքին պարտքերը մեծ տոկոս չեն կազմում: Կառավարությունը պարտք է վերցնում հիմնականում ազգային կորպորացիաներից և բնակչությունից, ինչպես նաև ապահովագրական կամ կենսաթոշակային ֆոնդերից: Այդ պատճառով իրավիճակը կայուն է և կառավարությունը խնդիրներ չի ունենում պարտքը սպասարկելու համար: Այլ հարց է, թե որքան կտևի այդ վիճակը՝ ճապոնական պարտքը, դա հսկայական փուչիկ է, կարող է պայթել, և այլ ելք չի լինի, բացի դեֆոլտ հայտարարելուց կամ հիպերինֆլյացիա խթանելուց: ԱՄՆ-ի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 103%: Գլոբալ պարտքային ճգնաժամի զարգացումը կախված է նրանից, թե հատկապես ինչ քայլեր կանի հետագայում ամերիկյան կառավարությունը բյուջետային պակասորդը և պետական պարտքի մակարդակը նվազեցնելու և տնտեսական աճը ապահովելու համար:

Չինաստանի պետական պարտքը կազմում է 1,57 տրիլիոն դոլար, իսկ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 26%: Չինաստանը այն երկրներից է, որն ունի զգալի միջազգային պահուստներ առանց դեֆոլտի հայտարարության կամ առանց նոր վարկային ռեսուրսների իր պարտավորությունների մարման համար: Դրան հակառակ բավականին մեծ է Չինաստանի մասնավոր պարտքը, որը կոորպորատիվ ընկերությունների պարտքն է: Բավականին մեծ են նաև առանձին նահանգների ու քաղաքների կուտակված պարտքերը: Ռուսաստանի պետական պարտքը կազմում է 200 մլրդ դոլար, որտեղ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 10%: Այս երկրում նույնպես մեծ են միջազգային պահուստները պարտքային պարտավորությունները մարելու համար:

Եվրամիության խնդիրը դա պետական և մասնավոր պարտքերի բարձր մակարդակն է և ԵՄ-ի երկրները պարտավորություն ունեն կրճատել իրենց պարտքերը: Եվրամիության պետական պարտքը կազմում է ընդհանուր ՀՆԱ-ի 86,8 %-ը: Հունաստանը, Կիպրոսը, Պորտուգալիան, Իսպանիան և Իտալիան դեռևս գտնվում են բարդ իրավիճակում: Մեծ է նաև Ֆրանսիայի (94,5%) և Մեծ Բրիտանիայի (95,7%) պետական պարտքերը: Իտալիայում, այդ հարաբերակցությունը կազմում է 136,6%, սակայն այս երկրում պետական պարտատոմսերը ունեն երկարատև մարման ժամկետ և հիմնականում գտնվում են ներքին ներդրողների ձեռքում: Պարզ ասած, ԵՄ-ի մի շարք առաջատար երկրների տնտեսությունը իրենից ներկայացրել է պետական պարտքի աճի հիման վրա քաղաքացիների կենսամակարդակի աճի ապահովման տնտեսական մոդել: Դրանց ֆինանսական համակարգը հիմնվում է պարտքերի վերաֆինանսավորման վրա: Ներկայումս Եվրամիության վարկային և պարտքային մոդելը այլևս արդյունավետ չի աշխատում: ԵՄ-ում պարտքային ճգնաժամը հնարավոր չէ լուծել առանց կենսամակարդակի նվազման: Եվրոպական երկրները դեֆոլտից խուսափելու համար, ինչպես օրինակ Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան, համառորեն ձգտում են նոր եվրաբոնդերի թողարկման՝ ստեղծելով կոլեկտիվ պարտքային պարտավորություններ եվրագոտու երկրների համար: Պարտքերի վերաբաշխումը նշանակում է Գերմանիայի նկատմամբ պարտքային բեռնվածության ավելացում, որին բնականաբար դեմ է Գերմանիան: ԵՄ-ի պարտքային խնդրի լուծման այլ ելքը է նաև ԵԿԲ-կողմից մեծ պարտքային բեռնվածություն (60-70% պարտք/ՀՆԱ) ունեցող երկրների պարտքերի գնումը: ԱՄՀ-ի փորձագետները, առաջարկում են շեշտադրումը կատարել ՀՆԱ-ի աճի վրա, այլ ոչ թե պետական պարտքերի ծավալների իջեցման վրա:

Այսպիսով, գլոբալ պարտքային ճնշման մեծացմանը զուգընթաց մեծանում են կանխատեսումները «պարտքային փուչիկների» պայթեցման վերաբերյալ: Այն միջոցառումները, որոնք նախատեսված են խոչընդոտել պարտքային և ֆիսկալ փլուզմանը, արմատական լուծում չեն ապահովում և ավելի են մեծացնում համաշխարհային տնտեսության անորոշությունը:

Այդ դեպքում հնարավոր է նոր ճգնաժամ, որն իր հզորությամբ և հետևանքներով կգերազանցի նախորդ ճգնաժամին:

Հեղինակ` Սարգիս Մանուկյան

Կարդացեք նաև`
Գործազրկությունը դարձել է համաշխարհային տնտեսության աքիլեսյան գարշապարը

Ինչու է դանդաղում համաշխարհային տնտեսության վերականգնումը
Գնաճի ցածր տեմպերը մտահոգության պատճառ են դարձել աշխարհում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}