Ցեղասպանագետները կոչ են անում Գերմանիայի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
«Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը» (International Association of Genocide Scholars (IAGS)) նամակներ է հղել Գերմանիայի Բունդեստագի (խորհրդարան) նախագահին, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին, ինչպես նաեւ իշխող երկու կուսակցությունների՝ Քրիստոնյա-դեմոկրատների միության եւ Սոցիալ դեմոկրատական կուսակցության նախագահներին՝ կոչ անելով արագացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման գործընթացը Գերմանիայի խորհրդարանում:
Նամակները ստորագրած ցեղասպանագետները, մասնավորապես, գրում են. «Մենք կոչ ենք անում գերմանացի օրենսդիրներին (Հայոց ցեղասպանության) հարյուրամյա տարելիցի տարում պաշտոնական տեսք տալ Բունդեստագի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ապրիլի 24-ին հնչեցրած այն իրավական դիրքորոշումներին, որոնք ճանաչում են հայերի, ասորիների, հույների նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունը»:
«Մենք հավատացած ենք, որ Գերմանիայի առաջնորդները կօգնեն Թուրքիային հաղթահարելու իր դժվարությունները պատմական հիշողության հետ առերեսման հարցում, եւ կօգնեն աջակցելու Թուրքիայի ներսում գոյություն ունեցող առաջադեմ ուժերին», - եզրափակում են նամակների հեղինակները:
Նամակները ստորագրել են այնպիսի հայտնի ցեղասպանագետներ, ինչպիսիք են Ֆրանկ Չալքը, Իսրայել Չարնին, Դանիել Ֆեյերշտեյնը, Ուիլլիամ Շաբասը, Ռոջեր Սմիթը եւ այլք:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի