Ն.Զոհրաբյանը եվրոպացի պաշտոնյաներից պահանջում է հստակ գնահատական և պատժամիջոցներ Ադրբեջանի հանդեպ
ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է եվրոպացի մի շարք պաշտոնյաների` 31-ամյա Կարեն Պետրոսյանի մահվան վրա ուշադրություն հրավիրելու համար: Այս մասին ԲՀԿ-ական պատգամավորն ասաց Panorama.am-ի հետ զրույցում` նշելով, որ նամակը հասցեագրված է Եվրոպական խորհրդարանի նախագահին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին:
Նամակին կից նա ուղարկել է նաև տեսասկավառակ, որտեղ ներկայացված են ադրբեջանական զինուժի կողմից Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին նվաստացումների ենթարկելու կադրերը, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գործակալության ռեպորտաժը, որտեղ ադրբեջանցի գյուղացիները իրենք իսկ փաստում են, որ Կ.Պետրոսյանը չի եղել զինվորական համազգեստով, եղել է սովորական քաղաքացի, որ իրենցից թեյ և ծխախոտ է խնդրել:
«Իմ պահանջը եվրոպական կառույցների ղեկավարներից այն է, որ հստակ պատասխանատվության ենթարկվի Ադրբեջանը, որն այս պահին նաև ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող երկիր է: Մի երկիր, որը ԵԽ-ին անդամակցելուց ստորագրել է բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ, այդ թվում նաև Ժնևյան` գերիների հանդեպ պատշաճ վերաբերմունք դրսևորելու կոնվենցիան: Բայց Ադրբեջանը այս բոլոր կոնվենցիաները անամոթաբար ու լկտիաբար ոտնահարում է»,- նշեց Ն.Զոհրաբյանն ու ավելացրեց:
Նա նշեց նաև, որ իր ռազմական վայրագություններով հայտնի ադրբեջանցի գեներալ Ռովշան Ասկերովը անձամբ է նվաստացումների ենթարկել Կարեն Պետրոսյանին. «Եվ բոլոր այդ կադրերը տարածել է ադրբեջանական քարոզչամեքենան»:
«Ես ակնկալում եմ եվրախորհրդարանի նախագահից, ԵԽԽՎ նախագահից և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարից հստակ արձագանք` տեղի ունեցածին, հստակ գնահատական և հստակ պատժամիջոցներ Ադրբեջանի հանդեպ»,- հավելեց նա:
Նախորդիվ՝
«Բարևեցի ձեռքով, թևը ոլորեցի` բան չկար մոտը». Կարեն Պետրոսյանին դիմավորած ադրբեջանցի
ՊՆ խոսնակ. «Հայ գերու սպանությամբ Ադրբեջանը փորձում է հաղթահարել սեփական բարդույթները». Մեդիամաքս
Ադրբեջանում հայ գերու մահվան դեպքի հանգամանքները ԿԽՄԿ-ն հանրային հարթակում չի մեկնաբանի
Գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանը թակել էր Աղբուլաղ գյուղի տներից մեկը և տանտիրուհուց թեյ էր խնդրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան