Այսօր ԵԽ-ի կողմից էական նահանջ ունենք՝ եվրոպական արժեքների ու չափանիշների պահպանման իմաստով. Հ. Նաղդալյան

Ամիսներ, տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոբբին շրջանառում է հակահայ, հակաղարաբաղյան նախագծեր, որոնցից մեկի մշակումը անցած շաբաթվա ընթացքում հաստատվեց` անընդունելի «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրով:

-Տիկին Նաղդալյան, ԵԽԽՎ վերջին լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի մասով նոր զեկույց նախապատրաստելու շուրջ տարատեսակ տեղեկատվություն կա, այդ թվում  խոսում են, որ սա բացառապես հայկական պատվիրակության ոչ արդյունավետ աշխատանքի արդյունք էր: Ի վերջո ի՞նչ է կատարվել ԵԽԽՎ-ում:
-Նախևառաջ պետք է շեշտեմ, որ ԵԽԽՎ-ն չունի նման մանդատ (սա ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատն է) ու հնարավորություններ, նաև փորձ, մեխանիզմներ, որպեսզի կարողանա մտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի մեջ, ինչը նշանակում է, որ այսօր նշված զեկույցի որոշման գոյությունը վկայությունն է նրա, որ ունենք ԵԽ կողմից էական նահանջ եվրոպական արժեքների ու չափանիշների իմաստով:

Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում պարտվողական, ոչ ադրբեջանանպաստ խնդիրների պարագայում Ադրբեջանը փորձում է ԵԽ-ից պոկել ինչ-որ մի փաստաթուղթ, որն իրեն հնարավորություն կտա օգտագործել հետագայում իր քարոզչության համար:
Այսպիսի սուբյեկտիվ, կաշառված, կասկածելի տեղեկություններով ու մոտեցումներով Եվրոպայի խորհուրդը պարզապես իրավունք չունի գործընթացը տանելու:

-Զեկույցի միայն վերնագիրը արդեն հակահայ որակումներ է պարունակում: Կարո՞ղ էր հայկական պատիրակությունը ինչ-որ բան անել, որ այդ զեկույցը կանխեր:
-Պատվիրակությունն իր առջև դրել էր խնդիր` անել ամեն ինչ, որպեսզի այդ զեկույցի մասին որոշում չկայացվի: Դրա համար մենք փորձել ենք համախմբել բոլոր այն ուժերը, որոնք կարող էին օգտակար լինել այդ աշխատանքի մեջ, այդ թվում՝ համագործակցել արտգործնախարարության և սփյուռքի մեր կառույցների ու ներկայացուցիչների հետ:

Սկզբում ԵԽԽՎ լիագումար նիստում, իսկ հետո էլ քաղաքական հանձնաժողովում բարձրաձայնեցինք այն միտքը, որ սա ԵԽ մանդատը չէ և ԵԽԽՎ կողմից նման գծի որդեգրումը ուղղակի վտանգավոր է, որովհետր սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Եվ, այո, առաջին մեր նպատակը այն էր, որպեսզի զեկույցը չլինի ընդհանրապես, իսկ հաջորդ մեր թիրախը նա էր, որ այսպիսի վերնագիրը արդեն կանխորոշող է և այսպիսի վերնագրով զեկույցը իր փոխարեն արդեն ամեն բան ասում է:

