Գրողների միության նախագահը կառավարությունից «դոմիկ» է խնդրել տնից վտարված բանաստեղծի համար

Գրողների միության անդամ, քնարերգու բանաստեղծ Հովհաննես Ղազարյանը և նրա բազմանդամ ընտանիքը ծանր կացության մեջ է հայտնվել. անչափահաս թոռնիկների, հաշմանդամ որդու և տան մյուս անդամների հետ նրան վտարում են տնից: Բանաստեղծը օրերս լրատվամիջոցներով բաց նամակ էր տարածել, որտեղ ներկայացրել էր իր վիճակը և մարդկանցից օգնություն էր խնդրում: Նամակում Գրողների միության անդամը տեղեկացնում է, որ դեռևս 1996 թվականին կորցրել է սեփական տունը՝ «խարդախ գնորդի պատճառով», ինչից հետո էլ սկսվել են նրանց ընտանիքի ծանր օրերը:

«Քառամյա թափառումներից հետո կարծես լույսի մի շող երևաց: Հերթական ժամանակավոր կայարանում հանկարծ մեզ այցելեց ընկերներիցս մեկը՝ իր ընկերոջ հետ: Վերջինս Աբովյանի նախկին ջերմատնային տնտեսության նոր սեփականատեր Արտաշես Սարգսյանն էր: Տեղեկանալով մեր ընտանիքի պատմության մասին, նրանք առաջարկեցին մեզ տեղափոխվել իրենց մոտ բնակության և աշխատանքի: Այդպես 2001թ. մենք տեղափոխվեցինք առաջարկված վայրը, ուր մեզ հատկացրեցին փոքր ու կիսաքանդ մի շենք, որպես կայարան: Այդ վայրում այդ շենքից բացի ուրիշ ոչինչ չկար, շուրջը աղբանոց էր, չոր ու ցամաք հողատարածք, քարքարոտ: Ի՞նչ արած, եռանդով գործի անցանք, սկսեցինք կիսավեր այդ շինությունը մաքրել, նորոգել և վերածել հարմարավետ տան: Հետո տարածքը տնօրենի ՝ նույն Արտաշես Սարգսյանի թույլտվությամբ տան շուրջը այգի հիմնեցինք, ուր այսօր կա մոտ 300 բերքատու ծառ, բարեկարգ, հրապուրիչ հողատարածք՝ ցանկապատերով ու առանձին մուտքով: Ստեղծեցինք անհրաժեշտ կիսակառույցներ (թոնրատուն, ամառային խոհանոց, ամառային տաղավար, անասնագոմ և այլն), բակն ու շուրջը բետոնապատեցինք, ջրագիծ և հոսանք անցկացրեցինք: Նույն 2001թ. մեր ընտանիքի անդամները՝ կինս և երկու որդիներս անցան աշխատանքի՝ տնտեսության տարբեր ոլորտներում՝ պայմանով, որ հետագայում այդ տունը մերոնց կատարած աշխատանքի դիմաց կտրվի մեզ (այսինքն՝ կսեփականաշնորհվի): Սակայն որևէ պայմանագիր չկնքեցինք: Տարիներ անցան, մերոնք շարունակում էին աշխատել անդուլ ու անվարձ՝ վստահ, որ վերջապես տուն ու տեղ ունեցանք: 2006թ. նշյալ տարածքը ինչ-որ տարաձայնությունների պատճառով հայտնվեց անորոշ կախվածության մեջ: Այդ ժամանակ տնօրեն Սարգսյանը մեզ ասաց, որ տարածքը գտնվում է վիճարկելի հանգամանքների տիրույթում և եթե կարող եք Ձեր ունեցածը պահպանեք, այն այլևս իմը չէ: Որոշ շինանյութերի համար վճարեցինք և այն պահպանեցինք: Իսկ տարածքի մնացած շինությունները քանդվեցին և վաճառեցին:… Բայց կատարվեց ցավալի անսպասելին, 2013թ. աշնանը հանկարծակի մահացավ Արտաշես Սարգսյանը: Իսկ մեկ տարի անց, հանկարծ մեզ այցելեց նրա այրին՝ Մանուշակ Սարգսյանը (որի անվամբ է տասնյակ հեկտարանոց տարածքի ՍՊԸ-ն) և պահանջեց դուրս գալ հաշվառումից և ազատել մեր զբաղեցրած տարածքը կարճ ժամանակի ընթացքում, քանի որ տարածքը վերադարձրել են իր տնօրինությանը և ինքը որոշել է վաճառել այն: Մնացինք շշմած ու կարկամած, ուր գնալ ընտանիքիս 14 անդամներով, այդ վեց անչափահաս թոռնիկներս, 2-րդ կարգի հաշմանդամ կրտսեր որդիս, հիվանդ կինս: Այդպես, հերթական անգամ փողոցում հայտնվելու զարհուրելի հեռանկարից տեղներս կորցրել էինք: Տեր Աստված, փաստորեն երկրորդ անգամ ենք վտարվում մեր տնից, այսինքն՝ հայրենիքից…», -նամակում պատմել է Հովհաննես Ղազարյանը:

Հովհաննես Ղազարյանի խոսքով, դառնությամբ գրված նամակով ստիպված է «մռնչալ, ո՛չ թե բողոքել, որովհետև այլևս ելք չունեմ և վերջին հույսս կապում եմ ընթերցողներիս հավանական բարենպաստ արձագանքի հետ»:

«Մտավորականների, իշխանությունների, գործարարների շարքերում, ինչպես նաև արդարադատոթյան ոլորտում գործող Աստծո մարդիկ, խնդրում եմ, որևէ կերպ արձագանքել և սատարել մեզ, հոգնել ենք, այլևս չենք կարող: Թախանձագին խնդրում եմ նաև Սփյուռքի իմ հայրենակիցներին բարության ձեռք մեկնել մեզ այս ծանր վիճակից փրկելու համար: Ես հասկանում եմ, որ գործող օրենքներով չենք կարող պաշտպանվել: Բայց մի՞թե խղճի օրենք չկա, մի՞թե բարքերի պղտոր ջրում չկա մի զուլալ ու ջերմ ալիք, որ փարվի ու պաշտպանի մեզ տարագրության արհավիրքից», -գրել է բանաստեղծը:

Նա անձամբ օգնություն է խնդրել նաև Գրողների միության նախագահից:

«Եկավ մեր մոտ, խնդրեց վրանով օգնել, ես էլ ասեցի՝ ի՞նչ վրան, Հովհաննես, ամոթ չի՞ գուցե դոմի՞կ: Ու ես նամակ եմ գրել Արտակարգ իրավիճակների նախարարություն, որ շարժական դոմիկ տրամադրեն, տեսնենք»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա ասաց, որ իր համար Ղազարյանի պատմությունն անորոշ է:

«Ինչ-որ մեկը լավություն է արել, ասել է եկեք ապրեք, հիմա էլ վերցրել է ձեռքից: Հիմա դա այն հարցը չի, որ Գրողների միությունը...եթե ինչ-որ մեկը լավություն է արել, հո չե՞նք գնալու դրա դեմ պայքարենք...հնարավորության խնդիր է», -ասաց Միլիտոնյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե բացի կառավարությունից «դոմիկ» խնդրելուց, ինչպե՞ս է պատրաստվում ԳՄ-ն օգնել փողոցում հայտնված գրողին ու նրա բազմանդամ ընտանիքին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}