Մշակույթ 20:27 30/03/2010

Կ/Թ «Մոսկվայի» Ամառային դահլիճ. Հակակշիռներ և շահագրգիռներ-1

Հեղինակ` Ա. Լ

Մշակույթի նախարարությանը դիմել էինք ստանալու հետևյալ հարցերի պատասխանները`
1. Պետության կողմից պահպանվող մշակութային հուշարձաններից որո՞նք են սեփականաշնորհված. Կա՞ արդյոք ցուցակ, թե որի սեփականատերն այս պահին ով է:
2. Եղե՞լ են դեպքեր, երբ պետությունը ետ է վերցրել սեփականատիրոջից մշակութային հուշարձանը, այն չպահպանելու, իր նպատակով չօգտագործելու կամ այլ պատճառով:

Այո. հարցադրումը նպատակ ուներ նաև գոնե մասամբ պարզելու «Մոսկվա» կինոթատրոնի Ամառային դահլիճի շուրջ ծավալված «գործառույթների» պատճառներից. Ինչո՞ւ է հնարավոր եղել դահլիճը հանել մշակութային արժեքների ցուցակից առանց փորձագիտական եզրակացության (Հոդված 14. Հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելը եւ ցուցակից հանելը), ի՞նչ դեր ունի դրանում կամ, առավել ևս` չունի մշակույթի նախարարությունը, ի՞նչ է սպասվում մյուս հուշարձաններին, ինչպե՞ս է օրենքը համակարգում նման գործառույթները, ովքե՞ր են շահագրգիռ կողմերը, որ կարող են «դեմն առնել» նման` օրենքից դուրս քայլերի և այլ:

Որքան դիմում ենք մշակույթի նախարարություն, այնքան պարզ է դառնում, որ ոչ միայն հիմա են Հայաստանում մշակութային հուշարձանները անտեր, այլև` մոտ ապագայում դեռ շատ հուշարձաններ գետնին կհավասարվեն: Եթե հնարավոր եղավ (թերևս սա դեռ հարց է` մինչև վե՞րջ արդյոք) օրենք շրջանցել կամ մայրաքաղաքի հենց կենտրոնում գտնվող և հայտնի ճարտարապետների միահամուռ կարծիքով տաղանդավոր մտածած ու կառուցած Ամառայինի հետ կապված շուտափույթ ու անփույթ որոշումներ կայացնել (Հոդված 8. Հուշարձանների պահպանության եւ օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը), ապա ի՞նչ ասել մնացածի մասին, որոնք հայտնի էլ չէ, թե ում ձեռքին են:

Մշակույթի նախարարությունը, կարծում ենք, լռելու պատճառներ ունի նույնիսկ այն պարագայում, երբ կառավարության նիստին «Մոսկվա» կինոթատրոնի Ամառային դահլիճը մշակութային հուշարձանների ցուցակից հանելու հիմնավորումը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այս պահին յուրաքանչյուր, մշակույթին այսպես թե այնպես մոտ կանգնած, արվեստագետ որպես այդպիսին էլ իրեն կանվանարկի, եթե հայտարարի, թե Ամառայինը մշակութային արժեք չի: Իսկ նման մասնագիտական և «ոչ մասնագիտական»` հասարակական պաշտպանվածության պարագայում (Ամառային դահլիճի չքանդման համար հավաքվել է առավել քան քսաներեք հազար ստորագրություն) նման հայտարարություն անողը թերևս կմնա «պատմության» մեջ:

Panorama.am-ը դեռ կանդրադառնա նաև իրավական դաշտում մշակութային հուշարձանների պաշտպանվածությանը, շահագրգիռ կողմերին ու հակակշիռներին:

Այժմ` հերթական պատասխանը մշակույթի նախարարությունից մեր հարցադրմանը.
«Խորհրդային շրջանում մշակութային հուշարձանները վաճառվել են. ամբողջ տարիների բացը կամաց-կամաց սկսվում է կարգի բերվել: Համատարած վաճառել են, գնացել են արտասահման, հիմա տեխնիկական խնդիր կա»:
 
Սա` մեկ: Այսինքն` առ այսօր («Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 1998 թվականին) մշակույթի նախարարությունը զբաղված է քաղաքականությամբ, բայց ոչ` մշակութային արժեքների պահպանման քաղաքականությամբ: Ի դեպ, այս «տեխնիկական խնդրի» պատճառով ցուցատախտակների մասին հարցն արդեն ավելորդ էր տալ:

«189 հուշարձան հանձնված է Մայր Աթոռին` սեփականության ու անհատույց օգտագործման իրավունքով: Ժառանգության պահպանության օրենքն էլ սահմանում է, ում որ հանձնված է, սեփականատերը պարտավոր է հոգալ պահպանության և վերականգնման խնդիրները»:

Սա` երկու: Այսինքն` ի՞նչ: Մենք դեռ որ հարցնում ենք 24.200 –ի մասին: Ընդհանրապես ու մեկիկ-մեկիկ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:18
ԱԳՆ-ն պարզաբանել է Հալեպից ՀՀ հյուպատոսի հեռանալու հանգամանքները
ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Հալեպից ՀՀ հյուպատոսի հեռանալու հանգամանքները: «Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, Սիրիայի ԱԳՆ-ից նոյեմբերի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
10:02
Վերամիավորման առանցքային նախապայմանը հենց անկախության հանրաքվեներն էին. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Դևորգ Դանիելյանը գրում է «Հանրային լսումներին մասնակցող արցախցին ԱԺ֊ում հարց է ուղղում պաշտոնյային,...
Աղբյուր` Panorama.am
09:46
Թրամփը ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Քեշ Պատելի թեկնածությունը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավարի պաշտոնում առաջադրել է Քեշ Փաթելի...
Աղբյուր` Panorama.am
09:21
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
23:52
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ջրանցքում դի է հայտնաբերվել
Նոյեմբերի 30-ին, ժամը 18։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում...
Աղբյուր` Panorama.am
23:39
ԱՄՆ-ը դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը
ԱՄՆ-ը դադարեցրել է իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ։  Սպուտնիկ Գրուզիայի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի...
Աղբյուր` Panorama.am
23:24
Վրաստանի ՆԳՆ-ն հանրահավաքի մասնակիցներին կոչ է անում թույլ չտալ անօրինական գործողություններ
«Հանրահավաքի յուրաքանչյուր մասնակցի կոչ ենք անում բողոքն արտահայտել օրենքի սահմաններում և թույլ չտալ ապօրինի գործողություններ»,-...
Աղբյուր` Panorama.am
23:16
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Սիրիա, Թուրքիա
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանի ԱԳՆ ղեկավար Սեյեդ Աբբաս Արաքչին մոտ ժամանակներս կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:21
Մասիս-Արտաշատ վազուրդում «Միցուբիշի»-ն բախվել է մարդատար էլեկտրագնացքին, որում եղել է 70 ուղևոր
Նոյեմբերի 30-ն 19:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Մասիս-Արտաշատ վազուրդում «Միցուբիշի» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:12
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ մնում մինչև լեգիտիմ խորհրդարանի ընտրությունը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կառավարությանն ու խորհրդարանին անվանել է ոչ լեգիտիմ կառույցներ և հայտարարել, որ կմնա նախագահ, քանի դեռ չեն...
Աղբյուր` Panorama.am
21:01
Վրաստանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում
Վրաստանի տարբեր քաղաքներում՝ մայրաքաղա Թբիլիսի, Բաթումի, Զուգդիդի, Քութայիսի, բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Գրուզիա-օնլայն-ը գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
20:48
Բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 30-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Արգիշտիի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
20:39
Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը շատերին են խանգարում թե՛ երկրի ներսից, թե՛ դրսից. Աշոտյան
«Նիկոլին, կարծես, հաջողվում է նախընտրական տենդով վարակել որոշ վայ-ընդդիմադիրներին, ինչն արտահայտվում է ձայն կպցնելու և փախցնելու նրանց...
Աղբյուր` Panorama.am
20:26
Աhшբեկիչները hարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա
«Իրանը «կստիպի պատասխան տալ այս հարձակման համար թե՛ իրավական, թե՛ միջազգային մակարդակով»
Աղբյուր` Panorama.am
20:06
Ժաննա Անդրեասյան. Սա կարևոր քայլ է այս ոլորտում մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման համար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է, որ այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը, որը...
Աղբյուր` Panorama.am
19:40
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և թուրք գործընկեր  Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում հաստատել են Սիրիայում կայունացմանն ուղղված...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ուկրաինան էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում օգնություն է խնդրել հինգ երկրներից
Էլեկտրաէներգիայի պակասի պատճառով Ուկրաինան մատակարարումներ է խնդրել հինգ երկրներից՝ Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Հունգարիայից և...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Վանաձոր» ՔԿՀ-ում խուզարկության ընթացքում կալանավորը ցուցաբերել է դիմադրություն՝ հրաժարվելով ներկայացնել իր վարտիքում թաքցված փաթեթը
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում և ՀՀ ԱՆ «Վանաձոր»...
Աղբյուր` Panorama.am
18:14
Իրանը պահանջում է Իսրայելին հեռացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից
Իրանը դիմում է ՄԱԿ-ի չորս բարձրաստիճան պաշտոնյաների՝ պահանջելով հեռացնել Իսրայելին կազմակերպության Գլխավոր ասամբլեայից։ Ռիա նովոստիի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:59
Ինչ է գրված եղել «Սորոսի» հիմնադրամի փաստաթղթում. Արմեն Աշոտյան
«Արտաքին նեոլիբերալ շրջանակները, որոնք դեռևս հանդես են գալիս Արևմուտքի անունից, ոչ թե աչք են փակում Նիկոլի «լուկաշենկոյացման»...
Աղբյուր` Panorama.am
17:48
Փաստաբան. Ստեփանակերտի քաղաքապետի գործով Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով
«Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ նախաքննական մարմնի դրսևորած վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ»։
Աղբյուր` Panorama.am
17:37
Եվրամիությունը Կովկասը չի դիտարկում անդամության ենթակա գոտի. Բադալյան
Դա ոչ մի կապ չունի կյանքի կազմակերպման եվրոպական ստանդարտների հետ: Դա քաղաքականություն է, բացառապես քաղաքականություն, հաշվարկ:
Աղբյուր` Panorama.am
17:25
Գեղամ Նազարյանը դուրս է գալիս «Հայաստան» խմբակցությունից
Նրա որոշմանն է թողնել որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։
Աղբյուր` Panorama.am
17:13
Պապիկյանի կնոջ ֆոտոսեսիան Ջերմուկում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կինը՝ Արմինե Մուրադյանը լուսանկարներ է հրապարակել Ջերմուկից։   
Աղբյուր` Panorama.am
17:09
Լարսը բաց է
Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
Աղբյուր` Panorama.am
16:58
Լեոնարդո դի Կապրիոյի ընկերուհին նպատակ է դրել դառնալ դերասանի կինը
Դերասանուհի Վիտորիա Սերետին նպատակ է դրել ամուսնանալ Լեոնարդո Դի Կապրիոյի հետ։ Այս մասին հայտնում է InTouch-ը։ «Նա իր առջև նպատակ է...
Աղբյուր` Panorama.am
16:40
Դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին
Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին այս տարի տոնում է կառուցման 150 -ամյակը։ Դեկտեմբերի 5-ին կկատարվի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքը՝...
Աղբյուր` Panorama.am
16:17
Դամասկոսում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր գործունեությունն արտակարգ ռեժիմով. ԱԳՆ
Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ վերահաստատել է՝ Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է. Սաղաթելյան
«Բարեկամ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, մասնավորապես, հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է», - նշել է...
Աղբյուր` Panorama.am
16:00
Աշխարհագրագետները կորցրել են քունն ու հանգիստը, ի՞նչ է կատարվում ոլորտում
Հարյուրավոր աշխարհագրագետներ տևական ժամանակ է կորցրել են քունն ու հանգիտը՝ ոլորտում ծագած խնդիրների պատճառով։   «Խնդիրը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}