Նշեմ, որ երբ ԵԽ Բյուրոյի կողմից որոշում էր կայացվում, քանի որ կային երկու տարբեր նախագծեր տարբեր վերնագրերով, բյուրոն այդ վերնագիրը խորհրդատվական կարգով է տվել քաղաքական հանձնաժողովին, այսինքն ՝այն հաստատված չէ և աշխատանքի ընթացքում քաղաքական հանձնաժողովը և զեկուցողը կարող են վերնագրի փոփոխություն կատարել: Մենք առաջարկեցինք նախաձեռնել քննարկում, որ այս զեկույցի առումով քաղաքական հանձնաժողովը որոշում կայացներ հետագա գործողություններ չկատարելու վերաբերյալ: Նշեմ, որ քաղաքական հանձնաժողովի ղեկավարը հունաստանցի պատգամավոր Բակոյանիսն է, որը նաև այդ զեկույցի նախագծերից մեկի հեղինակն է և հայտնի է իր պրոադրբեջանական կեցվածքով: Բնական է, որ սա մեզ համար լուրջ խնդիր էր, որովհետև քաղաքական հանձնաժողովի քննարկման ժամանակ նա փորձեց օգտագործել իր` ղեկավարի հնարավորությունները նրա համար, որպեսզի այդ քննարկումը ընդհանրապես տեղի չունենա և դրա փոխարեն պարզապես մեխանիկական մի գործընթաց գնա` վերնագրի հաստատման և զեկուցողի նշանակման առումով: Այսինքն` մեր պայքարը նաև նրան էր ուղղված, որ քաղաքական հանձնաժողովը քննարկի այս զեկույցի վերաբերյալ որևէ գործողություն չկատարելու խնդիրը:

Նիստին մասնակցելու համար ադրբեջանցիները բավականին ստվար զանգված էին մոբիլիզացրել` այնպես, որ հանձնաժողովի նիստերի դահլիճում բոլոր ցանկացողների համար նստատեղերը չբավականացրեցին: Մենք ևս աշխատել էինք այս ուղղությամբ և խնդրել մասնակցելու նիստին բոլոր այն պատվիրակներին, ովքեր կիսում են մեր տեսակետը, սակայն չկարողացանք հասնել նրան, որ քվեարկությամբ զեկույցը մերժվի: Եվ այս իմաստով ուզում եմ ասել մի կարևոր հանգամանք. այո, մենք տեսնում ենք, թե ադրբեջանական քաղաքական քարոզչամեքենան ինչպիսի ջանքեր է գործադրում և ինչքան շատ բան է կարողացել անել ԵԽԽՎ հարթակում, բայց այնուամենայնիվ այնպես չէ, թե այստեղ միայն կաշառված պատգամավորներ են: Կան, թեև փոքրաթիվ, բայց այնպիսի հեղինակավոր մարդիկ ովքեր շարունակում են մնալ իրենց սկզբունքներին հավատարիմ ու անկաշառ ու անտեսում են Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը:

Վերադառնալով չհաջողված քվեարկությանը նշեմ, որ ԵԽ-ում որպես կանոն ընդունված չէ Բյուրոյի որոշումները վիճարկել, ինչպես նաև ընդունված չէ, որ հանձնաժողովների որոշումներն են վիճարկվում և ընդհանուր չգրված օրենքը նա է, որ եթե հանձնաժողովը որոշել է, ապա այդ որոշումը լիագումար նիստում մնում է ուժի մեջ և եթե Բյուրոն է որոշել, ապա Բյուրոյի որոշումը նույնպես պահպանվում է (հազվադեպ բացառությամբ): Այնպես որ ի վերջո մնաց նույն վերնագիրը և նշանակվեց այդ զեկուցողը: Որից հետո հայկական պատվիրակությունը հստակ իր դիրքորոշումը հայտարարեց, այն է` տուրք տալ ադրբեջանցիների այսպիսի կոռումպացված նախաձեռնություններին վտանգավոր է և կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար, ինչպես նաև սա ուղիղ ճանապարհ է խոչընդոտելու հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Դրա համար մենք հայտարարեցինք, որ զեկույցի պատրաստման գործընթացներին չենք մասնակցելու և չենք համագործակցելու զեկուցողի հետ:

