Մշակույթ 11:12 13/09/2011

«Տատիկիս դաջվածքները». Բացառիկ ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին

Ավարտվեցին շվեդաբնակ հրապարակախոս, ռեժիսոր Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» փաստագրական ֆիլմի նկարահանումները: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության տարիներին «դաջված»  հազարավոր հայ կանանց ճակատագրերի ու այդ դաջվածքների առեղծվածի մասին:
Խոսելով Սյուզան Խարտալյանի մասին` հարկ է նշել, որ այս բացառիկ կինը դեռևս 1988-ին առաջինն էր աշխարհում, որ նկարահանեց Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստավավերագրական «Վերադարձ դեպի Արարատ» ֆիլմը: Իսկ այսօր իր նոր` «Տատիկիս դաջվածքները» ֆիլմով նա առաջ է բերում անգնահատելի արժեք ներկայացնող հարցադրումներ ու փաստեր, որոնց մասին մինչև այսօր չի խոսվել:

«Ցեղասպանության թեման կարմիր գծի նման իմ կյանքի,  ֆիլմի և կարիերայի մեջ միշտ ներկա է»,- պատմում է նա «Ermenihaber.am» («Էրմենիհաբեր») լրատվական կայքին տված բացառիկ հարցազրույցում:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի առաջին մասը.

- Ի ՞նչպես ծնվեց ցեղասպանությունը վերապրած հայուհիներ ճակատագրերի մասին պատմող ֆիլմ ստեղծելու գաղափարը:
-«Ռուանդայի ցեղասպանությունից հետո Դարֆուրի ցեղասպանությանը զուգահեռ, մամուլում սկսեցին անընդհատ խոսել կանանց բռնաբարության մասին: Սկսեցին ուսումնասիրություններ ի հայտ գալ, որտեղ առաջ էր քաշվում այն թեզը, թե ցեղասպանության ընթացքում կանանց բռնաբարելը զինվորական ռազմավարության մի մասն էր կազմում: Այսինքն թշնամուն բացի ֆիզիկապես վերացնելուց նաև գենետիկորեն փչացնելու, վերացնելու, գեներով հաղթելու միտում կար:

-Եվ այս ռազմավարությունը իրականացվում էր նաև Հայոց ցեղասպանության ժամանա ՞կ:
- Այո: Ուսումնասիրություններիս ընթացքում անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը` հասկացա, որ այս ռազմավարությունն իրականացվել է նաև Հայոց ցեղասպանության ժամանակ: Ցեղասպանության ընթացքում հայ կանայք, որոնք ուղղակի թիրախ էին, բռնաբարվեցին, առևանգվեցին, օգտագործվեցին: Այսինքն, եթե հայ տղամարդիկ սպանվեցին ապա տասնյակ հազարավոր հայ կանայք, որոնք շարունակում էին ապրել, գիտակցում էին, որ նման ձևով ապրելը նշանակում էր ամեն օր մեռնել:

- Ինչպե ՞ս բացահայտեցիք Հայոց ցեղասպանության ընթացքում դաջված կանանց առեղծվածը:
- Ուսումնասիորւթյուններիս ընթացքում Ազգերի լիգայի արխիվներում գտա հայ կանանց ու աղջիկների տարօրինակ նկարներ: Դրանք մեծ մասամբ երիտասարդ աղջիկների նկարներ էին, որոնք դաջվածքներ ունեին: Ամեն աղջկա համար առանձին փաստաթղթերի փաթեթ կար, որտեղ գրված էր իր անունը (եթե հիշում է) և ծնողների մասին տեղեկություններ: Այնտեղ գրի էին առնված նրանց հիշողություններն ու պատմությունները, թե ինչպես առևանգվեցին, քանի տարի ապրեցին ստրկության մեջ և այլն: Նման պատմություններով լեցուն են այդ արխիվները:

- Իսկ ի ՞նչ տարիքի աղջիկների ու կանանց մասին է խոսքը:
- Ես ցնցված էի այս փաստաթղթերը նայելիս, որովհետև որոշ աղջիկների տարիքը տատանվում էր 8- 12: Սակայն ամենամեծ ցնցումն ապրեցի այն պահին, երբ այս դաջված աղջիկների նկարները նայելիս աչքիս առաջ եկավ տատիկս, ով ձեռքերին ու դեմքին նմանատիպ նշաններ ուներ:

- Այսինք ձեր տատիկը նույնպե ՞ս «դաջված էր»:
Այո: Ես տատիկիս չէի սիրում: Նա նման չէր մյուս տատիկներին: Նա ֆիզիկական կոնտակտ չէր սիրում, չէր գրկում, չէր համբուրում: Մենք կարծես վախենում էինք նրանից, իսկ այդ ձեռքերի նշանները էլ ավելի էին սաստկացնում մեր վախը նրա հանդեպ: Մենք այդ ժամանակ չէինք հասկանում, թե ինչ նշաններ էին դրանք: Ես դա բացահայտեցի այս աղջիկների նկարները տեսնելուց հետո միայն:

- Իսկ ինչի ՞ համար էին արվում այդ դաջվածքները:
- Մենք գիտենք, որ շատ հայ կանայք հափշտակվում էին քուրդ կամ արաբ ցեղախմբերի կողմից: Միաժամանակ շատերին էլ թուրք ընտանիքներ են վերցրել: Այդ տարիներին հայ կինը և հայ երեխան, ինչպես մրգեր, «թափված» էին փողոցում ու ցանկացած մեկը կարող էր գալ ու վերցնել, որից սիրտը կուզի ու ինչքան կուզի, վերցնում և տանում էին: «Քանի հոգու ուզում ես, ում սիրտդ կկամենա, վերցրու և տար» այս սկզբունքն էր գործում: Նույնիսկ վերցնում, հետո ծախում էին ուրիշներին: Սա է իրականությունը: Ես նույնիսկ լսել եմ պատմություններ այն մասին, որ կանայք կախված այն բանից, թե «օգտագործված են» թե ոչ, կամ կախված տարիքից, ունեին տարբեր գներ: Օրինակ` 8 տարեկան երեխան իր գինն ուներ, 12 տարեկանը` իր գինը, հասուն կինը` իրենը: Այսինքն բիզնեսի էին վերածել:
Իսկ դաջվածքը ցեղախմբերի հետ կապված երևույթ է: Դաջվածքն անում էին որ, ցույց տային, թե տվյալ կինն իրենց սեփականությունն է:

- Փաստորեն յուրաքանչյուր ցեղախումբ իրեն հատուկ դաջվա՞ծքն ուներ:

-Այո, յուրաքանչյուր ցեղախումբ ուներ իրեն հատուկ դաջվածք: Այսինքն դաջվածքը սեփականության կնիքն էր: Հետաքրքիր է, որ ուսումնասիրություններիս ընթացքում նկատեցի, որ նկարներից մեկում կար մի աղջիկ, որը ուներ ճիշտ նույն դաջվածքները ինչպես տատիկինս էին: Ենթադրում եմ, որ նույն ցեղախմբի կողմից են առևանգված եղել:
Հետազոտական աշխատանքներս ինձ հասցրեցին մինչև Ֆրեզնո: 1919թ.-ին անապատներից հավաքված մի խումբ հայ կանայք Միջին Արևելքից հասնում են Ֆրեզնո: Այդտեղ այնքան մեծ էր այդ կանանց թիվը, որ նրանց կոչում էին «կապտաշրթունքավորներ» (Blue lips): Մարդիկ ասում էին` այնտեղ այնքան շատ էին դաջված հայ կանայք, որ մեզ համար դա տարօրինակ չէր:
(շարունակելի)
Հարցազրույցը` Աստղիկ Իգիթյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}