-Տիկին Նաղդալյան, հայկական պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը իր ասուլիսում նման զեկույցի գոյության համար մեղադրեց իշխանություններին, նաև Ձեզ` մեջբերելով ինչ-որ սկանդալային իրադարձություններ, որ իր խոսքով տեղի են ունեցել վեհաժողովում և որոնք էլ հանգեցրել են, որ պատվիրակները երես թեքեն մեր պատվիրակությունից: Համապատասխանո՞ւմ են իր հայտարարությունները իրականությանը:
-Քննարկումը սուր է եղել, բայց ես շատ կուզենայի, որպեսզի «միամիտ» դատողություններով չղեկավարվենք: Մամուլում էլ եմ կարդացել, իբրև հայկական պատվիրակությանը դուրս են արել և այլն: Նման բան չի եղել և դա հնարավոր չէ, չկա էլ նման գործիքակազմ կամ դրույթ որի հիման վրա ԵԽ որևէ հանձնաժողովում կամ նիստում մի պատվիրակությանը դուրս հանեն: Այսինքն` գրել ու հայտարարել նման բաները ես համարում եմ ոչ այլ ինչ, քան ոչ ադեկվատ վերաբերմունք, որը միտված է միայն մեկ բանի` սևացնելու, բայց բոլորովին զուրկ է փաստարկներից ու նաև տրամաբանությունից: Ադրբեջանական կայքերի վերարտադրությունը և հրճվանքով տարածումը ոչ մեր լրագրողական, ոչ էլ պատգամավորական կորպուսի ներկայացուցիչների կողմից ընդունելի չեմ համարում:

Այո, քննարկումը սուր էր, ինչը բացատրվում է այն հանգամանքով, որ ունեինք լուրջ հակառակորդներ, ընդհուպ մինչև քաղաքական հանձնաժողովի ղեկավար կազմում և իրենք օգտագործեցին իրենց հնարավորությունները, որպեսզի անգամ թույլ չտան հարցի քննարկումը: Բայց մեր խնդիրն էլ նրանում էր, որպեսզի կարողանանք ինչքան հնարավոր է բարձրաձայնենք փաստարկները:

-Այս ամենից հետո շրջանառվում էր, որ հայկական պատվիրակության ղեկավարը փոխվելու է, այսինքն Դուք: Նման քննարկում եղե՞լ է:
- Ե՛վ պատվիրակությունը, և՛ ես ունենք այսօր կարևոր խնդիր, այն է` ոչ թե տարվենք որակումներով, թե հաղթեցինք կամ պարտվեցինք կամ տուրք տանք էմոցիաներին, այլ պարզապես ռեալ գնահատենք իրավիճակը, որ ունենք, և թե ինչ կոնցեպցիա ունենք ԵԽԽՎ-ում մեր հետագա գործունեության իմաստով: Եվ ամենակարևորը` ինչ քայլեր ենք նախաձեռնելու, որպեսզի կարողանանք իրավիճակի մեջ փոփոխություն մտցնել: Իսկ դրա համար անհրաժեշտ է համախմբված աշխատանք և մեր ամբողջ պատվիրակության , և՛ դիվանագիտական կորպուսի, սփյուռքի կառույցների ու անհատների, ովքեր ազդեցություն ունեն:

Ուզում եմ առանձնահատուկ շեշտել, որ մենք բարձրաձայնել ենք նաև , որ Լեռնային Ղարաբաղի մասին զեկույց պատրաստելու ընթացքում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը սկզբունքային խնդիր է : Այնպես, ինչպես ԵԽԽՎ-ն համագործակցել է Կոսովոյի , Մարոկկոյի ներկայացուցիչների հետ, այսօր համագործակցում է Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչների հետ, նույնկերպ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընտրված իշխանությունների ներկայացուցիչները պետք է մասնակցեն ԵԽԽՎ-ի իրենց վերաբերող աշխատանքներին:

Նախորդիվ`
ԵԽԽՎ հերթական ամոթը. Ադրբեջանական լոբբիստը նշանակվեց ԼՂ զեկուցող



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}